Գլխավոր տեղեկություն
Համար
N 117-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2023 թվականի N 117-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շարժական գույքի կադաստր վարող մարմինների կողմից՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների, դրանց սեփականատերերի կամ լիզինգառուների, ինչպես նաև փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1210-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1) որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները և (կամ) տարածքային մարմինները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով․

2) որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով.

3) որոշման հավելվածի NN 3 և 4 ձևերում «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ՀՀ տրանսպորտային տեսչության _________________ կառուցվածքային ստորաբաժանման կամ __________________ տարածքային մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար» բառերով․

4) որոշման հավելվածի N 5 ձևում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերով, իսկ 1-ին և 3-րդ կետերում «նստատեղ ունեցող» բառերից հետո լրացնել «(ներառյալ վարորդի նստատեղը)» բառերը․

5) որոշման հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով հաստատվող NN 1 և 2 ձևերով նախատեսված՝ տրանսպորտային միջոցի սեփականության գրանցման կամ սեփականության դադարեցման հիմք հանդիսացող գործարքի տեսակի վերաբերյալ տեղեկությունը հասանելի է լինելու սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո փաստացի ծագող իրավահարաբերությունների դեպքում։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 26-ի N 117-Ն որոշման

 

«Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

20___ թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ___________________ մարզի ____________________ համայնքում (Երևան քաղաքում` _________________ վարչական շրջանում) հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության կամ լիզինգի իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների վերաբերյալ

 

NN

ը/կ

Սեփականատիրոջ կամ լիզինգառուի`

ֆիզիկական անձի անունը կամ կազմա- կերպության անվա- նումը

ֆիզիկական անձի հայրա- նունը

ֆիզիկական անձի ազգա- նունը

ֆիզիկական անձի կամ կազմա-կերպության տրամադրած կոնտակտային տվյալները (հեռախոսա- համարը. առկայության

դեպքում)

ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ կազմակեր- պության պետական ռեգիստրում գրանցման

համարը

ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը կամ կազմակերպության ՀՎՀՀ-ն

ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) կամ

կազմակերպության գտնվելու վայրը՝

փողոցը

շինության (շենք, տուն, հասարա-կական) համարը

բնակարանի (սենյակի) համարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

                 

2.

                 


Տրանսպորտային միջոցի`

Իրավունքների`

Անվա- նումը (մակ- նիշը, տի-

պարը)

նույնա-կանաց- ման համարը (VIN կոդը)

հաշվառ- ման (պե- տական) համարա- նիշը

թողարկման տարեթիվը

շարժիչի հզո- րությունը (ձիաուժ)

տեսակը (նստա-տեղերի թիվը)

հաշվառման (գրանցման) ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը)

տեխնի-կական անձնագրի համարը

թափքի տեսակը

թափքի համարը

պետական գրանցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը)

սեփականության ձևը (ամբողջը կամ ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ), լիզինգի իրա-

վունքը

սեփականության գրանցման կամ սեփականության դադարեցման հիմք հանդիսացող

գործարքի տեսակը

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

                         
                         

 

Ճանապարհային ոստիկանության _________________ տարածքային ստորաբաժանման ղեկավար  

Կ.Տ.______________________

(անունը, ազգանունը)

 

_________________

(ստորագրությունը)

 

 

____ ____________ 20__ թ.

 

1. Մինչև 10 նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) մարդատար ավտոմեքենաների համար 16-րդ սյունակում լրացվում է 1 թիվը։

2. Մոտոցիկլետների համար 16-րդ սյունակում լրացվում է 2 թիվը։

3. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 16-րդ սյունակում լրացվում է 3 թիվը։

4. Բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմեքենաների համար 16-րդ սյունակում լրացվում է 4 թիվը:

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

20 __ թվականի ____________ ամսվա ընթացքում ՀՀ _________________մարզի ___________________ համայնքում (Երևան քաղաքում` ______________ վարչական շրջանում) հաշվառված (գրանցված) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների սեփականատերերի կամ լիզինգառուների փոփոխման կամ լիզինգով տրամադրման վերաբերյալ

 

NN

ը/կ

Նախկին սեփականատիրոջ կամ լիզինգառուի`

ֆիզիկական անձի անունը կամ կազմա-կերպության անվանումը

ֆիզիկական անձի հայրա- նունը

ֆիզիկական անձի ազգանունը

ֆիզիկական անձի կամ կազմա-կերպության տրամադրած կոնտակտային տվյալները (հեռախոսա-համարը.

առկայության դեպքում)

ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ կազմակեր- պության պետական ռեգիստրում գրանցման

համարը

ֆիզիկական անձի հան-րային ծառայության համարանիշը կամ կազմա-կերպության ՀՎՀՀ-ն

ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) կամ

կազմակերպության գտնվելու վայրը՝

փողոցը

շինության (շենք, տուն, հասարա- կական)

համարը

բնակարանի (սենյակի) համարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

                 

2.

                 


Նոր սեփականատիրոջ կամ լիզինգառուի`

ֆիզիկական անձի անունը կամ կազմակերպության անվանումը

Ֆիզիկական անձի հայրա-նունը

Ֆիզիկական անձի ազգանունը

Ֆիզիկական անձի կամ կազմակերպության տրամադրած կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը.

առկայության դեպքում)

ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ կազմակեր- պության պետական ռեգիստրում գրանցման

համարը

ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը կամ կազմակերպության

ՀՎՀՀ-ն

ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) կամ

կազմակերպության գտնվելու վայրը՝

փողոցը

շինության
(շենք, տուն,

հասարակական)

համարը

բնակարանի (սենյակի) համարը

11

12

13

14

15

16

17

18

19

                 
                 


Տրանսպորտային միջոցի`

Իրավունքների`

անվա- նումը (մակնիշը, տիպարը)

նույնակա-նացման համարը (VIN կոդը)

հաշվառ- ման (պետական) համարա- նիշը

թողարկման տարեթիվը

շարժիչի հզորու-թյունը (ձիաուժ)

տեսակը (նստա-տեղերի թիվը)

հաշվառման (գրանցման) կամ խոտանման (դուրսգրման) ամսաթիվը (օրը, ամիսը,

տարեթիվը)

հաշվառման վկայագրի (տեխնիկա- կան անձնագրի) սերիան, համարը

թափքի տեսակը

թափքի համարը

պետական գրանցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը)

սեփականության ձևը (ամբողջը կամ ընդհանուր բաժնային

կամ ընդհանուր համատեղ), լիզինգի

իրավունքը

Սեփականության գրանցման կամ սեփականության դադարեցման հիմք հանդիսացող գործարքի տեսակը

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

                         
                         

 

Ճանապարհային ոստիկանության ________________ տարածքային ստորաբաժանման ղեկավար

_________________

(ստորագրությունը)

Կ.Տ.______________________

(անունը, ազգանունը)

 

____ ____________ 20__ թ.

 

1. Մինչև 10 նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) մարդատար ավտոմեքենաների համար 25-րդ սյունակում լրացվում է 1 թիվը։

2. Մոտոցիկլետների համար 25-րդ սյունակում լրացվում է 2 թիվը։

3. 10 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) մարդատար ավտոմեքենաների համար 25-րդ սյունակում լրացվում է 3 թիվը։

4. Բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմեքենաների համար 25-րդ սյունակում լրացվում է 4 թիվը։»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

26.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան