ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 43-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 4)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության «Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի Սանկտ Պետերբուրգի գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային բյուջետային գիտական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (39 տեղ, 245 կգ ընդհանուր քաշով, 1,140,811.8 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ բեռ) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 43-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի արժեքը (ռուսական ռուբլի) |
Ընդհանուր գումարը (ռուսական ռուբլի) |
1. |
Ռեագենտների հավաքածու՝ մարդու հակամարմինների իմունաֆերմենտային հետազոտության համար |
հատ |
70 |
10,790 |
755,300 |
2. |
Փորձանոթ՝ հեմոտոլոգիական հետազոտության համար (4 մլ) |
հատ |
7,000 |
6.96 |
48,720 |
3. |
Արյան վակուումային հավաքման համակարգերի կրող |
հատ |
7,000 |
2.97 |
20,790 |
4. |
Երկկողմանի ասեղ՝ կանաչ |
հատ |
8,000 |
7.63 |
61,040 |
5. |
Միկրոփորձանոթների համար շտատիվ՝ փականով |
հատ |
220 |
776.19 |
170,761.8 |
6. |
Միկրոփորձանոթներ (1.5 մլ) |
հատ |
20,000 |
1.70 |
34,000 |
7. |
Ծայրակալ (2-200 մկլ) |
հատ |
20,000 |
0.99 |
19,800 |
8. |
Ծայրակալ՝ ունիվերսալ |
հատ |
10,000 |
1.00 |
10,000 |
9. |
Տարա ռեակտիվների համար՝ առանց փականի |
հատ |
64 |
318.75 |
20,400 |
Ընդամենը՝ |
1,140,811.8 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
18.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |