ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 146-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 752-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Անվտանգության խորհրդի գրասենյակի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 752-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչություն» ենթաբաժնում՝
ա. «1+11» թվերը փոխարինել «1+10» թվերով,
բ. «1.3. Պետական, հասարակական անվտանգության բաժին» պարբերությունից հանել 16-րդ կետը և «Ընդամենը՝ 4» բառերը փոխարինել «Ընդամենը՝ 3» բառերով.
2) 4-րդ կետում «4» թիվը փոխարինել «5» թվով.
3) 7-րդ կետից հետո «14» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «1+14» թվերը՝ «1+15» թվերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |