Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-17-Ն-6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.02.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-17-Ն-6

2023 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«

8.

քաղաքներ Մարալիկ, Գյումրի, Արթիկ, Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Երևան

Շիրակի և Լոռու մարզերի վարչական տարածքներ

Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքների մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ և բողոքներ

Մոսինյան Մերի Աղաբեկի

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներ

9.

քաղաքներ Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Գավառ, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան, Երևան

Տավուշի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքներ

Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքների մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ և բողոքներ

Հովհաննիսյան Գիվի Համլետի

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներ

10.

քաղաքներ Վայք, Եղեգնաձոր, Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Երևան

Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներ

Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքների մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ և բողոքներ

Ղազարյան Խաչիկ Կարապետի

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներ

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2023 թ. փետրվարի 7

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: