ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2023 թվականի N 187-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Վերադաս մաքսային մարմնի, վերադաս մաքսային մարմնի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը և մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 546-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «վերադաս մաքսային մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և 4-րդ մասի 2-րդ կետին» բառերը փոխարինել «օրենքի 212-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերին» բառերով.
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Արարատյան մաքսատուն-վարչության» բառերը փոխարինել «Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության» բառերով.
4) որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետում «Արարատյան մաքսատուն-վարչություն» բառերը փոխարինել «Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն» բառերով և նշված կետից հանել «Արշակունյաց 127/21,» բառերը.
5) որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետից հանել «Մովսես Խորենացու 1, 2 և» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|