Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 51
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.04.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2018 թվականի

թիվ 51

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 15-րդ կետի 9-րդ ենթակետին, 17-րդ և 18-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ջրային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

(2-րդ կետը խմբ. 31.07.18 թիվ 124)

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի ապրիլի 10-ի

թիվ 51 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ջրային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու

 

1. Սույն կարգով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կազմը (այսուհետ՝ համապատասխանաբար Միություն, նախնական տեղեկատվություն), անձանց, որոնք պարտավոր կամ իրավասու են ներկայացնել այդպիսի տեղեկատվություն, այն ներկայացնելու ժամկետները, ինչպես նաև այն դեպքերը, երբ նախնական տեղեկատվությունը կարող է չներկայացվել:

Սույն կարգը չի կիրառվում Միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով և լաստանավերի օգտագործմամբ երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ:

2. Ապրանքների ներմուծում իրականացնող փոխադրողը պարտավոր է ներկայացնել նախնական տեղեկատվություն բացառապես սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունների ծավալով: Փոխադրողի անունից նախնական տեղեկատվությունը կարող է ներկայացվել վերջինիս հանձնարարությամբ գործող անձի կողմից:

3. Սույն կարգի 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված տեղեկությունների ծավալով նախնական տեղեկատվություն իրավասու է ներկայացնել փոխադրողը կամ վերջինիս հանձնարարությամբ գործող անձը։

Սույն կարգի 6-րդ կետի «գ» և «ժ» ենթակետերով նախատեսվող տեղեկությունների ծավալով նախնական տեղեկատվություն իրավասու են ներկայացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 82-րդ հոդվածի 4-րդ կետում և 83-րդ հոդվածում նշված անձինք։

Օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ մաքսային մարմիններն իրավասու չեն պահանջել սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված անձանցից սույն կարգի 6-րդ կետով սահմանված կազմում նախնական տեղեկատվություն ներկայացնելը։

4. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է ոչ ուշ, քան Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) տարածքում տեղակայված առաջին նավահանգիստ մուտքի պլանավորված ժամանակից 6 ժամ առաջ։

Այն դեպքում, երբ անդամ պետության տարածքում տեղակայված առաջին նավահանգիստ նավի անցման (քարշակման) ժամանակը կազմում է 6 ժամից պակաս, նախնական տեղեկատվությունը ներկայացվում է նախքան մեկնման նավահանգստից նավի փաստացի ելքը։

5. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նպատակով ներկայացվող նախնական տեղեկատվությունն իր մեջ ներառում է հետևյալ տեղեկությունները՝

ա) տեղեկություններ նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին (փոխադրողի հանձնարարությամբ գործող անձի կողմից այդպիսի տեղեկատվություն ներկայացնելու դեպքում) (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն)․

բ) իրավաբանական անձի՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառումը հաստատող փաստաթղթի համարը (մաքսային ներկայացուցչի կողմից նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում)․

գ) տեղեկություններ ապրանքներ փոխադրողի մասին (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն)․

դ) նավի անվանումը, տեսակը, գրանցման համարը և (կամ) Միջազգային ծովային կազմակերպության կողմից շնորհված համարը (այսուհետ՝ IMO համար)․

ե) կարճ տեղեկություններ ուղերթի մասին (ուղերթի համարը (առկայության դեպքում), մեկնման, ժամանման, վերջին մուտքի, հաջորդ մուտքի (առկայության դեպքում) նավահանգիստների ծածկագրերը)․

զ) նավի ժամանման պլանավորվող ամսաթիվը և ժամը․

է) տեղեկություններ նավի գրանցման մասին (նավահանգիստը, ամսաթիվը, համարը), նավի դրոշի պետությունը․

ը) նավային գործակալի լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը և հասցեն, նավային գործակալի ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հեռախոսահամարը․

թ) տեղեկություններ բեռների մասին՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան (ըստ յուրաքանչյուր փաստաթղթի)․

տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը կազմելու համարը և ամսաթիվը․

բեռնարկղերի նույնականացման համարները, կապարակնիքների, կնիքների և այլ նույնականացման միջոցների (առկայության դեպքում) համարները․

բեռնման նավահանգստի և բեռնաթափման նավահանգստի ծածկագրերը․

բեռների սկզբնական առաքման նավահանգստի ծածկագիրը (մուլտիմոդալ փոխադրումների կամ «միջանցիկ» կոնոսամենտներով բեռի փոխադրման դեպքում)․

բեռների մականշվածքը և համարները, բեռնային տեղերի քանակը և դրանց փաթեթվածքի ձևերը (անդամ պետությունների նավահանգիստներում բեռնաթափման ենթակա բեռների նկատմամբ)․

ապրանքների համաքաշը․

անդամ պետությունների նավահանգիստներում բեռնաթափման ենթակա բեռների քանակը և նկարագրությունը․

ապրանքների ծածկագրերը՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգին համապատասխան (առկայության դեպքում) (անդամ պետությունների նավահանգիստներում բեռնաթափման ենթակա բեռների նկատմամբ)․

ժ) տեղեկություններ նավի վրա առկա նավային մթերքների մասին (անվանումը և քանակը).

ժա) նավի անձնակազմի անդամների թիվը, ազգանունները, անունները, պաշտոնները, քաղաքացիությունը (հպատակությունը), ծննդյան ամսաթվերը և վայրերը, տեղեկություններ անձը հաստատող փաստաթղթերի մասին․

ժբ) ուղևորների թիվը, ազգանունները, անունները, քաղաքացիությունը (հպատակությունը), ծննդյան ամսաթվերը և վայրերը, տեղեկություններ անձը հաստատող փաստաթղթերի մասին, նստեցման և իջեցման նավահանգիստների ծածկագրերը․

ժգ) դեղամիջոցների առկայությունը (բացակայությունը), որոնց կազմում առկա են թմրանյութեր, ուժեղ ներգործող միջոցներ, հոգեմետ և թունավոր նյութեր (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում)․

ժդ) նավի վրա վտանգավոր բեռների առկայությունը (վտանգավոր նյութի կամ արտադրատեսակի դասը, համարը՝ Վտանգավոր բեռների փոխադրման տիպային կանոններին համապատասխան (ՄԱԿ-ի վտանգավոր բեռների փոխադրման մասով հանձնարարականների հավելված))։

(5-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 20.10.20 թիվ 128)

6. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված նպատակով ներկայացվող նախնական տեղեկատվությունն իր մեջ ներառում է տեղեկություններ մաքսային գործառնությունների մասին, որոնց կատարումն արագացնելու համար ներկայացվում է այդպիսի տեղեկատվությունը, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները․

ա) Օրենսգրքի 278-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ նախնական տեղեկատվությունն որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝

սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները,

միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի ներմուծման նպատակը,

այն պահեստամասերի և սարքավորումների անվանումները, որոնք տեղափոխվում են միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի վերանորոգման և (կամ) շահագործման համար․

բ) միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների և անձանց սանիտարահամաճարակաբանական վերահսկմանը (հսկողությանը) վերաբերող մասով բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում անդամ պետության լիազորված մարմնի կողմից որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնությունները Միության մաքսային սահմանին կատարվելու համար նախնական տեղեկատվություն ներկայացվելու դեպքում՝

սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները.

ծովային բժշկասանիտարական հայտարարագրին համապատասխան ներկայացվող տեղեկությունները, կամ նավահանգստում ազատ գործելակերպ թույլ տալու (սահմանափակելու) և սանիտարական նավամատույցում (սանիտարական խարսխակայանում) միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի տեղակայման անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության) մասին տեղեկությունները.

գ) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները Օրենսգրքի 100-րդ հոդվածին համապատասխան կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում․

տեղեկություններ՝ նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կարճ (կրճատ) անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն)․

ապրանքների ժամանակավոր պահպանման պլանավորվող վայրը (ժամանակավոր պահպանման կամ այլ վայրում ժամանակավոր պահպանման թույլտվության պահեստների ռեեստրում իրավաբանական անձանց ներառումը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը և տրման ամսաթիվը)․

նավահանգստի տերմինալի անվանումը, ապրանքների ժամանակավոր պահպանումը, թույլտվության համարը և տրման ամսաթիվը․

ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու պլանավորվող ամսաթիվը․

նավի անվանումը, տեսակը, գրանցման համարը և (կամ) IMO համարը, ուղերթի համարը (առկայության դեպքում)․

տեղեկություններ ապրանքներ առաքողի և ստացողի մասին (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն)․

ապրանքների առաքման երկիրը և ապրանքների նշանակման երկիրը․

տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերի (առկայության դեպքում) համարը և կազմելու (տրման) ամսաթիվը․

ապրանքների անվանումները՝ տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերին համապատասխան․

ապրանքների համաքաշը (կիլոգրամներով) կամ ծավալը (խորանարդ մետրերով)․

ապրանքների քանակը չափման լրացուցիչ միավորներով (առկայության դեպքում).

բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում)․

ապրանքների ծածկագրերը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով (առկայության դեպքում)․

ապրանքների արժեքը՝ տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերին (առկայության դեպքում) համապատասխան․

ապրանքների ժամանակավոր պահպանման հատուկ պայմանների ապահովման անհրաժեշտությունը (անհրաժեշտության բացակայությունը).

դ) ապրանքները «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու, ինչպես նաև որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝ Օրենսգրքի 107-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները հաշվի առնելով տարանցման հայտարարագիր լրացնելու կարգը սահմանող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի դրույթները).

ե) Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) իրականացման մասով արգելքների և սահմանափակումների հաստատման համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում․

տեղեկություններ՝ նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն)․

նավի անվանումը, տեսակը, գրանցման համարը և (կամ) IMO համարը․ ուղերթի համարը (առկայության դեպքում).

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմելու ամսաթիվը․

ապրանքների ծածկագրերը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով․

բեռնաթափման նավահանգստի ծածկագիրը․

ապրանքների ներմուծման կամ տարանցման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, թույլտվություն տված՝ անասնաբուժության ոլորտում անդամ պետության լիազորված մարմնի անվանումը (այն դեպքում, երբ այդպիսի թույլտվություն պահանջվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողության (վերահսկողության) իրականացման միասնական կարգի մասին հիմնադրույթին (այսուհետ՝ Հիմնադրույթ) համապատասխան,

անասնաբուժական սերտիֆիկատի համարը և տրման ամսաթիվը, սերտիֆիկատը տրամադրած՝ արտահանող երկրի իրավասու մարմնի անվանումը (այն դեպքում, երբ այդպիսի սերտիֆիկատ պահանջվում է Հիմնադրույթին համապատասխան)․

բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում).

զ) Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ բարձր բուսասանիտարական ռիսկ ներկայացնող կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նկատմամբ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման մասով արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում․

տեղեկություններ՝ նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն)․

տեղեկություններ՝ ապրանքներ առաքողի և ստացողի մասին (անվանումները և հասցեները՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան․

նավի անվանումը, տեսակը, գրանցման համարը և (կամ) IMO համարը (առկայության դեպքում).

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմելու ամսաթիվը․

բեռնաթափման նավահանգստի ծածկագիրը․

բույսերի կարանտինի մասով՝ արտահանող երկրի (վերաարտահանողի) լիազորված մարմնի կողմից տրված արտահանման (վերաարտահանման) բուսասանիտարական սերտիֆիկատի համարը, տրման ամսաթիվը և երկիրը․

բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում).

է) Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` այն ապրանքների ցանկում ներառված ապրանքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների հաստատման համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված)․

տեղեկություններ՝ նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն)․

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմելու ամսաթիվը․

նավի անվանումը, տեսակը, գրանցման համարը և (կամ) IMO համարը, ուղերթի համարը (առկայության դեպքում)․

լիցենզիայի կամ եզրահանգման (թույլտվության) համարը, տրման ամսաթիվը, գործողության ժամկետը (գործողության մեկնարկի և ավարտի ամսաթվի նշմամբ)․

փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը․

ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան․

բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում).

ը) սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքների նկատմամբ՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում անդամ պետության լիազորված մարմնի կողմից որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնությունները Միության մաքսային սահմանին կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում․

տեղեկություններ՝ նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն)․

տեղեկություններ՝ ապրանքներ առաքողի և ստացողի մասին (անվանումները և հասցեները՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան․

նավի անվանումը, տեսակը, գրանցման համարը և (կամ) IMO համարը, ուղերթի համարը (առկայության դեպքում).

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմելու ամսաթիվը․

ապրանքների ծագման երկիրը, առաքման երկիրը և նշանակման երկիրը․

ապրանքների ծածկագրերը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշի մակարդակով․

բեռնաթափման նավահանգստի ծածկագիրը․

արտադրանքի պետական գրանցման մասին վկայականի ձևաթղթի համարը, տրման ամսաթիվը և տպարանային համարը (պետական գրանցման ենթակա արտադրանքի նկատմամբ)․

ապրանքի ծագման մասին սերտիֆիկատի և (կամ) այն փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը, որով հաստատվում է, որ արտադրանքը (ապրանքները) բավարարում են փաստաթղթերի պահանջները, որոնց համապատասխան այն արտադրվել է (որակի սերտիֆիկատի կամ անվտանգության (որակի) անձնագրի, կամ որակի հավաստագրի կամ ազատ վաճառքի սերտիֆիկատի) (առկայության դեպքում)․

տեղեկություններ՝ ապրանքների նշանակման և կիրառման բնագավառի մասին (առկայության դեպքում)․

ապրանքների անվանումը և արտադրողի հասցեն․

բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում).

թ) անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների նկատմամբ՝ անասնաբուժության ոլորտում անդամ պետության լիազորված մարմնի կողմից որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնությունները Միության մաքսային սահմանին կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում․

տեղեկություններ՝ նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն)․

նավի անվանումը, տեսակը, գրանցման համարը և (կամ) IMO համարը, ուղերթի համարը (առկայության դեպքում)․

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմելու ամսաթիվը․

ապրանքների ծածկագրերը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով․

բեռնաթափման նավահանգստի ծածկագիրը․

ապրանքների ներմուծման կամ տարանցման թույլտվության համարը և տրման ամսաթիվը․

թույլտվություն տված՝ անասնաբուժության ոլորտում անդամ պետության լիազորված մարմնի անվանումը (այն դեպքում, երբ այդպիսի թույլտվությունը պահանջվում է Հիմնադրույթին համապատասխան)․

անասնաբուժական սերտիֆիկատի համարը և տրման ամսաթիվը, սերտիֆիկատ տրամադրած արտահանող երկրի իրավասու մարմնի անվանումը (այն դեպքում, երբ այդպիսի սերտիֆիկատը պահանջվում է Հիմնադրույթին համապատասխան)․

տեղեկություններ՝ ապրանքների մակնշման մասին․

անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը․

դեղապատրաստուկը անասնաբուժական կիրառման համար ներմուծման դեպքում՝ տեղեկություններ տվյալ պատրաստուկի գրանցման հավաստագրից (առևտրային անվանումը, գրանցման հավաստագրի համարը, պետական գրանցման ամսաթիվը, գրանցման հավաստագրի գործողության ժամկետը, արտադրողի անվանումը և հասցեն)․

կենդանիների համար կերային հավելումների ներմուծման դեպքում՝ տվյալ հավելման պետական գրանցման մասին վկայականից տեղեկություններ (կերային հավելման անվանումը, հաշվառման սերիան, գրանցման համարը, վկայականի գրանցման ամսաթիվը, գործողության ժամկետը, արտադրողի անվանումը և հասցեն)․

գենաինժեներային ձևափոխված օրգանիզմներից ստացված կերի ներմուծման դեպքում՝ տվյալ կերի պետական գրանցման մասին վկայականից տեղեկություններ (կերի անվանումը, հաշվառման սերիան, (կերի անվանումը, հաշվառման սերիան, գրանցման համարը, վկայականի գրանցման ամսաթիվը, գործողության ժամկետը, արտադրողի անվանումը և հասցեն).

բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում).

ժ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նկատմամբ՝ բույսերի կարանտինի մասով անդամ պետության լիազորված մարմնի կողմից որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնությունները Միության մաքսային տարածքում Միության մաքսային տարածքում կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացվելու դեպքում՝

տեղեկություններ՝ նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).

տեղեկություններ՝ ապրանքներ առաքողի և ստացողի մասին (անվանումները և հասցեները տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան).

նավի անվանումը, տեսակը, գրանցման համարը և (կամ) IMՕ համարը, ուղերթի համարը (առկայության դեպքում).

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմելու ամսաթիվը.

Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը.

բարձր բուսասանիտարական ռիսկ ներկայացնող կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծման դեպքում՝ բույսերի կարանտինի մասով՝ արտահանող երկրի (վերաարտահանողի) լիազորված մարմնի կողմից տրված արտահանման (վերաարտահանման) բուսասանիտարական սերտիֆիկատի համարը, տրման ամսաթիվը և երկիրը.

գիտահետազոտական նպատակներով կարանտինային օբյեկտների ներմուծման դեպքում՝ կարանտինային օբյեկտների ներմուծման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, թույլտվություն տրամադրած՝ բույսերի կարանտինի հարցերով անդամ պետության լիազորված մարմնի անվանումը, ապրանքների անվանումները.

ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով.

բեռնաթափման նավահանգստի ծածկագիրը.

ապրանքների համաքաշը (կիլոգրամներով).

ապրանքների ծագման երկիրը և վայրը.

ապրանքների բեռնառաքման վայրը և ամսաթիվը.

տեղեկություններ՝ ապրանքների մակնշման մասին.

նշանակման մաքսային մարմնի ծածկագիրը (առկայության դեպքում).

տեղեկություններ՝ ապրանքների վնասազերծման մասին.

բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում)։

(6-րդ կետը խմբ., լրաց. ԵՏՀԿ 20.10.20 թիվ 128)

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսվող՝ ապրանքների մասին տեղեկություններ պարունակող և սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկություններ չպարունակող նախնական տեղեկատվությունը պետք է պարունակի հետևյալ նույնականացուցիչներից առնվազն մեկը`

ա) սույն կարգի 5-րդ կետին համապատասխան՝ այդպիսի ապրանքների նկատմամբ ներկայացված նախնական տեղեկատվության գրանցման համարը,

բ) նավի գրանցման համարը և (կամ) IMO համարը, ուղերթի համարը, բեռնագրի համարը և կազմելու ամսաթիվը, ինչպես նաև այն բեռնարկղի համարը, որում տեղափոխվում են ապրանքները (բեռնարկղային փոխադրման իրականացման դեպքում)։

8. Այդ դեպքում, երբ այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում գտնվում է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը, գրանցված է Օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային հայտարարագրման առանձնահատկություններին համապատասխան ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մաքսային հայտարարագիրը, նախնական տեղեկատվությունն իր մեջ ներառում է այդպիսի հայտարարագրի գրանցման համարը և սույն կարգի 5-րդ և (կամ) 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները (մաքսային հայտարարագրում դրանց բացակայության դեպքում)։

Նախնական տեղեկատվություն ձևավորելիս նախնական մաքսային հայտարարագրում նշված տեղեկությունները կրկնակի չեն ներկայացվում։

9. Սույն կարգի 5-րդ կետին և 6-րդ կետի մեկ կամ մի քանի ենթակետերին համապատասխան՝ միևնույն անձի կողմից նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում տեղեկությունները չեն կրկնօրինակվում։

10. Նախնական տեղեկատվությունը կարող է ներկայացվել հետևյալ դեպքերում`

ա) նավի՝ նավահանգիստ հարկադիր մուտքի կատարում,

բ) նավի՝ նավահանգիստ պլանային մուտքի կատարում՝ առանց բեռնաթափման (բեռնահանման), այդ թվում՝ բեռնման համար բալաստով (առանց նավի վրա բեռի),

գ) նավի՝ առանց ուղևորների և բեռների մուտքի կատարում,

դ) նավի՝ անդամ պետությունների նավահանգիստների միջև բեռների և (կամ) ուղևորների փոխադրման կատարում՝ առանց Միության անդամներ չհանդիսացող պետությունների նավահանգիստներ մտնելու, այդ թվում՝ կապված տարածքային ջրերի սահմաններից դուրս գալու, բացառիկ տնտեսական գոտի մտնելու և տարածքային ջրեր վերադառնալու հետ,

ե) նավի՝ անդամ պետությունների տարածքների սահմաններից դուրս գտնվող այն արհեստական կղզիների, կառույցների, կայանքների և այլ օբյեկտների և այդպիսի օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավասություն ունեցող անդամ պետությունների տարածքների միջև բեռների և (կամ) ուղևորների փոխադրումների կատարում։

զ) նավով ծովային արդյունագործության այն արտադրանքի առաքումը, որն արդյունահանվել է (որսված է) և (կամ) արտադրվել է անդամ պետության ներքին ծովային ջրերում, տարածքային ծովում, բացարձակ տնտեսական գոտում և մայրցամաքային ծանծաղուտում:

(10-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 20.10.20 թիվ 128)

11. Այդ դեպքում, երբ նախնական տեղեկատվությունը գրանցելուց հետո այդպիսի տեղեկատվություն ներկայացրած անձը բացահայտում է անհամապատասխանություն դրանում առկա տեղեկությունների և բեռնագրում, առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում նշված տեղեկությունների միջև, այդպիսի անձը պարտավոր է կրկնակի ներկայացնել նախնական տեղեկատվություն նախքան Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը (նախնական տեղեկատվության՝ արդեն իսկ ստացված գրանցման համարի մասին տեղեկությունների նշմամբ)։

12. Փոխադրողը կամ վերջինիս հանձնարությամբ գործող անձը մեկ հաղորդագրությամբ ներկայացնում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունները և սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները։

13. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց հայեցողությամբ նախնական տեղեկատվությունը կարող է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։

14. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով նախնական տեղեկատվությունը պետք է համապատասխանի այն անդամ պետության էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի պահանջներին, որի մաքսային մարմին այն ներկայացվում է։

(14-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 20.10.20 թիվ 128)

15. Անդամ պետության մաքսային մարմինը գրանցում է ներկայացված նախնական տեղեկատվությունը կամ մերժում է դրա գրանցումը՝ Օրենսգրքի 11-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանվող կարգով և ժամկետներում։

(կարգը խմբ., լրաց. ԵՏՀԿ 20.10.20 թիվ 128)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: