Գլխավոր տեղեկություն
Համար
N 161-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 161-Ա

 

«ՇԻՐԱԿ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՐԴԱՔԱՐԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության կողմից իրականացվող` 45,935,134 դրամ ընդհանուր արժողությամբ «Վարդաքարի ջրամբարի վերականգնում և արդիականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության կողմից (ՀՎՀՀ` 05536235) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Խաչատուր Պապոյան» Ա/Ձ-ի հետ (ՀՎՀՀ` 57282189) 2023 թվականի հունվարի 17-ին կնքված` N ՇՋ/001 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրամբարի ենթակառուցվածքների վերանորոգման և արդիականացման շինարարական աշխատանքների իրականացում` 13,985,751 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԴՎ ԻՆՎԵՍՏ» ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01011727) 2023 թվականի հունվարի 17-ին կնքված` N ՇՋ/002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքների իրականացում` 31,449,383 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01569408) 2023 թվականի հունվարի 17-ին կնքված՝ N ՇՁ/003 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 161-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՎԱՐԴԱՔԱՐԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Վարդաքարի» ջրամբարը շահագործման է հանձնվել 1968 թվականին, այնուհետև վերակառուցվել 1974 թվականին: Ջրամբարն ունի ռազմավարական նշանակություն և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական նշանակության հատուկ պահպանվող տարածք:

Տարածաշրջանի գյուղատնտեսության համար ջրամբարն ունի կենսական նշանակություն և մեծ ազդեցություն շրջակա միջավայրի էկոհամակարգի ձևավորման ու պահպանման գործում:

«Վարդաքարի» ջրամբարի երկարամյա (շուրջ 55 տարի) շահագործմամբ պայմանա- վորված առաջացել են ջրամբարի ենթակառուցվածքների հետագա շահագործման, բուն տարածքի պահպանման, վերահսկման ու արտաքին անվտանգության խնդիրներ:

Ծրագրի նպատակն է՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 վերականգնել ջրամբարի անվտանգությունը և բնականոն գործունեությունը:

Ներմուծեք նկարագրությունը_19954 վերականգնել և արդիականացնել ջրամբարի ենթակառուցվածքները, ապահովել կայուն ջրային ռեսուրսներ և բարելավել գյուղմթերքների արտադրողականությունը:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Ջրամբարն ապահովել այլընտրանքային, էկոլոգիապես մաքուր էներգասնուցմամբ (100.1 կՎտ արևային ֆոտովոլտային կայան)

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի,

տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանություն

(Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաբայան 23/4), «Շիրակ» ջրօգտա- գործողների ընկերություն (Հայաստանի Հանրապետություն, 2601, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճուղի, 1 շենք, ՀՎՀՀ՝ 05536235)

4.

Ծրագիրը կատարողը

«Շիրակ» ջրօգտագործողների ընկերություն (Հայաստանի Հանրապետություն, 2601, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճուղի, 1 շենք, ՀՎՀՀ՝ 05536235)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Վարդաքար բնակավայր, համայնքային զարգացման բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45,935,134 դրամ՝ որից՝ 44,935,344 դրամ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության կողմից, որպես դրամաշնորհ, և 999,790 դրամ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերություն կողմից,

որպես ծրագրի ներդրում

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկի համայնքի Վարդաքար, Նոր

Կյանք, Հոռոմ, Հովտաշեն, Լուսակերտ, Սարատակ, Հայրենյաց բնակավայրերը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 10-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ջրամբարի ենթակառուցվածքների վերանորոգման և արդիականացման շինարարական աշխատանքների իրականացում՝ 13,985,751 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 10-ը.

2. Ջրամբարի շահագործման ծախսերի կրճատման և այլընտրանքային, էկոլոգիապես մաքուր էներգասնուցում ապահավելու համար, ջրամբարին պատկանող հարակից տարածքում 100.1 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում՝ 31,449,383 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 10-ը.

3. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 10-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Բարձրավոլտ ցանցային էլեկտրաենթակայանի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 3,827,499 դրամ.

2. Վարդաքար ջրամբարի արտաքին և ներքին լուսավորության համակարգերի վերականգնման և արդիականացման աշխատանքների իրականացում՝ 3,561,824 դրամ.

3. Օժանդակ կառույցների (վարչական շենք, պահակատուն) վերանորոգման և պատվարի սանդուղքի ուղղահայաց պատի ամրացման աշխատանքների իրականացում՝ 4,407,728 դրամ.

4. Արևային կայանի համար տարածքի հարթեցման և պարսպապատման աշխատանքների իրականացում՝ 2,188,700 դրամ.

5. 100.1 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում՝ 31,449,383 դրամ.

6. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում 500,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում 500,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

«Շիրակ» ջրօգտագործողների ընկերությունը ծրագրի իրականացման ընթացքում կհամագործակցի Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն կիրականացնի Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան