Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 76
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2014-15.07.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.05.2014
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2014 թվականի

թիվ 76

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՄՐԳԵՐԻՑ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 023/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՍՏԱՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող այն արտադրանքի ցանկը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթի ներկայացմամբ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2014 թվականի մայիսի 26-ի

թիվ 76 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն արտադրանքի, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթի ներկայացմամբ (ՄՄ ՏԿ 023/2011)

 

Արտադրանքի անվանումը

ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը

Ծանոթագրություն

1

2

3

4

Հյութեր մրգերից և (կամ) բանջարեղենից (բացի տոմատի հյութից), այդ թվում՝ ուղղակի քամված հյութ
վերականգնված հյութ
խտացրած հյութ
դիֆուզիոն հյութ

2009-ից

համապատասխանության հայտարարագիր

հատուկ նշանակության սննդամթերքին վերաբերող հյութերի համար բավարար պայման է հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

     

նոր տեսակի հյութերի համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

Մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներ

2202 90 100 9-ից

համապատասխանության հայտարարագիր

հատուկ նշանակության սննդամթերքին վերաբերող մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների համար բավարար պայման է հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

     

նոր տեսակի մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

Մրգային և (կամ) բանջարեղենային հյութեր պարունակող խմիչքներ

2202 90 100 9-ից

համապատասխանության հայտարարագիր

հատուկ նշանակության սննդամթերքին վերաբերող մրգային և (կամ) բանջարեղենային հյութեր պարունակող խմիչքների համար բավարար պայման է հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

     

նոր տեսակի մրգային և (կամ) բանջարեղենային հյութեր պարունակող խմիչքների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

Մորսեր

2202 90 100 9-ից

համապատասխանության հայտարարագիր

հատուկ նշանակության սննդամթերքին վերաբերող մորսերի համար բավարար պայման է հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

     

նոր տեսակի մորսերի համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

Խտացրած մորսեր

2202 90 100 9-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի խտացրած մորսերի համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

Մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր (բացի տոմատի խյուսից), խտացրած մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր (բացի տոմատի խյուսից)

2004 90-ից
2005-ից
2007-ից
2008-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր (բացի տոմատի խյուսից), խտացրած մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի (բացի տոմատի խյուսից) համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

Տոմատի հյութեր, տոմատի խյուսեր, տոմատի խտացրած խյուսեր (մածուկներ)

2002 90 2009 50-ից

համապատասխանության հայտարարագիր

հատուկ նշանակության սննդամթերքին վերաբերող տոմատի հյութերի համար բավարար պայման է հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

     

նոր տեսակի տոմատի հյութերի, տոմատի խյուսերի, տոմատի խտացրած խյուսերի (մածուկների) համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

Խտացրած բնական մրգային կամ բանջարեղենային բուրավետիչ նյութեր

2106 90 200 0-ից
2106 90 980 9-ից
3302 10 100 0-ից
3302 10 210 0-ից
3302 10 400 0-ից
3302 90-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի խտացրած բնական մրգային կամ բանջարեղենային բուրավետիչ նյութերի համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

Ցիտրուսային մրգերի բջիջներ, մրգային և (կամ) բանջարեղենային միջուկներ

2002-ից
2004-ից
2005-ից
2008-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի ցիտրուսային մրգերի բջիջների, մրգային և (կամ) բանջարեղենային միջուկների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում


Ծանոթագրություններ.

1. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։

2. «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթուղթ մաքսային մարմիններ ներկայացնելու պահանջը կիրառվում է (հաշվի առնելով սույն ցանկի 4-րդ սյունակում ներկայացված ծանոթագրությունները) Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի նկատմամբ և չի կիրառվում քաղաքացիների կողմից տան պայմաններում, անձնական օժանդակ տնտեսություններում արտադրված կամ այգեգործությամբ և բանջարաբուծությամբ զբաղվող քաղաքացիների կողմից արտադրված մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի նկատմամբ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական: