Գլխավոր տեղեկություն
Համար
N 396
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.12.2000-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.12/9(244)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

040.0396.08.06.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 հունիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

8 հունիսի 1999 թվականի N 396

քաղ. Երևան

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական հիվանդանոցային և դիսպանսերային բուժհիմնարկների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկը (կցվում է).

բ) այն հիվանդությունների ցանկը (կցվում է), որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հիվանդանոցային և դիսպանսերային բուժհիմնարկների միջոցով հիվանդներին դեղերը տրվում են անվճար:

(1-ին կետը լրաց. 27.12.00 N 880)

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը:

(2-րդ կետը խմբ. 27.12.00 N 880)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 8-ի N 396 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական հիվանդանոցային ԵՎ դիսպանսերային բուժհիմնարկների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի

(վերնագիրը լրաց. 27.12.00 n 880)

 

1. Բնակչության սոցիալական խմբերի, որոնց պատկանող անձանց` հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար`

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ,

հաշմանդամ երեխաներ (մինչև 16 տարեկան)

հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,

ծնողազուրկ երեխաներ (միակողմանի և երկկողմանի` մինչև 18 տարեկան )

բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքների անդամներ,

հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան)

մինչև 3 տարեկան երեխաներ:

2. Բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են`

ա) 50 տոկոս զեղչով`

3-րդ խմբի հաշմանդամներ,

Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,

բռնադատվածներ,

միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,

միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքներ (այդ թվում` իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող).

բ) 30 տոկոս զեղչով`

չաշխատող կենսաթոշակառուներ,

միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):

__________

Ծանոթագրություն: Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերը հատկացնում են պոլիկլինիկայի (ամբուլատորիայի) բժշկի տված դեղատոմսի համաձայն:

(ցանկը լրաց. 27.12.00 N 880)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 8-ի N 396 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

այն հիվանդությունների, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հիվանդանոցային ԵՎ դիսպանսերային բուժհիմնարկների միջոցով հիվանդներին դեղերը տրվում են անվճար

(վերնագիրը լրաց. 27.12.00 n 880)

 

տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր),

հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր),

չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր և թմրադեղեր),

շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր),

էպիլեպսիա (հակացնցումային դեղեր),

սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը` արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր),

պարբերական հիվանդություն (կոլխիցին),

սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ` պրոթեզավորումից հետո),

մալարիա (հակամալարիային դեղեր):

__________

Ծանոթագրություն: Դեղերն անվճար հատկացվում են պոլիկլինիկայի (ամբուլատորիայի) բժշկի տված դեղատոմսի համաձայն:

(ցանկը լրաց. 27.12.00 N 880)