Գլխավոր տեղեկություն
Համար
N 546-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.16/40(1398) Հոդ.658
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2018 թվականի N 546-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 865-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.02.23 N 187-Ն)

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 212-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 16.02.23 N 187-Ն)

1. Սահմանել պետական եկամուտների կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը` համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 16.02.23 N 187-Ն)

2. Սահմանել, որ`

1) պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայանների տարածքները.

2) պետական եկամուտների կոմիտեի Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության գործունեության տարածք են հանդիսանում Երևանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները.

3) պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածքները.

4) պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները.

5) պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի վարչական տարածքը:

(2-րդ կետը փոփ. 16.02.23 N 187-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և մաքսատների գործունեության տարածքները հաստատելու մասին» N 865-Ն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. մայիսի 8

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 3-ի N 546-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

(վերնագիրը փոփ. 16.02.23 N 187-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական եկամուտների կոմիտե` քաղ. Երևան, Մովսես Խորենացի 3,7:

2. Պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչություն` քաղ. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, քաղ. Երևան, Տիգրան Մեծի 1-ին փակուղի, 1 և «Էրեբունի» օդանավակայան, քաղ. Երևան, Արշակունյաց պող. 135, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը:

(2-րդ կետը փոփ. 16.02.23 N 187-Ն)

3. Պետական եկամուտների կոմիտեի Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն` քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 10, 10ա, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը:

(3-րդ կետը փոփ. 16.02.23 N 187-Ն)

4. Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչություն` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Շաքիի համայնք, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը՝

1) Մեղրիի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Կարճևանի համայնք:

(4-րդ կետը փոփ. 16.02.23 N 187-Ն)

5. Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչություն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Մոսկովյան 44, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը`

1) Բագրատաշենի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Բագրատաշենի համայնք.

2) Այրում-Ջիլիզայի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, «Այրում» ե/գ կայարան, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Ալավերդու համայնք, Մադան թաղամաս.

3) Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Ձորամուտի համայնք, գյուղ Գոգավան, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Պրիվոլնոյեի համայնք:

(5-րդ կետը փոփ. 16.02.23 N 187-Ն)

6. Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչություն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Թբիլիսյան խճուղի 2/14, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը`

1) Բավրայի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Բավրայի համայնք.

2) «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, «Շիրակ» օդանավակայան:

(6-րդ կետը լրաց. 14.11.19 N 1567-Ն, փոփ. 16.02.23 N 187-Ն)

(հավելվածը լրաց. 14.11.19 N 1567-Ն, փոփ. 16.02.23 N 187-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.02.2023, N 187-Ն 17.02.2023, N 546-Ն
14.11.2019, N 1567-Ն 18.11.2019, N 546-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան