ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2022 թվականի N 154-Ն
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-14-րդ հոդվածների և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել Եղեգնաձոր համայնքի տարածքում 2023 թվականի համար տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել Եղեգնաձոր համայնքի տարածքում 2023 թվականի համար տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սույն որոշման N 1 հավելվածի 1-8 կետերով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում հաշվարկել 0.5, 9-21-րդ կետերով սահմանված դրույքաչափերը՝ 0.3, Եղեգնաձոր քաղաքային բնակավայրում՝ հավելվածի 16-րդ կետում նշված դրույքաչափը 1.5, իսկ 21-րդ կետում նշված դրույքաչափը՝ 0.5 գործակիցներով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
Կողմ -18 ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՇԱՀԲԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար՝ |
Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2023 թվական: