ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 131-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1408-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի «Ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների ցանկերը հաստատելու և դրանց կողմից իրականացվող գործառնությունների ժամանակ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման առկա վիճակի գնահատման և ներդրման շարունակականությունն ապահովելու մասին» N 1408-Լ որոշման 1-4-րդ կետերում և N 1 հավելվածում «2022» թիվը փոխարինել «2025» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|