Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 25-Ա

 

«ԳԼՈԲԱԼ ԷՅԴ ՆԵԹՎՈՐՔ (ԳԷՅՆ)» ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի Սուզաննե Էվելին Ռյոքի կողմից (անձնագիր՝ CG6X16XZ0) որպես նվիրատվություն «Գլոբալ Էյդ Նեթվորք (ԳԷՅՆ)» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղին հանձնված` 2011 թվականի արտադրության «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենայի (նույնականացման համարը՝ TMBHT61Z4C2106566, 300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 200 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Հյուսիսային» մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Գլոբալ Էյդ Նեթվորք (ԳԷՅՆ)» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ նշված ավտոմեքենայի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

17.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ