ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 466-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 31-րդ տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մարոկկոյի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
03.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 466-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Տիգրան Խաչատրյան | - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար (2022 թ. մայիսի 9-ից 12-ը ներառյալ) |
| Մանե Ադամյան | - Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական (2022 թ. մայիսի 9-ից 13-ը ներառյալ) |
| Թամարա Ղալայան | - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի պետ (2022 թ. մայիսի 9-ից 12-ը ներառյալ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
03.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|