ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2023 թվականի N 06-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41․1-րդ կետի՝ ավագանին որոշում է․
1․Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները՝ համաձայն հավելվածի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ – 12 | |
ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ |
|
Դեմ – 0 |
|
Ձեռնպահ – 3 |
|
ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Հ. ԲԱԼԱՍՅԱՆ |
Հավելված Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 15-ի N 06-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի բնակավայրերի հրապարակներում, զբոսայգիներում և հարակից տարածքներում։
2. Տեխնիկական և հատուկ նշանակության հրագործական նյութերի (արտադրանքի) օգտագործումը չի թույլատրվում ցանկացած տիպի շենքերում, շինություններում, կառույցներում, պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա տարածքներում, տանիքներում, պատշգամբներում, բեմահարթակներում, մարզադաշտերում և այլ մարզական կառույցներում, կամուրջների վրա, տրանսպորտային մայրուղիներում, ինչպես նաև միտինգների, քայլերթերի և ցույցերի ժամանակ։
3. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման վայրում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ։
4. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման վայրի չափերը պետք է համապատասխանեն հրագործական նյութերի (արտադրանքի) վրա նշված վտանգավոր տարածքի մաքսիմալ չափերին։
5. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և (կամ) տեխնիկական սարքավորումների «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները սահմանելու մասին» N 845-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչների ապահովում։
6. Չի թույլատրվում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացումը ուժեղ քամու և անձրևի պայմաններում։
7. Չի թույլատրվում հրագործական նյութերի (արտադրանքի) օգտագործումը 18 տարեկանը չլրացած անձանց կողմից։
8. Չի թույլատրվում ծխել հրագործական նյութերի (արտադրանքի) մոտ։
9. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության թույլատրելի ժամ սահմանել ժամը 9:00-ից մինչև ժամը 23։00-ն։
10.Սույն պահանջների և պայմանների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|