ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
07 հոկտեմբերի 2016 թ. |
Հ. 3512-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 03.10.2016թ. հ.16/68276 զեկուցագիրը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70- րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 5-րդ մասով՝
1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների խորհուրդների նոր կազմերը հաստատելու մասին» հ.632-Ա որոշման հավելվածի 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
Հ/հ |
Դպրոցի համարը |
Մանկավար-ժական խորհրդի ներկայացու-ցիչ |
Ծնողական |
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ |
ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ | ||
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը | ||||
28 |
«Երևանի Գայի /Հայկ Բժշկյանց/ անվան հ. 129 հիմնական դպրոց»ՊՈԱԿ |
Գալոյան Գայանե Վազգենի Ավետյան Էմմա Դավթի |
Հակոբջանյան Հերմինե Վալերիկի Մարգար-յան Արսեն Սարգսի |
Մուշեղյան Հայկ Լևոնի Դավթյան Նունե Սերյոժայի Դարբինյան Լուսինե Լևոնի |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Երևանի հ.29 մանկապարտեզի տնօրեն |
Պրազյան Աշոտ Ռուբենի |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի 1-ին կարգի մասնագետ |
Երևանի քաղաքապետ
Տ. Մարգարյան