ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 106-Ա
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերով`
1. Հաuտատել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-537-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 106-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-537-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանuական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման հիմքը |
1. |
«Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2023 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-537-Ն օրենքի 2-րդ հոդված |
2. |
«Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2023 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-537-Ն օրենքի 2-րդ հոդված |
3. |
«Բժշկական կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2023 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-537-Ն օրենքի 3-րդ հոդված |
4. |
«Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների արձանագրմանը ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ առողջապահության նախարարություն
|
2023 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-537-Ն օրենքի 4-րդ հոդված |
5. |
«Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2023 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-537-Ն օրենքի 5-րդ հոդված |
6. |
«Նորածնային և մայրական մահերի դեպքերի մասին տեղեկատվություն տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2023 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-537-Ն օրենքի 6-րդ հոդված |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
01.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |