Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 89-Ա

 

«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ազնավուր» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 45,300,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բժշկական սարքավորումների տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ազնավուր» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02652202) «Գեո-Նալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00062594) 2023 թվականի հունվարի 9-ին կնքված N 01-09012023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բժշկական սարքավորումների մատակարարում՝ 34,912,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ազնավուր» հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

08.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 89-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պաթոհիստոլոգիական լաբորատորիայի արդիականացման նպատակով՝

«Ազնավուր» հիմնադրամը ցանկանում է իրականացնել կենտրոնին սարքավորումների տրամադրման նախագիծ՝ ապահովելով բարձրորակ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հարմարություններ: Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել հյուսվածքաբանական և այլ պաթոհիստոլոգիական փորձաքննությունների հասանելիությունը Լոռու և հարակից մարզերի բնակիչների համար: Ծրագիրը կօգնի կենտրոնը հագեցնել ժամանակակից սարքավորումներով՝ հնարավորություն ընձեռելով մատուցել ծառայությունների ավելի լայն շրջանակ և ապահովել բուժման պատշաճ որակ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանությունը (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաբայան 23/4) և «Ազնավուր» հիմնադրամը՝ սեփական միջոցների հաշվին (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան 6)

4.

Ծրագիր կատարողը

«Ազնավուր» հիմնադրամ

(Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան 6, ՀՎՀՀ՝ 02652202)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Գարեգին Նժդեհի փող., 2/42 շենք, «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն Բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

45,300,000 դրամ

7.

Բարեգործության ստացողը

«Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (ՀՎՀՀ՝ 06945592)

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի փետրվարի 16-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. «Վանաձոր բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար պաթոհիստոլոգիական լաբորատորիայի մասնագիտացված սարքավորումների՝ ներառյալ օպտիկական մանրադիտակի, հյուսվածքների պրոցեսորի, լաբորատոր ներդրման կենտրոնի, ռոտացիոն միկրոտոմի, լաբորատոր ջրային բաղնիքի, լաբորատոր հարթեցնող սեղանի, փոքր գծային ներկասարքի ձեռքբերում, մատակարարում և տեղադրում՝ 43,600,000 դրամ. նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 16-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը:

 

2. Խորհրդատվական, կառավարչական ծառայություններ (ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական ծախսեր), հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպում՝ 1,700,000 դրամ. նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 16-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների նկարագիրը

1. Պաթոհիստոլոգիական լաբորատորիայի մասնագիտացված սարքավորումների՝ օպտիկական մանրադիտակի, հյուսվածքների պրոցեսորի, լաբորատոր ներդրման կենտրոնի, ռոտացիոն միկրոտոմի, լաբորատոր ջրային բաղնիքի, լաբորատոր հարթեցնող սեղանի, փոքր գծային ներկասարքի ձեռքբերում, ներմուծում, տեղադրում՝ 43,600,000 դրամ

2. Խորհրդատվական, կառավարչական ծառայություններ (ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական ծախսեր)՝ 1,200,000 դրամ

3. Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպում՝ 500,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Խորհրդատվական, կառավարչական ծառայություններ (ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական ծախսեր)՝ 1,200,000 դրամ

2. Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպում՝ 500,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրություն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

08.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ