ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 95-Ա
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը 2023 թվականին նշելու նպատակով ստեղծել Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` 1-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 95-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 120-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար
ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ
ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ
ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ
ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության պետ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Սուրեն Հովհաննիսյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հովհաննես Պողոսյան
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան (համաձայնությամբ)
«Հայաստանի կոմպոզիտորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
«Ա. Խաչատրյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
«Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
«Հայաստանի Հանրային ռադիո» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
«Հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |