Գլխավոր տեղեկություն
Համար
N 131-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.23-2023.02.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2023 թվականի N 131-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն, N 1177-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 1) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշում 1-ը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Սահմանել, որ 2023 թվականի փետրվարի 1-ից սույն որոշման դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման համար դիմած անձանց նկատմամբ, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ նաև կրկնակի հաշմանդամության գնահատման համար դիմած անձանց նկատմամբ։»․

2) որոշում 1-ի 4-րդ կետը «նախարարությունն է» բառից հետո լրացնել «, իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման իրավասու պետական մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է» բառերով.

3) որոշում 1-ի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

4) որոշում 1-ի 7-րդ կետը «փետրվարի 1-ից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն որոշման 6-րդ կետի (բժշկասոցիալական վերափորձաքննության դրույթների և մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած անձանց մասով), որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից» բառերով․

5) որոշում 1-ի հավելվածի (այսուհետ՝ հավելված) 2-րդ կետում «սոցիալական ծառայությունները որոշելու» բառերը փոխարինել «ծառայությունների անհատական ծրագիրը կազմելու» բառերով.

6) հավելվածի 3-րդ կետում «սահմանող» բառը փոխարինել «հաստատող» բառով.

7) հավելվածի 5-րդ կետում «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, պաշտպանության, արդարադատության, ներքին գործերի նախարարությունները, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը» բառերով, ինչպես նաև «ընդգրկված մասնագետները» բառերից հետո լրացնել«՝ յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում» բառերով, իսկ «սույն կարգի 20-րդ կետում նշված գնահատվող անձինք» բառերից հետո լրացնել «՝ յուրաքանչյուրն իր գնահատմանն առնչվող մասով» բառերով.

8) հավելվածի 7-րդ կետի N 1 աղյուսակը՝

ա. «18 տարեկանից բարձր» սյունակում, «Գաստրոէնտերոլոգ» բառը փոխարինել «Աղեստամոքսաբան» բառով, իսկ «Վերականգնողաբան» բառը՝ «Ֆիզիատր» բառով և սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ կետով՝

«21․ Ընտանեկան բժիշկ»,

բ. «մինչև 18 տարեկան» սյունակում «Մանկական վերականգնողաբան» բառերը փոխարինել «Ընտանեկան բժիշկ» բառերով,

գ. «Անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ» սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով՝

«11․ Վերականգնողաբան

12․ Մանկական վերականգնողաբան

13․ ֆիզիոթերապևտ»․

9) հավելվածի 9-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում բացարկի և ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով։»․

10) հավելվածի 11-րդ կետը «գնահատման» բառից առաջ լրացնել «անձի ֆունկցիոնալության» բառերով, իսկ «որոշում» բառից հետո՝ «(ընդունել վարչական ակտ)» բառերով․

11) հավելվածի 13-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «՝ անձի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա» բառերով․

12) հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետում «գնահատման որոշման» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի)» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «վատթարանալու» բառից հետո ստորակետը փոխարինել «կամ» բառով․

13) հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետը «որոշումն» բառից հետո լրացնել «(ընդունված վարչական ակտը)» բառերով, իսկ 3-րդ ենթակետը՝ «որոշման» բառից հետո «(վարչական ակտի)» բառերով․

14) հավելվածի 16-րդ կետը «կազմակերպությանը» բառից հետո լրացնել «, բացառությամբ մահվան պատճառական կապի որոշման համար դիմելու դեպքերից, որոնք կարգավորվում են սույն կարգի 50.1-ին, 50.2.-րդ և 50.3-րդ կետերով» բառերով.

15) հավելվածի 17-րդ կետում «10-րդ գլխով» բառերը փոխարինել «9-րդ գլխով», իսկ 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սույն կարգի 9-րդ գլխում թվարկված հիվանդություններից (ախտաբանական վիճակներից) որևէ մեկի առկայությունը բավարար է անձի առողջական վիճակը որպես վերականգնման հեռանկար չունեցող որակելու և անձի ֆունկցիոնալության գնահատման՝ առանց եռամսյա ժամկետի պահպանման, ուղեգրելու համար:»․

16) հավելվածի 19-րդ կետի 3-րդ ենթակետը «անվանումը» բառից հետո լրացնել «և հասցեն» բառերով, իսկ 5-րդ ենթակետում «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկատվությունը» բառով․

17) հավելվածի 22-րդ և 47-րդ կետերը «որոշման» բառից հետո լրացնել «(վարչական ակտի)» բառերով․

18) հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով՝

«3) առկայության դեպքում՝ հիվանդությունների, վնասվածքների առաջացման պատճառի վերաբերյալ համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթուղթը։»․

19) հավելվածի 24-րդ կետի 3-րդ, 5-րդ ենթակետերը և 25-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

20) հավելվածի 24-րդ կետի 4-րդ ենթակետում «մանկավարժահոգեբանական օգնություն ցուցաբերող ծառայության» բառերը փոխարինել «մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող կենտրոնների» բառերով.

21) հավելվածի 9-րդ, 27-րդ, 37-րդ, 59-րդ, 62-րդ, 63-րդ, 66-րդ և 72-րդ կետերը «գնահատման» բառից առաջ լրացնել «ֆունկցիոնալության» բառով․

22) հավելվածի 28-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

23) հավելվածի 29-րդ կետում «հիմնարկի վարչակազմը» բառերը փոխարինել «հիմնարկը» բառով.

24) հավելվածի 32-րդ կետում «Ծառայության տարածքային կենտրոնը» բառերը փոխարինել «Ծառայությունը կամ ծառայության ցանկացած տարածքային կենտրոն» բառերով.

25) հավելվածի 32-րդ կետի 3-րդ ենթակետում «հետո մուտքագրում է էլեկտրոնային համակարգ» բառերը փոխարինել «հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում է էլեկտրոնային համակարգ, որից հետո էլեկտրոնային համակարգում հարուցվում է վարչական վարույթ և կազմվում գնահատվող անձի վարչական վարույթի էլեկտրոնային գործը» բառերով, իսկ վերջին նախադասությունը հանել․

26) հավելվածը 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 32․1-ին կետով՝

«32․1. Ծառայությունը կամ ծառայության տարածքային կենտրոնը դիմումը մերժում է, եթե ծանուցումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուի կողմից ինքնագնահատման հարցաշար չի ներկայացվում։ Էլեկտրոնային համակարգում դիմումն ընդունված է համարվում դիմումը և ինքնագնահատման հարցաշարը առկա լինելու դեպքում։».

27) հավելվածի 32-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել․

28) հավելվածի ամբողջ տեքստում «էլեկտրոնային գործ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վարչական վարույթի էլեկտրոնային գործ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով․

29) հավելվածի 36-րդ կետից հանել «տվյալ» բառը․

30) հավելվածի 38-րդ կետից հանել «(բացառությամբ հեռակա փորձաքննության)» բառերը․

31) հավելվածի 39-րդ կետը «որոշում» բառից հետո լրացնել «(վարչական ակտ)» բառերով, իսկ 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Այս դեպքում վարչական վարույթի ժամկետը երկարաձգվում է՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի:»․

32) հավելվածի 41-րդ կետում «Գնահատման» բառը փոխարինել «Ֆունկցիոնալության գնահատման» բառերով և հանել 2-րդ և 3-րդ նախադասությունները։

33) հավելվածը 41-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.1-ին կետով՝

«41.1. Մինչև 18 տարեկան անձանց համար միջավայրային գործոնների «e» ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրում է ծառայությունը՝ գնահատվող անձի վարչական վարույթի էլեկտրոնային գործը ձևավորվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում այցելելով գնահատվողի գտնվելու վայր։ Եթե անձի ֆունկցիոնալության գնահատումը կատարվում է անձի գտնվելու վայր այց կատարելու միջոցով, ապա հարբժշկական մասնագետները գնահատում են «e» ծածկագրերը բոլոր տարիքի անձանց համար։».

34) հավելվածի 42-րդ կետում «(վարչական ակտը), որն» բառերը փոխարինել«(վարչական ակտը), որը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներից բացի,» բառերով, իսկ 2-րդ նախադասությունը «որոշումը» բառից հետո լրացնել «(վարչական ակտը)» բառերով․

35) հավելվածի 44-րդ կետը «որոշումը» բառից հետո լրացնել «(վարչական ակտը)» բառերով․

36) հավելվածի 45-րդ կետում «Գնահատման գործընթացը» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը» բառերով, իսկ «որոշումն» բառից հետո լրացնել «(վարչական ակտը)» բառերով.

37) հավելվածի 46-րդ կետը «որոշումն» բառից հետո լրացնել «(վարչական ակտը)» բառերով.

38) հավելվածի 48-րդ կետի «Գնահատող հանձնաժողովի որոշման» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի)» բառերով․

39) հավելվածը 50-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 50․1-ին, 50․2-րդ և 50․3-րդ կետերով՝

«50.1. Մահվան պատճառական կապը սահմանվում է, երբ մահվան պատճառ են հանդիսացել արտադրական վնասվածքը կամ մասնագիտական հիվանդությունը կամ զինվորական ծառայության հետ կապված հիվանդությունը, վնասվածքը (այդ թվում` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցած զինծառայողի) կամ դրանց անմիջական բարդությունը, խորացումը։

50.2. Մահվան պատճառական կապը որոշելու համար մահացածի ընտանիքի (համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի) չափահաս անդամը կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, անկախ ժամանակաշրջանից, մահվան պատճառական կապը որոշելու համար՝ առցանց, փոստով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն ծառայություն կամ ծառայության ցանկացած տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած շարքային կազմի զինծառայողների, պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրենց համակարգերի զինծառայողների համար տրված ուղեգիր, որտեղ նշվում է ուղեգրման նպատակը.

3) մահվան վկայականը (այն դեպքերում, երբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալներով անձի մահվան պետական գրանցումն առկա չէ).

4) տարած հիվանդությունների կամ կրած վնասվածքների փաստը հավաստող կամ ռազմաբժշկական փաստաթղթերից որևէ մեկը, կամ զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու մասին կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտ) տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը հիվանդության պատճառական կապի մասին,

5) բժշկական քարտից քաղվածքը (առկայության դեպքում)։

50․3․ Ծառայությունը սույն կարգի 50․2-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում սկանավորում կամ մուտքագրում է էլեկտրոնային համակարգ։ Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև հաշվի առնելով ախտաբանական գործընթացի յուրահատկությունները՝ ծառայությունը նշված փաստաթղթերի սկանավորումից կամ էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո մեկամսյա ժամկետում ընդունում է որոշում, որով հաստատում կամ ժխտում է մահվան պատճառը` կապված արտադրական վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության կամ զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ` պայմանավորված պատճառահետևանքային կապի առկայությամբ կամ բացակայությամբ և մահացածի ընտանիքի չափահաս անդամին կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցչին հանձնում է որոշումը (վարչական ակտը) այն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ առձեռն, առցանց, էլեկտրոնային փոստով կամ փոստով:».

40) հավելվածի 6-րդ գլխի վերնագիրը «ՎԱՐՈՒՅԹԸ» բառից հետո լրացնել «ԵՐԿԱՐԱՁԳԵԼԸ,» բառով, հավելվածի 51-րդ կետը «վարույթը» բառից հետո լրացնել «երկարաձգելը,» բառով․

41) հավելվածի 54-րդ կետը «գնահատմանը» բառից առաջ լրացնել «անձի ֆունկցիոնալության» բառերով․

42) հավելվածի 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«65․ Գնահատող հանձնաժողովի անդամը և դիտորդը պարտավոր են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքներով սահմանված կարգով պահպանել անձի ֆունկցիոնալության գնահատման ժամանակ իրեն հայտնի դարձած գնահատվողի վերաբերյալ անձնական, ինչպես նաև բժշկական գաղտնիք պարունակող տվյալների գաղտնիությունը և ստանալ անձի գրավոր համաձայնությունը՝ անձի վերաբերյալ տվյալներ մշակելուց առաջ:»․

43) հավելվածի 73-րդ կետի 1-ին ենթակետում «՝ տոտալ սենսոմոտոր» բառերը փոխարինել «(տոտալ սենսոմոտոր)» բառերով․

44) հավելվածի 76-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել․

45) հավելվածի 77-րդ կետի 1-ին ենթակետում «ասցիտով,» բառը փոխարինել «ասցիտով և» բառերով.

46) հավելվածի 77-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 2) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշում 2-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սահմանել, որ 2023 թվականի փետրվարի 1-ից սույն որոշման դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման համար դիմած անձանց նկատմամբ, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ նաև կրկնակի հաշմանդամության գնահատման համար դիմած անձանց նկատմամբ։»․

2) որոշում 2-ի 4-րդ կետը «փետրվարի 1-ից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի (բժշկասոցիալական վերափորձաքննության դրույթների և մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած անձանց մասով), որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից» բառերով․

3) որոշում 2-ի հավելվածի 8-րդ կետում «Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողները» բառերը փոխարինել «միջավայրային գործոնները գնահատող մասնագետները» բառերով.

4) որոշում 2-ի հավելվածի 12-րդ կետի 1-5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) 0-2 տարեկան երեխաներ.

2) 3-5 տարեկան երեխաներ.

3) 6-14 տարեկան երեխաներ.

4) 15-18 տարեկան երեխաներ.

5) 18 տարեկանից բարձր տարիքի անձինք:».

5) որոշում 2-ի հավելվածի 17-րդ կետում «50» թիվը փոխարինել «49» թվով․

6) որոշում 2-ի հավելվածի 18-րդ կետում «51-75» թվերը փոխարինել «50-74» թվերով․

7) որոշում 2-ի հավելվածի 19-րդ կետում «76» թիվը փոխարինել «75» թվով.

8) որոշում 2-ի հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19․1-ին կետով՝

«19.1. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկի երկարաձգման վերաբերյալ որոշումը տրամադրվում է, եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 20%-ից բարձր է:»։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1161-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 3) մեջ կատարել հետևյալ լրացումը՝

1) որոշում 3-ի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով՝

«3) մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած և արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց վրա։»։

4․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը հաստատելու մասին» N 1456-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

02.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2023 թվական: