Գլխավոր տեղեկություն
Համար
N 02-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.23-2023.02.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.01.2023
Ընդունող մարմին
Բյուրեղավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.01.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2023 թվականի N 02-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի` ավագանին որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 90-Ն որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

 

«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից՝

եկամուտների գծով` 429 401.4 հազար դրամ

ծախսերի գծով՝ 660 707.5 հազար դրամ

դեֆիցիտը (պակասուրդը)՝ 231 306.1 հազար դրամ

 

1) համայնքի բյուջեի եկամուտները` հատված 1.

2) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ հատված 2.

3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ հատված 3.

4) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հատված 4.

5) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ հատված 5.

6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6:»

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Կողմ - 8


ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ

ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
 

Ձեռնպահ - 3

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ

ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ

Դեմ - 0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

 

Հավելված

Բյուրեղավան համայնքի ավագանու

2023 թվականի հունվարի 26-ի

N 02-Ն որոշման

 

«Հավելված

Բյուրեղավան համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 27-ի

N 90-Ն որոշման»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան