Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2023
Ընդունող մարմին
Բյուրեղավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.02.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
15.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2023 թվականի N 08-Ն

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԸՍՏ ԴՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետի՝ ավագանին որոշում է.

1.Սահմանել Բյուրեղավան համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը՝

1) Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Ջրաբեր գյուղերի տարածքներում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 22:00-ից մինչև 7:00-ն.

2) Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Ջրաբեր գյուղերի տարածքներից դուրս գտնվող տարածքներում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 23:00-ից մինչև 7:00-ն:

2. Սույն որոշման իմաստով առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը խախտող գործողություններ են ցանկացած գործողություն, որը աղմուկ է առաջացնում և խանգարում է քաղաքացիների լիակատար հանգստությունը, ներառյալ անձնական գործողությունները, մեխանիկական միջոցների և տեխնիկական միջոցների գործողությունները, այդ թվում՝ հրատեխնիկական արտադրանքի, ներառյալ հրավառության օգտագործումը։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ – 8

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ
ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ
ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

 

Դեմ – 0

 

Ձեռնպահ – 7

 

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ
ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ
ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ
ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ
ԿԱՂԻՅԱՆ ՎԱԼԵՆՏԻՆԱ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԻԱՆԱ

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2023 թվական: