Գլխավոր տեղեկություն
Համար
N 159-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 159-Ա

 

«ԿԱՆԱՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի կողմից` 5,395,833 դրամ ընդհանուր արժողությամբ «Շարժական արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05543384) «Արփի սոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01825631) 2023 թվականի հունվարի 12-ին կնքված՝ N 12/01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 7 հատ 1 կՎտ շարժական արևային ֆոտովոլտային կայանների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 5,395,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

01.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 159-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրով նախատեսված է տեղադրել 7 հատ 1 կՎտ անվանական հզորությամբ, ցանցի հետ հիբրիդ դիսկրետ փոխանջատվող, շարժական արևային էլեկտրական կայաններ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս (2 հատ կայան), Սիսիան (1 հատ կայան), Կապան (Դավիթ Բեկ բնակավայր, 1 հատ կայան), Գեղարքունիքի մարզի Վարդենիս (2 հատ կայան), Վայոց ձորի մարզի Եղեգիս (1 հատ կայան) համայնքներում, որոնք համարվում են սահմանամերձ համայնքներ։ Միջոցառումների իրականացման արդյունքում համայնքները կտնտեսեն գումարներ իրենց էներգետիկ ծախսերից, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների վնասված լինելու դեպքում կունենան կուտակված հոսանք՝

ապահովելու կարևորագույն շենքերում հոսանքի առկայությունը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիր (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ադամյան 14, ՀՎՀՀ՝ 02522088)

4.

Ծրագիրը կատարողը

«Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամ (գտնվելու վայրը` ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Կարեն Դեմիրճյան 3-րդ նրբ. տուն 3, ՀՎՀՀ՝ 05543384)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Կապան (Դավիթ Բեկ բնակավայր), Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքներում, սոցիալական բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

5,395,833 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Կապան (Դավիթ Բեկ բնակավայր), Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի մարտի 5-ից մինչև նոյեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

7 հատ 1 կՎտ անվանական հզորությամբ ցանցի հետ հիբրիդ դիսկրետ փոխանջատվող արևային էլեկտրական կայանների (համալրված MUST (HBP18-2024) ինվերտորով՝ 2,560 Վտ/ժ մարտկոցով), տեղադրման աշխատանքների իրականացում՝ 5,395,833 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտի 5-ից մինչև նոյեմբերի 30-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվելու հետևյալ ծառայությունները՝ 7 հատ 1 կՎտ անվանական հզորությամբ ցանցի հետ հիբրիդ դիսկրետ փոխանջատվող արևային էլեկտրական կայաններ (համալրված MUST (HBP18-2024) ինվերտորով՝ 2560 Վտ/ժ մարտկոցով) ընդհանուր՝ 5,395,833 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրով կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և տեղական ինքնակառավարման մարմիններ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին հաշվետվությունների ներկայացում:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

01.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ