ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
09 հոկտեմբերի 2017 թ. |
Հ. 3528-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի
Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 02.10.2017թ. հ.17/60841 զեկուցագիրը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70- րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 5-րդ մասով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. հ.113-Ն հրամանով հաստատված կարգով.
1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների խորհուրդների նոր կազմերը հաստատելու մասին» հ.632-Ա որոշման հավելվածի 33-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
Հ/հ Դպրոցի համարը Մանկավար ժական խորհրդի ներկայացու ցիչ Ծնողական խորհրդի ներկայացու ցիչ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ Ազգանուն, անուն, հայրանուն Պաշտոնը Ազգանուն, անուն, հայրանուն Պաշտոնը 33 «Երևանի Հ.Օշականի անվան հ.172 հիմնական դպրոց» ՊՈԱԿ Նահապետյան Կարինե Գառնիկի Գասպարյան Եղսաբեթ Հոկտեմբերի Սարգսյան Արփինե Արկադիի Օհանյան Մարիաննա Միհրանի Համբարձումյան Ջեմմա Վիգենի Կարապետյան Իշխան Արմենակի Սարգսյան Հասմիկ Գրիգորի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավար -ժական համալսարանի դոցենտ Ղևոնդյան Մարինե Արշավիրի ՀՀ ԿԳՆ հասարակայնու-թյան հետ կապերի և տեղեկատվության վարչության տեղեկատվության վերլուծության բաժնի պետ
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Տ. Մարգարյան |