Գլխավոր տեղեկություն
Համար
N 557-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2022 թվականի N 557-Ն

 

«ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 29.12.22 N 2113-Ն)

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում, NN 1, 3 հավելվածներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

1.1. «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել 50,000,000.0 (հիսուն միլիոն) դրամով՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակներում վերաբաշխում կատարելու միջոցով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

(1.1-ին կետը լրաց. 29.12.22 N 2113-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

22.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 22-ի N 557-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 22-ի N 557-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 22-ի N 557-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 22-ի N 557-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 22-ի N 557-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 22-ի N 557-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 22-ի N 557-Ն որոշման

(հավելվածները փոփ. 29.12.22 N 2113-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 ապրիլի 2022 թվական: