Գլխավոր տեղեկություն
Համար
N 121-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 121-Ա

 

«ՈՂՋ ՄՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Փայս դը Մարտինգի հայ-ֆրանսիական ասոցիացիայի կողմից որպես օժանդակություն «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (585 տեղ, 1,790 կգ ընդհանուր քաշով, 2,860 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման ծախսերը կազմել են 3,200 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային կենտրոնմաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

14.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 121-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՈՂՋ ՄՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը (հատ)

Միավորի արժեքը

(եվրո)

Գումարը (եվրո)

1.

Բժշկական դիմակ (FFP2)

1,11,100

0.009

1,000

2.

Ներքնակ

20

20

400

3.

Բժշկական մեկանգամյա արտահագուստ

3200

0.25

800

4.

Հաշմանդամի սայլակ

1

30

30

5.

Տաք հագուստ

4

25

100

6.

Աղմուկի դեմ լսողության պաշտպանության խցաններ

750

0.04

30

7.

Ուլտրաձայնային սարք

1

500

500

Ընդամենը

   

2,860.00

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

14.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ