Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 3811-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.10.2019
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

16 հոկտեմբերի 2019 թ.

Հ. 3811-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի հ. 22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Մարիամ Հրայրի Խաչատրյանի, «Երևանի հ.100 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Թամարա Սասունիկի Ավդալյանի, «Երևանի Ջ. Աբրահամյանի անվան հ.111 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Նաիրա Ռուդոլֆի Դանիելյանի, «Երևանի Հ. Մորգենթաուի անվան հ.126 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Թագուհի Պարթևի Հովհաննիսյանի դիմումները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 19.09.2019թ. հ.12/87153 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի հ. 22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Մարիամ Հրայրի Խաչատրյանի, «Երևանի հ.100 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Թամարա Սասունիկի Ավդալյանի, «Երևանի Ջ.Աբրահամյանի անվան հ.111 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Նաիրա Ռուդոլֆի Դանիելյանի, «Երևանի Հ.Մորգենթաուի անվան հ.126 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Թագուհի Պարթևի Հովհաննիսյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին կետի 5-րդ սյունակում «Խաչատրյան Մարիամ Հրայրի» բառերը փոխարինել «Գաբրիելյան Մխիթար Ռազմիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի հ.176 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «ՀՀ ԳԱԱ ՀԱԻ և ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ» բառերով.

2) 2-րդ կետի 5-րդ սյունակում «Ավդալյան Թամարա Սասունիկի» բառերը փոխարինել «Կյուրեղյան Շուշան Տիգրանի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Դ.Հովսեփյանի անվան հ.191 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ լաբորանտ» բառերով.

3) 5-րդ կետի 5-րդ սյունակում «Դանիելյան Նաիրա Ռուդոլֆի» բառերը փոխարինել «Շալունց Նարինե Ռոբերտի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի հ.174 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «չի աշխատում» բառերով.

4) 7-րդ կետի 5-րդ սյունակում «Հովհաննիսյան Թագուհի Պարթևի» բառերը փոխարինել «Ստեփանյան Գոհար Յուրիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի հ.116 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ