600.0565.28.12.22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 դեկտեմբերի 2022 թվականի |
N 565-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 477-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 520-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման հետևյալ սակագները.
1) բաշխման ցանցին 110 կՎ լարմամբ միացման, էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցին և հաղորդման ցանցին միացած արտադրող կայաններին միացման համար` 1.68 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.
2) բաշխման ցանցին 35 կՎ լարմամբ միացման համար` 2.824 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.
3) բաշխման ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման համար` 7.73 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.
4) բաշխման ցանցին 0.38(0.22) կՎ լարմամբ միացման համար` 17.585 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից բաշխման ծառայության մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N 487-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 477-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
28 դեկտեմբերի 2022 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2023 թվական: