Basic information
Number
N 314-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.05.2022-21.06.2022)
Status
Գործում է
Source
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
06.05.2022
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
06.05.2022
Effective date
07.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 314-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ավստրիայի «Կարիտաս» ոչ առևտրային կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (բրիկետավորման սարք՝ իր պահեստամասերով, 1 հատ, 33,724 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 2,170 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

    

Երևան

   

 

06.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
20.06.2022, N 409-Ա 21.06.2022, N 314-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation