Գլխավոր տեղեկություն
Համար
N 56-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 56-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N Մ-1273-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N Մ-1273-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «1,707,000,000» թիվը փոխարինել «1,877,000,000» թվով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 56-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՈՂԲ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ԹՈՒՄՈ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է` Տավուշի մարզի Կողբ համայնքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ուսումնական ծրագիր իրականացնելու նպատակով շենքային պայմանների ստեղծումն է:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով

uահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ծրագիրը իրականացվելու է «Ջի Էյչ ԷՄ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության միջոցով (240,000,000 երկու հարյուր քառասուն միլիոն դրամ), «Կողբ» հիմնադրամի կողմից (144,000,000 հարյուր քառասունչորս միլիոն դրամ) և այլ բարերարների կողմից (1,493,000,000 մեկ միլիարդ չորս հարյուր իննսուներեք միլիոն դրամ)հատկացված և հատկացվելիք նվիրաբերությունների հաշվին:

4.

Ծրագիրը կատարողը

«Սիմոնյան» կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ՝ 01245672):

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Ծրագիրը իրականացվելու է Տավուշի մարզի Կողբ համայնքի 1-ին փողոցի 35/1 հասցեում: Քաղաքաշինության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմելու է 1,877,000,000 (մեկ միլիարդ ութ հարյուր յոթանասունյոթ միլիոն) դրամ:

7.

Բարեգործությունն ստացողը

Ծրագրի շահառուն է` Կողբի և հարակից բնակավայրերի համայնքները:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը իրականացվելու է մեկ փուլով 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

1. Ճարտարապետական, չափագրման, ինժեներական, դիզայներական և այլ նմանատիպ աշխատանքների իրականացում և աշխատանքային նախագծերի համաձայնեցում, թողարկում և հաստատում – 73,000,000 (յոթանասուներեք միլիոն) դրամ, 27.09.2016 թվականից մինչև 30.06.2018թ-ը (մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կնքվել է՝ 71 205 000 դրամի գործարք):

2. Շինարարական և բարեկարգման աշխատանքների իրականացում – 1,604,000,000 (մեկ միլիարդ վեց հարյուր չորս միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2023 թվականը, (մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կնքվել է՝ 674 818 531 դրամի գործարք):

3. Շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքի տեխնիկական և հեղինակային հսկողություն, խորհրդատվական ծառայությունների ստացում, փաստագրման, հատակագծման և իրավունքի պետական գրանցման աշխատանքների իրականացում – 18,000,000 (տասնութ միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2020 թվականը:

4. Հողամասի, շենքի կամ շինության ձեռքբերում – 170,000,000 (հարյուր յոթանասուն միլիոն) դրամ, 15.09.2022 թվականից 31.12.2023 թվականը՝ Հայաստանի Հանրապետությունում:

5. Վարչական ծախսեր - 12,000,000 (տասներկու միլիոն) դրամ 27.09.2016 թվականից մինչև 30.09.2018 թվականը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ճարտարապետական, չափագրման, ինժեներական, դիզայներական, փաստաթղթերի թողարկման, նախագծերի իրականացման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում ՀՀ-ից – 10,000,000 (տաս միլիոն) դրամ, 27.09.2016 թվականից մինչև 30.06.2020 թվականը:

2. Ճարտարապետական, չափագրման, ինժեներական, դիզայներական, փաստաթղթերի թողարկման, նախագծերի իրականացման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում արտերկրից – 63,000,000 (վաթսուներեք միլիոն) դրամ, 27.09.2016 թվականից մինչև 30.06.2020 թվականը:

3. Շինարարական և բարեկարգման նյութերի և աշխատանքների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից – 1,252,000,000 (մեկ միլիարդ երկու հարյուր հիսուներկու միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2023 թվականը:

4. Շինարարական և բարեկարգման նյութերի և աշխատանքների ձեռքբերում արտերկրից – 352,000,000 (երեք հարյուր հիսուներկու միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2023 թվականը:

5. Հողամասի, շենքի կամ շինության ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունում – 170,000,000 (հարյուր յոթանասուն միլիոն) դրամ, 15.09.2022 թվականից 31.12.2023 թվականը:

6. Շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքի տեխնիկական և հեղինակային հսկողություն, խորհրդատվական ծառայությունների ստացում, փաստագրման, հատակագծման և իրավունքի պետական գրանցման աշխատանքների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից – 12,000,000 (տասներկու միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2020 թվականը:

7. Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում արտերկրից – 6,000,000 (վեց միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 30.09.2020 թվականը:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ – 8,000,000 (ութ միլիոն) դրամ, 01.10.2016 թվականից մինչև 30.09.2020 թվականը:

2. Գործուղման ծախսեր – 3,000,000 (երեք միլիոն) դրամ, 01.10.2016 թվականից մինչև 30.09.2020 թվականը:

3. Գրասենյակային և այլ ծախսեր – 1,000,000 (մեկ միլիոն) դրամ, 01.10.2016 թվականից մինչև 30.09.2020 թվականը:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Կողբի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու

կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ