ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 29-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 840-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02517115) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի նոյեմբերի 24-ի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Կրթավճարներ» ծրագրի մասին» N 840-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Էյ-Էմ-Էյչ աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02246786) 2022 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված` N ՀԾ/05/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում՝ ամսական 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588296) 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ N TLS001/11-20/YVN պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում՝ 591,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
17.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |