ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2023 թվականի N 123-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի «Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 905-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 2-րդ կետում «նպատակով շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներից ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմը և գործունեության կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը» բառերը փոխարինել «դիմումները քննարկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 22-ի N 1197-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով) կողմից՝ սույն կարգի և իր աշխատակարգի համաձայն» բառերով.
2) 4-րդ կետում՝
ա. «հանձնաժողովի կանոնակարգով սահմանված կարգով տեղում ուսումնասիրվում» բառերը փոխարինել «հանձնաժողովն ուսումնասիրում» բառերով,
բ. «չափը» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գնահատված չափով» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
Երևան |
02.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2023 թվական: