ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
14 փետրվարի 2023 թ. |
N 710-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 693-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 693-Ն որոշման NN 1, 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-5 հավելվածների։
2. Որոշման N 6 և N 7 հավելվածներով սահմանված «2. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ծրագիր (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի անվանումը վերանվանել «2. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային կանաչ զարգացման ներդրումային ծրագիր (պատվիրակված լիազորություններ) » անվամբ:
3. Որոշման 2-րդ մասի «2,672,754.4» թիվը փոխարինել «2,611,329.8» թվով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍարգսՅԱՆ |
2023 թ. փետրվարի 14 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|