Գլխավոր տեղեկություն
Համար
N 175-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2023 թվականի N 175-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 10-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը` համաձայն N 1 հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 9-ի N 175-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի նպատակներն են հանրային ներդրումների կառավարման բարելավումը, հանրային ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացումը և հաշվետվողականության ապահովումը։

2. Սույն որոշմամբ հաստատված հանրային ներդրումային ծրագրերի մշակման և գնահատման մեթոդաբանությունը կիրառվում է 1 միլիարդ ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող ծրագրերի նախագծերի դեպքում, իսկ 1 միլիարդ ՀՀ դրամից փոքր արժեք ունեցող ծրագրերի մասով գործում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված գործընթացը։ Ընդ որում՝ 2024 թվականի բյուջեում ներառման ենթակա են 3 միլիարդ ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող ծրագրերի նախագծերը, իսկ 2025 թվականից սկսած՝ բյուջեում ներառելու նպատակով սույն որոշման դրույթները կիրառելի են 1 միլիարդ ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող ծրագրերի նախագծերի նկատմամբ։

3. Սույն կարգում օգտագործվող և սույն կետով չնախատեսված հասկացությունները գործածվում են պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենսդրությամբ սահմանված իմաստով, եթե այլ բան չի բխում համապատասխան նորմի բովանդակությունից։ Սույն կարգի իմաստով` ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

1) հանրային ներդրում՝ համախմբված բյուջեի հաշվին (այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների), ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման արդյունքում ոչ ֆինանսական ակտիվի ձեռքբերումն է (այդ թվում՝ ոչ ֆինանսական ակտիվի ստեղծումը, փոխարինումը) կամ էական բարելավումը, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է ծախս կամ պայմանական պարտավորություն։ Սույն ենթակետի իմաստով էական բարելավում են համարվում ակտիվի արտադրողականության բարձրացմանը կամ շահագործման ժամկետի ավելացմանն ուղղված ակտիվի վերականգնումը, վերակառուցումը կամ ընդլայնումը.

2) հանրային ներդրումային ծրագիր (ծրագիր)` համախմբված բյուջեի (այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) հաշվին սահմանված ժամանակահատվածում և որոշակի կազմակերպական կառուցվածքով հստակ սահմանված նպատակներին և արդյունքներին միտված գործողությունների միջոցով իրականացվող հանրային ներդրում։ Այն ծախսերը, որոնք ունեն պարբերական բնույթ և ուղղված են ակտիվի ներկա վիճակի պահպանմանը կամ գոյություն ունեցող մաշված ակտիվի փոխարինմանը, սույն կարգավորման առարկա չեն հանդիսանում.

3) հանրային ներդրումների կառավարում (ՀՆԿ)` հանրային ֆինանսների կառավարման շրջանակներում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, ընտրության և դրանց իրականացման նկատմամբ կիրառելի կարգավորումներ և վերահսկողական մեխանիզմներ նախատեսող համակարգ.

4) հանրային ներդրումային ծրագրի նախագծի օրինակելի ձև (ծրագրի նախագծի օրինակելի ձև)՝ հանրային ներդրումների իրականացման նպատակով զարգացման երկարաժամկետ ծրագրերից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից կամ ոլորտային ռազմավարություններից կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրից կամ անհատական նախաձեռնություններից և (կամ) օրենսդրական պահանջներից բխող ծրագրի նախագծի ամփոփ նկարագիր, որն իրավասու մարմնի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

5) նախնական ֆինանսական և տնտեսական վերլուծություն՝ ծրագրի նախագծի ֆինանսական և տնտեսական ծախսերի ու օգուտների նախնական համակարգված գնահատում՝ հիմնված առկա տվյալների և (կամ) նախնական ուսումնասիրության վրա, որի նպատակը ծրագրի նախագծի ֆինանսական, տնտեսական կենսունակության գնահատումն է՝ ներառյալ տնտեսական շահութաբերության ներքին դրույքը (ՏՇՆԴ).

6) հանրային ներդրումային ծրագրի (ծրագրի) նախնական գնահատում՝ ծրագրի նախագծի օրինակելի ձևի հիման վրա սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված նախնական գնահատում.

7) հանրային ներդրումային ծրագրերի (ծրագրի) գնահատում՝ ծրագրի նախագծի օրինակելի ձևին համապատասխան ներկայացված հանրային ներդրումային ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության (սույն կարգով նախատեսված դեպքերում՝ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման) հիման վրա սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված գնահատում.

8) հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման չափորոշիչներ (չափորոշիչներ)՝ հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման նպատակով սահմանվող սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված չափորոշիչներ.

9) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում՝ հանրային ներդրումային ծրագրին առնչվող էական նշանակություն ունեցող բոլոր հարցերի, այդ թվում՝ տնտեսական, ֆինանսական, սոցիալական, շրջակա միջավայրի, տեխնիկական, իրավական, իրականացման ժամկետների և հնարավոր այլընտրանքային տարբերակների վերաբերյալ կատարված նախնական ուսումնասիրություն, որի արդյունքում տրամադրվում է ծրագրի իրականացման հնարավորության, ինչպես նաև ռիսկերի վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը։ Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումն իրականացվում է՝ հիմք ընդունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ուղեցույցները, իսկ մինչև դրանց հաստատումը՝ համադրելի ծրագրերի դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման նկատմամբ կիրառելի պահանջները.

10) տեխնիկատնտեսական ուսումնասիրություն՝ հանրային ներդրումային ծրագրի նախագծին առնչվող էական նշանակություն ունեցող բոլոր հարցերի, այդ թվում՝ տնտեսական, ֆինանսական, սոցիալական, շրջակա միջավայրի, տեխնիկական, իրավական, իրականացման ժամկետների և հնարավոր այլընտրանքային տարբերակների վերաբերյալ կատարված ուսումնասիրություն, որի արդյունքում տրամադրվում է ծրագրի նախագծի իրականացման հնարավորության, ինչպես նաև ռիսկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։ Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն իրականացվում է՝ հիմք ընդունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ուղեցույցները, իսկ մինչև դրանց հաստատումը՝ համադրելի ծրագրերի դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող տեխնիկատնտեսական ուսումնասիրության նկատմամբ կիրառելի պահանջները.

11) իրավասու մարմին` պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ.

12) հանրային ներդրումային կոմիտե՝ աշխատանքային կոմիտե, որի կազմը, աշխատակարգը և գործառույթները սահմանվում են սույն որոշմամբ.

13) հանրային ներդրումային ծրագրերի բանկ` սույն կարգի համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված բոլոր հանրային ներդրումային ծրագրերի և ծրագրերի նախագծերի շտեմարան.

14) ծրագրի վերհանում՝ իրավասու մարմնի կողմից զարգացման երկարաժամկետ ծրագրերից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից կամ ոլորտային ռազմավարություններից կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրից կամ անհատական նախաձեռնություններից և (կամ) օրենսդրական պահանջներից բխող պոտենցիալ հանրային ներդրումային ծրագրերի ընտրություն.

15) հրատապ ծրագիր՝ բնածին, տեխնածին աղետների և (կամ) այլ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած՝ ծրագրի իրականացման անհետաձգելի պահանջով պայմանավորված հանրային ներդրումային ծրագիր, որի դեպքում սույն կարգով նախատեսված ընդհանուր ընթացակարգի կիրառումն անհնար է.

16) առաջնահերթությունների ցանկ՝ սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված գնահատման արդյունքների հիման վրա ձևավորված հանրային ներդրումային ծրագրերի ցանկ։

4. Սույն կարգը կիրառելի չէ՝

1) ամբողջությամբ համայնքային բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի նկատմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում են ծախս կամ պայմանական պարտավորություն կամ հանդիսանում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր.

2) հրատապ և պետական գաղտնիք պարունակող ծրագրերի նկատմամբ։

5. Միևնույն հանրային ենթակառուցվածքի մաս կազմող կամ դրա սպասարկման նպատակով իրականացվող առանձին ծրագրերը սույն կարգի իմաստով դիտարկվում են որպես մեկ հանրային ներդրումային ծրագիր։

 

2. ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

 

6. Իրավասու մարմինը պատասխանատու է`

1) հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և ծրագրի նախագծի օրինակելի ձևին համապատասխան ծրագրի նախագծի մշակման՝ ներառյալ նախնական ֆինանսական և տնտեսական վերլուծությունը․

2) ծրագրի նախագծում արձանագրված թերությունների լրամշակման և շտկման.

3) ծրագրի նախագծի հիման վրա նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստման նպատակով գնման գործընթացի կազմակերպման աշխատանքների.

4) հաստատված ծրագրի շրջանակներում կնքված պայմանագր(եր)ի կառավարման և վերահսկողության.

5) ծրագրի ներդրման ընթացքում ծրագրի ֆինանսական և տեխնիկական ընթացքի մշտադիտարկման իրականացման համար։

7. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատասխանատու է՝

1) ծրագրերի նախագծերի պարբերական հավաքագրման.

2) ծրագրի նախագծի օրինակելի ձևի որակի ստուգման․

3) ծրագրերի նախագծերի նախնական գնահատման.

4) ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգման.

5) ծրագրերի նախագծերի գնահատման.

6) պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրերի նախագծերի իրականացման հնարավորության թեստավորման.

7) ծրագրերի և ծրագրերի նախագծերի բանկի վարման.

8) առաջնահերթությունների ցանկի վարման.

9) ՀՆԿ գործընթացն ապահովող փաստաթղթերի օրինակելի ձևերի և ուղեցույցների մշակման, հաստատման և հրապարակման.

10) ծրագրերի նախագծի մշակման ընթացքում իրավասու մարմնին մեթոդաբանական աջակցության տրամադրման համար։

8. ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանատու է՝

1) նախագծի օրինակելի ձևի, նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության ֆինանսական բաժնի որակի ստուգման.

2) հանրային ներդրումային կոմիտեին ծրագրի նախագծի ներկայացմանը հաջորդող երեք տարիների բյուջետային սահմանափակումների (ֆիսկալ տարածություն) վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար։

9. Հանրային ներդրումային կոմիտեն պատասխանատու է սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված չափորոշիչների հիման վրա գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրության, ծրագրերի նախագծերի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման, ծրագրերի նախագծերի իրականացման մերժման, պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրերի նախագծերի իրականացման հետագա ընթացքի, առաջնահերթությունների ցանկում ծրագրերի ներառման վերաբերյալ որոշման և սույն կարգով նախատեսված այլ որոշումների կայացման համար։

 

3. ՀՆԿ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ

 

10. ՀՆԿ գործընթացի՝ սույն կարգով կարգավորվող փուլերն են`

1) ծրագրի նախագծի վերհանում, մշակում և նախնական գնահատում.

2) ծրագրի նախագծերի նախնական ընտրություն.

3) ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում, դրանց որակի ստուգում և որոշումների կայացում.

4) ծրագրերի նախագծերի գնահատում, որոշումների կայացում և առաջնահերթությունների սահմանում։

 

4. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՀԱՆՈՒՄԸ, ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

11. Իրավասու մարմինն իրականացնում է պոտենցիալ հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի վերհանում։ Վերհանված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի համար իրավասու մարմնի կողմից մշակվում են ծրագրերի նախագծեր՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի օրինակելի ձևի։ Մշակված ծրագրի նախագծի օրինակելի ձևն ուղարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ պարբերական սկզբունքով:

12. Սույն կարգի 11-րդ կետի համաձայն մշակված նախագծի օրինակելի ձևը՝ ներառյալ նախնական ֆինանսական և տնտեսական վերլուծությունը, իրավասու մարմինն ուղարկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` որակի ստուգում և ծրագրի նախագծի նախնական գնահատում իրականացնելու նպատակով։ Սույն կարգի իմաստով ծրագրի նախագծի որակի ստուգումը N 1 հավելվածի օրինակելի ձևով սահմանված ծրագրի նախագծի հայեցակարգի լրացվածության համապատասխանության ստուգումն է՝ բավարար/ոչ բավարար/ոչ հստակ սկզբունքով։

13․ Ծրագրերի նախագծերի վերաբերյալ սույն գլխով նախատեսված պահանջները չեն գործում այն ծրագրերի նախագծերի համար, որոնց նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը սույն կարգի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ առկա է և դրանց կատարման ժամկետը չի գերազանցում 3 (երեք) տարին: Վերջիններիս համար կիրառելի են սույն կարգի 6-րդ գլխով և դրան հաջորդող գլուխներով նախատեսված դրույթները: Այն ծրագրերի նախագծերը, որոնց նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը սույն կարգի ուժի մեջ մտնելու պահին գերազանցում է 3 (երեք) տարին, ներկայացվում են սույն գլխի պահանջների համաձայն։

14. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախագծի օրինակելի ձևը՝ ներառյալ նախնական ֆինանսական և տնտեսական վերլուծությունը, ստանալուց հետո ծրագրի նախագիծը ներառում է հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի բանկում։

15. Նախագծի օրինակելի ձևի որակի գնահատում իրականացնելուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում՝

1) նախագծի օրինակելի ձևը ոչ բավարար/ոչ հստակ գնահատելու դեպքում վերադարձնում է վերջինս լրամշակման՝ նշելով լրամշակման անհրաժեշտություն ունեցող կետերը։ Իրավասու մարմինը լրամշակված նախագծի օրինակելի ձևը 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հաշվի առնելով լրամշակման անհրաժեշտություն ունեցող բոլոր կետերի վերաբերյալ տրամադրված նկատառումները։ Ծրագրի նախագծի լրամշակված տարբերակը սույն ենթակետով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում այն հանվում է ծրագրերի բանկից։ Ծրագրերի բանկից հանված ծրագրերի նախագծերի համար կիրառելի է սույն կարգի 4-րդ գլխով նախատեսված ընթացակարգը.

2) նախագծի օրինակելի ձևը բավարար գնահատելու դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախագծի օրինակելի ձևը տրամադրում է ՀՀ ֆինանսների նախարարությանը։

16. ՀՀ ֆինանսների նախարարությունը նախագծի օրինակելի ձևը ստանալուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է որակի գնահատում և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դիրքորոշում նախագծի օրինակելի ձևի «Բաժին 3․ Ֆինանսական տեղեկատվություն» մասի վերաբերյալ։

17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դիրքորոշումը ստանալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է որակի ստուգում և իրավասու մարմնին է տրամադրում նախագծի օրինակելի ձևի վերաբերյալ որակի ստուգման արդյունքները, որոնք ներառում են ՀՀ ֆինանսների նախարարության՝ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դիրքորոշումը։

18. Իրավասու մարմինը 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում լրամշակված նախագծի օրինակելի ձևն ուղարկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հաշվի առնելով լրամշակման անհրաժեշտություն ունեցող բոլոր կետերի վերաբերյալ տրամադրված նկատառումները։

19. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախագծի լրամշակված օրինակելի ձևը ստանալուց հետո ոչ ուշ, քան 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում նախագծի լրամշակված օրինակելի ձևը ՀՀ ֆինանսների նախարարությանն է տրամադրում վերջնական որակի ստուգում իրականացնելու համար։

20. ՀՀ ֆինանսների նախարարությունը նախագծի լրամշակված օրինակելի ձևը ստանալուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնում է դիրքորոշում լրամշակված օրինակելի ձևի «Բաժին 3. Ֆինանսական տեղեկատվություն» մասի վերաբերյալ N 1 հավելվածի օրինակելի ձևով սահմանված բավարար/ոչ բավարար/ոչ հստակ սկզբունքով։

21. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դիրքորոշումը ստանալուց հետո իրականացնում է նախագծի լրամշակված օրինակելի ձևի վերջնական որակի ստուգում՝ N 1 հավելվածի օրինակելի ձևով սահմանված բավարար/ոչ բավարար/ոչ հստակ սկզբունքով` հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված դիրքորոշումը, պատրաստում է եզրակացություն՝ ներառյալ ծրագրի նախագծի՝ ՊՄԳ ձևաչափով իրականացման հնարավորության վերաբերյալ դիրքորոշում, և ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմնին գրավոր հայտնում նախագծի օրինակելի ձևի՝ սույն կարգով նախատեսված պահանջներին համապատասխանության մասին։

22. Եթե ծրագրի որակի ստուգման արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ ֆինանսների նախարարությունը չունեն ծրագրի նախագծի օրինակելի ձևի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ, ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ծրագրի նախագծի նախնական գնահատում` համաձայն սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված մեթոդաբանության։

23. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ծրագրի լրամշակված հայեցակարգի հիման վրա ծրագրի նախնական գնահատում իրականացնելուց հետո 5 (hինգ) աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է ծրագրի նախագծի վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրի իրականացման հնարավորության վերաբերյալ դիրքորոշում, և ծրագրի նախագիծն ու եզրակացությունը ներկայացնում հանրային ներդրումային կոմիտե։

 

5. ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

24. Հանրային ներդրումային կոմիտեն, հիմք ընդունելով ծրագրերի նախագծերի նախնական գնահատման արդյունքները, քննարկում է ծրագրերի նախագծերը և կայացնում հետևյալ որոշումներից մեկը՝

1) մերժել ծրագրի նախագծի իրականացումը.

2) հանրային ներդրումային կոմիտեի դիտողություններով և առաջարկություններով ծրագրի նախագիծը վերադարձնել իրավասու մարմնին՝ լրամշակման, որի դեպքում հստակ նշվում են լրամշակում պահանջող համապատասխան կետերը` անհրաժեշտ փոփոխությունների նկարագրությամբ.

3) հաստատել ծրագրի նախագիծը և իրավասու մարմնին հանձնարարել իրականացնելու ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության գնման գործընթացի կազմակերպման աշխատանքներ.

4) հաստատել ծրագրի նախագիծը և իրավասու մարմնին հանձնարարել իրականացնելու ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում՝ համաձայն ՊՄԳ ընթացակարգի, եթե ծրագիրը ենթակա է իրականացման պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով։

25. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ վարչապետի աշխատակազմից հանրային ներդրումային կոմիտեի նիստի ձայնագրությունը ստանալուց հետո ոչ ուշ, քան 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում կազմում է հանրային ներդրումային կոմիտեի նիստի արձանագրությունը և այն տրամադրում հանրային ներդրումային կոմիտեի անդամներին ու հանրային ներդրումային կոմիտեի տվյալ նիստում քննարկված ծրագրերի նախագծերը ներկայացրած իրավասու մարմիններին։

26. Սույն կարգի 25-րդ կետի համաձայն տրամադրված արձանագրությունը ստանալուց հետո իրավասու մարմինը՝ կախված ծրագրի նախագծի վերաբերյալ որոշումից, կարող է՝

1) դադարեցնել ծրագրի նախագծի մշակման աշխատանքները, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 24-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումը.

2) հանրային ներդրումային կոմիտեի դիտողությունների և առաջարկությունների համաձայն լրամշակել ծրագրի նախագիծը՝ այն կրկին հանրային ներդրումային կոմիտե ներկայացնելու նպատակով, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 24-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը:

27. Իրավասու մարմինն իրականացնում է ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության գնման գործընթացի կազմակերպման աշխատանքներ, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված որոշումներից մեկը՝ համաձայն կիրառելի օրենսդրության ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելով վերջիններիս իրականացման համար բյուջետային ֆինանսավորման հայտ՝ բյուջետային գործընթացը սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում՝ հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված հաջորդող երեք տարիների բյուջետային սահմանափակումների (ֆիսկալ տարածություն) վերաբերյալ տեղեկատվությունը։

28. Այն նախագծերի դեպքում, որոնց վերաբերյալ հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 24-րդ կետի 3-րդ և (կամ) 4-րդ ենթակետերով նախատեսված որոշումներից մեկը և հնարավոր չէ ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել նախագծերի իրականացման համար բյուջետային ֆինանսավորման հայտ՝ բյուջետային գործընթացը սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում, ապա բյուջետային ֆինանսավորման հայտը կարող է ներկայացվել միայն տվյալ ֆինանսական տարում նախագծերի իրականացման վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներով։

 

6. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ

 

29. Ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման գնման գործընթացի կազմակերպման աշխատանքների պատասխանատվությունը կրում է իրավասու մարմինը: Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրավասու մարմնին ցուցաբերում է մեթոդաբանական աջակցություն։ Ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության գնման տեխնիկական բնութագրերն իրավասու մարմինը պետք է համաձայնեցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ գնման գործընթացի կազմակերպման նպատակով ձևավորված գնահատման հանձնաժողովում ներառելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ներկայացուցչին:

30. Սույն կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված որոշման կայացման դեպքում համապատասխան ծրագրի պատրաստման, հաստատման և իրականացման հաջորդող փուլերի նկատմամբ կիրառվում է ՊՄԳ ընթացակարգը։ Եթե սույն կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված որոշմանը հաջորդող որևէ փուլում ծրագրի իրականացումը պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով մերժվել է, ապա իրավասու մարմինը կարող է ծրագրի նախագիծը կրկին ներկայացնել հանրային ներդրումային կոմիտե՝ սույն կարգի 24ուղղ.-րդ կետով նախատեսված որոշումներից որևէ մեկի կայացման նպատակով։ Իրավասու մարմինը նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը միաժամանակ ներկայացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ ֆինանսների նախարարություն` ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգում իրականացնելու նպատակով։

31. ՀՀ ֆինանսների նախարարությունը, ստանալով ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնում է դիրքորոշում ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի վերաբերյալ։

32. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դիրքորոշումը ստանալուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգում իր կողմից հաստատված ուղեցույցներին (իսկ մինչև դրանց հաստատումը՝ համադրելի ծրագրերի դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման նկատմամբ կիրառելի պահանջներին) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության համապատասխանությունը և արդյունքներն ու սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դիրքորոշումը ներկայացնում իրավասու մարմնին։

33. Իրավասու մարմինը սույն կարգի 32-րդ կետով նախատեսված որակի ստուգման արդյունքներն ու դիրքորոշումը ստանալուց հետո 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության լրամշակված տարբերակը։

34. ՀՀ ֆինանսների նախարարությունը 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության լրամշակված տարբերակի վերաբերյալ դիրքորոշում։

35. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 34-րդ կետով նախատեսված դիրքորոշումը ստանալուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է եզրակացություն։

36. Եթե նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգման արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու ՀՀ ֆինանսների նախարարությունն իրավասու մարմնին չեն ներկայացրել դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ, ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որակի ստուգում իրականացնելուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ծրագրի նախագծի գնահատում, պատրաստում է եզրակացություն և այն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության հետ միասին ներկայացնում հանրային ներդրումային կոմիտե։

 

7․ ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

37. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ծրագրի նախագծի գնահատում՝ համաձայն սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված մեթոդաբանության և ամփոփում է գնահատման արդյունքները։

38. Ամփոփված արդյունքները և սույն կարգի 35-րդ կետով նախատեսված եզրակացությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում է հանրային ներդրումային կոմիտե։

39 Հանրային ներդրումային կոմիտեն, ստանալով ծրագրերի նախագծերի՝ սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված մեթոդաբանության համաձայն իրականացված գնահատման արդյունքները և սույն կարգի 35-րդ կետով նախատեսված եզրակացությունը, քննարկում է դրանք և կայացնում հետևյալ որոշումներից մեկը՝

1) մերժել ծրագրի նախագծի իրականացումը.

2) ներառել ծրագրի նախագիծը հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների ցանկում՝ դրա մասին տեղեկացնելով համապատասխան իրավասու մարմնին.

3) հաստատել ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը և հանձնարարել իրավասու մարմնին իրականացնելու ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության գնման գործընթացի կազմակերպման աշխատանքներ։

40. Առաջնահերթությունների ցանկը ձևավորվում է բոլոր գնահատված ծրագրերի նախագծերի գնահատման արդյունքների հիման վրա։

41. Ծրագիրը կարող է հանվել առաջնահերթությունների ցանկից՝

1) եթե ծրագիրը ֆինանսավորվել է.

2) եթե ծրագիրը ներառված է եղել առաջնահերթությունների ցանկում ավելի քան 3 (երեք) տարի և չի ֆինանսավորվել։ Այդ մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գրավոր տեղեկացնում է իրավասու մարմնին։

42. Հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների ցանկը վարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

43. Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված արձանագրությունը ստանալուց հետո իրավասու մարմինը՝

1) դադարեցնում է ծրագրի մշակման աշխատանքները, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 39-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումը.

2) ներառում է ծրագիրը համապատասխան ժամանակաշրջանի բյուջետային հայտում, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը:

44. Իրավասու մարմինն իրականացնում է ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության գնման գործընթացի կազմակերպման աշխատանքները, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 39-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված որոշումը:

45. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ծրագիրը ներառում է առաջնահերթությունների ցանկում, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը։

 

8․ ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

46. Սույն մեթոդաբանությամբ սահմանվում են հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման չափորոշիչները և դրանց հիման վրա ծրագրերի գնահատման կարգը:

47. Սույն մեթոդաբանությամբ օգտագործված հասկացություններն ունեն հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգով սահմանված նշանակություն։

48. Հանրային ներդրումային ծրագրերի գնահատման հիմնական սկզբունքը ծրագրերի նկատմամբ միասնական չափորոշիչների կիրառումն է:

49. Ծրագրի գնահատման արդյունքում ձևավորվում է հանրային ներդրումային ծրագրի գնահատականը:

50. ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքին իրավական ակտերով կարող են սահմանվել հանրային ներդրումային ծրագրերի գնահատման և պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրերի իրականացման հնարավորության թեստավորման վերաբերյալ ուղեցույցներ։

51. Հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման չափորոշիչներն են՝

1) մարդկային կապիտալի վրա ազդեցությունը, որով գնահատվում է ծրագրի ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում մարդկային կապիտալի վրա.

2) ենթակառուցվածքի հանրային նշանակությունը, որով գնահատվում են հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից տվյալ ծրագրի իրականացման հրատապությունն ու անհրաժեշտությունը.

3) ռազմավարության համապատասխանությունը, որով գնահատվում է ծրագրի նախագծի ուղղակի, մասնակի կամ անուղղակի համապատասխանությունը տվյալ ոլորտային ռազմավարությանը.

4) ծրագրի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա.

5) ռիսկայնությունը, որով գնահատվում են ծրագրի իրականացմանը խոչընդոտող փաստացի արձանագրված ռիսկերը և դրանց կառավարելիությունը՝ ներառյալ կլիմայական և աղետների ռիսկերը.

6) տնտեսական շահութաբերության ներքին դրույքը (ՏՇՆԴ)։

52. Մարդկային կապիտալի վրա ազդեցության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝

1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնք ուղղակի նպաստում են Հայաստանի Հանրապետությունում մարդկային կապիտալի ստեղծմանը: Ծրագիրը համարվում է մարդկային կապիտալ ստեղծող, եթե դրանով թիրախավորվում է անչափահաս քաղաքացիների բարեկեցությունը (առողջություն, կրթություն, անվտանգություն, սոցիալականացում և այլն).

2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնք ունեն մարդկային կապիտալի պահպանման նշանակություն, և որոնց հիմնական թիրախն է չափահաս անձանց աշխատունակության շարունակականության ապահովումը.

3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնք ուղղված են մարդկային կապիտալի բարելավմանը կամ զարգացմանը, և որոնց իրականացման հիմնական թիրախը չափահաս քաղաքացիների կողմից եկամուտներ գեներացնելուն կամ հանրային բարիք ստեղծելուն միտված կարողության բարձրացումն է։

53. Ենթակառուցվածքի հանրային նշանակության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝

1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց չիրականացման դեպքում՝ հանրային բարիքի ստեղծումը կամ հանրային ծառայության մատուցումը դառնում է անհնարին, կամ որոնց իրականացումն օրենսդրությամբ հստակ սահմանված պահանջ է.

2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց իրականացումը հանգեցնում է հանրային բարիքի ստեղծման կամ հանրային ծառայության մատուցման տեսանկյունից էական բարելավումների.

3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց իրականացումը հանգեցնում է հանրային բարիքի ստեղծման կամ հանրային ծառայության մատուցման տեսանկյունից ոչ էական բարելավումների:

54. Ռազմավարությանը համապատասխանության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝

1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց արդյունքներն անմիջականորեն ուղղված են ռազմավարությամբ ամրագրված խնդրի լուծմանը կամ (ենթա)նպատակի իրականացմանը.

2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց արդյունքների մի մասն առնչվում է ռազմավարությամբ ամրագրված խնդրի լուծմանը կամ (ենթա)նպատակի իրականացմանը.

3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք անմիջականորեն չեն նպաստում պետական կամ համայնքային ռազմավարական նպատակների իրագործմանը, կամ տվյալ ոլորտի ռազմավարություն առկա չէ։

55. Սույն մեթոդաբանության 52-րդ, 53-րդ և 54–րդ կետերով սահմանված չափորոշիչները կարող են գնահատվել 0 միավոր, երբ համապատասխան չափորոշիչով ծրագրի ազդեցությունը կամ դրան համապատասխանությունը բավարար հիմնավորված չէ կամ բացակայում է։

56. Ռիսկայնությունը՝ ներառյալ կլիմայական և աղետների ռիսկերը, գնահատելու համար պետք է հաշվի առնել ստորև ներկայացվող գործոնները՝

1) իրավասու մարմնի կողմից նմանատիպ ծրագրի իրականացման փորձի առկայությունը և արժեքը.

2) հաստատված պահանջարկի առկայությունը, ինչպես նաև հնարավոր արտաքին գործոնների ազդեցությունը ծրագրի արդյունավետ իրականացման վրա.

3) ռիսկերի հատկորոշումը և վերլուծությունը, ինչպես նաև դրանց կառավարելիությունը։

57. Հիմք ընդունելով սույն մեթոդաբանության 56-րդ կետով նախատեսված գործոնների վերլուծությունը՝ ծրագրի ռիսկայնության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝

1) 3 միավոր գնահատվում են ոչ ռիսկային ծրագրերը.

2) 2 միավոր գնահատվում են ցածր ռիսկային ծրագրերը.

3) 1 միավոր գնահատվում են միջին ռիսկային ծրագրերը.

4) 0 միավոր գնահատվում են բարձր ռիսկային ծրագրերը:

Բոլոր այն ծրագրերի նախագծերը, որոնք բարձր ռիսկային են, կարող են մերժվել հանրային ներդրումային կոմիտեի կողմից։

58. Ծրագրի նախագծի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝

1) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք նպաստում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը՝ ներառյալ ածխաթթու գազը.

2) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք չեն նպաստում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը կամ ավելացմանը՝ ներառյալ ածխաթթու գազը.

3) 0 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք նպաստում են ջերմոցային գազերի արտանետումների ավելացմանը՝ ներառյալ ածխաթթու գազը կամ ծրագրի նախագծի օրինակելի ձևում կամ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության մեջ առկա չէ տեղեկատվություն։

59. Տնտեսական շահութաբերության ներքին դրույքի հաշվարկն իրականացվում է համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ուղեցույցների, իսկ մինչև դրանց հաստատումը՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից հրապարակված մեթոդաբանությամբ։

60. Տնտեսական շահութաբերության ներքին դրույքի չափորոշիչով ծրագրերի նախագծերի գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝

1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց ՏՇՆԴ-ն ավելի քան 15 (տասնհինգ) տոկոսային կետով գերազանցում է ՏՇՆԴ բազային դրույքը.

2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց ՏՇՆԴ-ն ավելի, քան 5 (հինգ), բայց ոչ ավելի, քան 15 (տասնհինգ) տոկոսային կետով գերազանցում է ՏՇՆԴ բազային դրույքը.

3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց ՏՇՆԴ-ն առնվազն 0,1 (զրո ամբողջ մեկ), բայց ոչ ավելի, քան 5 (հինգ) տոկոսային կետով գերազանցում է ՏՇՆԴ բազային դրույքը.

4) 0 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնք չեն համապատասխանում սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պայմաններին։

61. Սույն մեթոդաբանության 60-րդ կետի իմաստով սոցիալական ոլորտի (առողջապահական և կրթական) ծրագրերի նախագծերի ՏՇՆԴ բազային դրույքը կազմում է 6 (վեց) տոկոս, իսկ մնացած ծրագրերի համար՝ 9 (ինը) տոկոս:

62. Բոլոր այն ծրագրերի նախագծերը, որոնք գնահատվել են 0 միավոր, կարող են մերժվել հանրային ներդրումային կոմիտեի կողմից։

63. Տնտեսական շահութաբերության ներքին դրույքի նախնական գնահատումն իրականացվում է ծրագրի նախնական գնահատման փուլում, իսկ տնտեսական շահութաբերության ամբողջական գնահատումն իրականացվում է ծրագրի գնահատման փուլում։

 

10. ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

 

64. Հանրային ներդրումային կոմիտեն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով (այդ թվում` հեռավար կարգով), որը նախագահում է հանրային ներդրումային կոմիտեի անդամ հանդիսացող ՀՀ վարչապետը։

65. Հանրային ներդրումային կոմիտեի կազմում ընդգրկվում են նաև՝

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետները.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը.

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

66. Հանրային ներդրումային կոմիտեի հերթական նիստերը հրավիրվում են տարեկան առնվազն 3 (երեք) անգամ։ ՀՀ վարչապետը սեփական նախաձեռնությամբ կամ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ կարող է հրավիրել հանրային ներդրումային կոմիտեի արտահերթ նիստ:

67. Հանրային ներդրումային կոմիտեի նիստերը ձայնագրվում, արձանագրվում են և հրապարակման ենթակա չեն։

68. Ըստ անհրաժեշտության` հանրային ներդրումային կոմիտեի նիստին կարող են հրավիրվել այլ անձինք՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

69. Նիստերն իրավազոր են, եթե մասնակցում են հանրային ներդրումային կոմիտեի բոլոր անդամները։ Նիստն իրավազոր չլինելու դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ ՀՀ վարչապետը հրավիրում է արտահերթ նիստ։

70. Յուրաքանչյուր ծրագրի նախագծի վերաբերյալ հանրային ներդրումային կոմիտեի որոշումը կայացվում է նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Քվեարկության ընթացքում հանրային ներդրումային կոմիտեի յուրաքանչյուր անդամ ունի 1 (մեկ) ձայնի իրավունք։ Ձայների հավասար բաշխման պարագայում նիստը նախագահողն ունի որոշիչ ձայնի իրավունք։

71. Հանրային ներդրումային կոմիտեի գործունեության քարտուղարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։ Հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարը ՀՀ էկոնոմիկայի նախարարի համապատասխան ոլորտի համակարգումն իրականացնող նախարարի տեղակալն է։

72. Հանրային ներդրումային կոմիտեի նիստի օրակարգը ձևավորում է հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարը։

73. Հանրային ներդրումային կոմիտեի նախագահը որոշում է նիստի անցկացման օրը և ժամը:

74. Հանրային ներդրումային կոմիտեի նիստերի օրակարգում նշվում են՝

1) նիստի անցկացման օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը՝ գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի անվանումները և ներկայացնող մարմինները։

75. Հանրային ներդրումային կոմիտեի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարի կողմից հանրային ներդրումային կոմիտեի անդամներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ նիստի անցկացումից առնվազն 3 (երեք) աշխատանքային օր առաջ:

76. Հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարը հանրային ներդրումային կոմիտեի անդամներին ներկայացնում է նիստի օրակարգում ներառված հարցերը։

77. Օրակարգում ներառված քննարկման ենթակա ծրագրերի նախագծերի հերթականությունը նշվում է՝ ըստ վերջիններիս ստացման ամսաթվի։

78. Քննարկման ենթակա ծրագրերի նախագծերի հերթականությունը հանրային ներդրումային կոմիտեի նիստի ժամանակ կարող է փոփոխվել հանրային ներդրումային կոմիտեի անդամների առաջարկությամբ՝ հանրային ներդրումային կոմիտեի նախագահի համաձայնությամբ։

79. Հանրային ներդրումային կոմիտեի նախագահը՝

1) հաստատում է հանրային ներդրումային կոմիտեի նիստի օրակարգը.

2) վարում է հանրային ներդրումային կոմիտեի նիստերը.

3) ստորագրում է նիստերի արձանագրությունները.

4) որոշում է հանրային ներդրումային կոմիտեի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց կազմը:

80. Հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարը՝

1) իրականացնում է հանրային ներդրումային կոմիտեի նիստերի կազմակերպման աշխատանքները.

2) ապահովում է հանրային ներդրումային կոմիտեի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումն ու տրամադրումը.

3) համակարգում է անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման գործընթացը.

4) ապահովում է ներդրումային կոմիտեի նիստի արձանագրության կազմումը.

5) ապահովում է հանրային ներդրումային կոմիտեի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում.

6) ստորագրում է նիստերի արձանագրությունները։

81. Հանրային ներդրումային կոմիտեի անդամները՝

1) մասնակցում են գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրությանը և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման համար անցկացվող քվեարկությանը.

2) ստորագրում են նիստերի արձանագրությունները։

82. Յուրաքանչյուր նիստի արձանագրությանը տրվում է հերթական համար։

83. Հանրային ներդրումային կոմիտեի նիստի արձանագրության մեջ նշվում են՝

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, նիստն սկսվելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող անձանց անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը.

4) քննարկվող հարցերը.

5) յուրաքանչյուր ծրագրի նախագծի վերաբերյալ հանրային ներդրումային կոմիտեի կողմից կայացված որոշումները՝ ըստ առաջնահերթության

 

Հավելված N 1-ի օրինակելի ձև

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

Բաժին 1․ Ամփոփ տեղեկատվություն

1.1. Ծրագրի նախագծի համարը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը յուրաքանչյուր ներկայացված ծրագրի նախագիծը համարակալում է հետևյալ ձևով․ ներկայացման տարեթիվ և հաջորդական թիվ, օրինակ՝ 2022_001։ Այս տողը լրացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և այն ենթակա չէ փոփոխության իրավասու մարմնի կողմից։

 

1.2. Պատասխանատու իրավասու մարմին (ՀԱՅՏԱՏՈՒ)

Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

1.3. Ծրագրի նախագիծն իրականացնող մարմնի անվանումը

Օրինակ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

 

1.4. Ծրագրի նախագծի անվանումը

Մուտքագրե՛ք ամբողջությամբ նախագծի ճիշտ անվանումը։ Խուսափե՛ք հապավումներից կամ «աշխատանքային անվանումներից»: Նախագիծը գնահատելուց հետո նշված տարբերակը դառնում է ծրագրի պաշտոնական անվանումը։

 

1.5. Ծրագրի նախագծի ամփոփ նկարագրությունը

Հակիրճ նկարագրե՛ք նախագիծը և ներկայացրե՛ք նախագծի մասին ամփոփ տեղեկատվություն: Բացի ամփոփ տեղեկատվությունից՝ սույն բաժնում անհրաժեշտ է համառոտ ներկայացնել նախագծի առարկայական նկարագրությունը (օրինակ՝ [քաղաքը] և [քաղաքը] միացնող երկկողմանի ճանապարհի 10 կմ հատված և այլն)։

Առավելագույնը՝ 1000 նիշ

 

 

1.6. Գտնվելու վայր(եր)ը

Մուտքագրե՛ք նախագծի իրականացման վայրը կամ վայրերը, եթե այն ավելի քան մեկ տարածք է ընդգրկում: Հնարավորության դեպքում նշե՛ք քարտեզում դրանց հասցեները կամ

GPS տվյալները:

 

 

1.7. Ծրագրի նախագծի բաղադրիչները և դրանց արժեքները

Ծրագրի շրջանակը ներառում է մասնավորապես՝ հողատարածքը, շենքերի ձեռքբերումը, շինարարությունը և շինարարական ծախսերը, բոլոր սարքավորումները և կահույքը, ինչպես նաև ծրագրի կառավարումը, շինարարության վերահսկումը, աջակցությունը, տեխնիկական փաստաթղթերը, անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը, ուսուցումը և սեմինարները` ըստ կիրառելիության։ Ստորև բերված աղյուսակում ներկայացրե՛ք Ծրագրի բաղադրիչները և նշե՛ք յուրաքանչյուր բաղադրիչի ծախսերի նախահաշիվները: Ներկայացված բաղադրիչները պետք է համապատասխանեն 4.1 կետում նշվածներին:

Ծրագրի բաղադրիչները

Արժեքը հազար ՀՀ դրամով

1.

 

2.

 

3.

 

4.

 
5.  
6.  
   
ԸՆԴԱՄԵՆԸ  

 

1.8. Ծրագրի տևողությունը

1.8.1 ․ Ծրագիրը սկսելու ամսաթիվը՝ ամիս/տարի

Ծրագիրը սկսելու ամսաթիվն է՝ ծրագրի նախագծի հաստատումից հետո գնումների հայտարարությունը հրապարակելու օրը:

1.8.2 ․ Ծրագրի ավարտի ամսաթիվը՝ ամիս/տարի

Ավարտական ակտի ստորագրման օրը. ծրագիրը մտնում է շահագործման փուլ և սկսվում է ծառայությունների մատուցումը

 
 

1.9. Ո՞ր կազմակերպությունն է տնօրինելու ակտիվները

Նշե՛ք նախագծի իրագործման արդյունքում ստեղծված/բարելավված ակտիվները տնօրինող կազմակերպության պաշտոնական անվանումը։ Եթե այն դեռ հայտնի չէ (օրինակ՝ պետություն-մասնավոր գործընկերության դեպքում), անհրաժեշտ է մանրամասնել: Այս կետն ամփոփում է 4-րդ բաժնում ներկայացված տեղեկատվությունը

 

 

1.10. Ո՞ր կազմակերպությունն է շահագործելու ակտիվները

Նշե՛ք նախագծի իրագործման արդյունքում ստեղծված ակտիվները շահագործող կազմակերպության պաշտոնական անվանումը։ Եթե այն դեռ հայտնի չէ (օրինակ՝ պետություն-մասնավոր գործընկերության դեպքում), անհրաժեշտ է մանրամասնել: Այս կետն ամփոփում է 4-րդ բաժնում ներկայացված տեղեկատվությունը:

 

 

 

Բաժին 2. Նպատակը և հիմնավորումը

2.1․ Ի՞նչ հիմնական խնդիրն է լուծում նախագիծը, ինչո՞ւ է այն անհրաժեշտ: Ներառե՛ք խնդրի մասշտաբների մասին հիմնական տեղեկատվությունը:

Ներկայացրե՛ք հիմնախնդիրը և դրանից բխող կոնկրետ խնդիրները (ըստ կիրառելիության), որոնք պետք է լուծի Ծրագիրը: Ներկայացրե՛ք Ծրագրի անհրաժեշտության հիմնավորումները և Ծրագրում ներդրումներ կատարելու պատճառները։

Առավելագույնը 3000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Խնդիրը ներկայացված չէ և խնդրի մասշտաբների մասին թվային

մանրամասն տեղեկատվությունը բացակայում է։

 

Ոչ հստակ = Խնդրի նկարագրությունը բավարար չէ։ Խնդրի մասշտաբների մասին թվային տեղեկատվություն բավարար է:

 

Բավարար = Խնդիրը, դրա պատճառներն ու հիմքերն ամբողջությամբ ներկայացված են, ծրագրի հիմնավորումը հստակ է և ամբողջությամբ ներկայացված են դրա

մասշտաբները:

 

 

2.2․ Որ՞ն է/Որո՞նք են առաջարկվող նախագծի նպատակները/նպատակները

Նշե՛ք այն նպատակները, որոնց ձգտում է հասնել իրավասու մարմինն այս նախագծի միջոցով: Դրանք պետք է լուծում հանդիսանան ներկայացված խնդիրների համար։ Պետք է լինի մեկ առաջնային նպատակ՝ ներկայացված ոչ ավելի, քան երկու կամ երեք նախադասությամբ և դրա հետ ածանցվող կոնկրետ նպատակները: Նպատակները պետք է լինեն կոնկրետ, չափելի, իրատեսական և սահմանված ժամկետով: Առավելագույնը 3000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Նպատակները չեն լուծում հիմնական խնդիրը։

 

Ոչ հստակ = Նպատակները նկարագրված են, սակայն խնդիրը լուծում են մասամբ։

 

Բավարար = Նպատակները հստակ նկարագրված են որպես խնդրի լուծման ճանապարհ։

 

 

2.3․ Ի՞նչ տեղի կունենա, եթե նախագիծը չիրականացվի.

Համառոտ նկարագրե՛ք, թե ինչ կլինի, եթե նախագիծը չհաստատվի կամ չիրագործվի: Արդյո՞ք կառաջանան ուղղակի հետևանքներ։ Արդյո՞ք հետևանքներ կլինեն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Եթե այո, ապա ներկայացրե՛ք դրանք: Շատ դեպքերում հետևանքների կարևորության աստիճանը տարբեր է՝ «աննշան փոփոխությունից» մինչև «շարունակական մարդկային կորուստներ»։

Առավելագույնը 3000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Հետևանքները նշված չեն կամ նշված լինելու դեպքում նշանակալի չեն:

 

Ոչ հստակ = Հետևանքները նշված են, բայց ոչ հստակ ձևով։

 

Բավարար = Հետևանքները հստակ նշված են և նշանակալի են։

 

 

2.4․ Թվարկե՛ք այն տարբերակները (տեխնիկական, կազմակերպչական և այլն), որոնք դիտարկվել են նպատակներին հասնելու համար: Բացատրե՛ք, թե ինչու է ընտրվել նախընտրելի տարբերակը:

Թվարկե՛ք տարբերակները (այլընտրանքային լուծումները), որոնք դիտարկվել են ծրագրի նպատակներին և արդյունքներին հասնելու և 2.1 կետում նշված խնդրի լուծման համար: Նկարագրե՛ք յուրաքանչյուր տարբերակը և համեմատե՛ք այն ընտրվածի հետ: Բոլոր տարբերակները պետք է լինեն իրատեսական և լուծեն հիմնական խնդիրը։ Յուրաքանչյուր մերժված տարբերակի դեմ մեկ կամ երկու նախադասությամբ պետք է բացատրել, թե ինչու է այն մերժվել: Նախընտրելի տարբերակը պետք է հստակորեն ներկայացվի՝ բացատրելով, թե ինչու է այն նախընտրելի: Նախընտրելի տարբերակը պետք է պարունակի առնվազն հիմնական ապացույցները, թե ինչու այն պետք է համարվի լավագույն տարբերակը: Առավելագույնը 2000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Տարբերակները թվարկված կամ գնահատված չեն։

 

Ոչ հստակ = Տարբերակները թվարկված են, բայց որևէ բացատրություն տրված չէ, թե ինչու է ընտրվել նախընտրելի տարբերակը կամ ինչու են մյուսները մերժվել։

 

Բավարար = Տարբերակները թվարկված են, և պարզ է, թե ինչու է ընտրվել նախընտրելի տարբերակը։

 

 

2.5․ Ո՞րն է Ծրագրի սոցիալական և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:

Նկարագրե՛ք ծրագրի ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա: Ինչպե՞ս կարող է ծրագիրը նվազեցնել աղքատությունը: Ինչպե՞ս կարող է ծրագիրն ավելացնել մարդկային կապիտալը: Փորձե՛ք պատասխանել հետևյալ հարցերին. արդյո՞ք ծրագիրը կնպաստի երեխաների առողջության և կյանքի պահպանմանը/դպրոցական տարիների ավելացմանը/դպրոցական կրթության որակի/ շրջանավարտների կրթության որակի/ չափահաս շահառուների հմտությունների բարձրացմանը/կյանքի տևողության երկարացմանը/շահառուների եկամուտների ստեղծմանը: Առավելագույնը 3000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Ծրագրի սոցիալական և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը

չի բացահայտվում։

 

Ոչ հստակ = Բացահայտված ազդեցությունները նշանակալի չեն։

 

Բավարար = Սոցիալական և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը լավ

նկարագրված է և ընդունելի։

 

 

2.6․ Որո՞նք են առաջարկվող ծրագրի օգուտները (դրական արտաքին ազդեցությունները):

Օգուտները բնութագրվում են որպես նախագծի իրականացման դրական ազդեցություն: Թվարկեք նախընտրելի նախագծի առավելությունները: Յուրաքանչյուր օգուտի վերաբերյալ, հնարավորության դեպքում, ներկայացրեք համապատասխան քանակային ցուցանիշ ֆիզիկական և դրամական արտահայտությամբ (օրինակ՝ ժամանակի խնայողություն, CO2 արտանետումների կրճատում): Եթե հնարավոր չէ օգուտները ներկայացնել քանակական ցուցանիշներով, ապա դրանք պարզապես պետք է նկարագրվեն: Օգուտները կարող են ներկայացվել առանձին՝ ծրագրից օգտվողների և այլ անձանց համար: Առավելագույնը 2000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Ծրագրի նախատեսվող օգուտները չեն բացահայտվում։

 

Ոչ հստակ = Ծրագրից ակնկալվող օգուտները նշանակալի չեն կամ հստակ նկարագրված չեն։

 

Բավարար = Ծրագրից ակնկալվող օգուտները նշանակալի են և հստակ նկարագրված են։

 

 

2.7․ Ովքե՞ր և քանի՞սն են ծրագրի շահառուները:

Ովքե՞ր կշահեն ծրագրից: Քանի՞ հոգի կշահի: Հնարավորության դեպքում տրամադրե՛ք ճշգրիտ վիճակագրական տվյալներ՝ համապատասխան աղբյուրներով: Նշե՛ք ծրագրով տրամադրվող ծառայություններից վերջնական օգտվողների թիվը։ Նշե՛ք չափման միավորը (օրինակ՝ անհատներ, տնային տնտեսություններ, ձեռնարկություններ), տրամադրե՛ք նաև ծրագրի ապագա պահանջարկի գնահատականը: Առավելագույնը 3000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Ծրագրի ակնկալվող շահառուները ներկայացված չեն։

 

Ոչ հստակ = Ծրագրի ակնկալվող շահառուները ներկայացված են ոչ հստակ ձևով կամ քանակական առումով գնահատված չեն։

 

Բավարար = Ծրագրի ակնկալվող շահառուները հստակ են ներկայացված և քանակական առումով գնահատված են։

 

 

2.8․ Որո՞նք են լինելու առաջարկվող ծրագրի արտաքին ծախսերը (բացասական արտաքին ազդեցությունները)

Բոլոր ծրագրերն առաջացնում են ինչպես դրական, այնպես էլ բացասական արտաքին ազդեցություններ: Շատ ծրագրերի բնորոշ են որոշակի բացասական ազդեցություններ, որոնցից ամենատարածվածներն են շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և մարդկանց տարհանումը՝ ծրագրի համար տարածք ազատելու նպատակով: Առավելագույնը 2000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Ծրագրի որևէ ազդեցություն ներկայացված չէ ԿԱՄ բացասական ազդեցություններն անընդունելի են

 

Ոչ հստակ = Դրական և բացասական ազդեցությունները թվարկված են, սակայն հստակ չեն պարզաբանվում։

 

Բավարար = Դրական և բացասական ազդեցությունները հստակ պարզաբանված են և ընդունելի են։

 

 

2.9․ Նշե՛ք Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման ծրագրերի կամ ծրագրի կամ ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կամ ոլորտային ռազմավարությունների կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրի կամ անհատական նախաձեռնությունների և/կամ օրենսդրական պահանջների ո՞ր կետին (բաժին) է համապատասխանում նկարագրված նախագիծը և մեջբերե՛ք համապատասխան հատվածը.

Ինչպե՞ս է ծրագիրը համապատասխանում նշված ռազմավարություններին: Ներկայացրե՛ք հակիրճ հիմնավորում: Առավելագույնը 3000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար է = Բացակայում է կապը նախագծի և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման ծրագրերի կամ ծրագրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կամ ոլորտային ռազմավարությունների կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրի կամ անհատական նախաձեռնությունների և/կամ օրենսդրական պահանջների միջև։

 

Ոչ հստակ = Հղում է կատարվել Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման ծրագրերին կամ ծրագրին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրին կամ ոլորտային ռազմավարություններին կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրին կամ անհատական նախաձեռնություններին և/կամ օրենսդրական պահանջներին, սակայն կապը դրանց հետ հստակ չէ։

 

Բավարար = Հղում է կատարվել Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման ծրագրերին կամ ծրագրին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրին կամ ոլորտային ռազմավարություններին կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրին կամ անհատական նախաձեռնություններին և/կամ

օրենսդրական պահանջներին, և

տրվել է առաջարկվող նախագծի՝ դրանց հետ կապի հստակ հիմնավորում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.10. Արդյո՞ք նախագիծը համապատասխանում է «Կայուն զարգացման նպատակների» (ԿԶՆ) շրջանակներում մշակված ռազմավարություններից որևէ մեկին։

Արդյո՞ք նախագիծը համապատասխանում է «Կայուն զարգացման նպատակների» (ԿԶՆ) շրջանակներում մշակված ռազմավարություններից որևէ մեկին։ Եթե այո՛, ապա անհրաժեշտ է նշել կոնկրետ Կայուն զարգացման նպատակին (1-17) և համառոտ բացատրել, թե ինչպես է Ծրագիրը նպաստելու Ռազմավարության իրականացմանը:

Առավելագույնը 2000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Նախագծի և

«Կայուն զարգացման նպատակների» շրջանակներում մշակված ռազմավարությունների միջև կապը բացակայում է։

 

Ոչ հստակ = Հղում է կատարվել

«Կայուն զարգացման նպատակների» շրջանակներում մշակված ռազմավարությանը, սակայն «Կայուն զարգացման նպատակների» շրջանակներում մշակված համապատասխան ռազմավարության հետ կապը հստակ չէ։

 

Բավարար = Հղում է կատարվել

«Կայուն զարգացման նպատակների» շրջանակներում մշակված ռազմավարությանը, և տրվել է առաջարկվող նախագծի՝ դրանց հետ կապի հստակ հիմնավորում։

 

 

 

 

2.11․ Արդյո՞ք ծրագրի իրականացումը կնպաստի Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը:

Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացումը նախատեսում է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են ածխաթթվացումը, էներգաարդյունավետությունը, էներգախնայողությունը և էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը: Արդյո՞ք նախագծի իրականացումը կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների ավելացմանը, թ՛ե նվազեցմանը: Հակիրճ հիմնավորե՛ք պատասխանը։ Հնարավորության դեպքում՝ տնտեսական զուտ ներկա արժեքի հաշվարկի մեջ ներառե՛ք CO2-ի նվազեցումը կամ ավելացումը:

Առավելագույնը 2000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Ծրագրում ներկայացված չեն Կլիմայի փոփոխության մեղմացման համատեքստում գործողությունները։

 

Ոչ հստակ = Ծրագրում ներկայացված են Կլիմայի փոփոխության մեղմացման համատեքստում գործողությունները, սակայն հստակ չէ՝ արդյոք այն նպաստում է ջերմոցային գազերի ավելացմանը, թե նվազեցմանը։

 

Բավարար = Ծրագրում ներկայացված են Կլիմայի փոփոխության մեղմացման համատեքստում գործողությունները, և հստակ է՝ արդյոք այն նպաստում է ջերմոցային գազերի ավելացմանը, թե նվազեցմանը։

 

 

2․12․ Արդյո՞ք ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության՝ Կլիմայի փոփոխության հարմարվողականությանը:

Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը փոփոխվող կլիմայական պայմաններում կյանքին հարմարվելն է: Այս կետի պատասխանը տրվում է հետևյալ կերպ.

Առաջին՝ արդյո՞ք Ծրագիրը ինքնին հարմարվողականության ծրագրի մաս է կազմում, օրինակ՝ տարածքում ջրհեղեղների կամ երաշտի բարձր հավանականության պատճառով պահեստային ջրամբարի կառուցումը:

Երկրորդ՝ արդյո՞ք Ծրագիրը պետք է հարմարեցվի կլիմայի ապագա փոփոխությանը:

Օրինակ՝ արդյո՞ք կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում ծրագրի հաջող իրականացման համար հաշվի պետք է առնել հատուկ միջոցներ, ինչպիսիք են մասնագիտական նախագծում կամ տեխնոլոգիաները:

Առավելագույնը 2000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Ծրագրում ներկայացված չեն Կլիմայի փոփոխության մեղմացման համատեքստից բխող գործողությունները։

 

Ոչ հստակ = Ծրագրում հստակ ձևով ներկայացված չեն Կլիմայի փոփոխության մեղմացման համատեքստից բխող գործողությունները։

 

Բավարար = Ծրագրում հստակ ձևով ներկայացված են Կլիմայի փոփոխության մեղմացման համատեքստից բխող գործողությունները և տրված են հստակ պատասխաններ հրահանգների բոլոր ուղեկից

հարցերին:

 

 


Բաժին 3․ Ֆինանսական տեղեկատվություն1

3.1․ Ծրագրի իրականացման համար գնահատված ընդհանուր ծախսը.

 

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Ծրագրի ծախսի գնահատումը հիմնված է ոչ հավաստի տեղեկատվության վրա և չի ներառում Ծրագրի ողջ շրջանակը։

 

Ոչ հստակ = Ծրագրի ծախսի գնահատումը հիմնված է առերևույթ արժանահավատ աղբյուրի վրա և ներառում է ամբողջ շրջանակը, սակայն պահանջում է պարզաբանում։

 

Բավարար = Ծրագրի ծախսի գնահատումը հիմնված է արժանահավատ աղբյուրի վրա և ներառում է ամբողջ շրջանակը։

 

Ի գիտություն․ որակի գնահատականում ամփոփված են 3.1, 3.2. և 3.3 հարցերի պատասխանները։

Ներկայացվում են ծրագիրն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ ծախսերը: Մասնավորապես՝ շինարարական ծախսերից բացի շինարարությանը նախորդող ծախսերը, ինչպիսիք են նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումները, տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները, ճարտարապետական և ճարտարագիտական նախագծումը, հողի օտարումը, փոխհատուցման և տարաբնակեցման ծախսերը, և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր նյութերի, սարքավորումների և ծառայությունների (ներառյալ խորհրդատուների) գծով ծախսերը, ինչպես նաև ծրագրի կառավարման, շինարարության վերահսկման, աջակցության, տեխնիկական փաստաթղթերի, անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը, վերապատրաստումների և սեմինարների համար ծախսերը, ըստ կիրառելիության: Ծրագրի ծախսերն ամբողջությամբ գնահատվում են իրավասու մարմնի կողմից, և այդ գնահատումների աղբյուրը կամ հիմքը ներկայացվում է նույն փաստաթղթում կամ կցվում առանձին փաստաթղթերի տեսքով (հիմնված նմանատիպ Ծրագրերի, գնահատումների, հայեցակարգերի և այլնի վրա):

Ընդհանուր գումարը ներկայացվում է 1.7 կետի «Ընդամենը» տողում:

3.2․ Ծրագրի ծախսերի բաշխումն ըստ տարիների (ընդհանուրը պետք է հավասար լինի վերը նշված գումարներին)

Ծրագրի ֆինանսավորման առաջին տարվա ծախսերը նույնպես ներկայացվում են, նույնիսկ եթե դրանք միայն տեխնիկական փաստաթղթերի պատրաստման կամ տեխնիկատնտեսական հիմնավորման գծով են: Հետագա տարիների ծախսերը, իսկ փուլային ծրագրերի դեպքում նաև ըստ փուլերի ծախսերը, ներառում են ըստ տարիների կամ փուլերի հատկացվելիք գումարը: Երկարացման ենթակա ծրագրերի համար ներկայացվում են նաև հավելյալ տարիների համար հաշվարկված ծախսերը: Ծախսերը ներկայացնելիս անհրաժեշտ է նշել ստույգ տարին։

Բյուջետային Ֆինանսական տարի

1 (20…)

2 (20…)

3 (20…)

4 (20…)

Հետագա տարիներ (n)

Պահանջվող գումարը ՀՀ դրամով

         

Ընդամենը (հազար ՀՀ դրամ):

 

Մեկնաբանություններ

 

 

3.3․ Ֆինանսավորման աղբյուրները

Ստորև բերված աղյուսակում մուտքագրե՛ք ծրագրի ֆինանսավորման բոլոր աղբյուրները՝ ներկայացնելով գումարը հազար ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ինչպես նաև որպես ծրագրի ընդհանուր ծախսերի տոկոս:

Ֆինանսավորման տեսակ

Գումար (ՀՀ դրամ)

Գումար (%)

Գումար (ԱՄՆ

դոլար)

Պետական բյուջե

     

Արտաքին վարկ

     

Արտաքին դրամաշնորհ2

     

Ներքին փոխառություն

     

Վաճառքից Եկամուտ

     

Տուրքեր և վճարներ

     

Այլ (նշել)…

     

Ընդամենը

0

0

0

 

 

3.3.1. Դոնորների ֆինանսավորում

Նշե՛ք բոլոր հնարավոր դոնորներին, որոնք կատարում կամ պատրաստվում են կատարել ներդրումներ ծրագրում՝ ներկայացնելով, թե ինչի հիման վրա է արվել ենթադրությունը (օրինակ՝ խոստում, մտադրությունների նամակ և այլն): Հնարավորության դեպքում տրամադրե՛ք նախնական պայմանավորվածությունների ապացույց:

 

3.4.1․ Ծրագրի տարեկան գործառնական ծախսերը (ՀՀ դրամ)

Ծրագրի գործողության ընթացքում անհրաժեշտ գործառնական (կրկնվող) ծախսերը գնահատվում և արտահայտվում են տարեկան կտրվածքով, հազար ՀՀ դրամով: Այս ցուցանիշը ներառում է աշխատավարձերը, կոմունալ ծառայությունները, պահպանման, մատակարարումների և նյութերի գծով ծախսերը և այլն: Ներկայացվում է գնահատումների աղբյուրը կամ հիմքը, ընդ որում անհրաժեշտության դեպքում այն կարող է կցվել որպես առանձին փաստաթուղթ: Եթե առաջին գործառնական տարին ոչ լրիվ տարի է, ապա այդ տարվա ոչ ամբողջական ծախսերը ներառվում են հաջորդ երկու լրիվ տարիների գնահատականներում:

1-ին գործառնական տարի (2_ _ _)

2-րդ տարի (2_ _ _)

3-րդ տարի (2_ _ _)

     

 

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Գործառնական ծախսերի գնահատումը հիմնված է ոչ հավաստի տեղեկատվության վրա և հաշվի չի առնում բոլոր հնարավոր ծախսերը

 

Ոչ հստակ = Գործառնական ծախսերի գնահատումը հիմնված է առերևույթ հավաստի տեղեկատվության վրա, սակայն պահանջում է պարզաբանում։

 

Բավարար = Գործառնական ծախսերի գնահատումը հիմնված է հավաստի տեղեկատվության վրա և հաշվի է առնում բոլոր հնարավոր ծախսերը։

 

Ի գիտություն․ որակի գնահատականում ամփոփված են 3.4 և 3.5 հարցերի

պատասխանները։

3.4.2․ Դրանց ո՞ր մասն է ծածկվելու արդեն իսկ առկա բյուջեից։ Որոշ նախագծեր նախատեսում են արդեն իսկ գործող ծրագրի փոխարինում, ինչը նշանակում է, որ նոր ծրագրի համար հասանելի է նախորդ ծրագրի բյուջեն: Նման դեպքում, ներկայացրե՛ք նախագծի գործառնական ծախսերի ընդհանուր գումարը։ Եթե ծրագիրը լիովին նոր է և նախորդ ծրագրի բյուջե չկա, ապա մուտքագրե՛ք «0»:

1-ին գործառնական տարի (2_ _ _)

2-րդ տարի (2_ _ _)

3-րդ տարի (2_ _ _)

     

 

3.4.3․ Նոր/լրացուցիչ գործառնական ծախսեր

Ցույց է տրվում նախորդ ծրագրի բյուջեով պայմանավորված նախագծի իրականացման համար լրացուցիչ բեռը կամ խնայողությունը (3.4.2 կետից հանած 3.4.1. կետը): Ներկայացվում է հազար ՀՀ դրամով։

1-ին գործառնական տարի (2_ _ _)

2-րդ տարի (2_ _ _)

3-րդ տարի (2_ _ _)

     

 

3.5․ Լրացուցիչ գործառնական և պահպանման ծախսերի աղբյուրները

Նշվում է, թե ինչպես են ֆինանսավորվելու լրացուցիչ գործառնական ծախսերը: Դրանք ընդգրկում են «Նոր գործառնական ծախսեր» տողում (հաշվարկված 3.4.3-ում) նշված ծախսերը: Գործառնական ծախսերի ֆինանսավորման համար մի քանի աղբյուրի առկայության դեպքում նշե՛ք դրանց մասնաբաժինը նոր/լրացուցիչ գործառնական ծախսերի ծածկման գործում:

 

 

 

3.6․ Արդյո՞ք պահանջվում է հողի օտարում (ԱՅՈ/ՈՉ)

 

Նշե՛ք «Այո» կամ «Ոչ»: Եթե «Այո», ապա գումարն արդեն պետք է ներառված լինի 3.1 և 3.2 կետերի ընդհանուր գումարում, իսկ այստեղ այն պետք է ներկայացվի առանձին: Նախագծի իրականացման համար հողի օտարման անհրաժեշտության դեպքում այդ մասին այստեղ հստակ նշում է կատարվում, ինչպես նաև նշվում է հողի օտարման ընդհանուր գինը՝ ներառյալ բոլոր փոխհատուցումները և իրավաբանական ծախսերը:

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Տեղեկատվությունը հավաստի և վստահելի չէ:

 

Ոչ հստակ = Տեղեկությունն առերևույթ հավաստի է, սակայն անհրաժեշտ է հիմնավորում։

 

Բավարար = Տվյալները հավաստի են, իսկ նախատեսված գումարը իրատեսական է։

 

 

 

 

 

3.7․ Արդյո՞ք ծրագիրը կստեղծի եկամուտ: (Այո/Ոչ)

Եթե «Այո», ներկայացրե՛ք գնահատված եկամուտը, դրա աղբյուրները և ծրագրի կանխատեսվող շահութաբերության ներքին դրույքը.

Պատասխանե՛ք «Այո» կամ «Ոչ»: Եթե պատասխանը «Ոչ» է, անցե՛ք հաջորդ բաժին:

Եթե պատասխանը «Այո» է, ինչը նշանակում է, որ ակնկալվում են եկամուտներ (օրինակ՝ օգտագործման դիմաց վճար կամ արտադրված ապրանքների վաճառք), դրանք գնահատվում և ներկայացվում են տարեկան կտրվածքով՝ հազար ՀՀ դրամով, համաձայն ստորև բերված աղյուսակի:

Եթե առաջին գործառնական տարին ոչ լրիվ տարի է, ապա այդ տարվա ոչ ամբողջական ծախսերը ներառվում են հաջորդ երկու լրիվ տարիների գնահատականներում:

1-ին գործառնական տարի (2_ _ _)

2-րդ տարի (2_ _ _)

3-րդ տարի (2_ _ _)

     

 

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Եկամուտների գնահատումը հիմնված է ոչ հավաստի տեղեկատվության վրա և հաշվի չի առնում բոլոր հնարավոր աղբյուրները։

 

Ոչ հստակ = Եկամուտների գնահատումը հիմնված է առերևույթ հավաստի տեղեկատվության վրա, սակայն պահանջում է պարզաբանում։ Եկամուտների ցանկը նույնպես պարզաբանման կարիք ունի։

 

Բավարար = Եկամուտների գնահատումը հիմնված է հավաստի տեղեկատվության վրա և հաշվի է առնում բոլոր հնարավոր աղբյուրները։

 

Ի գիտություն․ որակի գնահատականում ամփոփված են 3.7 և 3.8 հարցերի պատասխանները։

3.8. Եկամուտի աղբյուրները․

Նշե՛ք ակնկալվող եկամուտի աղբյուրը:

Պատասխանը պետք է համապատասխանի 3․7 բաժնում ներկայացված տեղեկությանը։

 

3.9. Նշե՛ք ծրագրի կանխատեսվող տնտեսական ցուցանիշները (շահութաբերության ներքին դրույքը (ՇՆԴ), զուտ ներկա արժեքը (ԶՆԱ))․ Հիմնվելով առկա տվյալների վրա՝ նշե՛ք ծրագրի գնահատված ՇՆԴ-ն և ԶՆԱ-ն:

Հաշվարկները նույնպես կցվում են նախագծին՝ որպես հավելված (.xlsx file)։ Եթե նախագծի համար հաշվարկները կիրառելի չեն, ապա դա պետք է հիմնավորել:

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Հաշվարկները բացակայում են, նաև ներկայացված չեն հաշվարկների բացակայության պատճառները։

 

Ոչ հստակ = Հաշվարկները պարունակում են սխալներ և անհրաժեշտ են ուղղումներ կամ հաշվարկների բացակայության հիմնավորումն անբավարար է:

 

Բավարար = Հաշվարկները ճիշտ են կատարված կամ դրանց

բացակայությունը պատշաճ հիմնավորված է։

 

 

 

 

 

 

 

 

4. Ծրագրի նախագծի իրականացման պլանը և ռիսկերի վերլուծությունը

4․1․ Ներկայացրե՛ք ծրագրի իրականացման ժամանակացույցը.

Թվարկե՛ք Ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչները ստորև բերված աղյուսակում (պետք է համապատասխանի 1.7 կետի աղյուսակին)

Բաղադրիչ

Սկիզբ

(ա/տ)

Ավարտ

(ա/տ)

     
     
     
     
     

Ծրագիրը սկսում է գործել / Ծրագրի մեկնարկ

   

 

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Չի

համապատասխանում 1.7 կետին, և ժամկետները իրատեսական չեն։

 

Ոչ հստակ = Ներկայացված ժամանակացույցը իրատեսական է, բայց պարզաբանում է պահանջում։

 

Բավարար = Բաղադրիչների ցանկը համապատասխանում է 1.7 կետին, ժամանակացույցը հստակ է և իրատեսական:

4․2․ Ներկայացրե՛ք ծրագրի իրականացման և գործարկման կազմակերպչական միջոցառումները.

Պատասխանում նշվում է, թե ինչպես է կառավարվելու Ծրագիրն իրականացման ընթացքում: Ներկայացվում է նաև, թե արդյոք ծրագրի կառավարումն իրականացվելու է սեփական կառույցների միջոցով, թե արտապատվիրակվելու է։ Նշե՛ք այն անձանց, ովքեր պատասխանատու են իրականացման ընթացքում հիմնական խնդիրների լուծման համար՝ տեղեկատվություն տրամադրելով նրանց աշխատանքային փորձի մասին: Նույնը վերաբերում է նաև շահագործման փուլին՝ նշե՛ք ծրագրի գույքի շահագործման համար պատասխանատու հիմնարկը/գերատեսչությունը: Եթե կարծում եք, որ ծրագրի իրականացման համար ցանկալի ձևը ՊՄԳ-ն է, հիմնավորե՛ք դա այստեղ: Առավելագույնը 2000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Ծրագրի

իրականացման համար ռեսուրսների բացակայություն և/կամ գործառնական փուլի համար հանձնառության բացակայություն։

 

Ոչ հստակ = Ծրագրի իրականացման համար անբավարար ռեսուրսներ և/կամ գործառնական փուլի համար անբավարար հանձնառություն։

 

Բավարար = Ծրագրի իրականացման համար ռեսուրսները և/կամ գործառնական փուլի համար հանձնառությունը հստակ ներկայացված են և ընդունելի են։

 

 

 

 

 

4․3․ Նմանատիպ ծրագրեր իրականացնելու հարցում իրավասու մարմնի նախկին փորձը:

Իրավասու մարմինը պետք է թվարկի նմանատիպ ծրագրերը (ծրագրի անվանումը, չափը և կարճ նկարագրությունը), որոնք հաջողությամբ իրականացրել է նախորդ 5 տարիների ընթացքում: Եթե նախկինում նման փորձ չի եղել, կամ առաջարկվող ծրագիրը պարունակում է նորարարության զգալի չափաբաժին, ապա իրականացման տեսանկյունից այն կդիտվի որպես ռիսկային: Այդ դեպքում իրավասու մարմինը պետք է նկարագրի այն միջոցառումները (օրինակ՝ մասնագետների համալրում, խորհրդատուների հետ պայմանագրերի կնքում կամ ծրագիրը ՊՄԳ ձևաչափով իրականացում), որոնք կնպաստեն ծրագրի հաջող իրականացմանը:

Առավելագույնը 2000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Նախկինում համապատասխան փորձի բացակայություն և հնարավոր խնդիրների վերացման միջոցներ չեն առաջարկվում

 

Ոչ հստակ = Նախկինում համապատասխան փորձի բացակայություն, սակայն հնարավոր խնդիրների վերացման ուղղությամբ առաջարկվող միջոցառումները կարող են նպաստել ծրագրի իրականացմանը։

 

Բավարար = Նմանատիպ ծրագրերի իրականացման նախկին փորձը ներկայացված է և այն կարելի է ստուգել, կամ նախկին համապատասխան փորձը բացակայում է, սակայն հնարավոր խնդիրների վերացման առաջարկվող միջոցները ընդունելի են։

 

 

 

 

 

 

 

 

4.4․ Արդյո՞ք նախկինում նման ծրագրեր Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են։

Պատասխանը կարող է լինել «Այո» կամ «Ոչ», «Այո»-ի դեպքում ներկայացրե՛ք համապատասխան փորձը, իսկ «Ոչ»-ի դեպքում՝ լրացուցիչ միջոցները, որոնք կձեռնարկվեն ռիսկերը նվազեցնելու համար։ Նախկինում հաջողությամբ չիրականացված ծրագրերը միշտ լրացուցիչ ռիսկ են հանդիսանում։ Այս հարցի նպատակն է համոզվել.

ա) արդյո՞ք նախկինում նման ծրագրերի իրականացման միջանկյալ և վերջնական արդյունքները բավարար են եղել, և որ ամենակարևորն է՝ ի՞նչ դասեր են քաղվել, որոնք կարելի է հաշվի առնել և կիրառել տվյալ ծրագրում։

բ) եթե նախկինում նման ծրագրեր չեն իրականացվել, ապա ի՞նչ քայլեր են նախատեսվում ժամանակի և բյուջետային միջոցների առումով հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար։

Առավելագույնը 1000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Նախկինում նման ծրագրեր չեն իրականացվել և ռիսկերի նվազեցմանն ուղղված հստակ միջոցներ չեն ձեռնարկվել կամ նախկինում նման ծրագրեր իրականացվել են, սակայն արդյունքները եղել են անբավարար և ռիսկերի նվազեցման ուղղությամբ արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել։

 

Ոչ հստակ = Ռիսկերի նվազեցման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն արդյունավետ չեն եղել կամ հստակ նկարագրված չեն։

 

Բավարար = Նախկինում նման ծրագրեր չեն իրականացվել, սակայն ապահովված են ռիսկերի նվազեցմանն ուղղված արդյունավետ միջոցները, կամ նման ծրագրեր նախկինում իրականացվել են և

ունեցել են դրական արդյունք։

 

 

 

 

 

 

 

 

4.5․ Թվարկե՛ք ծրագրի շահագրգիռ կողմերին և նշե՛ք, թե արդյոք նրանց հետ խորհրդակցել եք

Շահագրգիռ կողմերը ծրագրի շահառուներն են: Դրանք կարող են դրական կամ բացասական մոտեցում ունենալ ծրագրի գաղափարի նկատմամբ: Դրանք անձինք կամ հաստատություններ են, որոնք շահագրգռված են Ծրագրի արդյունքներով կամ ծրագրի ազդակիրներն են: Թվարկե՛ք դրանք այստեղ:

Առավելագույնը 3000 նիշ

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Շահագրգիռ կողմերը թվարկված չեն

 

Ոչ հստակ = Շահագրգիռ կողմերը թվարկված են, սակայն մինչ այժմ ոչ մի խորհրդակցություն տեղի չի ունեցել կամ շահագրգիռ կողմերի ցանկը թերի է։

 

Բավարար = Շահագրգիռ կողմերի ցանկը ամբողջական է, և նախնական խորհրդակցությունները սկսվել են։

 

 

 

 

 

4.6․ Թվարկե՛ք ծրագրի հաջող իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերը (ի՞նչը կարող է սխալ ընթանալ) և յուրաքանչյուր ռիսկի համար ներկայացրե՛ք մեղմացման/չեզոքացման միջոցներ:

Ծրագրերի պատրաստման, գործնական իրականացման ընթացքում շատ գործողություններ/հարցեր կարող են սխալ ընթացք ունենալ: Սովորաբար դա հանգեցնում է ծրագրի իրականացման հետաձգման կամ գնահատված ծախսերի ավելացման: Ուստի անհրաժեշտ է հատկորոշել և նկարագրել յուրաքանչյուր հնարավոր ռիսկը, որը կարող է խափանել ծրագրի հաջող իրականացումը: Անհրաժեշտ է նաև գնահատել յուրաքանչյուր հատկորոշված ռիսկի հավանականությունը (1-ից 3–ը սանդղակով, որտեղ 1-ը ցածր մակարդակն է) և դրա հնարավոր ազդեցությունը ծրագրի վրա (1-ից 3–ը սանդղակով, որտեղ 1-ը ցածր մակարդակն է): Ռիսկի մակարդակը ռիսկի ի հայտ գալու հավանականության և ռիսկի ազդեցության համակցումն է։ Ներկայացրե՛ք ռիսկերի նվազեցման միջոցները և բացատրե՛ք, թե ինչպես է նվազեցվելու յուրաքանչյուր ռիսկը: Գնահատե՛ք ծրագրի ազդեցությունը Կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի մեղմացման հարցում: Կլիմայի և աղետների ռիսկի ազդեցությունը գնահատելու համար պետք է հասկանալ, ինչ վտանգներ կարող են խաթարել ծրագրի իրականացմանը և/կամ գործառնական արդյունքների ստացմանը, որից հետո գնահատել նախատեսված տեղադրության, ծրագրի նախագծի և գործառնական արդյունքների հավանական ազդեցությունը առանձին-առանձին։ Հատուկ ուշադրության են արժանի հնարավոր հետևանքները, ինչպիսիք են ենթակառուցվածքների վերագնահատման ծախսերը կամ ծառայության ընդհատումների ծախսերը (ինչպես ծրագրի, այնպես էլ դրա օգտագործողների համար)։ 20 և ավելի տարիների ծրագրերի նախագծերի կլիմայի և աղետի ռիսկն ավելի բարձր է՝ կապված ապագայի անորոշությունների հետ։ Մյուս ռիսկերը, որոնք պետք է հաշվի առնել, ներառում են՝ գնումների գործընթացի ռիսկը, տեխնիկական և նորարարական ռիսկը, կառավարման մեխանիզմների ռիսկը, փոխարժեքի փոփոխության ռիսկը և այլ ռիսկեր, որոնք կարող են ծրագրի վրա ազդել:

Ռիսկի նկարագրություն

Հավանա-

կանություն

Ազդեցու-

թյուն

Ի՞նչ է

արվելու

ռիսկից

խուսափելու

կամ

նվազագույնի

հասցնելու

համար:

       
       
       
       
       
       
       
       
       
       

Որակի գնահատական․

Ոչ բավարար = Ռիսկերը թերի են ներկայացված կամ ռիսկերի կառավարման արդյունավետ միջոցներ սահմանված չեն։

 

Ոչ հստակ = Ռիսկերը թվարկված են, սակայն ռիսկերի կառավարման միջոցմները թերի են կամ վստահելի չեն։

 

Բավարար = Ռիսկերը թվարկված են, և ռիսկերի կառավարման միջոցառումները վստահելի են։

Բաժին 5. Կոնտակտային տվյալները և նախագծի հաստատումը

 

Անուն, ազգանուն

Ստորագրություն

Նախագծի հեղինակ

   

Հեռախոս․

 

Էլ․ փոստ․

 

Վարչության պետ կամ ծրագրի համար պատասխանատու այլ անձ
(անուն և ստորագրություն)

 

Նախագիծն առաջարկող մարմնի վերադաս

(անուն և ստորագրություն)

 

Հավելվածների ցանկ

 

Թվարկե՛ք այստեղ բոլոր հավելվածները, որոնք լրացուցիչ տեղեկատվություն են պարունակում նախագծի վերաբերյալ (քարտեզներ, հաշվարկներ, որոշումներ, դոնորների հետ նախնական պայմանավորվածություններ և այլն):

 

_____________________

1 Այս բաժինը ենթակա է որակի գնահատման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից

2 Մինչև արտաքին ֆինանսավորում նախատեսող նախագիծ (ներդրումային ծրագրի հայտ) ներկայացնելը, ներառյալ վարկավորումը և դրամաշնորհը, անհրաժեշտ է ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությունը։

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան