Գլխավոր տեղեկություն
Համար
N 65-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2023-02.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2023 թվականի N 65-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԼԵՆՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԼԵՆՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ԼԵՆՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 19-ի N 65-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքըը (դրամ)

Այլ

տե-ղեկու- թյուն-ներ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

5402 45 000 0

Թելեր՝ համալիր

սինթետիկ (բացի

կարի թելերից)՝

մանրածախ վաճառքի

համար

չբաժնեծրարված՝

ներառյալ 67

դտեքսից պակաս

գծային խտությամբ

սինթետիկ

մենաթելերը ,

-- այլ՝ նայլոնից կամ

այլ պոլիամիդներից

Նայլոնից թելեր զուգագուլպայի, թելի արտադրության համար

կգ

250 000

Չինաստան

Հնդկաստան

Թուրքիա

Չինաստան

Հնդկաստան

Թուրքիա

465 000 000

 

2.

5402 31 000 0

Թելեր՝ համալիր

սինթետիկ (բացի

կարի թելերից)՝

մանրածախ վաճառքի

համար

չբաժնեծրարված՝

ներառյալ 67 դտեքսից պակաս գծային խտությամբ

սինթետիկ

մենաթելերը.

- - նայլոնից կամ այլ

պոլիամիդներից,

միաթելի գծային

խտությունը՝ 50

տեքսից ոչ ավելի

Նայլոնից թելեր

զուգագուլպայի, թելի արտադրության

համար

կգ

50 000

Չինաստան Հնդկաստան Թուրքիա

Չինաստան Հնդկաստան Թուրքիա

91 000 000

 

3.

5402 33 000 0

Թելեր՝ համալիր

սինթետիկ (բացի

կարի թելերից)՝

մանրածախ վաճառքի

համար

չբաժնեծրարված՝

ներառյալ 67

դտեքսից պակաս

գծային խտությամբ

սինթետիկ

մենաթելերը.

- -պոլիեթերային

Պոլիեթերային թելեր գուլպայի և կտորի արտադրության համար

կգ

170 000

Չինաստան

Հնդկաստան

Թուրքիա

Չինաստան

Հնդկաստան

Թուրքիա

151 300 000

 

4.

5206 12 000 0

Մանվածք բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժնից պակաս բամբակի մանրաթելերի պարունակությամբ՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.

- -714,29 դտեքսից պակաս, բայց 232,56 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ (14 մետրական համարից բարձր, բայց 43 մետրական համարից ոչ բարձր)

Բամբակե մանվածք գուլպայի և կտորի արտադրության համար

կգ

300 000

Չինաստան Հնդկաստան Թուրքիա

Չինաստան Հնդկաստան Թուրքիա

426 000 000

 

5.

5206 13 000 0

Մանվածք բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժնից պակաս բամբակի մանրաթելերի պարունակությամբ՝ մանրածախ վաճառքի համար

չբաժնեծրարված.

- - 232,56 դտեքսից պակաս, բայց 192,31 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ (43 մետրական համարից բարձր, բայց 52 մետրական

համարից ոչ բարձր

 

Բամբակե մանվածք գուլպայի և կտորի արտադրության համար

կգ

300 000

Չինաստան Հնդկաստան Թուրքիա

Չինաստան Հնդկաստան Թուրքիա

426 000 000

 

6.

5506 30 000 0

Մանրաթելեր սինթետիկ՝ սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած.

- ակրիլային կամ մոդակրիլային

Ակրիլային թելեր գուլպայի և գործվածքից հագուստի արտադրության համար

կգ

80 000

Չինաստան Հնդկաստան Թուրքիա

Չինաստան Հնդկաստան Թուրքիա

145 800 000

 

7․

5509 99 000 0

Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.

- - այլ

Մանվածք սինթետիկ մանրաթելերից գուլպայի և գործվածքից հագուստի արտադրության

համար

կգ

120 000

Չինաստան Հնդկաստան Թուրքիա

Չինաստան Հնդկաստան Թուրքիա

96 800 000

 

8․

5509 53 000 0

Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.

- - հիմնականում կամ բացառապես բամբակի մանրաթելերի հետ խառնած

Մանվածք սինթետիկ մանրաթելերից գուլպայի և գործվածքից հագուստի արտադրության համար

կգ

20 000

Չինաստան Հնդկաստան Թուրքիա

Չինաստան Հնդկաստան

Թուրքիա

22 000 000

 

9.

5604 10 000 0

Ռետինե թել և քուղ՝ մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր, 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում ընդգրկված հարթ և նույնանման թելեր` ներծծված, պատվածքով կամ ռետինե կամ պլաստմասսայե թաղանթ ունեցող.

- ռետինե թել և քուղ՝

մանածագործական

նյութերի

պատվածքով

Ռետինե թել գուլպայի և զուգագուլպայի արտադրության համար

կգ

40 000

Թաիլանդ Մալազիա

Թաիլանդ Մալազիա

76 000 000

 
 

Ընդամենը՝

            1 899 900 000  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.10.2023, N 1784-Ա 20.10.2023, N 65-Ա
01.06.2023, N 840-Ա 02.06.2023, N 65-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան