ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 110-Ա
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 14,572,256,790 դրամ ընդհանուր արժողությամբ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00046317) հետ 2020 թվականի փետրվարի 3-ին կնքված՝ N 021022013624 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցում՝ 28,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականին կնքված՝ N 2112172 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում՝ 46,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված՝ N 402745122 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի մարտի 26-ին կնքված՝ N 06-0031-16 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 11,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված՝ N 6264448 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում՝ 35,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Մոբայլ Պլազա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00104374) 2022 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրոտեխնիկայի, համակարգիչների, դյուրակիր համակարգիչների վերանորոգման ծառայությունների մատուցում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) ՖրանքթալԷյթի հետ (Ուլերդուսբաքեն 67, Ստոքհոլմ, Շվեդիա) 2022 թվականի փետրվարի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրամաշնորհների խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ ամսական 3,000 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00807555) 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ N 2020/1104 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգչային ծրագրի բազմամասնաճյուղային տարբերակի ձեռքբերում՝ սպասարկման համար՝ ամսական 112,625 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, 30 հատ լիցենզիայի օգտագործման համար՝ ամսական 487,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և 100 հեռախոսային հավելվածի օգտագործման լիցենզիայի համար՝ ամսական 20,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի .
9) «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00144609) 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված՝ N 211222-մ1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մեդիամոնիթորինգային ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2011 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N 098/01/08/2011 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2020 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված՝ N 0001/19/10/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2020 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված՝ N 0000/30/09/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 38,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված՝ N 0006/26/11/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 315,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքված՝ N 063/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տվյալների փոխանցման և ինտերնետին համակցման ծառայությունների մատուցում՝ ամսական 390,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2015 թվականի մայիսի 22-ին կնքված՝ N C0746 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 283,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2019 թվականի հունիսի 4-ին կնքված՝ N 0123405 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ 1,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02701579) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված՝ N 26/12/2022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ծրագրասարքավորումային համակարգի միջոցով հաղորդագրությունների ուղարկման ծառայությունների մատուցում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Էներգովեստ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01014432) 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում գեներատորի սպասարկման ծառայությունների մատուցում՝ 900,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցում՝ ամսական 2,140,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման միջոցով պահպանության ծառայությունների՝ ամսական 494,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
21) «Արմենլիֆտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00042942) 2022 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված՝ N S 022/12-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վերելակի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում՝ ամսական 65,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
22) «Քրոսս Նեթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01834381) 2012 թվականի նոյեմբերի 20-ին կնքված՝ N 5249 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 5,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
23) Նորմալ Ստուդիոյի հետ (28 Ռյու Քլիբեռ, 93100, Ֆրանսիա) 2022 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճարտարապետական ծառայությունների մատուցում՝ 100,000 եվրոյին համարժեք դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
24) ԼասթՓասսի հետ (Դուբլին 2, D02R573, Իռլանդիա) 2022 թվականի նոյեմբերի 30-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 3,640 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
25) ԲամբուԷյջԱռի հետ (335 Սաութ, 560 Վեսթ Լինդոն 84042 Միացյալ Նահանգներ) 2022 թվականի դեկտեմբերի 22-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 36,377.65 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
26) Բլումերանգի (5724 Բիտզ, Ինդիանա, 46216, Միացյալ Նահանգներ) հետ 2022 թվականի նոյեմբերի 17-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 2,839.07 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում՝
1) աթոռներ՝ 95 հատ, 17,575 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են՝ 1,100,972 դրամ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն.
2) մոնիտոր համակարգիչներ՝ 60 հատ, 85,980 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են՝ 2,100 ԱՄՆ-ի դոլար, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն:
4. «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 110-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բոլոր մարզերի և շրջանների տարբեր համայնքներում (համայնքների ընտրությունը կատարվում է տվյալ մարզի կամ շրջանի ղեկավար կազմի հետ քննարկման արդյունքում) «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով հարմարությունների ստեղծումն է, և բուն ուսումնական ծրագրի կազմակերպումը: Հարմարությունները կարող են ստեղծվել և՛ առկա շենքային պայմանների վերանորոգմամբ ու բարեկարգմամբ, և՛ նորերի ստեղծմամբ: Հիմնականում գյուղական համայնքներում ստեղծվելու են նաև շարժական համակարգեր (կոնտեյներներից պատրաստված գրասենյակներ): Նախատեսված է նաև համալրել այդ հարմարությունները անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Բարեգործության ստացողներն են` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրերի համայնքները: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտո- նություններից: |
3. |
Բարեգործը |
Ծրագրի բարեգործներն են՝ Սիմոնյան կրթական հիմնադրամը, Թումո (Սեմ և Սիլվա Սիմոնյաններ) հիմնադրամը և այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք (ոչ առևտրային կազմակերպություններ): |
4. |
Ծրագիրը կատարողը |
Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, հարկ վճարողի հաշվառման համարը` 01245672) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում` կրթական բնագավառում: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմելու է՝ 14,572,256,790 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Ծրագրի շահառուն է` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրերի համայնքները: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրն իրականացվելու է մեկ փուլով 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝ 1. Հողամասերի, շենքների, շինությունների ձեռքբերում – 1,135,225,676 դրամ, 2. Շինարարական և բարեկարգման աշխատանքների իրականացում - 5,676,128,395 դրամ, 3. Շինարարական աշխատանքների նախագծման, չափագրման, տեխնիկական և հեղինակային հսկողության, մասնագիտական խորհրդատվությունների, փորձաքննությունների, փաստագրման և այլ նմանատիպ միջոցառումների իրականացում – 851,419,260 դրամ, 4. Սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում – 2,838,064,198 դրամ, 5. Համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում – 567,612,840 դրամ, 6. Գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր – 820,000,000 դրամ, 7. Ուղղակիորեն շահառուներին սպասարկող անձնակազմի (ուսուցանողներ, ուսումնական բովանդակության մշակողներ և մասնագետներ, վարժանքներ ստուգողներ, ծրագրավորողներ, հաղորդակցման ոլորտի աշխատողներ, խորհրդատուներ և այլն) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ – 2,400,000,000 դրամ, 8. Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ – 170,283,852 դրամ, 9. Գործուղման ծախսեր – 113,522,569 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Հողամասերի, շենքների, շինությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում – 1,135,225,676 դրամ, 2. Շինարարական նյութերի և աշխատանքների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում – 3,973,289,877 դրամ, 3. Շինարարական նյութերի և աշխատանքների ձեռքբերում և ներմուծում օտարերկրյա պետություններից – 1,702,838,518 դրամ, 4. Շինարարական աշխատանքների նախագծման, չափագրման, տեխնիկական և հեղինակային հսկողության, մասնագիտական խորհրդատվությունների, փորձաքննությունների, փաստագրման և այլ նմանատիպ աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրա- պետության տարածքում– 681,135,408 դրամ, 5. Շինարարական աշխատանքների մասնագիտական խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում օտարերկրյա պետություններից – 170,283,852 դրամ, 6. Սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում – 567,612,840 դրամ, 7. Սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում օտարերկրյա պետություններից – 2,270,451,358 դրամ, 8. Համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում – 113,522,568 դրամ, 9. Համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում արտերկրից – 454,090,272 դրամ, 10. Գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում օտարերկրյա պետություններից - 82,000,000 դրամ, 11. Գրասենյակային, կոմունալ, փոստի, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում - 738,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ – 170,283,852 դրամ, 2. Սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում – 85,141,926 դրամ, 3. Համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում – 56,761,284 դրամ, 4. Գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր – 82,000,000 դրամ, 5. Գործուղման ծախսեր – 113,522,569 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել տարբեր շահագրգիռ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ պետական և մասնավոր մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
10.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |