ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 101-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 739-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) «Մ. Բեգլարյան - ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Ուռուտյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|