ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հուլիսի 2005 թվականի, ՀՕ-176-Ն, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «սահմանել» բառը փոխարինել «մշակել և իրականացնել» բառերով.
2) 9-րդ կետի «ընդունել տեխնիկական» բառերը փոխարինել «մշակել» բառով.
3) 10-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-րդ կետով`
«101) նպաստել հանրային և ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իէ» ենթակետով`
«իէ) ընդունել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ, կարգեր».
2) 3-րդ կետի «զ» ենթակետի «լիցենզավորման» բառը փոխարինել «թույլտվության տրամադրման» բառերով:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «լիցենզիաները» բառը փոխարինել «թույլտվությունները» բառով, իսկ «լիցենզիաներ» բառը` «թույլտվություններ» բառով.
2) 2-րդ մասի «լիցենզիաների» բառը փոխարինել «թույլտվությունների» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|