Basic information
Number
N 566-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.04.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Enactment organisation
Երևան քաղաքի ավագանի
Enactment date
19.04.2022
Signing organisation
Երևանի քաղաքապետ
Signing date
19.04.2022
Effective date
20.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 ապրիլի 2022 թ.

N 566-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

«Ի.Տ.Կ-ՌՈՒՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

            

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2022 թվականի ապրիլի 1-ի հ.14/17/27030-22 գրությամբ տրված համաձայնությունը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել «Ի.Տ.Կ-ՌՈՒՍ» ՍՊԸ-ին սույն որոշման հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ. ապրիլի 19

Երևան

  

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2022 թվականի ապրիլի 19-ի

N 566-Ա որոշման

   

«ԻՏԿ-ՌՈՒՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

          

Հ/Հ

Դիմող

Ծառայողական

ավտոկայանատեղի

տարածքի հասցե

Կայանատեղում

«ավտոտեղ»-երի քանակ

(տարածքի չափեր) և կայանման ձև

Կազմակերպչի կողմից վճարված

տեղական վճար

Այլ տրանսպորտային միջոցների

կայանման սահմանափակում,

աշխատանքային ռեժիմ

1

«Ի.Տ.Կ-ՌՈՒՍ» ՍՊԸ

Արշակունյաց 15 շենքի հարակից
ճանապարհահատված

4 (32,0 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝
մեկ շարքով

տարեկան

աշխատանքային ռեժիմը՝ ժամը 10:00 մինչև 20։00 սահմանափակմամբ բացառությամբ Արշակունյաց 15 հասցեի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների