ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 դեկտեմբերի 2019 թվականի |
N 516-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ էլեկտրաէներգետիկական մԵԾածախ շուկայի առԵՎտրային կանոնները ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 344-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 344-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 31-ից, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների՝
1) 1-ին բաժնի (բացառությամբ 4-րդ գլխի), 27-րդ կետի, 5-րդ բաժնի (բացառությամբ 100-րդ կետի 2-րդ ենթակետի) և 11-րդ բաժնի, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի սեպտեմբերի 10-ից,
2) 35-րդ կետի, 8-րդ գլխի, 9-րդ գլխի, 3-րդ բաժնի, 4-րդ բաժնի և 30-րդ գլխի, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի նոյեմբերի 15-ից,
3) 18-րդ, 19-րդ, և 20-րդ գլուխների, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 15-ից:
(3-րդ կետը փոփ. 23.12.20 N 460-Ն, խմբ. 01.09.21 N 321-Ն)
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Բաղրամյան |
Հավելված Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 516-Ն որոշմամբ |
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1 ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (այսուհետ նաև ԷՄՇ) կառուցվածքը, գործունեության սկզբունքները, Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակցի գրանցման կարգը, առևտրի իրականացման կանոնները, Հայտերի ներկայացման կանոնները, էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կանոնները, ուղիղ պայմանագրերի, օր-առաջ և հաշվեկշռման շուկաների գործունեության կարգը, էլեկտրական էներգիայի, հզորության, Համակարգային ծառայությունների մատուցման և վճարման ընթացակարգերը, ԷՄՇ-ում տվյալների պահպանմանը և թափանցիկությանը ներկայացվող պահանջները, ԷՄՇ-ի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը, ինչպես նաև ԷՄՇ-ի կազմակերպման, դրա բնականոն և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ այլ կանոններ։
2. ԷՄՇ կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են․
1) Առևտրային (Հաշվարկային) ժամանակահատված` |
60 րոպե տևողությամբ ժամանակահատված. |
2) Առևտրային հաշվառում` |
ԷՄՇ մասնակիցների առևտրային փոխհարաբերություններում վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) քանակների և մատուցված ծառայությունների հաշվառում. |
3) Առևտրային հաշվիչ` |
ԷՄՇ պայմանագրում ամրագրված էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային հաշվառման հաշվիչ. |
4) Առևտրային օր (ՕՐԱ)` |
Ժամը 00։00-ին սկսվող և 23:59-ը ներառյալ ավարտվող հաջորդական Առևտրային ժամանակահատվածներից բաղկացած ժամանակահատված․ |
5) Արտադրող` |
Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի. |
6) Արտահանման կետ` |
Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի՝ պետական սահմանի հատման կետ, որտեղից իրականացվում է էլեկտրական էներգիայի արտահանումը. |
7) Բաշխման ցանց` |
Բաշխողի կողմից կառավարվող և շահագործվող էլեկտրական էներգիայի բաշխման գծերի, ենթակայանների և այլ սարքավորումների միասնական համակարգ. |
8) ԷԲՑ կանոններ՝ |
Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններ. |
9) Բաշխող` |
Էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձ. |
10) Գաղտնապահական տեղեկատվություն` |
ԷՄՇ մասնակցի ֆինանսական վիճակի և (կամ) առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել վերջիններիս, ինչպես նաև սպառողներին վերաբերող՝ ԷՄՇ մասնակցի մոտ առկա տեղեկությունները. |
11) Գործարք` |
Էլեկտրական էներգիայի առևտրի վերաբերյալ ԷՄՇ բոլոր հատվածներում և բաղադրիչներում ԷՄՇ առևտրի մասնակիցների միջև կնքվող համաձայնություն կամ ԷՄՇ մասնակցի կողմից էլեկտրական էներգիայի արտահանման կամ ԷՄՇ-ում վաճառքի կամ սեփական պահանջարկի բավարարման նպատակով էլեկտրական էներգիայի ներկրման վերաբերյալ օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջև կնքվող ուղիղ պայմանագիր. |
12) Երաշխավորված մատակարար` |
էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձ. |
13) Էլեկտրաէներգետիկական համակարգի տարեկան հաշվեկշիռ (ԷՀՏՀ)` |
Էլեկտրական էներգիայի սպառման, կորուստների և սեփական կարիքների, արտադրության, արտահանման և ներկրման ԷՄՇ կանոններով սահմանված կանխատեսվող տարեկան ցուցանիշների համախումբ. |
14) ԷՄՇ մասնակիցներ` |
Արտադրող, Երաշխավորված մատակարար, Մատակարար, Մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձ, Որակավորված սպառող, Հաղորդող, Բաշխող, Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատոր. |
15) ԷՄՇ առևտրի մասնակիցներ` |
Արտադրող, Երաշխավորված մատակարար, Մատակարար, Մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձ, Որակավորված սպառող, ինչպես նաև Հաղորդող ու Բաշխող՝ սեփական կարիքների և կորուստների փոխհատուցման նպատակով գնվող էլեկտրաէներգիայի մասով. |
16) ԷՄՇ պայմանագիր` |
ԷՄՇ-ին մասնակցելու նպատակով ԷՄՇ մասնակիցների միջև կնքվող պայմանագիր. |
17) (ենթակետն ուժը կորցրել է 27.04.22 N 166-Ն) | |
18) ՀԱԻՐ` |
Միջհամակարգային միացում, որը ներառում է Հայաստանի և Իրանի էլեկտրաէներգետիկական համակարգերը միացնող բարձրավոլտ հաղորդման գծեր և համապատասխան սարքավորումներ. |
19) Հաղորդման ցանց` |
Հաղորդողի կողմից կառավարվող և շահագործվող էլեկտրական էներգիայի հաղորդման գծերի (ենթակայանների և այլ սարքավորումների) միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրական էներգիան հաղորդվում է բաշխման ցանց, սպառողին, արտահանվում (ներկրվում) և (կամ) տարանցվում են երրորդ երկիր. |
20) Հաղորդող` |
էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձ․ |
21) ԷՀՑ կանոններ` |
Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններ. |
22) Համակարգային ծառայություններ` |
էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի համար ԷՄՇ մասնակիցների կողմից ԷՀՑ կանոններով սահմանված դեպքերում և կարգով մատուցվող ծառայություններ. |
23) Համակարգի օպերատոր` |
էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ. |
24) Հայտ` |
ԷՄՇ կանոնների համաձայն ներկայացված՝ Էլեկտրական էներգիայի գնման և/կամ վաճառքի առաջարկ. |
25) Հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. |
26) Հաշվառման կետ` |
ԷՄՇ պայմանագրում ամրագրված առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետեր. |
27) Հաշվառման համալիր` |
Մեկ միակցության սարքվածքների համախումբ, որը նախատեսված է էլեկտրաէներգիայի (հզորության) չափման և հաշվառման համար (հոսանքի և լարման տրանսֆորմատորները, էլեկտրական էներգիայի հաշվիչները, իմպուլսային տվիչները, մոդեմները, գումարիչները, դրանց միացնող հաղորդալարերը՝ և ավտոնոմ էլեկտրական սնումը առնվազն 1,5 ժամի ընթացքում ապահովող անխափան սնման սարքերը՝ իրար հետ միացված նախագծով հաստատված սխեմայով). |
28) Հաշվառման տվյալ` |
Հաշվառման համալիրով հաշվառված և գրանցված էլեկտրական էներգիայի քանակ. |
29) Հաշվեկշռման ծառայություն` |
ԷՀՑ կանոններով նախատեսված Համակարգային ծառայության տեսակ. |
30) Հաշվեկշռման շուկա (ՀԱՇ)` |
ԷՄՇ-ի հատված, որում իրականացվում է Հաշվեկշռող էլեկտրական էներգիայի առևտուրը. |
31) Հաշվեկշռող էլեկտրական էներգիա` |
Իրական ժամանակում էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարման արդյունքում էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի և օր առաջ շուկաներում վաճառված և գնված էլեկտրական էներգիայի քանակի տարբերությունը միևնույն Հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված և ստացված (ներառյալ՝ ներկրված և արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակից, որը որոշվում է ԷՄՇ կանոններով սահմանված կարգով․ |
32) ՀԱՎՐԱ` |
Միջհամակարգային միացում, որը ներառում է Հայաստանի և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը միացնող բարձրավոլտ հաղորդման գծեր և համապատասխան սարքավորումներ. |
33) ԷՄԱ կանոններ՝ |
Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններ. |
34) Մատակարար` |
Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձ. |
34.1) Միկրոէներգաարտադրող՝ | մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ. |
35) Ներկրման կետ` |
Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի՝ պետական սահմանի հատման կետ, որտեղից իրականացվում է էլեկտրական էներգիայի ներկրումը. |
36) Շուկայի կառավարման ծրագրի (ՇԿԾ) օգտատեր` |
ԷՄՇ մասնակցի, բացառությամբ Շուկայի օպերատորի կողմից նշանակված անձ (անձինք)․ |
37) Շուկայի օպերատոր` |
Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ. |
38) Որակավորված սպառող՝ |
ԷՄՇ կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով Շուկայի օպերատորի կողմից որակավորված ճանաչված սպառող. |
39) Ուղիղ պայմանագրերի շուկա` |
ԷՄՇ-ի հատված, որում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է ԷՄՇ առևտրի մասնակիցների միջև կնքված էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի ուղիղ պայմանագրերի հիման վրա. |
40) Պայմանագրային հզորություն` |
ՊԷԱ կայանի և Երաշխավորված մատակարարի միջև կնքված պայմանագրում տարեկան (ըստ ամիսների) ամրագրվող հզորություն. |
41) Սահմանազատման կետ` |
ԷՄՇ մասնակցի էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման․ |
41.1) Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ՝ | էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն). |
42) Վերստուգիչ հաշվիչ՝ |
ԷՄՇ պայմանագրում ամրագրված էլեկտրաէներգիայի վերստուգիչ հաշվառման հաշվիչ. |
43) Տարանցում` |
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի տարանցիկ փոխադրում՝ մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմին. |
44) Տնօրինելի հզորություն` |
Համակարգի օպերատորի կողմից կարգավարման ենթակա առավելագույն հզորություն, որը որոշվում է Պայմանագրային հզորությունից նվազեցնելով ՋԷԿ-երում և ՀԱԷԿ-ում՝ բնակլիմայական գործոններով (արտաքին օդի ջերմաստիճան, խոնավություն, տեղակայման վայրի բարձրություն), ՀԷԿ-երում՝ ջրի ելքով և էջքով, ինչպես նաև հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ, ջերմային բեռնվածքով և մնացորդային ֆիզիկական ռեսուրսներով պայմանավորված հզորությունների սահմանափակումները. |
45) Քլիրինգային գին` |
Առևտրային օրվա յուրաքանչյուր Առևտրային ժամանակահատվածի համար Օր առաջ շուկայում ձևավորված գին. |
46) Օր առաջ շուկա (ՕԱՇ)` |
ԷՄՇ հատված, որում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է էլեկտրական էներգիայի փաստացի մատակարարման օրվանը նախորդող օրը կնքած Գործարքների հիման վրա։ |
(2-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն, խմբ., փոփ., լրաց. 27.04.22 N 166-Ն)
ԳԼՈՒԽ 2 ԷՄՇ-Ի ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3. ԷՄՇ կանոնների համաձայն ԷՄՇ-ի նպատակներն են․
1) ապահովել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացումը՝ սահմանելով էլեկտրաէներգիայի առևտրի ճկուն մեխանիզմներ,
2) նպաստել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի մրցունակությանը և ներդրումային միջավայրի բարելավմանը,
3) ստեղծել ԷՄՇ-ի գործունեության թափանցիկ և մրցակցային պայմաններ` խթանելով նոր մասնակիցների մուտքը մեծածախ շուկա,
4) խթանել միջպետական առևտուրը։
4. էՄՇ-ն հիմնված է հետևյալ սկզբունքների վրա․
1) էլեկտրական էներգիայի առևտրի իրականացում ԷՄՇ տարբեր հատվածներում,
2) ԷՄՇ-ի չկարգավորվող հատվածներում տնտեսական մրցակցության պայմանների ապահովում,
3) ԷՄՇ մասնակցի կողմից ԷՄՇ կանոններով և Գործարքներով սահմանված պարտավորությունների խախտման, ինչպես նաև անհաշվեկշռույթների համար պատասխանատվության մեխանիզմների կիրառում,
4) տարածաշրջանային էլեկտրահամակարգերի հետ էլեկտրական էներգիայի ներկրման, արտահանման, տարանցման, փոխհոսքի համար թափանցիկ ու ոչ խտրական պայմանների սահմանում,
5) էլեկտրական էներգիայի արտահանում միայն ներքին սպառման պահանջարկի բավարարումից հետո,
6) ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից Համակարգի օպերատորին և Շուկայի օպերատորին ներկայացված տեղեկատվության հավաստիություն և հասանելիություն,
7) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության խրախուսում,
8) ԷՄՇ-ում Հաղորդման և Բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի իրավունքի ապահովում։
(4-րդ կետը փոփ. 27.04.22 N 166-Ն)
ԳԼՈՒԽ 3 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
(վերնագիրը խմբ. 05.01.22 N 1-Ն)
(գլուխը խմբ. 05.01.22 N 1-Ն)
5. ԷՄՇ մասնակիցների միջև տեղեկության փոխանակումը, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումն իրականացվում է պատշաճ ձևով:
6. Տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ ձևով իրականացված, եթե դրանք հանձնվել են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (թղթակցությունը ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված փոստով (այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ), էլեկտրոնային փոստի (այդ թվում` ԷՄՇ մասնակցի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` ԷՄՇ մասնակցի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով, եթե ԷՄՇ կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման այլ ձև նախատեսված չէ։ ՇԿԾ-ի միջոցով Շուկայի օպերատորին տեղեկության ներկայացումը համարվում է տվյալ մասնակցի կողմից ԷՄՇ մյուս բոլոր մասնակիցների պատշաճ ծանուցում, ում դա կարող է լինել վերաբերելի։
7. ԷՄՇ մասնակիցը պատասխանատվություն է կրում ԷՄՇ-ում իր ներկայացրած տեղեկությունների (փաստաթղթերի) հավաստիության համար։
8. ԷՄՇ մասնակիցների միջև փոխանակված տեղեկությունների ու փաստաթղթերի միջև հայտնաբերված սխալները, ենթակա են ուղղման հայտնաբերումից և փոխադարձ տեղեկացումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ ժամկետ ԷՄՇ կանոններով սահմանված չէ։
9. ԷՄՇ կանոններով նախատեսված դեպքերում Շուկայի օպերատորը և Համակարգի օպերատորն ապահովում են ԷՄՇ առևտրի մասնակցի ներկայացված տեղեկության ամբողջական հրապարակումը ՇԿԾ-ում:
10. ԷՄՇ մասնակիցը պատասխանում է մյուս մասնակիցների հարցումներին, դիմումներին, բողոքներին կամ առաջարկություններին այն ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առանձին դեպքերի համար ԷՄՇ կանոններով այլ ժամկետ սահմանված չէ։
11. ԷՄՇ մասնակիցների կողմից միմյանց ներկայացվող, ինչպես նաև ԷՄՇ մասնակիցների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկությունները (փաստաթղթերը) հրապարակային են, եթե դրանք օրենքի համաձայն չեն համարվում գաղտնի:
12. ԷՄՇ կանոնների 11-րդ կետով սահմանված տեղեկությունները (փաստաթղթերը) կարող են հրապարակվել օրենքով սահմանված կարգով: Այն հրապարակած կողմը պատասխանատվություն է կրում այդպիսի տեղեկությունների (փաստաթղթերի) հրապարակման վերաբերյալ օրենսդրության պահանջների խախտման համար։
13. ԷՄՇ կանոններով նախատեսված ցանկացած տեղեկություն կամ փաստաթուղթ պետք է պահպանվի առնվազն հինգ տարի ժամկետով, եթե տվյալ տեսակի տեղեկությունների, փաստաթղթերի պահպանության համար ԷՄՇ կանոններով կամ օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:
ԳԼՈՒԽ 4 ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
14. ԷՀՑ կանոններով սահմանված դեպքերում, երբ հայտարարվել է վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ (այսուհետ՝ Արտառոց իրավիճակ) ԷՄՇ մասնակիցները գործում են բացառապես Համակարգի օպերատորի կարգավարական կարգադրություններով: Արտառոց իրավիճակի ամբողջ ժամանակահատվածում Գործարքների հիման վրա ստանձնած պարտավորությունները դադարում են և դրանց խախտման համար ԷՄՇ կանոններով սահմանված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում։
(14-րդ կետը լրաց., փոփ. 05.01.22 N 1-Ն)
14.1. Այն դեպքում, երբ առաջացել է ՇԿԾ-ն շահագործելու ֆորս մաժոր, ապա Շուկայի օպերատորն այդ մասին անհապաղ ծանուցում է ԷՄՇ մասնակիցներին և Համակարգի օպերատորին: Շուկայի օպերատորի ծանուցումը ստանալուց հետո (անմիջապես) ԷՄՇ մասնակիցները գործում են բացառապես Համակարգի օպերատորի կարգավարական կարգադրություններով: ՇԿԾ-ն շահագործելու ֆորս մաժորի դեպքում գործում են սույն գլխով սահմանված՝ Արտառոց իրավիճակին վերաբերող կարգավորումները և հետևանքները:
(14.1-ին կետը լրաց. 27.04.22 N 166-Ն)
15. Արտառոց իրավիճակներում էլեկտրական էներգիայի վաճառքն իրականացվում է Հանձնաժողովի կողմից Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի համար սահմանած առավելագույն գնով, բացառությամբ այն կայանների, որոնց համար Հանձնաժողովը սահմանել է սակագին։ Այդ կայանների դեպքում էլեկտրական էներգիայի վաճառքն իրականացվում է Հանձնաժողովի սահմանած սակագնով: Նույն ժամանակ էլեկտրական էներգիայի գնումն իրականացվում է փաստացի ձևավորված՝ էլեկտրական էներգիայի վաճառքի միջին կշռված գնով։
(15-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
16. Համակարգի օպերատորի կողմից Վթարային կամ անհաղթահարելի իրավիճակի ավարտի և Շուկայի օպերատորի կողմից առևտրի վերսկսման ժամկետի հայտարարումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, Շուկայի օպերատորը՝ համագործակցելով Համակարգի օպերատորի հետ, ԷՄՇ մասնակիցների և Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Արտառոց իրավիճակի ԷՄՇ մասնակիցների կողմից փաստացի մատուցված ծառայությունների, ինչպես նաև փաստացի առաքված (գնված) էլեկտրական էներգիայի արժեքի վերաբերյալ իր հաշվարկները՝ համաձայն ԷՄՇ կանոնների 15-րդ կետի։
(16-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
17. ԷՄՇ կանոնների 16-րդ կետի համաձայն Շուկայի օպերատորի կողմից հաշվարկը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը և ԷՄՇ մասնակիցները Շուկայի օպերատորին գրավոր ներկայացնում են դրա վերաբերյալ իրենց եզրակացությունները: Հաշվարկի արդյունքների հետ համաձայն լինելու դեպքում Շուկայի օպերատորն այն վերբեռնում է ՇԿԾ, իսկ վեճերի և տարաձայնությունների դեպքում ԷՄՇ մասնակիցները ղեկավարվում են ԷՄՇ կանոններով սահմանված կարգով։
(17-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
ԳԼՈՒԽ 5 ԷՄՇ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՃԵՐԻ (ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԼՈՒԾՈՒՄԸ
18. ԷՄՇ մասնակիցը ԷՄՇ կանոնների դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն է կրում Օրենքով, ԷՄՇ կանոններով և ԷՄՇ պայմանագրով սահմանված կարգով։
(18-րդ կետը լրաց. 05.01.22 N 1-Ն)
19. ԷՄՇ մասնակիցը ԷՄՇ կանոններով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի։
20. ԷՄՇ կանոնների իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում է) ԷՄՇ կանոններով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին․
1) չի գտնվում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմի վերահսկողության ներքո,
2) ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար:
(20-րդ կետը փոփ., խմբ. 05.01.22 N 1-Ն)
21. ԷՄՇ կանոնների իմաստով ֆորս մաժոր են ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝
1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները,
2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումներ, զինված հակամարտություններ, արտաքին թշնամու գործողություններ կամ շրջափակում, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել,
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունն այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ ԷՄՇ մասնակիցը գործել է համաձայն օրենսդրության։
(21-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն, 27.04.22 N 166-Ն)
22. Ֆորս մաժոր առաջանալու դեպքում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը մյուս կողմին այդ մասին տեղեկացնում է Ֆորս մաժորի մասին իրազեկվելու պահից կամ իր նկատմամբ ազդեցությունից 10 օրվա ընթացքում: Ծանուցում չիրականացրած կողմը կրում է չծանուցման հետ կապված բացասական հետևանքների ռիսկը։
(22-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն)
22.1. ԷՄՇ կանոնների 21-րդ կետը չի սահմանափակում ԷՄՇ մասնակցի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջները բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար:
(22.1-ին կետը լրաց. 05.01.22 N 1-Ն)
23. ԷՄՇ մասնակիցների միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով։
24. Շուկայի օպերատորը և Համակարգի օպերատորն իրենց իրավասությունների շրջանակում նպաստում են առաջացող վեճերի (տարաձայնությունների) արտադատական կարգավորմանը։
25. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը։
(25-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
ԲԱԺԻՆ 2
ԷՄՇ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԷՄՇ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ԳԼՈՒԽ 6 ԷՄՇ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
26. ԷՄՇ-ում Էլեկտրաէներգիայի առևտուրն իրականացվում է ԷՄՇ առևտրի մասնակիցների միջև ԷՄՇ կանոնների համաձայն կնքված Գործարքների հիման վրա: Գործարքի կողմերը չեն կարող նույնանալ։
(26-րդ կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
27. ԷՄՇ-ում Արտադրողները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի՝
1) Պետություն-Մասնավոր գործընկերության պայմանագրերի (այսուհետ ՊՄԳ) շրջանակում գործող Արտադրողներ (այսուհետ՝ ՊԷԱ կայաններ), բացառությամբ սույն կետի 6-րդ ենթակետում նշված ՀԷԱ կայանների.
2) մինչև 30 ՄՎտ հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրակայաններ, որոնք ունեն Օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիք, բացառությամբ ՊԷԱ կայանների (այսուհետ՝ ՎԷԱ կայաններ).
3) սակագնային կարգավորման ենթակա Արտադրողներ, բացառությամբ ՊԷԱ կայանների, ՎԷԱ կայանների, ՀԷԱ կայանների և Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի (այսուհետ՝ ԿԷԱ կայաններ).
4) մրցակցային պայմաններով գործող Արտադրողներ (այսուհետ՝ ՄԷԱ կայաններ), այդ թվում՝
ա. ջերմային էլեկտրակայաններ,
բ. էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) էլեկտրակայաններ,
գ. Օրենքով կամ ՊՄԳ-ով սահմանված գնման երաշխիքային ժամկետը լրացած կայաններ, ինչպես նաև Օրենքի համաձայն՝ Օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից հրաժարված կայաններ,
դ.ՊԷԱ կայաններ, որոնց համար ՊՄԳ-ով նախատեսված է մրցակցային պայմաններով գործելու իրավունք.
ե. Միկրոէներգաարտադրողներ.
5) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի հիման վրա հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրող (այսուհետ՝ ՀԾՄ),
6) Հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստ ապահովող Արտադրողներ (այսուհետ՝ ՀԷԱ կայաններ)։
(27-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն, փոփ., լրաց. 27.04.22 N 166-Ն, 28.12.22 N 561-Ն)
28. Արտադրողը (այդ թվում՝ ՀԾՄ-ն) Օրենքի, լիցենզիայի, ԷՄՇ կանոնների և ԷՄՇ պայմանագրի համաձայն՝
1) Էլեկտրական էներգիան վաճառում է ԷՄՇ առևտրի մասնակիցներին,
2) ԷՄՇ-ում էլեկտրական էներգիա է գնում՝ պայմանագրային պարտականությունների կատարումը սեփական արտադրության էլեկտրական էներգիայով չկարողանալու դեպքում կամ սեփական կարիքի բավարարման համար,
3) արտահանում է էլեկտրական էներգիա,
4) արտադրում է էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում և սպառում նույն կամ տարբեր կետերում՝ բացառությամբ ՊԷԱ, ՎԷԱ, ԿԷԱ կայանների և ՀԾՄ-ի:
(28-րդ կետը փոփ., լրաց. 27.04.22 N 166-Ն, 28.12.22 N 561-Ն)
29. Երաշխավորված մատակարարն Օրենքի, լիցենզիայի, ԷՄՇ կանոնների և ԷՄՇ պայմանագրի համաձայն՝
1) գնում է էլեկտրական էներգիա (հզորություն) ՎԷԱ կայաններից, ՊԷԱ կայաններից և ԷՄՇ առևտրի այլ մասնակիցներից,
2) ներկրում է էլեկտրական էներգիա,
3) էլեկտրական էներգիայի ավելցուկը վաճառում է ԷՄՇ առևտրի մասնակիցներին։
(29-րդ կետը փոփ. 27.04.22 N 166-Ն)
30. Մատակարարն Օրենքի, լիցենզիայի, ԷՄՇ կանոնների և ԷՄՇ պայմանագրի համաձայն՝
1) գնում է էլեկտրական էներգիա ԷՄՇ առևտրի մասնակիցներից, բացառությամբ ՎԷԱ և ՊԷԱ կայանների,
2) ներկրում է էլեկտրական էներգիա,
3) էլեկտրական էներգիայի ավելցուկը վաճառում է ԷՄՇ առևտրի մասնակիցներին։
(30-րդ կետը փոփ. 27.04.22 N 166-Ն)
31. (կետն ուժը կորցրել է 28.12.22 N 561-Ն)
32. (կետն ուժը կորցրել է 28.12.22 N 561-Ն)
33. Մեծածախ առևտուր իրականացնողն (այսուհետ՝ ՄԱԻ) Օրենքի, լիցենզիայի, ԷՄՇ կանոնների և ԷՄՇ պայմանագրի համաձայն՝
1) չկարգավորվող գներով գնում է էլեկտրական էներգիա ԷՄՇ առևտրի մասնակիցներից, բացառությամբ ՎԷԱ և ՊԷԱ կայանների,
2) ներկրում է էլեկտրական էներգիա,
3) վաճառում է Էլեկտրական էներգիա,
4) արտահանում է էլեկտրական էներգիա:
(33-րդ կետը փոփ. 27.04.22 N 166-Ն)
34. Որակավորված սպառողը սեփական կարիքների բավարարման նպատակով Օրենքի, ԷՄՇ կանոնների և ԷՄՇ պայմանագրի համաձայն`
1) գնում է էլեկտրական էներգիա ԷՄՇ-ում,
2) ներկրում է էլեկտրական էներգիա,
2․1) բացառապես սեփական կարիքի համար արտադրում է էլեկտրական էներգիա,
3) էլեկտրական էներգիայի ավելցուկը վաճառում է ԷՄՇ առևտրի մասնակիցներին։
(34-րդ կետը լրաց. 27.04.22 N 166-Ն)
35. Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու համար սպառողը (բացառությամբ բնակչության) պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝
1) միացած է Հաղորդման ցանցին կամ Բաշխման ցանցին կամ գտնվում է այդ գործընթացում,
2) ունի ԷՀՑ կանոնների համապատասխան էլեկտրական էներգիայի հաշվառման համակարգ։
(35-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն, լրաց. 27.04.22 N 166-Ն)
36. Հաղորդողը և Բաշխողն Օրենքի, լիցենզիայի և ԷՄՇ կանոնների համաձայն համապատասխանաբար Հաղորդման ցանցի, Բաշխման ցանցի կորուստների և սեփական կարիքների փոխհատուցման նպատակով ԷՄՇ-ում գնում են էլեկտրական էներգիա։ Բաշխողի փոխարեն ԷՄՇ-ում էլեկտրական էներգիան գնում է Երաշխավորված մատակարարը։ Հաղորդողը հաղորդման ցանցի կորուստների և սեփական կարիքների համար անհրաժեշտ էլեկտրական էներգիան կարող է արտադրել նաև իր էլեկտրակայանում:
(36-րդ կետը լրաց. 27.04.22 N 166-Ն)
37. (կետն ուժը կորցրել է 27.04.22 N 166-Ն)
37․1․ Որակավորված սպառողի սեփական կարիքի համար էլեկտրական էներգիա արտադրող իր կայանի (մեկից ավելի կայանների դեպքում՝ գումարային) փաստացի դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել Որակավորված սպառողի բոլոր Հաշվառման կետերում սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման գումարային հզորությունը:
(37.1-ին կետը լրաց. 27.04.22 N 166-Ն)
ԳԼՈՒԽ 7 ԷՄՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԸ
38.ԷՄՇ կանոնների համաձայն՝ ԷՄՇ մասնակիցներին ծառայություններ են մատուցում Շուկայի օպերատորը, Համակարգի օպերատորը, Հաղորդողը, Բաշխողը, ինչպես նաև ՀԾՄ-ն։
39. Շուկայի օպերատորն Օրենքի, լիցենզիայի, ԷՄՇ կանոնների և ԷՄՇ պայմանագրի համաձայն՝
1) իրականացնում է ԷՄՇ մասնակիցների ՇԿԾ մուտքի, դրանից դուրս գալու հետ կապված գործառույթներ,
2) իրականացնում է ԷՄՇ առևտրի մասնակցին հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի տրամադրման և փոփոխման, ինչպես նաև Որակավորված սպառողի կարգավիճակի տրամադրման հետ կապված գործառույթներ,
3) շահագործում ու սպասարկում է ՇԿԾ-ն,
4) ապահովում է ԷՄՇ մասնակցի կողմից տրամադրած տեղեկատվության գաղտնիության պահպանումը,
5) ՇԿԾ-ում ամրագրում է ԷՄՇ մասնակցի՝ էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու և ծառայություններ ստանալու առավելագույն թույլատրելի սահմանաչափը,
6) գործելով որպես բենեֆիցիար՝ երաշխիք տված բանկին ներկայացնում է երաշխիքով դրամական գումար վճարելու մասին գրավոր պահանջ՝ նշելով այն բանկի հաշվի համարը, որին ենթակա է փոխանցման դրամական գումարը,
7) բանկային երաշխիքը վերադարձնում է երաշխիք տված բանկին նշելով երաշխիքով իր իրավունքներից հրաժարման մասին,
8) ՇԿԾ-ի միջոցով գրանցում է ԷՄՇ մասնակիցների Հայտերը և հաշվառում է Գործարքները,
9) ՇԿԾ-ի միջոցով կազմակերպում է ՕԱՇ-ի բնականոն աշխատանքը, այդ թվում ՕԱՇ քլիրինգը,
10) ՇԿԾ-ի միջոցով հաշվառում է ԷՄՇ առևտրի մասնակիցների կողմից գնված և վաճառված էլեկտրական էներգիայի քանակը,
11) ՇԿԾ-ի միջոցով իրականացնում է ՀԱՇ-ում առաջացած անհաշվեկշռույթների հաշվարկներ,
12) ՇԿԾ-ի միջոցով բացառությամբ Ուղիղ պայմանագրերի շուկայի չկարգավորվող բաղադրիչում (այսուհետ՝ ՉՈՒՊ բաղադրիչ) կնքված Գործարքների համար կազմում է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի, ինչպես նաև ԷՄՇ-ում մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտեր և ներկայացնում է ԷՄՇ մասնակիցների հաստատմանը,
13) համակարգում է Էլեկտրական էներգիայի միջպետական առևտրի իրականացման գործընթացը,
14) կազմակերպում է ԷՄՇ-ում Առևտրային հաշվառումը,
15) իրականացնում է ԷՄՇ-ի արդյունավետ և բնականոն գործունեության համար անհրաժեշտ այլ գործառույթներ։
40. Համակարգի օպերատորն Օրենքի, լիցենզիայի, ԷՄՇ կանոնների, ԷՀՑ կանոնների և ԷՄՇ պայմանագրի համաձայն՝
1) կազմում է Էլեկտրաէներգետիկական համակարգի հաշվեկշիռը,
2) ապահովում է էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգ և հուսալի աշխատանքը,
3) Գործարքների տեղաբաշխման հիման վրա իրականացնում է համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների գնահատում,
4) առաջարկում է ՀՊԿԻ, ՀՊԿԼ և ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցներին վերանայել Գործարքների տեղաբաշխումը և ԷՄՇ առևտրի մասնակցին ուղարկում է Գործարքների տեղաբաշխման իր տարբերակը՝ համապատասխան հիմնավորումներով,
5) կառավարում է Համակարգային ծառայությունների մատուցումը,
6) կանխատեսում է Հաղորդման ցանցի կորուստները և այդ մասին ծանուցում է Հաղորդողին և Շուկայի օպերատորին,
7) ՕՐԱ պահանջարկի և առաջարկի հաշվեկշռման նպատակով ՀԾՄ-ին տալիս է կարգավարական կարգադրություններ,
8) իր կողմից հայտարարված Արտառոց իրավիճակում ԷՄՇ մասնակիցներին տալիս է կարգավարական կարգադրություններ,
9) համակարգում է Էլեկտրական էներգիայի միջպետական առևտրի իրականացման գործընթացը,
10) ապահովում է ԷՄՇ մասնակցի կողմից տրամադրած տեղեկատվության գաղտնիության պահպանումը
11) իրականացնում է այլ գործառույթներ, որոնք անհրաժեշտ են էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգ և հուսալի աշխատանքի համար։
(40-րդ կետը փոփ., լրաց. 05.01.22 N 1-Ն)
41. Հաղորդողն Օրենքի, լիցենզիայի, ԷՄՇ կանոնների և ԷՄՇ պայմանագրի համաձայն՝
1) ԷՄՇ առևտրի մասնակիցներին մատուցում է հաղորդման ծառայություն,
2) ապահովում է Հաղորդման ցանցում գտնվող Հաշվառման համալիրների անխափան աշխատանքը,
3) իրականացնում է էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցումից բխող այլ գործառույթներ։
42. Բաշխողն Օրենքի, լիցենզիայի, ԷՄՇ կանոնների և ԷՄՇ պայմանագրի համաձայն՝
1) ԷՄՇ առևտրի մասնակիցներին մատուցում է բաշխման ծառայություն,
2) գրանցում է ԷՄՇ մասնակիցների՝ Բաշխման ցանցին միացված Հաշվառման համալիրների տվյալների, այդ թվում՝ Առևտրային հաշվիչների և Վերստուգիչ հաշվիչների ցուցմունքները,
3) ապահովում է գրանցված տվյալների լիարժեքությունը և հասանելիությունը Շուկայի օպերատորի համար՝ իրական ժամանակում էլեկտրական էներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի (ԷՀԱՀ), ՇԿԾ-ի կամ այլ կիրառվող ծրագրային փաթեթների միջոցով,
4) իրականացնում է էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցումից բխող այլ գործառույթներ։
(42-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
43. ՀԾՄ-ն իր լիցենզիայի և ԷՄՇ կանոնների համաձայն՝
1) մատուցում է Հաշվեկշռման ծառայություն՝ Հաշվեկշռման շուկայում իրականացնելով դրա համար անհրաժեշտ էլեկտրական էներգիայի առուվաճառք,
2) մատուցում է հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայություն՝ գնելով դրա համար անհրաժեշտ հզորություն,
3) ներկրում է էլեկտրական էներգիա։
(43-րդ կետը խմբ. 28.12.22 N 561-Ն)
43.1. ՀԾՄ-ի՝ ԷՄՇ կանոնների 43-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի և 113-րդ կետի համաձայն ստանձնած պարտավորություններն առաջնահերթ են իր ստանձնած այլ պարտավորությունների նկատմամբ։
(43.1-ին կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
44. ԷՄՇ-ում մատուցված Հաղորդողի, Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի և Բաշխողի ծառայությունների դիմաց Հանձնաժողովի սահմանած սակագնով վճարում է՝
1) ԷՄՇ այն մասնակիցը, որն ունի ՀՊԿԻ, ՀՊԿԼ կամ ՀՊԿԽ կարգավիճակ և արտադրում կամ ներկրում և սպառում է էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր կետերում,
2) էլեկտրական էներգիայի արտահանման կամ տարանցիկ փոխադրման դեպքում՝ ԷՄՇ այն մասնակիցը, որն արտահանում է էլեկտրական էներգիան կամ իրականացնում է տարանցիկ փոխադրումը, բացառությամբ բաշխման ծառայության, որի դիմաց վճարում չի կատարվում,
3) մնացած դեպքերում՝ ՀՊԿԻ, ՀՊԿԼ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող այն գնորդը, որի Հաշվառման կետում (կետերում) էլեկտրական էներգիան հաշվառվել է, բացառությամբ Մատակարարի՝ բաշխման ծառայության մասով, որի դիմաց վճարումը կատարվում է ԷՄԱ կանոնների համաձայն, ինչպես նաև Հաղորդողի՝ Հաղորդման ցանցի կորուստները գնելիս բաշխման ծառայության մասով, որի դիմաց վճարում չի կատարվում։
(44-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն, լրաց. 27.04.22 N 166-Ն, խմբ. 28.12.22 N 561-Ն)
44.1. Հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության համար վճարում է սպառման համակարգ ունեցող ԷՄՇ այն մասնակիցը, որն ունի ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ, բացառությամբ Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Արտահանողի)՝ համաձայն ԷՄՇ կանոնների 26.1-ին գլխի։
(44.1-ին կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
ԳԼՈՒԽ 8 ԷՄՇ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
45. ԷՄՇ առևտրի մասնակիցը ԷՄՇ կանոնների շրջանակում կարող է իրականացնել էլեկտրական էներգիայի առևտուր և համապատասխանաբար օգտվել ԷՄՇ-ում մատուցվող ծառայություններից, եթե․
1) ԷՄՇ կանոնների 46-րդ կետի համաձայն ընտրել է ԷՄՇ-ում հաշվեկշռման պատասխանատվության իրականացման եղանակը,
2) իր Հաշվառման համալիրը տեղակայված է Սահմանազատման կետում և համապատասխանում է ԷՀՑ կանոններով սահմանված պահանջներին,
3) ՀՊԿԻ, ՀՊԿԼ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ստանձնելու դեպքում՝ ԷՄՇ կանոնների 64-րդ կետի և 30-րդ գլխի պահանջների համաձայն ներկայացրել է բանկային երաշխիք, իսկ Երաշխավորված մատակարարը՝ ԷՄՇ կանոնների 31-րդ գլխի պահանջների համաձայն վճարումների երաշխավորումն ապահովվող միջոցներ։
46. ԷՄՇ-ում հաշվեկշռման պատասխանատվությունը կարող է իրականացվել հետևյալ եղանակներով․
1) ԷՄՇ առևտրի մասնակիցը ԷՄՇ կանոնների 48-րդ կետի համաձայն ստանձնել է ինքնուրույն հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակ (այսուհետև՝ ՀՊԿԻ կարգավիճակ),
2) ԷՄՇ առևտրի մասնակիցը ԷՄՇ կանոնների 49-րդ կետի համաձայն միացել է ԷՄՇ այլ առևտրի մասնակցի հաշվեկշռման խմբին՝ վերջինիս լիազորելով միայն իր հաշվեկշռման պատասխանատվությունը (այսուհետև՝ ՀՊԿԼ կարգավիճակ),
3) ԷՄՇ առևտրի մասնակիցը ԷՄՇ կանոնների 50-րդ կետի համաձայն միացել է ԷՄՇ այլ առևտրի մասնակցի հաշվեկշռման խմբին՝ վերջինիս լիազորելով ԷՄՇ-ում իր անունից հանդես գալ էլեկտրական էներգիայի առևտուր իրականացնելիս, իր փոխարեն ստանձնել հաշվեկշռման պատասխանատվություն և վճարել ծառայությունների համար (այսուհետև՝ ՀՊԿՄ կարգավիճակ),
4) ԷՄՇ առևտրի մասնակիցը ԷՄՇ կանոնների 51-րդ կետի համաձայն ստանձնել է պատասխանատվություն ԷՄՇ այլ առևտրի մասնակցի անհաշվեկշռույթների համար կամ ձևավորել է հաշվեկշռման խումբ (այսուհետև՝ ՀՊԿԽ կարգավիճակ):
47. ԷՄՇ առևտրի մասնակիցը կարող է միևնույն ժամանակ ունենալ ՀՊԿԻ, ՀՊԿԽ, ՀՊԿԼ կամ ՀՊԿՄ կարգավիճակներից միայն մեկը և կարող է միաժամանակ ընդգրկված լինել միայն մեկ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի հաշվեկշռման խմբում, բացառությամբ Երաշխավորված մատակարարի հետ մանրածախ շուկայում մատակարարման պայմանագիր կնքած սպառողների, ինչպես նաև ԷՄՇ կանոնների 128-րդ կետով նախատեսված դեպքի:
(47-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն, փոփ., լրաց. 28.12.22 N 561-Ն)
48. ԷՄՇ առևտրի մասնակիցն իրավունք ունի ստանձնել ՀՊԿԻ կարգավիճակ և ԷՄՇ-ում ստանձնել իր անհաշվեկշռույթների համար ինքնուրույն պատասխանատվություն, բացառությամբ ԷՄՇ կանոններով նախատեսված դեպքերի։ Եթե ՀՊԿԻ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցն ունի մեկից ավելի Հաշվառման կետեր, ապա անհաշվեկշռույթները դիտարկվում են բոլոր Հաշվառման կետերի հանրագումարով։ ՀՊԿԻ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցն այդ կարգավիճակից կարող է հրաժարվել ՀՊԿԼ, ՀՊԿԽ կամ ՀՊԿՄ կարգավիճակ ստանձնելու դեպքում։ ԿԷԱ կայանները և Հաղորդողն ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի առուվաճառքի Գործարքների մասով, իսկ Որակավորված սպառողը, բացառապես սեփական կարիքի համար էլեկտրական էներգիայի արտադրության դեպքում ստանում են պարտադիր ՀՊԿԻ կարգավիճակ և այդ կարգավիճակից հրաժարվելու իրավունք չունեն, բացառությամբ ԷՄՇ կանոնների 54.1-ին կետով սահմանված դեպքի:
(48-րդ կետը խմբ. 27.04.22 N 166-Ն, լրաց. 28.12.22 N 561-Ն)
49. ԷՄՇ առևտրի մասնակիցն իրավունք ունի ստանձնել ՀՊԿԼ կարգավիճակ և ԷՄՇ-ում իր հաշվեկշռման պատասխանատվությունը լիազորել մեկ այլ ԷՄՇ առևտրի մասնակցի, եթե վերջինս ունի ՀՊԿԽ կարգավիճակ։ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի ԷՄՇ-ում առաջացրած անհաշվեկշռույթների արժեքը, բացառությամբ դրա արդյունքում ձևավորված ծառայությունների արժեքի, ամբողջությամբ հաշվեգրվում է ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի այն մասնակցին, որը տվյալ լիազորությունը ստանձնել է։ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցն իրավունք ունի լիազորել իր հաշվեկշռման պատասխանատվությունը մեկ այլ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի կամ հրաժարվել ՀՊԿԼ կարգավիճակից՝ ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿՄ կարգավիճակ ստանձնելու դեպքում:
50. ԷՄՇ առևտրի մասնակիցն իրավունք ունի ստանձնել ՀՊԿՄ կարգավիճակ և ընդգրկվել ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի հաշվեկշռման խմբում։ ՀՊԿՄ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի ԷՄՇ-ում առաջացրած անհաշվեկշռույթների համար ամբողջական պատասխանատվություն է կրում ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ այն մասնակիցը, որի հաշվեկշռման խմբում վերջինս ընդգրկվել է։ ՀՊԿՄ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցն իրավունք ունի իր փոխարեն ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացումը և հաշվեկշռման պատասխանատվությունը լիազորել մեկ այլ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի կամ հրաժարվել ՀՊԿՄ կարգավիճակից՝ ՀՊԿԻ, ՀՊԿԼ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ստանձնելու պայմանով։ ՄԱԻ-ները ՀՊԿՄ կարգավիճակ ստանձնելու իրավունք չունեն։ ԷՄՇ առևտրի հետևյալ մասնակիցները ստանում են պարտադիր ՀՊԿՄ կարգավիճակ և այդ կարգավիճակից հրաժարվելու իրավունք չունեն․
1) Բաշխողը,
2) ՊԷԱ կայանները,
3) ՎԷԱ կայանները,
4) ՀԷԱ կայանները։
(50-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն, փոփ., լրաց. 28.12.22 N 561-Ն)
51. ԷՄՇ առևտրի մասնակիցն իրավունք ունի ձևավորել հաշվեկշռման խումբ և ստանձնել ՀՊԿԽ կարգավիճակ՝ իր հաշվեկշռման խմբում ընդգրկելով ՀՊԿԼ կամ ՀՊԿՄ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցների։ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցը պատասխանատվություն է կրում իր հաշվեկշռման խմբում ընդգրկված ՀՊԿԼ և ՀՊԿՄ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցների առաջացրած անհաշվեկշռույթների համար։ ԷՄՇ առևտրի տվյալ մասնակիցները ստանում են պարտադիր ՀՊԿԽ կարգավիճակ և այդ կարգավիճակից հրաժարվելու իրավունք չունեն․
1) Երաշխավորված մատակարարը,
2) Մատակարարները,
3) ՀԾՄ-ն։
(51-րդ կետը խմբ. 27.04.22 N 166-Ն)
52. ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի և վերջինիս հաշվեկշռման խմբում ընդգրկված ՀՊԿԼ և ՀՊԿՄ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցների հարաբերությունները չեն կարգավորվում, բացառությամբ Երաշխավորված մատակարարի և իր հաշվեկշռման խմբում ընդգրկված մասնակիցների, ինչպես նաև ՀԾՄ-ի և իր հաշվեկշռման խմբում ընդգրկված ՀԷԱ և ԿԷԱ կայանների։
(52-րդ կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
53. ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի հաշվեկշռման խմբի համար գործում են հետևյալ սահմանափակումները․
1) ՀՊԿՄ կարգավիճակ ունեցող կամ այն ստանալու ցանկություն հայտնած Որակավորված սպառողը չի կարող ընդգրկվել ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող Որակավորված սպառողի hաշվեկշռման խմբում,
2) ՀՊԿՄ կարգավիճակ ունեցող կամ այն ստանալու ցանկություն հայտնած ՄԷԱ կայանը չի կարող ընդգրկվել ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ՄԷԱ կայանի hաշվեկշռման խմբում,
3) (ենթակետն ուժը կորցրել է 27.04.22 N 166-Ն)
4) Մատակարարի hաշվեկշռման խմբում չեն կարող ընդգրկվել Որակավորված սպառողները:
(53-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն, 27.04.22 N 166-Ն, լրաց. 28.12.22 N 561-Ն)
54. Երաշխավորված մատակարարը, Մատակարարները և ՀԾՄ-ն պատասխանատվություն են ստանձնում հետևյալ մասնակիցների առաջացրած անհաշվեկշռույթների համար.
1) Երաշխավորված մատակարարը՝ մանրածախ շուկայում իր հետ մատակարարման պայմանագիր կնքած սպառողների (բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված սպառողների), ՊԷԱ կայանների, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքի, ՎԷԱ կայանների, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող բոլոր կայանների, Բաշխողի,
2) Մատակարարը՝ իր հետ մատակարարման պայմանագիր կնքած սպառողների, ինչպես նաև իր խմբում գտնվող ՀՊԿՄ և ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ մասնակիցների,
3) ՀԾՄ-ն՝ իր հետ պայմանագիր կնքած ՀԷԱ կայանների, սույն կանոնների 54.1-ին կետով նախատեսված դեպքում՝ ԿԷԱ կայանների, ինչպես նաև ՊՄԳ-ով նախատեսված դեպքերում՝ ՊԷԱ կայանների հետ ՉՈՒՊ բաղադրիչում կնքած գործարքների (այդ մասով) արդյունքում առաջացած անհաշվեկշռույթների համար, որի պարագայում ՊԷԱ կայանները ստանում են ՀՊԿԼ կարգավիճակ։
(54-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն, փոփ. 27.04.22 N 166-Ն, խմբ. 28.12.22 N 561-Ն)
54.1. ԿԷԱ կայաններին Հանձնաժողովի կողմից կարող է տրվել ՀՊԿԼ կարգավիճակ՝ ներառելով ՀԾՄ հաշվեկշռման խմբում։ ԿԷԱ կայանները ՀՊԿԼ կարգավիճակի ժամանակահատվածում՝
1) չեն կարող էլեկտրական էներգիա վաճառել ՕԱՇ-ում,
2) ԷՄՇ-ում կնքված գործարքների նկատմամբ բացասական անհաշվեկշռույթի դեպքում ՀԾՄ-ին վճարում են այդ անհաշվեկշռույթի արդյունքում ԷՄՇ-ում վաճառված լրացուցիչ էլեկտրական էներգիայի քանակության և տվյալ ԿԷԱ կայանի էլեկտրական էներգիայի սակագնի արտադրյալի չափով, իսկ դրական անհաշվեկշռույթի դեպքում տվյալ ԿԷԱ կայանն է վճարվում ՀԾՄ-ի կողմից՝ այդ անհաշվեկշռույթի արդյունքում վերջինիս վաճառված լրացուցիչ էլեկտրական էներգիայի քանակության և տվյալ ԿԷԱ կայանի էլեկտրական էներգիայի սակագնի արտադրյալի չափով։ Սույն ենթակետով սահմանված վճարումներն իրականացվում են ԷՄՇ կանոնների 38-րդ գլխով սահմանված կարգով։
(54.1-ին կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
55. ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցը, բացառությամբ Երաշխավորված մատակարարի, Մատակարարների և ՀԾՄ-ի, իրավունք ունի դադարեցնել հաշվեկշռման խմբի գործունեությունը՝ ՀՊԿԻ, ՀՊԿՄ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ստանձնելու նպատակով, ինչպես նաև կարող է հաշվեկշռման խմբից հանել ՀՊԿՄ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցներին:
(55-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
56. ԷՄՇ առևտրի մասնակիցների ԷՄՇ կանոնների 46-րդ կետով սահմանված՝ հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի փոփոխությունը կամ այլ հաշվեկշռման խմբում ներառումը տեղի է ունենում ԷՄՇ կանոնների 70-72-րդ կետերի համաձայն: Այդ կարգավիճակի յուրաքանչյուր փոփոխության ժամանակ գործում է ՇԿԾ-ում գրանցվելու համար տվյալ կարգավիճակի տրամադրման, ինչպես նաև սույն գլխով սահմանված պայմաններն ու սահմանափակումները:
(56-րդ կետը լրաց. 05.01.22 N 1-Ն)
ԳԼՈՒԽ 9 ԷՄՇ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 28.12.22 N 561-Ն)
57. ԷՄՇ-ին մասնակցելու նպատակով մասնակիցները կնքում են ԷՄՇ պայմանագիր։ ԷՄՇ պայմանագիրը կնքվում է մի կողմից ԷՄՇ ծառայություններ մատուցողների, մյուս կողմից ԷՄՇ առևտրի մասնակիցների միջև։
58. ԷՄՇ պայմանագիրը համարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 444-րդ հոդվածի իմաստով միանալու պայմանագիր (օֆերտա), որին ԷՄՇ առևտրին մասնակիցները կարող են միանալ սույն գլխով սահմանված կարգով։
58.1. ԷՄՇ-ում կնքված Գործարքները ԷՄՇ կանոնների համաձայն հաշվառվում են ՇԿԾ-ում Շուկայի օպերատորի կողմից և ուժի մեջ են մտնում հաշվառվելու պահից, բացառությամբ ԷՄՇ կանոններով նախատեսված դեպքերի։
(58.1-ին կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
59. ԷՄՇ ծառայություններ մատուցողներն ԷՄՇ-ին միանալու համար ՇԿԾ-ի միջոցով Շուկայի օպերատորի հաշվառմանն են ներկայացնում Հանձնաժողովի կողմից սահմանված օրինակելի ձևին համապատասխան ԷՄՇ պայմանագրին միանալու օֆերտան, իսկ ԷՄՇ առևտրի մասնակիցները՝ ակցեպտը։
60. ՊԷԱ և ՎԷԱ կայանները, ի լրումն ԷՄՇ պայմանագրի, ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի առևտուր իրականացնելու նպատակով Երաշխավորված մատակարարի հետ կնքում են նաև Հանձնաժողովի սահմանած՝
1) Բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող – բաշխող (երաշխավորված մատակարար)) պայմանագիր կամ
2) Բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (Օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող (Երաշխավորված մատակարար) պայմանագիր։
(60-րդ կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
60.1. ԷՄՇ-ում մի կողմից ՀՊԿԽ և մյուս կողմից ՀՊԿՄ և ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող մասնակիցների միջև կնքված գործարքները ՇԿԾ-ում չեն հաշվառվում, բացառությամբ ՀԾՄ-ի կողմից կնքված գործարքների, ինչպես նաև ԷՄՇ կանոնների 60-րդ կետով նախատեսված դեպքի։
(60.1-ին կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
ԲԱԺԻՆ 3
ԷՄՇ-ՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ
ԳԼՈՒԽ 10 ԷՄՇ ՄԱՍՆԱԿՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
61. ԷՄՇ-ին մասնակցելու նպատակով ԷՄՇ մասնակիցը ՇԿԾ-ում բացում է գրանցման վերաբերյալ հայտ՝ կցելով ԷՄՇ կանոնների 63-րդ կետով պահանջվող փաստաթղթերը և լրացնելով՝
1) անվանումը (անունը), պետական գրանցման համարը (նույնականացման քարտի տվյալները),
2) հարկ վճարողի հաշվառման համարանիշը (հանրային ծառայության համարանիշը),
3) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն,
4) ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է գտնվելու (հաշվառման) վայրի հասցեից),
5) էլեկտրոնային փոստի հասցեն,
6) հեռախոսահամարը,
7) բանկային տվյալները,
8) ՇԿԾ օգտատերերի քանակը և տվյալները՝ ըստ վերապահված լիազորությունների,
9) Արտադրողի դեպքում լրացվում է նաև արտադրող կայանի՝
ա. տեղակայման հասցեն,
բ. ԷՀՑ կանոններին համապատասխանող Հաշվառման համալիրների, իսկ ենթասպառողի առկայության դեպքում նաև վերջինիս՝ ԷՀՑ կանոններին համապատասխանող Հաշվառման համալիրների տվյալները ըստ յուրաքանչյուր Հաշվառման կետի,
գ. էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով օգտագործվող էներգակրի տեսակը,
դ. փաստացի դրվածքային հզորությունը, իսկ Օրենքով սահմանված կարգավորման ենթակա գործունեության դեպքում՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայով ամրագրված դրվածքային հզորությունը,
ե. տեխնոլոգիական նվազագույն հզորությունը,
զ. հզորության բարձրացման արագությունը,
է. հզորության նվազեցման արագությունը,
ը. էլեկտրական ցանցին միացման մեկից ավելի Հաշվառման կետերի դեպքում՝ հզորությունը յուրաքանչյուր Հաշվառման կետում:
10) նշում Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մասին: Այդ դեպքում լրացվում է նաև՝
ա. սպառման համակարգի տեղակայման հասցեն,
բ. ԷՀՑ կանոններին համապատասխանող Հաշվառման համալիրների, իսկ ենթասպառողի առկայության դեպքում նաև վերջինիս՝ ԷՀՑ կանոններին համապատասխանող Հաշվառման համալիրների տվյալները ըստ յուրաքանչյուր Հաշվառման կետի,
գ. սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման հզորությունը,
դ. էլեկտրական ցանցին միացման մեկից ավելի Հաշվառման կետերի դեպքում՝ հզորությունը յուրաքանչյուր Հաշվառման կետում,
ե․ բացառապես սեփական կարիքի բավարարման համար էլեկտրական էներգիայի արտադրության դեպքում՝ կայանի փաստացի դրվածքային հզորությունը:
(61-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն, խմբ., փոփ., լրաց. 27.04.22 N 166-Ն, փոփ. 28.12.22 N 561-Ն)
62. ՇԿԾ-ում գրանցվելիս ԷՄՇ մասնակիցը նշում է հաշվեկշռման պատասխանատվության իրականացման՝ ՀՊԿԻ, ՀՊԿԼ, ՀՊԿՄ կամ ՀՊԿԽ իր նախընտրած կարգավիճակը։ ՀՊԿԼ և ՀՊԿՄ կարգավիճակի դեպքում ԷՄՇ մասնակիցը նշում է իր անհաշվեկշռույթների համար պատասխանատու ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի տվյալները:
63. ՇԿԾ-ում գրանցման հայտ բացելիս ԷՄՇ մասնակիցը կցում է.
1) նույնականացման քարտը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականը, ՇԿԾ օգտատերերի լիազորությունները հավաստող փաստաթղթերը և նրանց էլեկտրոնային ստորագրության նմուշները,
2) Հանձնաժողովի կողմից տրամադրված գործունեության լիցենզիան, իսկ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում՝ եթե միացած է Հաղորդման կամ Բաշխման ցանցին, ապա Երաշխավորված մատակարարի հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը, իսկ եթե գտնվում է Հաղորդման կամ Բաշխման ցանցին միացման գործընթացում, ապա համապատասխանաբար՝ Հաղորդման կամ Բաշխման ցանցին միացման պայմանագիրը, կամ կարգավիճակի վերաբերյալ հիմնավորումը,
3) ԷՄՇ ծառայություններ մատուցողներն ԷՄՇ պայմանագրին միանալուն ուղղված իրենց կողմից ստորագրված օֆերտան, իսկ ԷՄՇ առևտրի մասնակիցը՝ իր կողմից էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ակցեպտը, որը ենթակա է հաշվառման Շուկայի օպերատորի կողմից ԷՄՇ կանոնների համաձայն,
4) ՀՊԿԼ և ՀՊԿՄ կարգավիճակ ստանձնելիս՝ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի գրավոր համաձայնությունը,
5) ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ստանձնելիս՝ բանկային երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը, բացառությամբ Երաշխավորված մատակարարի, Արտադրողների, Հաղորդողի և ՀԾՄ-ի,
6) ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ստանձնելու դեպքում՝ իր կամ իր խմբի ներքո գտնվող սպառման համակարգի (համակարգերի) էլեկտրական ցանցին միացման ակտիվ հզորությունը հիմնավորող փաստաթուղթը (հիմնավորող փաստաթղթում միայն լրիվ հզորության մեծությունն ամրագրված լինելու դեպքում ակտիվ հզորությունը որոշվում է լրիվ հզորության և հզորության գործակցի` cosφ-ի (գործակցի մեծությունը տրված չլինելու դեպքում՝ 0,8-ի) արտադրյալով)։
(63-րդ կետը լրաց. 05.01.22 N 1-Ն, փոփ. 27.04.22 N 166-Ն, փոփ., լրաց. 28.12.22 N 561-Ն)
64. ՇԿԾ-ի միջոցով բանկային երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը ներկայացնելուց հետո, այն ներկայացրած ԷՄՇ առևտրի մասնակիցը դրա բնօրինակը Շուկայի օպերատորին ուղարկում է փոստով կամ պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ: Սույն կետի պահանջները գործում են բանկային երաշխիքի գործողության ժամկետը լրանալու, ինչպես նաև երաշխիքի թույլատրելի սահմանաչափն ավելացնելու նպատակով նոր երաշխիք ներկայացնելու ժամանակ:
(64-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
65. Շուկայի օպերատորը ՇԿԾ-ում գրանցման հայտ ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ԷՄՇ կանոնների 66-րդ կետով նախատեսված դեպքի, ստուգում է ՇԿԾ-ում գրանցման ժամանակ ներկայացված տվյալների և օֆերտայում կամ ակցեպտում, ինչպես նաև բանկային երաշխիքում պարունակվող տվյալների համապատասխանությունն Օրենքի, ԷՄՇ մասնակցի լիցենզիայի, ԷՄՇ պայմանագրին միանալու ակցեպտի և ԷՄՇ կանոնների պահանջներին:
(65-րդ կետը փոփ. 27.04.22 N 166-Ն)
66. Որակավորված սպառողի կողմից ակցեպտում ներկայացված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը ստուգում է Համակարգի օպերատորը և 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգման արդյունքների վերաբերյալ ՇԿԾ-ի միջոցով տեղեկացնում Շուկայի օպերատորին: Համակարգի օպերատորի դրական եզրակացությունը ստանալու դեպքում՝ Շուկայի օպերատորը 1 աշխատանքային օրվա ընթացքում ԷՄՇ կանոնների 65-րդ կետի համապատասխան ստուգում է Որակավորված սպառողի կողմից ՇԿԾ-ում գրանցման ժամանակ ներկայացված տվյալների համապատասխանությունը:
(66-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
67. ԷՄՇ կանոնների սույն գլխի պահանջներին համապատասխանության, իսկ Որակավորված սպառողի դեպքում նաև ԷՄՇ կանոնների 35-րդ և 37․1-րդ կետերով սահմանված պահանջները բավարարելու դեպքում Շուկայի օպերատորը ՇԿԾ-ում գրանցում է ԷՄՇ մասնակցին և․
1) տրամադրում է ՇԿԾ մուտք գործելու տոկեն,
2) հաշվառում է ԷՄՇ ծառայություններ մատուցողի օֆերտան, իսկ ԷՄՇ առևտրի մասնակցի դեպքում՝ ակցեպտը,
3) համապատասխանաբար գրանցում է ՀՊԿԻ, ՀՊԿԽ, ՀՊԿԼ կամ ՀՊԿՄ կարգավիճակը` նշելով այն ստանձնելու սկզբի տարին, ամիս, ամսաթիվը և ժամը,
4) ՇԿԾ-ում ամրագրում է տվյալ ԷՄՇ մասնակցի՝ էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու և ծառայություններ ստանալու առավելագույն թույլատրելի սահմանաչափը՝ ելնելով ներկայացված բանկային երաշխիքի չափից: Առավելագույն թույլատրելի սահմանաչափը որոշվում է բանկային երաշխիքի գումարը հինգ տոկոսի չափով նվազեցնելով,
5) Բաշխողին տեղեկացնում է Որակավորված սպառողի կարգավիճակ տրամադրելու, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողին ՇԿԾ-ում որպես ՄԷԱ կայան գրանցելու կամ Որակավորված սպառողի կարգավիճակ տրամադրելու (Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի լուծման նպատակով) մասին։
(67-րդ կետը փոփ., լրաց. 05.01.22 N 1-Ն, փոփ. 27.04.22 N 166-Ն, լրաց. 28.12.22 N 561-Ն)
68. Շուկայի օպերատորը ՇԿԾ-ում ներկայացված գրանցման տվյալների ԷՄՇ կանոնների 65-րդ կետով նշված ակտերին անհամապատասխանության դեպքում՝ նույն կետով սահմանված ժամկետում մերժում է գրանցումը՝ գրավոր տրամադրելով մերժման համար հիմք հանդիսացած հանգամանքները:
(68-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն)
69. Այն դեպքում, երբ Շուկայի օպերատորը մերժում է ԷՄՇ մասնակցի գրանցումը, ապա գրանցման նոր հայտը ներկայացվում է ԷՄՇ կանոնների 61-ից 64-րդ կետերին համապատասխան։
ԳԼՈՒԽ 11 ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
70. ԷՄՇ առևտրի մասնակիցը ԷՄՇ կանոնների 46-րդ կետով սահմանված հաշվեկշռման պատասխանատվության իր կարգավիճակը փոխելու նպատակով առնվազն 10 աշխատանքային օր առաջ, իսկ հաշվեկշռման խմբի գործունեությունը դադարեցնելու դեպքում՝ առնվազն 25 աշխատանքային օր առաջ ՇԿԾ միջոցով դիմում է ներկայացնում Շուկայի օպերատորին նշելով հաշվեկշռման պատասխանատվության այն կարգավիճակը, որը ցանկանում է ստանձնել և այն ստանձնելու ժամկետը, որը չի կարող համընկնել ամսվա 20-25-ն ընկած ժամանակահատվածի հետ։ Եթե ԷՄՇ առևտրի մասնակիցը ցանկանում է ստանձնել ՀՊԿՄ կամ ՀՊԿԼ կարգավիճակ, կամ ցանկանում է միանալ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող մեկ այլ ԷՄՇ առևտրի մասնակցի Հաշվեկշռման խմբին, ապա իր դիմումին կցում է նաև ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող այն ԷՄՇ առևտրի մասնակցի գրավոր համաձայնությունը, որի հաշվեկշռման խմբին ցանկանում է միանալ։
(70-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն, լրաց. 28.12.22 N 561-Ն)
71. Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոնների 70-րդ կետով սահմանված դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրա համապատասխանությունը ԷՄՇ կանոնների 8-րդ և սույն գլուխների պահանջներին և անհամապատասխանություն չհայտնաբերելու դեպքում ՇԿԾ-ում ամրագրում է ԷՄՇ առևտրի մասնակցի հաշվեկշռման պատասխանատվության նոր կարգավիճակը՝ դիմումում նշված ժամկետից, իսկ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է դիմումը՝ նշելով հիմքերը և ՇԿԾ միջոցով այդ մասին տեղեկացնում է դիմողին։ Այն դեպքում երբ․
1) ԷՄՇ առևտրի մասնակիցը դիմել է ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ այլ առևտրի մասնակցի հաշվեկշռման խմբում ներառվելու կամ գործող հաշվեկշռման խմբում հաշվեկշռման պատասխանատվության իր կարգավիճակը փոխելու համար, ապա․
ա․ Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոններով սահմանված պահանջներին դիմումի համապատասխանությունը ստուգելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ՇԿԾ-ի միջոցով այն ներկայացնում է ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող այն ԷՄՇ մասնակցի հաստատմանը, որի Հաշվեկշռման խմբում ցանկանում է ներառվել տվյալ ԷՄՇ մասնակիցը կամ որում արդեն իսկ ներառված ԷՄՇ մասնակիցը ցանկանում է փոխել իր հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակը,
բ․ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցը Շուկայի օպերատորի ծանուցումը ստանալուց 2 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է ԷՄՇ առևտրի մասնակցի ներառումն իր հաշվեկշռման խմբում, դրանում նրա կարգավիճակի փոփոխությունը կամ մերժում է այն,
գ․ Շուկայի օպերատորը ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի դրական պատասխանը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում դիմումում նշված ժամկետից հանում է տվյալ ԷՄՇ մասնակցին գործող հաշվեկշռման խմբից և ներառում նրան նոր խմբում կամ փոխում է հաշվեկշռման խմբում նրա կարգավիճակը՝ այդ մասին տեղեկացնելով դիմում ներկայացրած մասնակցին, գործող հաշվեկշռման խմբի ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցին, ինչպես նաև նոր հաշվեկշռման խմբի ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցին:
2) ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցը ցանկանում է ստանձնել հաշվեկշռման պատասխանատվության այլ կարգավիճակ՝ Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոններով սահմանված պահանջներին դիմումի համապատասխանությունը ստուգելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ՇԿԾ-ի միջոցով այդ մասին տեղեկացնում է այդ հաշվեկշռման խմբում ներառված ԷՄՇ առևտրի մասնակիցներին և դիմումում նշված ժամկետից դադարեցնում է խմբի գործունեությունը՝ այն ներկայացրած մասնակցին տրամադրելով դիմումում նշված կարգավիճակը:
(71-րդ կետը փոփ. 28.12.22 N 561-Ն)
72. Հաշվեկշռման խմբի գործունեության դադարեցման դեպքում, եթե այդ խմբում ներառված ԷՄՇ առևտրի մասնակիցը խմբի գործունեության դադարեցման մասին ծանուցումը ստանալուց հետո ԷՄՇ կանոնների սույն գլխի համաձայն չի ստանձնում հաշվեկշռման պատասխանատվության այլ կարգավիճակ կամ ներառվում այլ հաշվեկշռման խմբում, ապա նրա գործունեությունն ԷՄՇ-ում դադարում է ԷՄՇ կանոնների 73-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն:
(72-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն)
ԳԼՈՒԽ 12 ԷՄՇ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
73. ԷՄՇ մասնակցի ԷՄՇ-ից դուրս գալն իրականացվում է՝
1) ԷՄՇ մասնակցի նախաձեռնությամբ, բացառությամբ ԷՄՇ ծառայություններ մատուցողների, ԿԷԱ կայանների, ՀԾՄ-ի և Երաշխավորված մատակարարի՝ Շուկայի օպերատորին դուրս գալու ակնկալվող ժամկետից առնվազն 10, իսկ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի դեպքում՝ 25 աշխատանքային օր առաջ Շուկայի օպերատորին գրավոր դիմում ներկայացնելու միջոցով՝ նշելով ԷՄՇ-ից դուրս գալու տարին, ամիս, ամսաթիվը և ժամը,
2) Շուկայի օպերատորի նախաձեռնությամբ, եթե.
ա. դադարեցվել (դադարել) է ԷՄՇ մասնակցի լիցենզիայի գործողությունը կամ կորցրել է կարգավիճակը,
բ. ԷՄՇ կանոնների 11-րդ գլխի համաձայն չի ընտրել հաշվեկշռման պատասխանատվության այլ կարգավիճակ կամ ներառվել այլ հաշվեկշռման խմբում:
(73-րդ կետը լրաց., խմբ. 05.01.22 N 1-Ն)
74. ԷՄՇ-ից դուրս գալու մասին ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից դիմում կարող է ներկայացվել, եթե վերջինս՝
1) ամբողջությամբ կատարել է ԷՄՇ-ում ստանձնած պարտավորությունները,
2) իրականացրել է ԷՄՇ կանոններով նախատեսված բոլոր վճարումները։
75. ԷՄՇ կանոնների 73-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կարգով ԷՄՇ-ից դուրս գալու դեպքում՝ ԷՄՇ-ում տվյալ մասնակցի գործունեությունը դադարեցվում է վերջինիս գործունեության լիցենզիան դադարելու կամ դադարեցնելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրը, եթե տվյալ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ։
(75-րդ կետը լրաց. 05.01.22 N 1-Ն)
76. ԷՄՇ կանոնների 73-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված կարգով ԷՄՇ-ից դուրս գալու դեպքում՝ ԷՄՇ-ում տվյալ մասնակցի գործունեությունը դադարեցվում է ԷՄՇ կանոնների 71-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն հաշվեկշռման խմբի գործունեության դադարեցման օրը։
(76-րդ կետը լրաց. 05.01.22 N 1-Ն)
77. Շուկայի օպերատորն ԷՄՇ-ից դուրս գալու մասին ԷՄՇ առևտրի մասնակցի դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ԷՄՇ կանոնների 74-րդ կետում սահմանված պահանջներին համապատասխանության դեպքում այդ մասնակցին տեղեկացնում է դիմումը հաստատելու մասին, իսկ չհամապատասխանելու դեպքում մերժելու մասին՝ նշելով մերժման հիմքերը։
78. Շուկայի օպերատորի կողմից ԷՄՇ առևտրի մասնակցի ԷՄՇ-ից դուրս գալու դիմումը հաստատելու դեպքում՝
1) տվյալ ԷՄՇ առևտրի մասնակցի հետ ԷՄՇ պայմանագիրը համարվում է լուծված,
2) Շուկայի օպերատորը հաշվի առնելով ԷՄՇ առևտրի մասնակցի արտադրող կայանը և (կամ) սպառման համակարգը Հաղորդման կամ Բաշխման ցանցին միացված լինելու հանգամանքը՝ վերջիններիս 5 աշխատանքային օր առաջ ՇԿԾ-ի միջոցով ծանուցում է տվյալ առևտրի մասնակցին համապատասխանաբար Հաղորդման կամ Բաշխման ցանցից անջատելու ժամկետի մասին՝ նշելով անջատման տարի, ամիս, ամսաթիվ, օրը և ժամը: Այն դեպքում, երբ տվյալ ԷՄՇ մասնակիցը ձեռք է բերել սպառողի կարգավիճակ մանրածախ շուկայում, ապա գործում են ԷՄԱ կանոնները,
3) բանկային երաշխիքի առկայության դեպքում՝ Շուկայի օպերատորը որպես բենեֆիցիար նշելով դրա նկատմամբ իրավունքներից հրաժարման մասին՝ այն վերադարձնում է տվյալ ԷՄՇ առևտրի մասնակցին,
4) եթե դիմում ներկայացրել է ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցը, ապա Շուկայի օպերատորը դադարեցնում է նրա հաշվեկշռման խմբի գործունեությունը և դադարեցման օրվանից առնվազն 20 աշխատանքային օր առաջ այդ մասին տեղեկացնում է խմբում ներառված ԷՄՇ առևտրի մասնակիցներին՝ նշելով խմբի գործունեության դադարեցման տարին, ամիս, ամսաթիվը և ժամը: Այդ մասնակիցների հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի փոփոխությունը տեղի է ունենում ԷՄՇ կանոնների 72-րդ կետի համաձայն,
5) եթե դիմում ներկայացրել է ՀՊԿՄ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցը, ապա Շուկայի օպերատորն ԷՄՇ-ից դուրս գալու օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ այդ մասին տեղեկացնում է այն հաշվեկշռման խմբի ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցին, որի կազմում ներառված է տվյալ առևտրի մասնակիցը՝ նշելով դուրս գալու տարին, ամիս, ամսաթիվը և ժամը:
(78-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
ԲԱԺԻՆ 4
ՇԿԾ ՀԱՐԹԱԿՆԵՐԸ ԵՎ ԷՄՇ ՄԱՍՆԱԿՑԻ ՊՐՈՖԻԼԸ
ԳԼՈՒԽ 13 ՇՈՒԿԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՐԹԱԿՆԵՐԸ
79. ՇԿԾ-ն ապահովում է ԷՄՇ-ի կազմակերպումը, այդ թվում՝ էլեկտրոնային հաղորդակցությունը, ԷՄՇ տարբեր հատվածներում առևտրի իրականացումը, Գործարքների կնքումը և հաշվարկների կատարումը։
80. Յուրաքանչյուր ԷՄՇ մասնակից ՇԿԾ է մուտք գործում Շուկայի օպերատորի կողմից տրամադրված տոկենի միջոցով:
81. Տոկեններն ԷՄՇ մասնակիցներին տրամադրվում են առձեռն՝ հանձնման-ընդունման ակտի հիման վրա՝ յուրաքանչյուր մասնակցին 4 անվճար տոկեն, բացառությամբ ՎԷԱ կայանների, որոնց տրամադրվում է 2 անվճար տոկեն: Լրացուցիչ տոկեններ ԷՄՇ մասնակիցներին տրամադրվում են Շուկայի օպերատորի կողմից՝ վճարովի հիմունքներով՝ 50000 դրամ (ներառյալ ԱԱՀ) վճարի դիմաց:
(81-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
82. Վճարման փաստը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում Շուկայի օպերատորը լրացուցիչ տոկեն ձեռք բերելու համար ԷՄՇ մասնակցի դիմումը ստանալուց երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է համապատասխան քանակի տոկեն, իսկ բացակայության դեպքում՝ մերժում:
83. ՇԿԾ-ն պետք է օժտված լինի այնպիսի համակարգերով, որոնք կապահովեն՝
1) ՇԿԾ-ի անխափան և հուսալի աշխատանքը,
2) ծածկագիր գեներացնող սարքի և ծածկագիր գեներացնող ծրագրային ապահովման միջոցով օգտատիրոջ երկֆակտորային աուտենտիկացումը և գործողությունների վավերացումը,
3) ԷՄՇ մասնակիցների հաղորդակցությունը,
4) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված փաստաթղթերի կիրառումը,
5) հաշվառման ակտերի դուրսգրումը, ծանուցված և վճարված էլեկտրոնային հաշիվների գրանցումը,
6) ԷՄՇ տարբեր հատվածներում ներկայացված Հայտերում տվյալների համապատասխանության գնահատումը և հնարավոր թերությունների մասին զգուշացումները,
7) ԷՄՇ տարբեր հատվածներում իրականացման ընթացքում գտնվող Գործարքների և գնման բոլոր Հայտերի՝ երաշխիքով ապահովված լինելու համապատասխանության գնահատումը և առկա երաշխիքային գումարի անբավարար լինելու դեպքում՝ մասնակցի Հայտ ներկայացնելու հնարավորության ավտոմատ սահմանափակումը,
8) ՇԿԾ-ում ամրագրված տեղեկատվության ամբողջականության և ոչնչացումներից պաշտպանումը,
9) երրորդ անձանց չթույլատրված մուտքի արգելումը,
10) բանկային երաշխիքով սահմանված գումարի մեծության ամրագրման միջոցով, Հայտերի ներկայացման և Գործարքների կնքման թույլատրելի սահմանաչափերի ավտոմատ կիրառումը,
11) առանձին էլեկտրոնային համակարգի վրա հիմնված, անվտանգության բարձր մակարդակ ունեցող և ՇԿԾ-ի գլխավոր ծրագրի հետ համապատասխանեցված պահուստավորման ծրագրի առկայությունը, որը ենթակա է գործարկման գլխավոր ծրագրի անսարքության կամ աշխատանքի ժամանակավոր խափանման դեպքում։
84. ՇԿԾ-ն նվազագույնը պետք է ներառի հետևյալ հարթակները․
1) Օգտատերերի տվյալների բազայի և կառավարման հարթակ,
2) Համակարգային կանխատեսումների հարթակ.
ա․ տարեկան հաշվեկշռի կանխատեսման մոդուլ,
բ․ պատրաստականության և կարգավարական տեղեկատվության կառավարման մոդուլ․
3) Ուղիղ պայմանագրերի շուկայի կառավարման հարթակ,
4) Օր-առաջ շուկայի կառավարման հարթակ,
5) Հաշվեկշռման շուկայի կառավարման և անհաշվեկշռույթների հաշվարկման հարթակ,
6) Գործարքների կառավարման հարթակ.
ա․ Գործարքների տեղաբաշխման մոդուլ,
բ․ կնքված Գործարքների մոդուլ․
7) Ֆինանսական գործառնությունների հարթակ.
ա․ Ֆինանսական երաշխիքների կառավարման մոդուլ,
բ․ Հաշվառման ակտերի դուրսգրման մոդուլ՝ ըստ ԷՄՇ հատվածների, բաղադրիչների, Առևտրային ժամանակահատվածների, Գործարքների, Գործարքի կողմերի, վճարումների և պարտավորությունների, ինչպես նաև ըստ Հաշվառման կետերի․
8) Տեղեկատվության և հաղորդակցության հարթակ․
ա․ Ծանուցումների և հարցումների մոդուլներ,
բ․ Տեղեկատվական և վերլուծական մոդուլ,
գ․ ՇԿԾ օգտատերերի ծրագրային աջակցման մոդուլ:
85.ԷՄՇ առևտրի մասնակիցն իրավունք ունի մուտք գործելու միայն իրեն վերաբերող ՇԿԾ-ի հարթակներ և մոդուլներ։
86. Շուկայի օպերատորը պատասխանատու է ՇԿԾ շահագործման, անվտանգության, սպասարկման և կառավարման համար։
87.Շուկայի օպերատորն ու Համակարգի օպերատորն իրենց իրավասությունների սահմաններում պատասխանատու են ՇԿԾ-ում արտացոլված տեղեկատվության գաղտնիության պահպանման համար։
ԳԼՈՒԽ 14 ԷՄՇ ՄԱՍՆԱԿՑԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՔԱՐՏԸ
88. ԷՄՇ մասնակցի էլեկտրոնային վիրտուալ քարտը ներառվում է ՇԿԾ օգտատերերի բազայի հարթակում։
89. ՇԿԾ-ում գրանցված ԷՄՇ մասնակցի էլեկտրոնային վիրտուալ քարտը համապատասխանաբար պարունակում Է սույն գլխում սահմանված տեղեկատվությունը։ ԷՄՇ մասնակիցը պարտավոր է Շուկայի օպերատորին ծանուցել իր էլեկտրոնային վիրտուալ քարտում առկա տեղեկատվության անճշտությունների կամ տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Շուկայի օպերատորը վիրտուալ քարտում փոփոխությունները կատարում է կամ դրանց կատարումը մերժում է՝ ղեկավարվելով ԷՄՇ կանոնների 65-րդ և 66-րդ կետերով:
(89-րդ կետը լրաց. 27.04.22 N 166-Ն)
90. ԷՄՇ մասնակցի էլեկտրոնային վիրտուալ քարտի ընդհանուր պրոֆիլը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը․
1) անվանումը (անունը), պետական գրանցման համարը (նույնականացման քարտի տվյալները),
2) հարկ վճարողի հաշվառման համարանիշը (հանրային ծառայության համարանիշը),
3) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն,
4) ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է գտնվելու (հաշվառման) վայրի հասցեից),
5) էլեկտրոնային փոստի հասցեն,
6) հեռախոսահամարը,
7) բանկային տվյալները,
8) լիցենզիաները, եթե այդպիսիք պահանջվում են Օրենքով,
9) ԷՄՇ-ում հաշվեկշռման պատասխանատվության իրականացման եղանակը համաձայն ԷՄՇ կանոնների 46-րդ կետի,
10) ՇԿԾ օգտատերերի քանակը և տվյալները՝ ըստ վերապահված լիազորությունների,
11) ԷՄՇ ծառայություն մատուցողի դեպքում ԷՄՇ պայմանագրի ստորագրված օֆերտան, իսկ ԷՄՇ առևտրի մասնակցի դեպքում՝ ակցեպտի էլեկտրոնային օրինակը և ԷՄՇ-ում վերջինիս վերապահված գործառույթները,
12) ԷՄՇ հատվածները և բաղադրիչները, որոնցում ԷՄՇ տվյալ մասնակիցն իրավասու է գործունեություն իրականացնել:
(90-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
91. ԷՄՇ մասնակցի էլեկտրոնային վիրտուալ քարտն Արտադրողի դեպքում պարունակում է նաև հետևյալ տեղեկատվությունը․
1) տեղակայման հասցեն,
2) Հաշվառման համալիրների տվյալները ըստ յուրաքանչյուր Հաշվառման կետի,
3) էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով օգտագործվող էներգակրի տեսակը,
4) փաստացի դրվածքային հզորությունը, իսկ Օրենքով սահմանված կարգավորման ենթակա գործունեության դեպքում՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայով ամրագրված դրվածքային հզորությունը,
5) տեխնոլոգիական նվազագույն հզորությունը,
6) հզորության բարձրացման արագությունը,
7) հզորության նվազեցման արագությունը,
8) էլեկտրական ցանցին միացման մեկից ավելի Հաշվառման կետերի դեպքում՝ հզորությունը յուրաքանչյուր Հաշվառման կետում:
(91-րդ կետը խմբ. 27.04.22 N 166-Ն)
92. ԷՄՇ մասնակցի էլեկտրոնային վիրտուալ քարտը Որակավորված սպառողի դեպքում պարունակում է նաև հետևյալ տեղեկատվությունը․
1) սպառման համակարգի տեղակայման հասցեն,
2) Հաշվառման համալիրների տվյալները ըստ յուրաքանչյուր Հաշվառման կետի,
3) սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման հզորությունը,
4) էլեկտրական ցանցին միացման մեկից ավելի Հաշվառման կետերի դեպքում՝ հզորությունը յուրաքանչյուր Հաշվառման կետում,
5) բացառապես սեփական կարիքի բավարարման համար էլեկտրական էներգիայի արտադրության դեպքում՝ կայանի փաստացի դրվածքային հզորությունը:
(92-րդ կետը փոփ., լրաց. 27.04.22 N 166-Ն)
ԳԼՈՒԽ 15 ԷՄՇ ՄԱՍՆԱԿՑԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ
93. ԷՄՇ մասնակցի էլեկտրոնային հաշիվը բաղկացած է հետևյալ ենթահաշիվներից․
1) Վաճառող ենթահաշիվ․
2) Գնորդ ենթահաշիվ․
3) Ներկրող ենթահաշիվ․
4) Արտահանող ենթահաշիվ․
5) Հաշվեկշռման ենթահաշիվ։
94. Երաշխավորված մատակարարն ի թիվս ԷՄՇ կանոնների 93-րդ կետում նշված ենթահաշիվների ունի նաև «Երաշխավորված մատակարար ենթահաշիվը»։
95. ԷՄՇ մասնակցի էլեկտրոնային հաշվի ենթահաշիվներից յուրաքանչյուրը ներառում է տվյալներ վերջինիս կողմից իրականացված գործարքների վերաբերյալ յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար՝ ըստ ԷՄՇ հատվածների և բաղադրիչների, այդ թվում․
1) Էլեկտրական էներգիայի քանակը, որի գնման կամ վաճառքի նպատակով ԷՄՇ մասնակիցը Գործարքներ է կնքել՝ ըստ ԷՄՇ հատվածների և բաղադրիչների,
2) կնքված Գործարքների վավերացման վերաբերյալ ԷՄՇ կանոններով նախատեսված դեպքերում՝ Շուկայի օպերատորի և Համակարգի օպերատորի հաստատումները,
3) էլեկտրական էներգիայի քանակը՝ ըստ Հաշվառման համալիրների տվյալների, որն ԷՄՇ մասնակիցը փաստացի գնել կամ վաճառել է,
4) էլեկտրական էներգիայի քանակի ժամային տարբերությունները, որոնք առաջացել են ԷՄՇ մասնակցի կնքած և փաստացի իրականացրած Գործարքների արդյունքում,
5) ԷՄՇ մասնակցի կնքած և փաստացի իրականացրած Գործարքների արդյունքում էլեկտրական էներգիայի քանակի ժամային տարբերությունների գները և դրանց աճողական հանրագումարը,
6) ՀՊԿԻ, ՀՊԿԼ, ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի՝ Էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու, ինչպես նաև ծառայություններ ստանալու համար երաշխիքային թույլատրելի սահմանաչափերը և մնացորդները։
ԲԱԺԻՆ 5
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 16 ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
96. Էլեկտրաէներգետիկական համակարգի տարեկան հաշվեկշռի պլանավորումն ուղղված է․
1) գնահատելու Էլեկտրաէներգետիկական համակարգի ներքին շուկայի պահանջարկը բավարարելու հնարավորությունը՝ դիտարկելով առաջարկի և պահանջարկի ժամային հաշվեկշիռը բոլոր կայունացված ռեժիմների համար՝ համակարգի բնականոն աշխատանքի պայմաններում,
2) նվազագույն ծախսերով բավարարել ներքին շուկայի պահանջարկը՝ ապահովելով համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշները, ինչպես նաև ՀԱԻՐ և ՀԱՎՐԱ միջհամակարգային փոխհոսքերի ժամային գրաֆիկները,
3) կազմել ԿԷԱ կայանների արտադրության գրաֆիկները՝ ԷՄՇ կանոնների 108-րդ կետի համաձայն Հանձնաժողովի կողմից հաստատման նպատակով,
4) գնահատել հաշվեկշռման համար անհրաժեշտ հզորությունների առկայությունը,
5) գնահատել միջհամակարգային (ներառյալ՝ տարանցիկ) հոսքերի իրագործելիությունը։
(96-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
97. ԷՀՏՀ-ն կազմում է Համակարգի օպերատորը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի պահանջարկի և առաջարկի վերաբերյալ իր կողմից մշակված կանխատեսումները և գնահատականները, միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի թողունակության վերաբերյալ առկա տեղեկատվությունը, ինչպես նաև ԷՄՇ մասնակիցներից և այլ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի լիազորված մարմիններից ստացված տվյալները։
98. Յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 1-ը ԷՄՇ կանոնների 99-րդ կետում նշված ԷՄՇ մասնակիցները Համակարգի օպերատորին են ներկայացնում Հաղորդման և/կամ Բաշխման ցանցեր իրենց կողմից էլեկտրական էներգիայի կանխատեսվող առաքման և սպառման գրաֆիկները՝ հաջորդ օրացուցային տարվա բոլոր 12 ամիսների համար՝ ժամային կտրվածքով։
99. ԷՄՇ մասնակիցները Համակարգի օպերատորին են ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը․
1) Շուկայի օպերատորը ներկայացնում է կանխատեսվող ժամային արտահանման և ներկրման գրաֆիկները՝ տարեկան կտրվածքով, ներառյալ տարանցումը,
2) Արտադրողները (բացառությամբ ՎԷԱ և ՊԷԱ կայանների) ներկայացնում են․
ա․ Արտադրության ժամային գրաֆիկները, սեփական կարիքների և կորուստների համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պահանջարկը յուրաքանչյուր կայանի համար առանձին՝ տարեկան կտրվածքով, եթե այն բաղկացած է մի քանի կայաններից։ Ընդ որում տարեկան կամ սեզոնային կարգավորման ջրամբարներ ունեցող ՀԷԿ-երի արտադրության գրաֆիկները կազմվում են այդ ՀԷԿ-երի տարեկան միջին պատմական արտադրության հիման վրա։ Բազմամյա կարգավորման ջրամբարներ ունեցող ՀԷԿ-երի արտադրության գրաֆիկները կազմվում են էլեկտրական էներգիայի երաշխավորված արտադրության հիման վրա՝ հաշվի առնելով տարվա սկզբում կանխատեսվող հիդրոլոգիական իրավիճակը և տվյալ ՀԷԿ-ի ջրամբարում պարունակվող ջրի պաշարները։ Ոռոգման ռեժիմների կանխատեսումն ԷՀՏՀ-ի դիտարկվող ժամանակահատվածում համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ։ Գետերի բնական հոսքի կանխատեսումներն ԷՀՏՀ-ի դիտարկվող ժամանակահատվածի համար պատրաստվում են հաշվի առնելով հիդրոլոգիական իրավիճակի փոփոխման բազմամյա միտումները և օդերևութաբանական ծառայության կանխատեսումները,
բ․ ԷՀՏՀ դիտարկվող ժամանակահատվածում ԷՀՑ կանոնների համաձայն ներկայացված տեխնիկական բնութագրերի փոփոխության դեպքում՝ դրա վերաբերյալ համապատասխան հիմնավորում։
3) Երաշխավորված մատակարարը ներկայացնում է՝
ա․ ԷՄՇ բոլոր միացման հանգույցներում իր սպառողների բեռի և Օրենքով սահմանված ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների արտադրության ժամային գրաֆիկները՝ վերջիններիս դեպքում հիմնվելով նաև տեղակայված հզորությունների մեծությունների վրա,
բ․ ՎԷԱ և ՊԷԱ կայանների արտադրության ժամային գրաֆիկները.
4) Բաշխողը ներկայացնում է Բաշխման ցանցի կորուստների և սեփական կարիքների կանխատեսումը, որը պատրաստվում է ԷԲՑ կանոնների պահանջներին համապատասխան.
5) Մատակարարը ներկայացնում է ԷՄՇ բոլոր միացման հանգույցներում իր բեռի ժամային գրաֆիկները.
6) Որակավորված սպառողը ներկայացնում է ԷՄՇ բոլոր միացման հանգույցներում իր բեռի, և, առկայության դեպքում իր՝ բացառապես սեփական կարիքի համար էլեկտրական էներգիա արտադրող կայանի արտադրության ժամային գրաֆիկները։
7) (ենթակետն ուժը կորցրել է 27.04.22 N 166-Ն)
(99-րդ կետը խմբ., լրաց. 05.01.22 N 1-Ն, խմբ., փոփ. 27.04.22 N 166-Ն)
100. ԷՄՇ կանոնների 99-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը Համակարգի օպերատորին ներկայացնելու նպատակով յուրաքանչյուր տարի մինչև սեպտեմբերի 1-ը Երաշխավորված մատակարարին են ներկայացնում․
1) ՊԷԱ կայանները՝ ԷՄՇ կանոնների 99-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը,
2) նախորդ օրացուցային տարում Հաղորդման կամ Բաշխման ցանցին միացված 10 ՄՎտ և ավելի դրվածքային հզորություն ունեցող սպառողները, բացառությամբ Որակավորված սպառողների՝ իրենց բեռի ժամային գրաֆիկները։
(100-րդ կետը խմբ. 01.09.21 N 321-Ն, լրաց. 27.04.22 N 166-Ն)
101. Համակարգի օպերատորն ԷՀՏՀ-ի դիտարկվող ժամանակահատվածում պետք է հաշվի առնի նոր կայանների կանխատեսվող էլեկտրական էներգիայի արտադրությունը և շահագործումից դուրս եկող կայանների հզորությունները։
ԳԼՈՒԽ 17 ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
102. Համակարգի օպերատորը ՇԿԾ-ի միջոցով յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 20-ը յուրաքանչյուր ԷՄՇ մասնակցի ներկայացնում է ԷՀՏՀ նախագիծը։ ԷՄՇ մասնակիցները պարտավոր են 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել կամ Համակարգի օպերատորին ներկայացնել իրենց առարկությունները ներկայացված ԷՀՏՀ նախագծի վերաբերյալ։ Համակարգի օպերատորն իրավունք ունի հաշվի առնել կամ մերժել ԷՀՏՀ նախագծի վերաբերյալ ներկայացված ցանկացած առաջարկ՝ ելնելով համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման նկատառումից։ Մերժման դեպքում Համակարգի օպերատորն ՇԿԾ-ի միջոցով տեղեկացնում է այդ մասին ԷՄՇ մասնակցին՝ ներկայացնելով նաև իր պատճառաբանված հիմնավորումները։ Բոլոր առաջարկությունները, մերժումները և դրանց հիմնավորումները Համակարգի օպերատորը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին և Հանձնաժողովին։
103. Համակարգի օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համաձայնեցնել և Հանձնաժողով ու ԷՄՇ մասնակիցներին ներկայացնել ԷՀՏՀ-ն։
104. Հանձնաժողովն ԷՀՏՀ-ն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում կարող է Համակարգի օպերատորից պահանջել տրամադրել պարզաբանումներ, ներառյալ՝ վերանայել ԷՀՏՀ-ն, եթե այն չի համապատասխանում Օրենքի, Հանձնաժողովի իրավական ակտերի պահանջներին կամ պարունակում է չհիմնավորված գնահատականներ։
105. ԷՄՇ կանոնների 104-րդ կետով սահմանված դեպքերում Համակարգի օպերատորն անհրաժեշտ պարզաբանումները տրամադրում է ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
106. ԷՄՇ մասնակիցները մինչև նոյեմբերի 15-ը կարող են Հանձնաժողով ներկայացնել ԷՀՏՀ հստակեցման վերաբերյալ իրենց առաջարկությունները։
107. Հիմք ընդունելով ԷՄՇ կանոնների 96-րդ և 104-րդ կետերի պահանջները՝ Հանձնաժողովն ԷՀՏՀ-ի վերջնական տարբերակի վերաբերյալ իր դիրքորոշումը Համակարգի օպերատորին է հայտնում մինչև դեկտեմբերի 15-ը։ Համակարգի օպերատորը Հանձնաժողովի դիրքորոշումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հաստատում և ԷՀՏՀ-ն հրապարակում է ՇԿԾ-ում։
108. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 15-ը հաստատում է․
1) ԿԷԱ կայանների կողմից ԿՈՒՊ բաղադրիչում պարտադիր վաճառքի ենթակա էլեկտրական էներգիայի չափաքանակները,
2) Տնօրինելի և Պայմանագրային հզորությունները՝ ՀԷԱ կայանների համար և ՊՄԳ-ով նախատեսված լինելու դեպքում՝ ՊԷԱ կայանների համար։
(108-րդ կետը խմբ. 28.12.22 N 561-Ն)
ԲԱԺԻՆ 6
ԱՌԵՎՏՈՒՐՆ ԷՄՇ-ՈՒՄ
ԳԼՈՒԽ 18 ԷՄՇ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
109. ԷՄՇ-ն բաղկացած է հետևյալ հատվածներից՝
1) Ուղիղ պայմանագրերի շուկա,
2) Օր առաջ շուկա,
3) Հաշվեկշռման շուկա։
110. Ուղիղ պայմանագրերի շուկան բաղկացած է հետևյալ բաղադրիչներից՝
1) երկարաժամկետ պայմանագրերի բաղադրիչ,
2) կարգավորվող բաղադրիչ,
3) չկարգավորվող բաղադրիչ։
111. (կետն ուժը կորցրել է 28.12.22 N 561-Ն)
112. (կետն ուժը կորցրել է 27.04.22 N 166-Ն)
ԳԼՈՒԽ 19 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԵՎՏՈՒՐՆ ՈՒՂԻՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՈՒՄ
113. Ուղիղ պայմանագրերի շուկայի երկարաժամկետ պայմանագրերի բաղադրիչում (այսուհետ՝ ԵՐՊ բաղադրիչ) առևտուրն իրականացվում է մի կողմից ՊԷԱ և ՎԷԱ կայանների, ՀԾՄ-ի (Հանձնաժողովի սահմանված ամսական չափաքանակով) և մյուս կողմից Երաշխավորված մատակարարի միջև։
(113-րդ կետը լրաց., փոփ. 28.12.22 N 561-Ն)
114. (կետն ուժը կորցրել է 28.12.22 N 561-Ն)
115. ՊԷԱ և ՎէԱ կայաններն ԷՄՇ այլ հատվածներում կամ բաղադրիչներում էլեկտրական էներգիա վաճառելու իրավունք չունեն, բացառությամբ ԷՄՇ կանոնների 128-րդ կետով նախատեսված դեպքի։ Վերջիններիս կողմից Երաշխավորված մատակարարին վաճառվող էլեկտրական էներգիայի գները կարգավորվում են Հանձնաժողովի կողմից։
(115-րդ կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
116. (կետն ուժը կորցրել է 28.12.22 N 561-Ն)
117. ՊԷԱ կայանների հզորությունների առևտուրն իրականացվում է ԵՐՊ բաղադրիչում և ներառում է Համակարգի օպերատորի կողմից ԷՀՑ կանոնների համաձայն պատվիրված հզորությունները։
ԳԼՈՒԽ 20 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԵՎՏՈՒՐՆ ՈՒՂԻՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՈՒՄ
118. ԿՈՒՊ բաղադրիչում առևտուրն իրականացվում է մի կողմից ԿԷԱ կայանների, մյուս կողմից Երաշխավորված մատակարարի, Մատակարարների, Որակավորված սպառողների, ինչպես նաև Հաղորդողի միջև։ ՄԱԻ-ները և ՄԷԱ կայանները ԿՈՒՊ բաղադրիչում առևտրին չեն մասնակցում:
(118-րդ կետը փոփ. 28.12.22 N 561-Ն)
119. ԿՈՒՊ բաղադրիչում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և ԷՄՇ կանոնների 108-րդ կետի համաձայն Հանձնաժողովի կողմից հաստատված ԿՈՒՊ բաղադրիչում պարտադիր վաճառքի համար սահմանված ամսական էլեկտրական էներգիայի չափաքանակների հիման վրա։
120. Յուրաքանչյուր ամիս՝ ամսվա 20-ից մինչև ամսվա 25-ը ընկած ժամանակահատվածում, Երաշխավորված մատակարարը, Մատակարարները, Որակավորված սպառողները, ինչպես նաև Հաղորդողը ՇԿԾ-ի միջոցով Շուկայի օպերատորին են ներկայացնում հաջորդ ամսվա ԿՈՒՊ բաղադրիչում էլեկտրական էներգիայի գնման իրենց Հայտերը, որոնք պետք է պարունակեն պահանջվող էլեկտրական էներգիայի քանակի մասին տեղեկատվություն՝ բեռի ժամային գրաֆիկի տեսքով։ Այն դեպքերում, երբ Երաշխավորված մատակարարը, Մատակարարները, Որակավորված սպառողները, ինչպես նաև Հաղորդողն էլեկտրական էներգիայի գնման Հայտերը ներկայացրել են սույն կետով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա վերջիններս չեն մասնակցում ԿՈՒՊ բաղադրիչի տվյալ ամսվա էլեկտրական էներգիայի առևտրին։
(120-րդ կետը փոփ. 28.12.22 N 561-Ն)
121. Էլեկտրական էներգիայի գնման Հայտում նշված էլեկտրական էներգիայի քանակը չի կարող գերազանցել վերջիններիս նախորդ երեք տարիների՝ նույն ամսում բոլոր Հաշվառման կետերում գումարային սպառված էլեկտրական էներգիայի միջին քանակը։ Այն դեպքերում, երբ վերջին երեք տարիների համար էլեկտրական էներգիայի սպառման ամսական քանակի մասին տվյալները բացակայում են, ապա՝
1) հաշվի են առնվում վերջին երկու, իսկ դրա բացակայության դեպքում՝ վերջին մեկ տարվա նույն ամսվա տվյալները,
2) Հաղորդման կամ Բաշխման ցանցին նոր միացած սպառողների դեպքում՝ միացման դիմումին կից ներկայացված փաստաթղթերում ու միացման պայմանագրում նշված՝ կանխատեսվող էլեկտրական էներգիայի սպառման ծավալների մասին ամսական տվյալները։
122. ԿՈՒՊ բաղադրիչում մասնակցող ԷՄՇ առևտրի մասնակիցը նախքան ԷՄՇ կանոնների 120-րդ կետով սահմանված ժամկետը լրանալն իրավունք ունի փոփոխել կամ չեղարկել ներկայացրած Էլեկտրական էներգիայի գնման հայտը:
123. Շուկայի օպերատորը Հանձնաժողովի սահմանած տվյալ ամսվա համար ԿՈՒՊ բաղադրիչում ԿԷԱ կայանների և ՀԾՄ-ի կողմից պարտադիր վաճառքի ենթակա էլեկտրական էներգիան ԷՄՇ կանոնների 120-րդ կետով սահմանված ժամկետից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ՇԿԾ-ի միջոցով բաշխում է Հայտ ներկայացրած Երաշխավորված մատակարարի, Մատակարարների, Որակավորված սպառողների, ինչպես Հաղորդողի միջև հետևյալ կերպ․
1) եթե գնման Հայտերում նշված էլեկտրական էներգիայի գումարային քանակը գերազանցում է ԿԷԱ կայանների կողմից հաջորդ ամսվա ընթացքում վաճառքի ենթակա էլեկտրական էներգիայի քանակը, ապա այդ էլեկտրական էներգիան գնման Հայտ ներկայացրած մասնակիցների միջև բաշխվում է վերջիններիս գնման հայտերում նշված էլեկտրական էներգիայի քանակների համամասնությամբ,
2) եթե գնման Հայտերում նշված էլեկտրական էներգիայի գումարային քանակն ավելի փոքր է ԿԷԱ կայանների կողմից հաջորդ ամսվա ընթացքում վաճառքի ենթակա էլեկտրական էներգիայի քանակից, ապա գնման Հայտ ներկայացրած մասնակիցներից յուրաքանչյուրի Հայտը բավարարվում է ըստ դրանում նշված էլեկտրական էներգիայի քանակի,
3) առաջին հերթին բաշխվում է Հանձնաժողովի կողմից սահմանած ցածր սակագնով գործող կայանների կողմից վաճառվող էլեկտրական էներգիան, այնուհետև՝ ավելի բարձր սակագին ունեցող կայանների կողմից վաճառվող էլեկտրական էներգիան,
4) վաճառված էլեկտրական էներգիան գնորդների միջև բաշխելիս կիրառվում է մաթեմատիկական կլորացում, իսկ եթե դրա արդյունքում վաճառված կամ գնված էլեկտրական էներգիան գերազանցել է հայտերում նշված քանակը, ապա իրականացվում է մաթեմատիկական կլորացում պակասորդով:
124. Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոնների 123-րդ կետի համաձայն ԿՈՒՊ բաղադրիչում պարտադիր վաճառքի ենթակա Էլեկտրական էներգիայի քանակն ԷՄՇ առևտրի մասնակիցների միջև բաշխելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, հաշվառված Գործարքներին համապատասխան՝ ԷՄՇ մասնակիցների էլեկտրոնային վիրտուալ քարտերի համապատասխան ենթահաշիվներում հաշվեգրում է մասնակիցների՝ միմյանց առաքման ենթակա էլեկտրական էներգիայի քանակների և վճարման ենթակա գումարների մասին տվյալները։
125. ԿՈՒՊ բաղադրիչում ԿԷԱ կայանների կողմից պարտադիր վաճառքի ենթակա, սակայն չպահանջված, ինչպես նաև ԿՈՒՊ բաղադրիչում պարտադիր վաճառքի ենթակա չափաքանակից ավելի արտադրված էլեկտրական էներգիան ներառվում է ՕԱՇ վաճառքի ենթակա էլեկտրական էներգիայի քանակի մեջ, բացառությամբ ԷՄՇ կանոնների 54.1-ին կետով նախատեսված դեպքի։
(125-րդ կետը փոփ., լրաց. 28.12.22 N 561-Ն)
126. ԿՈՒՊ բաղադրիչում ԿԷԱ կայանների կողմից պարտադիր վաճառքի ենթակա, սակայն չպահանջված էլեկտրական էներգիան ՕԱՇ փակումից հետո կարող է վաճառվել ՉՈՒՊ բաղադրիչում, այդ թվում արտահանվել ԷՄՇ կանոնների 27-րդ գլխով սահմանված կարգով։
(126-րդ կետը փոփ. 28.12.22 N 561-Ն)
127. ԿՈՒՊ բաղադրիչում կնքված Գործարքներից շեղումների դեպքում Շուկայի օպերատորը և Գործարքի կողմ հանդիսացող ԷՄՇ մասնակիցները ղեկավարվում են ԷՄՇ կանոնների 25-րդ և 26-րդ գլուխներով սահմանված կարգավորումներով:
ԳԼՈՒԽ 21 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԵՎՏՈՒՐՆ ՈՒՂԻՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՈՒՄ
128. ՉՈՒՊ բաղադրիչում առևտուրն իրականացվում է ՄԷԱ կայանների, ՀԾՄ-ի, ՄԱԻ-ների, Երաշխավորված մատակարարի, Մատակարարների, Որակավորված սպառողների, Հաղորդողի, ՊՄԳ-ով նախատեսված դեպքերում՝ ՊԷԱ կայանի (Հանձնաժողովի սահմանված ամսական չափաքանակի, իսկ այն ՊԷԱ կայանի փաստացի առաքած էլեկտրական էներգիայի ծավալը գերազանցելու դեպքում` փաստացի առաքած ծավալի չափով), ինչպես նաև ԿԷԱ կայանների (ԷՄՇ կանոնների 132-րդ կետով նախատեսված դեպքում) միջև։
(128-րդ կետը փոփ. 27.04.22 N 166-Ն, 28.12.22 N 561-Ն)
129. ՉՈՒՊ բաղադրիչում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է բացառապես ՉՈՒՊ բաղադրիչի մասնակիցների միջև կնքված Գործարքների հիման վրա։ Այդ Գործարքների շրջանակում էլեկտրական էներգիայի առուվաճառքի նախատեսվող քանակների մասին ՉՈՒՊ բաղադրիչի մասնակիցները պարտավոր են ԷՄՇ կանոնների 130-րդ կետի համաձայն տեղեկացնել Համակարգի օպերատորին և Շուկայի օպերատորին։
130. ՉՈՒՊ բաղադրիչում էլեկտրական էներգիայի գնման Գործարքն ուժի մեջ մտնելու նպատակով՝ Գործարք կնքած մասնակիցները պարտավոր են Գործարքը կնքելուց հետո ոչ ուշ քան 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ այն դեպքերում երբ Գործարքն ենթադրում է առևտուր ՕՐԱ համար, ապա մինչև Առևտրային օրվան նախորդող օրը (այսուհետ՝ ՕՐԱՆ) ժամը 16։59-ն ներառյալ ՇԿԾ-ի միջոցով հաստատել վաճառվող և գնվող Էլեկտրական էներգիայի քանակի մասին տեղեկությունը: ՉՈՒՊ բաղադրիչում կնքված Գործարքների մասին Համակարգի օպերատորը և Շուկայի օպերատորը տեղեկացվում են ՇԿԾ-ի միջոցով՝ ավտոմատ:
(130-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն)
131. ՉՈՒՊ բաղադրիչում կնքված Գործարքը կարող է փոփոխվել կամ գործողությունը դադարեցվել այն կնքած ԷՄՇ մասնակիցների կողմից ցանկացած ժամանակ, իսկ այն դեպքում երբ Գործարքն ենթադրում է առևտուր ՕՐԱ համար, ապա մինչև Առևտրային օրվան նախորդող օրը ժամը 16։59-ը ներառյալ: Գործարքի փոփոխությունը կամ դրա գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում ՇԿԾ-ի միջոցով Գործարքի կողմերի հաստատումից հետո: ՉՈՒՊ բաղադրիչում կնքված Գործարքների փոփոխության կամ դադարեցման մասին Համակարգի օպերատորը և Շուկայի օպերատորը տեղեկացվում են ՇԿԾ-ի միջոցով՝ ավտոմատ:
(131-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն)
132. ԿԷԱ կայանները և Երաշխավորված մատակարարը ԷՄՇ կանոնների 160-րդ կետով սահմանված կարգով ՕԱՇ-ի արդյունքների հրապարակումից հետո, իրավունք ունեն ՕԱՇ չպահանջված էլեկտրական էներգիան վաճառել ՉՈՒՊ բաղադրիչում ՕՐԱՆ ժամը 15։30-ից մինչև 16։59-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։
(132-րդ կետը փոփ. 28.12.22 N 561-Ն)
132.1. Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոնների 133-րդ կետում նշված ժամկետում մերժում է Գործարքի հաշվառումը, եթե այն հակասում է ԷՄՇ կանոններով սահմանված կարգավորումներին։
(132.1-ին կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
133. Շուկայի օպերատորը ՉՈՒՊ բաղադրիչի մասնակիցների Գործարքը՝ ԷՄՇ կանոնների 130-րդ և 131-րդ կետերի համաձայն իրեն ներկայացվելուց հետո ոչ ուշ քան 1 ժամվա ընթացքում՝
1) հաշվառում է ՇԿԾ-ում որպես կողմերի միջև կնքված Գործարք,
2) հաշվառված Գործարքին համապատասխան մասնակիցների էլեկտրոնային վիրտուալ քարտերի համապատասխան ենթահաշիվներին հաշվեգրում է մասնակիցների՝ միմյանց առաքման ենթակա էլեկտրական էներգիայի քանակների մասին տվյալները, առանց վճարման ենթակա գումարների մասին տվյալների։
(133-րդ կետը փոփ. 28.12.22 N 561-Ն)
134. Էլեկտրական էներգիայի ներկրումը և արտահանումն ԷՄՇ ՉՈՒՊ բաղադրիչից իրականացվում է ԷՄՇ կանոնների 27-րդ գլխով սահմանված կարգով։
135. ՉՈՒՊ բաղադրիչում կնքված Գործարքներից շեղումների դեպքում Շուկայի օպերատորը և Գործարքի կողմ հանդիսացող ԷՄՇ մասնակիցները ղեկավարվում են ԷՄՇ կանոնների 25-րդ և 26-րդ գլուխներով սահմանված կարգավորումներով։
ԳԼՈՒԽ 22 ՕՐ ԱՌԱՋ ՇՈՒԿԱ
136. ՕԱՇ-ում առևտուրն իրականացվում է ՄԷԱ կայանների, ԿԷԱ կայանների, ՄԱԻ-ների, Երաշխավորված մատակարարի, Մատակարարների, Որակավորված սպառողների, ինչպես նաև Հաղորդողի միջև։
(136-րդ կետը փոփ. 28.12.22 N 561-Ն)
137. ՕԱՇ-ում առևտուրն իրականացվում է ժամային կտրվածքով, իսկ գնվող ու վաճառվող էլեկտրական էներգիայի քանակներն ու գները որոշվում են ՇԿԾ միջոցով՝ ԷՄՇ կանոնների 23-րդ գլխով սահմանված կարգով։
138. ՕԱՇ-ի բոլոր գործողություններն իրականացվում են հաջորդող մեկ Առևտրային օրվա համար և ավարտվում են ՕՐԱՆ՝ սույն Բաժնում սահմանված ժամկետներում։
139. ԷՄՇ մասնակիցների կողմից ՕԱՇ ներկայացվող վաճառքի Հայտերի գները չեն կարող հավասար լինել կամ գերազանցել Հանձնաժողովի կողմից սահմանված ՀԾՄ առավելագույն գինը, իսկ ԿԷԱ կայանների դեպքում՝ քսան տոկոսով ավելի լինել Հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի սակագնից կամ ունենալ բացասական արժեք։ Նման Հայտերը մերժվում են Շուկայի օպերատորի կողմից։
(139-րդ կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
140. ՕԱՇ մասնակիցները կարող են ներկայացնել հետևյալ տեսակի Հայտեր․
1) վաճառքի Հայտ՝ պարզ կամ աստիճանական,
2) գնման Հայտ՝ պարզ կամ աստիճանական։
141. ՕԱՇ մասնակիցների վաճառքի և գնման Հայտերը պետք է պարունակեն․
1) պարզ Հայտերի դեպքում մեկ գին ՕՐԱ յուրաքանչյուր Առևտրային ժամանակահատվածում գնվող կամ վաճառվող էլեկտրական էներգիայի համար՝ ներկայացված հետևյալ կերպ․
ա․ Էլեկտրական էներգիայի գինը մեկ հարյուրերորդական միավոր ճշտությամբ արտահայտված ՀՀ դրամ/կՎտժ-ով,
բ․ Էլեկտրական էներգիայի քանակը՝ արտահայտված կՎտժ-ով․
2) պարզ Հայտը կարող է ներկայացվել նաև առանց գնանշման, որտեղ.
ա․ վաճառքի Հայտի դեպքում նշվում է միայն վաճառվող էլեկտրական էներգիայի քանակը, որի դեպքում Հայտի գինը ընդունվում է հավասար զրոյի,
բ․ գնման Հայտի դեպքում նշվում է միայն պահանջվող էլեկտրական էներգիայի քանակը, որի դեպքում Հայտի գինը ընդունվում է հաշվեկշռման ծառայության մատուցման համար Հանձնաժողովի սահմանած առավելագույն գնին հավասար․
3) աստիճանական Հայտերի դեպքում էլեկտրական էներգիայի գնման կամ վաճառքի խմբաքանակից կախված տարբեր գին-քանակ զույգեր ՕՐԱ Առևտրային ժամանակահատվածի ընթացքում։ Նման գնման կամ վաճառքի Հայտը կարող է ներառել մինչև հինգ խմբաքանակ։ Ընդ որում, Էլեկտրական էներգիայի վաճառքի գինը յուրաքանչյուր հաջորդ խմբաքանակի համար պետք է բարձր լինի նախորդից, մինչդեռ էլեկտրական էներգիայի գնման գինը յուրաքանչյուր խմբաքանակի համար պետք է ցածր լինի նախորդից։ Միևնույն ժամանակ էլեկտրական էներգիայի գնման կամ վաճառքի Հայտերում գին-քանակ զույգերը պետք է լինեն միմյանցից անկախ այնպես, որ վաճառողը կարողանա վաճառել, իսկ գնորդը կարողանա գնել ցանկացած գին-քանակ զույգ առանձին: Վաճառքի և գնման Հայտերը պետք է ներառեն սույն կետի 1-ին ենթակետի ա և բ պարբերություններում նշված տեղեկատվությունն առաջարկվող խմբաքանակներից յուրաքանչյուրի համար։
142. Էլեկտրական էներգիայի ներկրումը և արտահանումն ՕԱՇ-ում իրականացվում է ԷՄՇ կանոնների 27-րդ գլխով սահմանված կարգով։
142.1. Երաշխավորված մատակարարը էլեկտրական էներգիայի ավելցուկ ունենալու դեպքում այն առաջնահերթության կարգով վաճառում է ՕԱՇ-ում։
(142.1-ին կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
ԳԼՈՒԽ 23 ՕԱՇ ՔԼԻՐԻՆԳԸ
143. ՕԱՇ քլիրինգի նպատակով ԷՄՇ մասնակիցների կողմից ներկայացվող գնման և վաճառքի բոլոր Հայտերն ագրեգացվում են այնպես, որ ՕՐԱ յուրաքանչյուր Առևտրային ժամանակահատվածի համար ձևավորվի առաջարկի և պահանջարկի մեկական գումարային կոր։ Առաջարկի գումարային կորը ստացվում է միացնելով յուրաքանչյուր գնային քայլով առաջարկվող բոլոր վաճառքի Հայտերի քանակությունները, իսկ պահանջարկի գումարային կորը՝ միացնելով յուրաքանչյուր գնային քայլով պահանջվող բոլոր գնման Հայտերի քանակությունները։
144. Այն դեպքում, երբ տվյալ Առևտրային ժամանակահատվածի առաջարկի և պահանջարկի գումարային կորերը հատվում են, ապա այդ ժամանակահատվածի Քլիրինգային գինը, ինչպես նաև ամբողջությամբ, մասամբ բավարարված կամ չբավարարված Հայտերը որոշվում են ԷՄՇ կանոնների 146-151-րդ կետերի համաձայն։
145. Այն դեպքում, երբ տվյալ Առևտրային ժամանակահատվածի առաջարկի և պահանջարկի գումարային կորերը չեն հատվում, ապա այդ ժամանակահատվածի Քլիրինգային գինը, ինչպես նաև ամբողջությամբ, մասամբ բավարարված կամ չբավարարված Հայտերը որոշվում են ԷՄՇ կանոնների 152-155-րդ կետերի համաձայն։
146. Այն դեպքում, երբ գումարային առաջարկի և գումարային պահանջարկի կորերը հատվում են միայն գնային մեկ կետում և քանակական մեկից ավել կետերում, իսկ սահմանային Վաճառքի հայտի քանակը հավասար է սահմանային Գնման Հայտի քանակին, ապա․
1) Քլիրինգային գինն Առևտրային օրվա տվյալ ժամանակահատվածի համար հավասար է հատման կետում ձևավորված գնին,
2) վաճառքի Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը հավասար է կամ ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
3) վաճառքի Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
4) գնման Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը հավասար է կամ բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
5) գնման Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
6) Շուկայի բավարարված քանակը հավասար է բոլոր բավարարված վաճառքի Հայտերի ընդհանուր քանակին, որը հավասար է գնման Հայտերի քանակին։
147. Այն դեպքում, երբ գումարային առաջարկի և գումարային պահանջարկի կորերը հատվում են միայն մեկ կետում, իսկ սահմանային վաճառքի Հայտի քանակը գերազանցում է սահմանային գնման Հայտի քանակը, ապա․
1) Քլիրինգային գինն Առևտրային օրվա տվյալ ժամանակահատվածի համար հավասար է հատման կետի գնին, որը որոշվում է սահմանային վաճառքի Հայտով,
2) Վաճառքի Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
3) Վաճառքի Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
4) Սահմանային վաճառքի Հայտը մասամբ բավարարվում է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնով այն քանակի չափով, որը բավարարվում է սահմանային գնման Հայտով։ Եթե սահմանային վաճառքի Հայտը հավաքական է, այսինքն ձևավորվել է տարբեր ԷՄՇ մասնակիցների կողմից ներկայացված՝ նույն գին ունեցող վաճառքի Հայտերից, ապա գնման Հայտերը բավարարելու համար էլեկտրական էներգիայի մնացորդային քանակը բաշխվում է այդ մասնակիցների միջև՝ յուրաքանչյուր վաճառքի Հայտում սահմանված քանակի համամասնությամբ,
5) գնման Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
6) գնման Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
7) Շուկայի բավարարված քանակը հավասար է բոլոր բավարարված գնման Հայտերի ընդհանուր քանակին։
148. Այն դեպքում, երբ գումարային առաջարկի և գումարային պահանջարկի կորերը հատվում են գնային մեկ կետում և քանակական մեկից ավել կետերում, իսկ սահմանային վաճառքի Հայտի քանակը գերազանցում է սահմանային գնման Հայտի քանակը, ապա․
1) Քլիրինգային գինն Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի համար հավասար է հատման կետերում ձևավորված գնին,
2) վաճառքի Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
3) Վաճառքի Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
4) Սահմանային վաճառքի Հայտը մասամբ բավարարվում է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնով այն քանակի չափով, որը բավարարվում է սահմանային գնման Հայտով։ Եթե սահմանային վաճառքի Հայտը հավաքական է, այսինքն ձևավորվել է տարբեր ԷՄՇ մասնակիցների կողմից ներկայացված նույն գին ունեցող վաճառքի Հայտերից, ապա գնման Հայտերը բավարարելու համար էլեկտրական էներգիայի մնացորդային քանակը բաշխվում է այդ մասնակիցների միջև՝ յուրաքանչյուր վաճառքի Հայտում սահմանված քանակի համամասնությամբ,
5) Գնման Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը հավասար է կամ բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
6) Գնման Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
7) Շուկայի բավարարված քանակը հավասար է բոլոր բավարարված վաճառքի հայտերի ընդհանուր քանակին։
(148-րդ կետը փոփ. 28.12.22 N 561-Ն)
149. Այն դեպքում, երբ գումարային առաջարկի և գումարային պահանջարկի կորերը հատվում են միայն մեկ կետում, իսկ սահմանային գնման Հայտի քանակը գերազանցում է սահմանային վաճառքի Հայտի քանակը, ապա․
1) Քլիրինգային գինն Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի համար հավասար է հատման կետի գնին, որը որոշվում է սահմանային գնման Հայտով,
2) վաճառքի Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
3) Վաճառքի Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
4) Սահմանային գնման Հայտը մասամբ բավարարվում է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնով այն քանակի չափով, որը բավարարվում է սահմանային վաճառքի Հայտով։ Եթե սահմանային գնման Հայտը հավաքական է, այսինքն ձևավորվել է տարբեր ԷՄՇ առևտրի մասնակիցների կողմից ներկայացված՝ նույն գին ունեցող գնման Հայտերից, ապա վաճառքի հայտերը բավարարելու համար էլեկտրական էներգիայի մնացորդային քանակը բաշխվում է այդ մասնակիցների միջև՝ յուրաքանչյուր գնման Հայտում սահմանված քանակի համամասնությամբ,
5) Գնման Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
6) Գնման Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
7) Շուկայի բավարարված քանակը հավասար է բոլոր բավարարված վաճառքի Հայտերի ընդհանուր քանակին։
150. Այն դեպքում, երբ գումարային առաջարկի և գումարային պահանջարկի կորերը հատվում են գնային մեկ կետում և քանակական մեկից ավել կետերում, իսկ սահմանային գնման Հայտի քանակը գերազանցում է սահմանային վաճառքի Հայտի քանակը, ապա․
1) Քլիրինգային գինն Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի համար հավասար է հատման կետերում ձևավորված գնին,
2) Վաճառքի Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը հավասար է կամ ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնին,
3) Վաճառքի Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
4) Սահմանային գնման Հայտը մասամբ բավարարվում է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնով այն քանակի չափով, որը բավարարվում է սահմանային վաճառքի Հայտով։ Եթե սահմանային գնման Հայտը հավաքական է, այսինքն ձևավորվել է տարբեր ԷՄՇ մասնակիցների կողմից ներկայացված՝ նույն գին ունեցող գնման Հայտերից, ապա վաճառքի Հայտերը բավարարելու համար էլեկտրական էներգիայի մնացորդային քանակը բաշխվում է այդ մասնակիցների միջև՝ յուրաքանչյուր գնման Հայտում սահմանված քանակի համամասնությամբ,
5) գնման Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
6) գնման Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
7) Շուկայի բավարարված քանակը հավասար է բոլոր բավարարված վաճառքի Հայտերի ընդհանուր քանակին։
151. Այն դեպքում, երբ գումարային առաջարկի և գումարային պահանջարկի կորերը հատվում են մեկից ավել գնային կետում և քանակական մեկ կետում, իսկ գնման Հայտի քանակը հավասար է վաճառքի հայտի քանակին, ապա.
1) Քլիրինգային գինն Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակաշրջանի համար որոշվում է սահմանային վաճառքի Հայտով,
2) վաճառքի Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը հավասար է կամ ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
3) վաճառքի Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
4) գնման Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
5) գնման Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը հավասար է կամ ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
6) Շուկայի բավարարված քանակը հավասար է բավարարված վաճառքի Հայտերի ընդհանուր քանակին, որն էլ իր հերթին հավասար է բավարարված գնման Հայտերին: ԷՄՇ մասնակիցների կողմից ներկայացված գնման և վաճառքի Հայտերը, որոնք հանգեցնում են ՕԱՇ-ում ընդհանուր բավարարված քանակի աճին, անկախ գնից՝ չեն բավարարվում:
152. Այն դեպքում, երբ գումարային առաջարկի և գումարային պահանջարկի կորերը չեն հատվում, քանի որ սահմանային վաճառքի Հայտի քանակը չի բավարարում որևէ գնման Հայտի քանակը վաճառքի Հայտում նշված գնով, ապա լրացուցիչ զրոյական քանակ-գին զույգը, որը հավասար է համապատասխան գնման Հայտին, համարվում է սահմանային վաճառքի Հայտ։ Նման դեպքերում ՕԱՇ քլիրինգն իրականացվում է հետևյալ կարգով.
1) Քլիրինգային գինն Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի համար հավասար է հատման կետի գնին, որը որոշվում է սահմանային գնման Հայտով,
2) Վաճառքի Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
3) Վաճառքի Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
4) Սահմանային գնման Հայտը մասամբ բավարարվում է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնով այն քանակի չափով, որը բավարարվում է սահմանային վաճառքի Հայտով։ Եթե սահմանային գնման Հայտը հավաքական է, այսինքն ձևավորվել է տարբեր ԷՄՇ մասնակիցների կողմից ներկայացված՝ նույն գին ունեցող գնման Հայտերից, ապա վաճառքի Հայտերը բավարարելու համար էլեկտրական էներգիայի մնացորդային քանակը բաշխվում է այդ մասնակիցների միջև՝ յուրաքանչյուր գնման Հայտում սահմանված քանակի համամասնությամբ,
5) գնման Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
6) գնման Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
7) Շուկայի բավարարված քանակը հավասար է բոլոր բավարարված վաճառքի Հայտերի ընդհանուր քանակին։
153. Այն դեպքում, երբ գումարային առաջարկի և գումարային պահանջարկի կորերը չեն հատվում, քանի որ սահմանային գնման Հայտի գինը գերազանցում է սահմանային վաճառքի Հայտին և սահմանային վաճառքի Հայտի քանակը հավասար է սահմանային գնման Հայտի քանակին, ապա ՕԱՇ քլիրինգն իրականացվում է հետևյալ կարգով.
1) Քլիրինգային գինն Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի համար որոշվում է սահմանային վաճառքի Հայտով,
2) վաճառքի Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը հավասար է կամ ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
3) վաճառքի Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
4) Սահմանային վաճառքի Հայտը մասամբ բավարարվում է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնով այն քանակի չափով, որը բավարարվում է սահմանային գնման Հայտով։ Եթե սահմանային վաճառքի Հայտը հավաքական է, այսինքն ձևավորվել է տարբեր ԷՄՇ մասնակիցների կողմից ներկայացված՝ նույն գին ունեցող վաճառքի Հայտերից, ապա գնման Հայտերը բավարարելու համար էլեկտրական էներգիայի մնացորդային քանակը բաշխվում է այդ մասնակիցների միջև՝ յուրաքանչյուր վաճառքի Հայտում սահմանված քանակի համամասնությամբ,
5) Գնման Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
6) Գնման Հայտը չի բավարարվում, եթե դրա գինը ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնից,
7) Շուկայի բավարարված քանակը հավասար է բոլոր բավարարված վաճառքի Հայտերի ընդհանուր քանակին, որն էլ իր հերթին հավասար է բավարարված գնման Հայտերին։
154. Այն դեպքում, երբ գումարային առաջարկի և պահանջարկի կորերը չեն հատվում, քանի որ սահմանային գնման Հայտի գինն ավելի բարձր է քան սահմանային վաճառքի Հայտինը, իսկ սահմանային վաճառքի Հայտի քանակը գերազանցում է սահմանային գնման Հայտի քանակը, ապա.
1) Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գինը որոշվում է սահմանային վաճառքի Հայտով,
2) վաճառքի Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակաշրջանի Քլիրինգային գնից,
3) վաճառքի հայտը չի բավարարվում, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակաշրջանի Քլիրինգային գնից,
4) Սահմանային վաճառքի Հայտը մասամբ բավարարվում է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակահատվածի Քլիրինգային գնով այն քանակի չափով, որը բավարարվում է սահմանային գնման Հայտով։ Եթե սահմանային վաճառքի Հայտը հավաքական է, այսինքն ձևավորվել է տարբեր ԷՄՇ մասնակիցների կողմից ներկայացված՝ նույն գին ունեցող վաճառքի Հայտերից, ապա գնման Հայտերը բավարարելու համար էլեկտրական էներգիայի մնացորդային քանակը բաշխվում է այդ մասնակիցների միջև՝ յուրաքանչյուր վաճառքի Հայտում սահմանված քանակի համամասնությամբ,
5) Գնման Հայտն ամբողջությամբ բավարարվում է, եթե դրա գինը բարձր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակաշրջանի Քլիրինգային գնից,
6) Գնման Հայտը չի բավարարվում, եթե դրա գինն ավելի ցածր է Առևտրային օրվա տվյալ Առևտրային ժամանակաշրջանի Քլիրինգային գնից,
7) Շուկայի բավարարված քանակը հավասար է բոլոր բավարարված գնման Հայտերի ընդհանուր քանակին։
155. Եթե գումարային առաջարկի և գումարային պահանջարկի կորերը չեն հատվում, քանի որ առաջին վաճառքի Հայտի գինը գերազանցում է առաջին գնման Հայտի գինը, ապա Շուկայի օպերատորը տեղեկացնում է մասնակիցներին, որ ՕԱՇ-ը չի բավարարվում։
ԳԼՈՒԽ 24 ՕԱՇ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ
156. ՕԱՇ Հայտերի ներկայացումը մեկնարկում է ՕՐԱՆ ժամը 10։29-ից մինչև ՕՐԱՆ ժամը 12։59-ը ներառյալ, որն ՕԱՇ մուտքի փակման ժամն է։
157. ԷՄՇ առևտրի մասնակիցները մինչև ՕԱՇ մուտքի փակումն իրավունք ունեն փոփոխել կամ չեղարկել ներկայացված Հայտերը։ ԷՄՇ առևտրի մասնակիցների ՕԱՇ հայտերի գնային առաջարկները ՇԿԾ-ում Շուկայի օպերատորի համար տեսանելի են դառնում միայն ՕՐԱՆ ժամը 14:29-ից հետո։
(157-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
158. Շուկայի օպերատորը ՇԿԾ միջոցով մասնակիցների կողմից Հայտերում նշված էլեկտրական էներգիայի գնման և վաճառքի քանակի տվյալների հիման վրա իրականացնում է ՕԱՇ Հայտերի համապատասխանության գնահատում և մինչև ՕՐԱՆ ժամը 13։59-ը ներառյալ հաստատում կամ ՕԱՇ մասնակցին է ուղարկում Հայտը շտկելու առաջարկ՝ համապատասխան հիմնավորումներով։ Շուկայի օպերատորի կողմից ՕԱՇ Հայտը շտկելու առաջարկ ստացած մասնակիցները մինչև ՕՐԱՆ 14։29-ը ներառյալ պարտավոր են Շուկայի օպերատորին ներկայացնել Հայտի վերջնական տարբերակը։
159. Շուկայի օպերատորն ՕՐԱՆ ժամը 14։30-ին ստացված բոլոր Հայտերի հիման վրա ՇԿԾ-ի միջոցով իրականացնում է ՕԱՇ քլիրինգը։
160. ՕՐԱՆ մինչև ժամը 14:59-ը ներառյալ Շուկայի օպերատորը ՇԿԾ-ում և իր պաշտոնական կայքում հրապարակում է ՕԱՇ Քլիրինգային գները և էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի Գործարքների մասին ամփոփ տվյալները՝ ըստ Առևտրային օրվա Առևտրային ժամանակահատվածների։
161. ՕԱՇ արդյունքներով բավարարված վաճառքի և գնման Հայտ ներկայացված ԷՄՇ առևտրի մասնակիցների միջև Գործարքները համարվում են կնքված ԷՄՇ կանոնների 160-րդ կետում նշված ժամկետից։
162. ՕԱՇ գործարքները կնքվում են այնպես, որ ՕԱՇ յուրաքանչյուր ԷՄՇ առևտրի մասնակցի վաճառած Էլեկտրական էներգիայի քանակը բաշխվի գնորդների միջև գնված էլեկտրական էներգիայի քանակությունների համամասնությամբ ըստ Առևտրային օրվա Առևտրային ժամանակահատվածների։ Ընդ որում գնորդների միջև էլեկտրական էներգիայի քանակի բաշխման ընթացքում կիրառվում է մաթեմատիկական կլորացում, իսկ եթե դրա արդյունքում վաճառված կամ գնված էլեկտրական էներգիան գերազանցել է հայտերում նշված քանակը, ապա իրականացվում է մաթեմատիկական կլորացում պակասորդով։ Եթե նշված հաշվարկի արդյունքում ՕԱՇ-ում առաջացել է Քլիրինգային գնով վաճառված էլեկտրական էներգիայի ավելցուկ, ապա ավելի մեծ քանակի էլեկտրական էներգիա վաճառած և վաճառքի հայտն առաջինը ներկայացրած մասնակցի մնացորդը մեկական միավորով բաշխվում է ավելի մեծ քանակությամբ էլեկտրական էներգիա գնած և գնման հայտն առաջինը ներկայացրած մասնակիցների միջև ըստ առաջնահերթության՝ մինչև ավելցուկի ամբողջական բաշխումը։ Նույն մոտեցումը կիրառվում է, երբ ՕԱՇ-ում առաջացել է Քլիրինգային գնով վաճառված էլեկտրական էներգիայի պակասորդ։
163. Շուկայի օպերատորը ՇԿԾ-ի միջոցով հաշվառելով ՕԱՇ կնքված Գործարքները, ՕՐԱՆ մինչև ժամը 19։59-ը ներառյալ ԷՄՇ մասնակիցների էլեկտրոնային վիրտուալ քարտերին հաշվեգրում է վաճառված և գնված էլեկտրական էներգիայի քանակը և արժեքներն ըստ ՕՐԱՆ Առևտրային ժամանակահատվածների։
164. ՕԱՇ-ում կնքված Գործարքներից շեղումների դեպքում Շուկայի օպերատորը և Գործարքի կողմ հանդիսացող ԷՄՇ մասնակիցները ղեկավարվում են ԷՄՇ կանոնների 25-րդ և 26-րդ գլուխներով սահմանված կարգավորումներով։
ԳԼՈՒԽ 25 ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ՇՈՒԿԱ
165. Հաշվեկշռման շուկայում իրականացվում է Հաշվեկշռող էլեկտրական էներգիայի առևտուրը՝ մի կողմից ՀԾՄ-ի, մյուս կողմից ՀՊԿԽ և ՀՊԿԻ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի այլ մասնակիցների միջև։
(165-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
166. Հաշվեկշռման շուկան կարգավորվող շուկա է, որում իրականացված Գործարքները կնքվում են ՇԿԾ-ի միջոցով Շուկայի օպերատորի կողմից իրականացվող անհաշվեկշռույթների հաշվարկի արդյունքում։
167. ՀԾՄ-ն ՕՐԱՆ մինչև ժամը 15։29-ը ներառյալ ՇԿԾ-ում հրապարակում է ՕՐԱ իր կողմից հաշվեկշռման նպատակով էլեկտրական էներգիայի վաճառքի գինն Առևտրային բոլոր ժամանակահատվածների համար, եթե այն ցածր է Հանձնաժողովի կողմից սահմանած ՀԾՄ առավելագույն գնից։ ՕՐԱ համար ՀԾՄ հաշվեկշռման էլեկտրական էներգիայի գինն ընդունվում է հավասար Հանձնաժողովի սահմանած առավելագույն գնին, եթե ՀԾՄ-ն հաշվեկշռման նպատակով էլեկտրական էներգիայի վաճառքի գին չի հրապարակել։ ՀԾՄ-ն պարտավոր է ենթարկվել Համակարգի օպերատորի՝ ՕՐԱ պահանջարկի և առաջարկի հաշվեկշռման նպատակով տրված կարգավարական բոլոր կարգադրություններին։
(167-րդ կետը փոփ. 28.12.22 N 561-Ն)
168. ՀՊԿԻ և ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցներն անհաշվեկշռույթների արդյունքում առաջացած էլեկտրական էներգիայի ավելցուկը վաճառում, իսկ պակասորդը գնում են ՀԾՄ-ից՝ ԷՄՇ կանոններով սահմանված դեպքերում և կարգով։
ԳԼՈՒԽ 26 ԱՆՀԱՇՎԵԿՇՌՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
169. Անհաշվեկշռույթները հաշվարկվում են Շուկայի օպերատորի կողմից ՇԿԾ-ի միջոցով յուրաքանչյուր ՀՊԿԻ և ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի համար ըստ ՕՐԱ Առևտրային ժամանակահատվածների։
170. Յուրաքանչյուր ՀՊԿԻ, ՀՊԿԼ և ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակից, բացառությամբ Հաղորդողի ՕՐԱՆ մինչև ժամը 17։59-ը ներառյալ ՇԿԾ-ի միջոցով Համակարգի օպերատորին և Շուկայի օպերատորին է ներկայացնում ՕՐԱ ընթացքում առաքման, արտահանման, ներկրման, ինչպես նաև 10 ՄՎտ և ավել հզորությամբ Հաշվառման կետերում արտադրության և սպառման ենթակա էլեկտրական էներգիայի քանակները՝ ըստ բոլոր Հաշվառման կետերի և ՕՐԱ Առևտրային ժամանակահատվածների (այսուհետև՝ Գործարքների տեղաբաշխում)։
(170-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն)
171. Յուրաքանչյուր Առևտրային ժամանակահատվածի համար ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից ներկայացված Գործարքների տեղաբաշխումը պետք է համապատասխանի տվյալ մասնակցի էլեկտրոնային վիրտուալ քարտում նշված տեխնիկական բնութագրին՝ հաշվի առնելով նաև անպատրաստականության վերաբերյալ տեղեկատվությունը:
172. Համակարգի օպերատորը ՀՊԿԻ և ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցների կողմից ներկայացված Գործարքների տեղաբաշխման հիման վրա իրականացնում է համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների գնահատում հիմք ընդունելով ԷՀՑ կանոնների պահանջները։ Համակարգի օպերատորն իրավունք ունի առաջարկել ՀՊԿԻ և ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցներին վերանայել Գործարքների տեղաբաշխումը, երբ վերջիններիս կողմից առաջարկվող տարբերակը թույլ չի տալիս ապահովել համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները և դրանք հնարավոր չէ ԷՀՑ կանոններով սահմանված կարգով կարգավորել ՀԾՄ-ի միջոցով։
173. Այն դեպքում, երբ Համակարգի օպերատորը ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից առաջարկվող Գործարքների տեղաբաշխման փոփոխությունը համարում է անհրաժեշտ, ապա ՕՐԱՆ մինչև ժամը 19։29-ը ներառյալ ՇԿԾ-ի միջոցով տվյալ ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցին է ուղարկում Գործարքների տեղաբաշխման իր առաջարկվող տարբերակը՝ համապատասխան հիմնավորումներով։ ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցը պարտավոր է ընդունել և ՕՐԱ ընթացքում առաջնորդվել Համակարգի օպերատորի կողմից առաջարկված Գործարքների տեղաբաշխման տարբերակով։
174. Յուրաքանչյուր ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի անհաշվեկշռույթների զուտ ծավալը հաշվարկվում է Շուկայի օպերատորի կողմից՝ ՇԿԾ-ի միջոցով հետևյալ կերպ․
1) որոշվում է ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի Հաշվառման կետերից յուրաքանչյուրում ՕՐԱ փաստացի հաշվառված՝ առաքված, սպառված, արտահանված կամ ներկրված էլեկտրական էներգիայի քանակն ըստ Առևտրային ժամանակահատվածների,
2) որոշվում է ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի ՕՐԱ անհաշվեկշռույթների զուտ ծավալը՝ փաստացի հաշվառման տվյալները ըստ Առևտրային ժամանակահատվածների համեմատելով վերջիններիս կնքած Գործարքների հետ, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետի։ Ընդ որում, էլեկտրական էներգիայի միջսահմանային առևտրի արդյունքում առաջացած անհաշվեկշռույթների հաշվարկն իրականացվում է առանձին, իսկ հաշվարկված անհաշվեկշռույթները համամասնորեն բաշխվում են ներկրում և արտահանում իրականացրած ԷՄՇ մասնակիցների միջև կնքված Գործարքների համամասնությամբ՝ ժամային կտրվածքով։ Անհաշվեկշռույթների հաշվարկի ժամանակ նվազագույն չափման միավոր է ընդունվում 1 կՎտժ-ը, իսկ դրանից փոքր միավորները ենթարկվում են մաթեմատիկական կլորացման,
3) էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման Գործարքների դեպքում անհաշվեկշռույթ չի հաշվարկվում, եթե ԷՄՇ առևտրի մասնակցի Գործարքներից բխող անհաշվեկշռույթներ չեն առաջացել։
(174-րդ կետը լրաց. 05.01.22 N 1-Ն)
175. Յուրաքանչյուր ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցին վերագրվող անհաշվեկշռույթների դիմաց վճարումները հաշվարկվում են յուրաքանչյուր ՕՐԱ Առևտրային ժամանակահատվածի համար հետևյալ կերպ․
1) Եթե Առևտրային ժամանակահատվածում ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի անհաշվեկշռույթների զուտ ծավալը բացասական է, որի արդյունքում վերջինս էլեկտրական էներգիա է գնել ՀԾՄ-ից, ապա էլեկտրական էներգիայի այդ քանակի և ՕՐԱ յուրաքանչյուր Առևտրային ժամանակահատվածի համար ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից ԷՄՇ կանոնների 167-րդ կետի համաձայն սահմանված գնի արտադրյալին հավասար գումարը դեբետագրվում է վերջինիս հաշվեկշռման ենթահաշվին՝ որպես ՀԾՄ-ին վճարման ենթակա գումար։
2) Եթե Առևտրային ժամանակահատվածում ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի անհաշվեկշռույթների զուտ ծավալը դրական է, որի արդյունքում վերջինս էլեկտրական էներգիա է վաճառել ՀԾՄ-ին, ապա էլեկտրական էներգիայի այդ քանակի և ԷՄՇ ԿՈՒՊ բաղադրիչում վաճառքի համար սահմանված նվազագույն սակագնի արտադրյալին հավասար գումարը կրեդիտագրվում է վերջինիս հաշվեկշռման ենթահաշվին, որպես ՀԾՄ-ի կողմից վճարման ենթակա գումար։
176. Շուկայի օպերատորն անհաշվեկշռույթների համար ԷՄՇ կանոնների 175-րդ կետով սահմանված հաշվեգրումներն իրականացնում և տեղադրում է ՇԿԾ Առևտրային օրվան հաջորդող օրը (այսուհետ՝ ՕՐԱՀ) մինչև ժամը 08։59-ը ներառյալ։
ԳԼՈՒԽ 26.1. ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԵՎ ԵՐՐՈՐԴԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
(գլուխը լրաց. 28.12.22 N 561-Ն)
176.1. ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող ԷՄՇ մասնակիցները հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության դիմաց ՀԾՄ-ին են վճարում հզորության վճար՝ Հանձնաժողովի սահմանած դրույքով:
176.2. Հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության ամսական արժեքը որոշվում է՝
1) ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի (բացառությամբ Երաշխավորված մատակարարի) դեպքում՝ վերջինիս պրոֆիլում հաշվարկային ամսվա սկզբին ամրագրված ակտիվ հզորության ընդհանուր մեծության (հաշվի առած ԷՄՇ կանոնների 176.3-րդ կետի 1-ին ենթակետում ամրագրված մոտեցումը) և նշված ծառայության համար սահմանված վճարի արտադրյալով,
2) Երաշխավորված մատակարարի դեպքում՝ ԷՄՇ կանոնների 176.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ակտիվ հզորության մեծության և նշված ծառայության համար սահմանված վճարի արտադրյալով։
176.3. Հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության արժեքի որոշման նպատակով՝
1) ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի (բացառությամբ Երաշխավորված մատակարարի) յուրաքանչյուր առանձին սպառման համակարգի ակտիվ հզորության (առանց պահուստային միացումների հզորությունները) մեծությունն ընդունվում է տվյալ սակագնային տարվա սկզբում ԷՄՇ առևտրի մասնակցի պրոֆիլում տվյալ սպառման համակարգի համար ամրագրված մեծությանը հավասար, որը տվյալ սակագնային տարվա ընթացքում ենթակա չէ փոփոխման, բացառությամբ սույն կանոնների 247-րդ կետով նախատեսված դեպքերի,
2) Երաշխավորված մատակարարի սպառման համակարգի ակտիվ հզորության մեծությունը յուրաքանչյուր սակագնային տարվա համար Երաշխավորված մատակարարի ներկայացմամբ սահմանում է Հանձնաժողովը, որը տվյալ սակագնային տարվա ընթացքում ենթակա չէ փոփոխման, բացառությամբ սույն կանոնների 247-րդ կետով նախատեսված դեպքերի։ Երաշխավորված մատակարարի սպառման համակարգի ընդհանուր ակտիվ հզորությունը սահմանվում է ոչ բնակիչ սպառողների դեպքում Երաշխավորված մատակարարի մոտ ամրագրված սպառման համակարգի ակտիվ հզորությունների (առանց պահուստային միացումների հզորությունները) և բնակչության դեպքում նախորդ 12 ամիսների ընթացում առավելագույն սպառում ունեցող ամսվա միջին ակտիվ հզորության հանրագումարին հավասար։ Նշված հզորությունը յուրաքանչյուր հաջորդ սակագնային տարվա համար ենթակա է փոփոխման ոչ բնակիչ սպառողների մասով՝ Բաշխման ցանցին նոր միացած սպառողների սպառման համակարգերի ակտիվ հզորությունների (առանց պահուստային միացումների հզորությունների) ավելացման և Երաշխավորված մատակարարի հաշվեկշռման խմբից դուրս եկած սպառողների սպառման համակարգերի ակտիվ հզորությունների նվազեցման չափով։
ԳԼՈՒԽ 26.2. ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄԸ
(գլուխը լրաց. 28.12.22 N 561-Ն)
176.4. Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող բոլոր կայանները էլեկտրական էներգիան առաքում են Բաշխողին՝ պայմանագրի հիման վրա սույն գլխով սահմանված պայմաններով։
176.5. ԷՄՇ կանոնների 176.4-րդ կետի համաձայն Բաշխողին առաքված էլեկտրական էներգիան հաշվառում է Շուկայի օպերատորը՝ ԷՄՇ կանոնների 34-րդ գլխով սահմանված կարգով։
176.6. Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանների կողմից առաքած էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը Երաշխավորված մատակարարը կատարում է՝
1) ՊԷԱ կայանների և ՎԷԱ կայանների դեպքում՝ այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին առաջին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև հաջորդ հաշվարկային ամսվա 25-ը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված ՀԾՄ նվազագույն սակագնով, եթե ՊՄԳ-ով այլ բան սահմանված չէ,
2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված մյուս կայանների դեպքում՝ մինչև այդ կայանների՝ ՇԿԾ-ում գրանցմանը հաջորդող հաշվարկային ամսվա 25-ը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված ՀԾՄ նվազագույն սակագնով:
ԲԱԺԻՆ 7
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ, ՏԱՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽՀՈՍՔԵՐԸ
ԳԼՈՒԽ 27 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ
177. Էլեկտրական էներգիայի միջպետական առևտուրն իրականացվում է ԷՄՇ մասնակիցների կողմից էլեկտրական էներգիայի արտահանման կամ ԷՄՇ-ում վաճառքի կամ սեփական պահանջարկի բավարարման նպատակով էլեկտրական էներգիայի ներկրման վերաբերյալ օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ ուղիղ պայմանագրեր կնքելու միջոցով։
178. Էլեկտրական էներգիայի ներկրումն իրականացվում է Երաշխավորված մատակարարի, Մատակարարների, ՄԱԻ-ների, Որակավորված սպառողների և ՀԾՄ-ի կողմից հետևյալ դեպքերում․
1) Երաշխավորված մատակարարը և Մատակարարներն էլեկտրական էներգիան ներկրում են իրենց հաշվեկշռման խմբում գտնվող ԷՄՇ մասնակիցների կամ սպառողների էլեկտրական էներգիայի պահանջարկի բավարարման նպատակով,
2) ՄԱԻ-ներն էլեկտրական էներգիա ներկրում են իրենց հաշվեկշռման խմբում գտնվող ԷՄՇ մասնակիցների էլեկտրական էներգիայի պահանջարկի բավարարման, ինչպես նաև ՉՈՒՊ բաղադրիչում և ՕԱՇ-ում վաճառելու նպատակով,
3) Որակավորված սպառողներն էլեկտրական էներգիան ներկրում են իրենց պահանջարկի բավարարման նպատակով։
179. Էլեկտրական էներգիայի արտահանումն իրականացվում է ՄԱԻ-ների, ՄԷԱ կայանների, ԷՄՇ կանոններով նախատեսված դեպքերում նաև ՀԾՄ-ի և ԿԷԱ կայանների կողմից հետևյալ դեպքերում․
1) ՄԱԻ-ները, ՄԷԱ կայանները և ՀԾՄ-ն, ինչպես նաև ԿԷԱ կայանները կարող են արտահանել ԷՄՇ ՉՈՒՊ բաղադրիչում վաճառքի ենթակա էլեկտրական էներգիան,
2) ՄԱԻ-ները կարող են արտահանել ՕԱՇ բաղադրիչում վաճառքի ենթակա էլեկտրական էներգիան,
3) ՀԾՄ-ն կարող է արտահանել անհաշվեկշռույթների արդյունքում ԷՄՇ մասնակիցներից գնված էլեկտրական էներգիան:
(179-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
180. էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման Գործարք կնքած մասնակիցը պարտավոր է այն կնքվելուց հետո ոչ ուշ քան 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ այն դեպքերում երբ Գործարքն ենթադրում է առևտուր ՕՐԱ համար, ապա մինչև ՕՐԱՆ ժամը 16։59-ն ներառյալ՝ ՇԿԾ-ի միջոցով Համակարգի օպերատորին և Շուկայի օպերատորին ներկայացնել ներկրվող կամ արտահանվող Էլեկտրական էներգիայի քանակի մասին տեղեկատվություն՝ ժամային կտրվածքով՝ կցելով այդ նպատակով կնքված Գործարքը։
(180-րդ կետը փոփ., լրաց. 28.12.22 N 561-Ն)
181. էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման Գործարքը կարող է փոփոխվել կամ գործողությունը դադարեցվել այն կնքած ԷՄՇ մասնակիցների կողմից ցանկացած ժամանակ, իսկ այն դեպքում երբ Գործարքն ենթադրում է առևտուր ՕՐԱ համար, ապա մինչև ՕՐԱՆ ժամը 16։59-ն ներառյալ: Գործարքի փոփոխության կամ դրա գործողության դադարեցման մասին ԷՄՇ մասնակիցը ՇԿԾ-ի միջոցով տեղեկացնում է Համակարգի օպերատորին և Շուկայի օպերատորին՝ ներկայացնելով Գործարքի մյուս կողմի հաստատումը:
(181-րդ կետը փոփ. 28.12.22 N 561-Ն)
181.1. Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոնների 180-րդ և 181-րդ կետերում նշված տեղեկատվությունը ստանալու պահից ոչ ուշ, քան 1 ժամվա ընթացքում՝
1) Գործարքը ԷՄՇ կանոններին համապատասխանության դեպքում իրականացնում է ԷՄՇ կանոնների 133-րդ կետով նախատեսված գործողությունները,
2) մերժում է Գործարքի հաշվառումը, եթե՝
ա. Գործարքը չի համապատասխանում ԷՄՇ կանոններին,
բ. Գործարք կնքած մասնակիցը ՇԿԾ-ում չի կցել պայմանագիրը կամ պայմանագրում առկա տվյալները, այդ թվում՝ Գործարքի սկզբի և ավարտի ժամկետները կամ ժամային գրաֆիկը չեն համապատասխանում ՇԿԾ մուտքագրած տվյալներին,
գ. Համակարգի օպերատորի կողմից ՇԿԾ-ում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Գործարքի իրականացման պարագայում հնարավոր չի լինի ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները կամ բավարարել ներքին շուկայի պահանջարկը։
(181.1-ին կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
182. Էլեկտրական էներգիայի արտահանման և ներկրման մասին տվյալները պետք է ներառվեն ԷՄՇ կանոնների 170-րդ կետով նախատեսված Գործարքների տեղաբաշխման մեջ։
183. Շուկայի օպերատորը և Համակարգի օպերատորը ԷՄՇ կանոններով սահմանված կարգով համակարգում են Էլեկտրական էներգիայի միջպետական առևտրի իրականացման գործընթացը:
184. Էլեկտրական էներգիայի ներկրման դեպքում վաճառողն այն գնորդին է հանձնում Ներկրման կետում։
185. Էլեկտրական էներգիայի միջպետական առևտրի նպատակով կնքված էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման Գործարքներից շեղումների դեպքում Շուկայի օպերատորը և Գործարքի կողմ հանդիսացող ԷՄՇ մասնակիցները ղեկավարվում են ԷՄՇ կանոնների 25-րդ և 26-րդ գլուխներով սահմանված կարգավորումներով։
ԳԼՈՒԽ 28 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԱՆՑՈՒՄԸ
186. Էլեկտրական էներգիայի տարանցումն իրականացվում է ՄԱԻ-ների միջոցով տարանցիկ փոխադրման պատվիրատուի հետ կնքված պայմանագրի հիման վրա։
187. Էլեկտրական էներգիայի տարանցումը դիտարկվում է որպես ՄԱԻ-ի կողմից իրականացվող էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման միաժամանակյա տեղի ունեցող Գործարք և դրա նկատմամբ կիրառվում են ԷՄՇ կանոնների՝ էլեկտրական էներգիայի ներկրմանը և արտահանմանը վերաբերող բոլոր դրույթները հավասարապես, իսկ ԷՄՇ կանոնների 44-րդ կետով նախատեսված ԷՄՇ ծառայություններ մատուցողներին վճարումներում հաշվի չի առնվում ներկրված էլեկտրական էներգիայի քանակը։
188. Էլեկտրական էներգիայի տարանցման նպատակով կնքված էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման Գործարքներից շեղումների դեպքում Շուկայի օպերատորը և Գործարքի կողմ հանդիսացող ԷՄՇ մասնակիցները ղեկավարվում են ԷՄՇ կանոնների 25-րդ և 26-րդ գլուխներով սահմանված կարգավորումներով։
189. Տարանցիկ փոխադրումն իրականացվում է, երբ այն չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին, չի նվազեցնում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները և չի խոչընդոտում ՀԱԻՐ ուղղությամբ ՀԾՄ-ի արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումը։
190. Համակարգի օպերատորը կարող է դադարեցնել տարանցումը՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների նվազման կամ նվազման վտանգի դեպքում։
ԳԼՈՒԽ 29 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽՀՈՍՔԵՐԸ
191. Փոխհոսքերն իրականացվում են բացառապես ՀԾՄ-ի կողմից՝ ՀԱԻՐ ուղղությամբ՝ Հանձնաժողովի տրամադրած էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի, ինչպես նաև ՀԱԻՐ փոխհոսքերի պայմանագրի հիման վրա։
192. ՀԾՄ-ն փոխհոսքերի իրականացման նպատակով համապատասխան պայմանագրեր է կնքում Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի ու Հաղորդողի, իսկ Բաշխման ցանցն այդ նպատակով օգտագործելու դեպքում նաև Բաշխողի հետ։
193. ՀԾՄ-ն իր պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով իրավունք ունի ԷՄՇ կանոններում սահմանված դեպքերում ԷՄՇ-ում գնել էլեկտրական էներգիա։ ՀԱԻՐ փոխհոսքերի ապահովման նպատակով չի կարող գնվել Որոտանի կասկադի էլեկտրական էներգիան։
194. Փոխհոսքերի համակարգումն իրականացնում է Համակարգի օպերատորը։
(194-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
195. Համակարգի օպերատորը փոխհոսքերը սկսելու, ընդհատելու, վերսկսելու և դադարեցնելու մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել է ՀԾՄ-ին և Շուկայի օպերատորին ԷՄՇ կանոնների 180-րդ կետով սահմանված կարգով։
196. Համակարգի օպերատորը կարող է դադարեցնել փոխհոսքերը՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների նվազման կամ նվազման վտանգի դեպքում։
197. Արտառոց իրավիճակում ՀԱԻՐ կամ ՀԱՎՐԱ ուղղություններով փոխհոսքերն իրականացվում են ՀԾՄ-ի կողմից՝ համապատասխան պայմանագրերի հիման վրա:
(197-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
197.1. ԷՄՇ մասնակիցների կողմից ՀԱՎՐԱ ուղղությամբ էլեկտրական էներգիայի արտահանման կամ ներկրման գործարքների դեպքում էլեկտրական էներգիայի մատակարարումների շեղումների կարգավորումն իրականացվում է ՀԾՄ-ի կողմից՝ համապատասխան պայմանագրերի հիման վրա:
(197.1-ին կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
ԲԱԺԻՆ 8
ԷՄՇ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 30 ԷՄՇ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ
198. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու կամ արտահանելու, ինչպես նաև ծառայություններ ստանալու նպատակով ԷՄՇ առևտրի մասնակիցները, բացառությամբ Երաշխավորված մատակարարի, Արտադրողների, Հաղորդողի և ՀԾՄ-ի, Շուկայի օպերատորին ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ առևտրային բանկի կողմից տրամադրված երաշխիք՝ սույն գլխով, ԷՄՇ կանոնների 64-րդ կետով և ԷՄՇ Կանոնների N1 Հավելվածով սահմանված կարգով:
(198-րդ կետը լրաց. 05.01.22 N 1-Ն)
199. Երաշխիք տված բանկն ԷՄՇ առևտրի մասնակցի (պրինցիպալի) դիմումի համաձայն գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ հանդեպ, պրինցիպալի կողմից ԷՄՇ Կանոններով սահմանված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ որպես բենեֆիցիար հանդես եկող Շուկայի օպերատորի կողմից ներկայացված գրավոր պահանջի հիման վրա, անվիճելի և անառարկելի կարգով պահանջում նշված հաշվեհամարին վճարել դրամական գումար՝ երաշխիքի գումարի սահմաններում:
200. Բանկային երաշխիքի՝
1) գործողության ժամկետը չի կարող պակաս լինել 45 օրից,
2) մեծությունը չի կարող պակաս լինել հինգ միլիոն դրամից։
201. ԿՈՒՊ բաղադրիչում և ՕԱՇ-ում Հայտ ներկայացնելիս ԷՄՇ առևտրի մասնակցի բանկային երաշխիքի հասանելի մնացորդը ՇԿԾ-ում նվազեցվում է հետևյալ կերպ՝
1) ԿՈՒՊ բաղադրիչում գնման Հայտ ներկայացնելու դեպքում Հայտում նշված էլեկտրական էներգիայի քանակի և ԿՈՒՊ բաղադրիչում մասնակցող ԿԷԱ կայաններից ամենաբարձր սակագին ունեցող կայանի սակագնի արտադրյալի հարյուր հիսուն տոկոսի չափով,
2) ՕԱՇ-ում գնման Հայտ ներկայացնելու դեպքում Հայտում նշված էլեկտրական էներգիայի քանակի և հաշվեկշռման ծառայության մատուցման համար Հանձնաժողովի սահմանած առավելագույն սակագնի արտադրյալի չափով։
(201-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն)
202. ԿՈՒՊ բաղադրիչում և ՕԱՇ-ում Գործարքի կնքման դեպքում ԷՄՇ առևտրի մասնակցի բանկային երաշխիքի հասանելի մնացորդի ԷՄՇ կանոնների 201-րդ կետի համաձայն նվազեցված գումարը ՇԿԾ-ում ճշգրտվում է հետևյալ կերպ ՝
1) Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի արժեքի չափով,
2) Համակարգի օպերատորի ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հանձնաժողովի կողմից համակարգի օպերատորի ծառայության համար սահմանած սակագնի արտադրյալով,
3) Շուկայի օպերատորի ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հանձնաժողովի կողմից շուկայի օպերատորի ծառայության համար սահմանած սակագնի արտադրյալով,
4) Հաղորդողի ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հանձնաժողովի կողմից հաղորդման ծառայության համար սահմանած սակագնի արտադրյալով,
5) Բաշխողի ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի և նախորդ ամիս տվյալ ԷՄՇ առևտրի մասնակցի փաստացի ձևավորված բաշխման ծառայությունների միջին կշռված արժեքի չափով: Այն դեպքում, երբ տվյալ ԷՄՇ առևտրի մասնակցին նախորդ ամիս բաշխման ծառայություններ չեն մատուցվել, ապա երաշխիքի մեծությունը որոշվում է Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի և մասնակցի՝ բաշխման ցանցի հետ ունեցած Հաշվառման կետերում կիրառվող բաշխման ծառայությունների մատուցման սակագներից ամենաբարձրի արտադրյալով, և
6) Հաշվեկշռման ծառայության արժեքի չափով՝ որի մեծությունը որոշվում է Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի մեկ քսաներորդի և հաշվեկշռման ծառայության համար սահմանված առավելագույն սակագնի արտադրյալով:
(202-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն)
203. ՉՈՒՊ բաղադրիչում Գործարքի կնքման դեպքում ԷՄՇ առևտրի մասնակցի բանկային երաշխիքի հասանելի մնացորդը ՇԿԾ-ում նվազեցվում է հետևյալ կերպ՝
1) ԷՄՇ կանոնների 202-րդ կետի 2-5-րդ ենթակետերի համաձայն որոշված ծառայությունների ամսական արժեքի հանրագումարի չափով, բացառությամբ էլեկտրական էներգիայի ներկրման գործարքների, որոնց դեպքում երաշխիքը չի նվազեցվում,
2) ԷՄՇ կանոնների 202-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն որոշված Հաշվեկշռման ծառայության ամսական արժեքի չափով, բացառությամբ Էլեկտրական էներգիայի տարանցման, արտահանման և ներկրման գործարքների,
3) Էլեկտրական էներգիայի տարանցման, արտահանման և ներկրման Գործարքների դեպքում՝ տվյալ Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հաշվեկշռման ծառայության մատուցման համար Հանձնաժողովի սահմանած առավելագույն սակագնի արտադրյալի ամսական արժեքի չափով։
(203-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն)
204. ԷՄՇ մասնակցի ԷՄՇ կանոնների 202-րդ և 203-րդ կետերի համաձայն բանկային երաշխիքի նվազեցված գումարը ԿՈՒՊ բաղադրիչում, ՕԱՇ-ում և ՉՈՒՊ բաղադրիչում ԷՄՇ կանոնների 176-րդ կետի համաձայն Շուկայի օպերատորի կողմից անհաշվեկշռույթների հաշվեգրումներն իրականացնելուց հետո ՕՐԱՀ մինչև ժամը 09։59-ը ներառյալ ՇԿԾ-ում ճշգրտվում է հետևյալ կերպ՝
1) Համակարգի օպերատորի փաստացի մատուցած ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է ՕՐԱ համար փաստացի գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հանձնաժողովի կողմից համակարգի օպերատորի ծառայության համար սահմանած սակագնի արտադրյալով,
2) Շուկայի օպերատորի փաստացի մատուցած ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է ՕՐԱ համար փաստացի գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հանձնաժողովի կողմից շուկայի օպերատորի ծառայության համար սահմանած սակագնի արտադրյալով,
3) Հաղորդողի փաստացի մատուցած ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է ՕՐԱ համար փաստացի գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հանձնաժողովի կողմից հաղորդման ծառայության համար սահմանած սակագնի արտադրյալով,
4) Բաշխողի փաստացի մատուցած ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է ՕՐԱ համար փաստացի գնված էլեկտրական էներգիայի քանակի և ԷՄՇ առևտրի մասնակցի տվյալ միացման կետի բաշխման ծառայությունների մատուցման սակագնի արդյունքում ձևավորված բաշխման ծառայության արժեքի չափով, իսկ եթե ԷՄՇ մասնակիցը միացած է բաշխման ցանցի տարբեր լարման մակարդակներով, ապա տվյալ համապատասխանաբար՝ լարման մակարդակներով անցած էլեկտրական էներգիայի քանակի և տվյալ լարման մակարդակի համար սահմանված բաշխման ծառայությունների մատուցման սակագների արտադրյալի արդյունքում ձևավորված ծառայությունների արժեքի հանրագումարի չափով,
5) Հաշվեկշռման փաստացի մատուցած ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է ՕՐԱ համար ՀԾՄ-ից փաստացի գնած էլեկտրական էներգիայի արժեքի չափով։
(204-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն, փոփ. 28.12.22 N 561-Ն)
205. ԷՄՇ առևտրի մասնակցի բանկային երաշխիքի թույլատրելի սահմանաչափը կազմում է վերջինիս կողմից արդեն իսկ կնքված և չվճարված Գործարքների ու ձեռքբերված ծառայությունների, ինչպես նաև նոր կնքվող Գործարքների և ձեռքբերվող ծառայությունների արժեքի հանրագումարը:
206. Բանկային երաշխիքի առավելագույն թույլատրելի սահմանաչափը լրանալուն պես ԷՄՇ մասնակիցը զրկվում է ԷՄՇ-ում նոր Հայտեր ներկայացնելու ու Գործարքներ կնքելու իրավունքից։ Այն դեպքում, երբ տվյալ ԷՄՇ մասնակիցը Գործարքի շրջանակում գնված, ներկրված կամ արտահանված էլեկտրական էներգիայի ու մատուցված ծառայությունների դիմաց վաճառողների օգտին կատարել է բոլոր վճարումները, ապա վերջինիս կողմից Շուկայի օպերատորին ներկայացված բանկային երաշխիքն այդ չափով համարվում է պարտավորությունից ազատված, և ԷՄՇ տվյալ մասնակիցը դարձյալ ստանում է ԷՄՇ-ում նոր հայտեր ներկայացնելու ու Գործարքներ կնքելու իրավունք։ ԷՄՇ տվյալ մասնակցի կողմից Գործարքի շրջանակում վաճառողին ամբողջական կամ մասնակի վճարումներ կատարելու դեպքում տվյալ մասնակիցը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Շուկայի օպերատորին՝ ՇԿԾ-ի միջոցով ներկայացնելով վճարումը հաստատող փաստաթուղթ:
(206-րդ կետը լրաց. 05.01.22 N 1-Ն)
ԳԼՈՒԽ 31 ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ (ՀԱՇԻՎՆԵՐԻՑ) ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ
207. Երաշխավորված մատակարարը ԵՐՊ, ՕԱՇ և ՀԱՇ հատվածներում ու ԿՈՒՊ բաղադրիչում գնված էլեկտրական էներգիայի դիմաց 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողների ու ԷՄՇ ծառայություններ մատուցողների օգտին վճարումների երաշխավորումն ապահովվում է Հատուկ հաշվի (հաշիվների) և Հանձնաժողովի հետ համաձայնեցված բանկային երաշխիքի միջոցով` անհրաժեշտ երաշխիքային գումարի չափով` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու լրացուցիչ միջոց։ Երաշխիքը կազմում է ոչ պակաս, քան նախորդ տարվա միջին ամսական գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և ԷՄՇ-ից ձեռք բերված (բացառությամբ՝ Բաշխողի կողմից մատուցված) ծառայությունների ընդհանուր գումարի 10 տոկոսը։ Հատուկ հաշիվը (հաշիվները) սպասարկող բանկերի ընտրությունը համաձայնեցվում է Հանձնաժողովի հետ։
208. Հատուկ հաշվի (հաշիվների) սպասարկման պայմանագրերը և դրանցում, ինչպես նաև երաշխիքում կատարվող փոփոխությունները նախապես համաձայնեցվում են Հանձնաժողովի հետ։
209. Հատուկ հաշվի (հաշիվների) միջոցները կառավարվում են ԷՄՇ կանոններին և Երաշխավորված մատակարարին տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան։
210. Սպառված էլեկտրական էներգիայի դիմաց Սպառողների կողմից կատարվող կանխիկ դրամական վճարումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձանց (այսուհետ՝ վճարահաշվարկային կազմակերպություններ) կողմից, այդ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ Երաշխավորված մատակարարի հետ կնքած պայմանագրերի հիման վրա։ Համաձայն այդ պայմանագրերի՝ սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարներն առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են Հատուկ հաշվին (հաշիվներին), բացառությամբ “Հայփոստ” փակ բաժնետիրական ընկերության կողմից հավաքագրված գումարների, որոնք Երևան քաղաքում` մեկ, այլ քաղաքային համայնքներում` մինչև երկու և գյուղական համայնքներում` մինչև հինգ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են Հատուկ հաշվին (հաշիվներին)։ Սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարները, բացի Հատուկ հաշվից (հաշիվներից), որևէ այլ բանկային հաշիվների չեն կարող փոխանցվել, ինչն ամրագրվում է բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ Երաշխավորված մատակարարի կնքած պայմանագրերում։ Այդ պայմանագրերը և հետագայում դրանցում կատարվող փոփոխությունները ներկայացվում են Հանձնաժողովի համաձայնեցմանը։
211. Սպառված էլեկտրական էներգիայի դիմաց բանկային փոխանցում իրականացնելու դեպքում սպառողները դրամական միջոցները փոխանցում են միայն Երաշխավորված մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ներկայացված բանկային հաշվեհամարին, իսկ Երաշխավորված մատակարարը սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներին ներկայացվող հաշվարկային փաստաթղթերում, որպես բանկային հաշվեհամար, ամրագրում է միայն Հատուկ հաշիվներից կամ դրանց կից բացված տեխնիկական հաշիվներից (ենթահաշիվներից) որևէ մեկը։
212. Գնված էլեկտրական էներգիայի և ԷՄՇ-ից ձեռք բերված ծառայությունների դիմաց Երաշխավորված մատակարարի դրամային վճարումները կարող են իրականացվել միայն Հատուկ հաշվի (հաշիվների) միջոցով` Երաշխավորված մատակարարի վճարման հանձնարարագրերի հիման վրա։
213. Պայմանագրերով սահմանված ժամկետում Երաշխավորված մատակարարի կողմից վճարումներ չիրականացնելու դեպքում ԵՐՊ, ՕԱՇ և ՀԱՇ հատվածներում ու ԿՈՒՊ բաղադրիչում 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողները և ԷՄՇ ծառայություններ մատուցողները (բացառությամբ՝ Բաշխողի) կարող են դիմել երաշխիք տված բանկին՝ երաշխիքի սահմաններում իրենց պահանջները բավարարելու համար։ Երաշխիք տված բանկն այդ անձանց կողմից ներկայացված դիմումները քննության է առնում և համապատասխան որոշում ընդունում 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն դեպքում, երբ երաշխիքով սահմանված գումարը բավարար չէ ներկայացված դիմումներով պահանջվող և երաշխիք տված բանկի կողմից բավարարման ենթակա վճարումները կատարելու համար, Երաշխավորված մատակարարը պարտավոր է սույն կետում նշված՝ երաշխիք տված բանկի կողմից դիմումների քննության և համապատասխան որոշման ընդունման համար նախատեսված 5 աշխատանքային օրվա ընթացքում Հատուկ հաշիվը (հաշիվները) համալրել պակասող գումարի չափով և վճարել երաշխիք տված բանկին դիմումներ ներկայացրած անձանց՝ դիմումներով պահանջվող և բավարարման ենթակա մնացած (պակասող) գումարի չափով։ Երաշխիք տված բանկի կողմից դիմումները բավարարվելու դեպքում Երաշխավորված մատակարարը 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացնում նոր երաշխիք։
214. Հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարներն ամբողջությամբ, յուրաքանչյուր ամսվա 5-ից համարվում են գրավադրված ԵՐՊ, ՕԱՇ և ՀԱՇ հատվածներում և ԿՈՒՊ բաղադրիչում 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողների և ԷՄՇ ծառայություններ մատուցողների (բացառությամբ՝ Բաշխողի) օգտին` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու միջոց, որն ամրագրվում է Երաշխավորված մատակարարի և այդ անձանց միջև կնքվող գրավի պայմանագրում (պայմանագրերում)։ Մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող Արտադրողները, ԵՐՊ, ՕԱՇ և ՀԱՇ հատվածներում ու ԿՈՒՊ բաղադրիչում այլ վաճառողները, ԷՄՇ ծառայություններ մատուցողներից բացի այլ ծառայություններ մատուցողները Երաշխավորված մատակարարի հետ գրավի պայմանագրեր չեն կնքում։ Գրավի պայմանագիրը (պայմանագրերը), ինչպես նաև նրանում (նրանցում) կատարվող փոփոխությունները և լրացումները համաձայնեցվում են Հանձնաժողովի հետ։ Գրավադրման ընթացքում Հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրված գումարները ելքագրվում են նաև ներքին շուկայում վաճառելու նպատակով Երաշխավորված մատակարարի կողմից այլ անձանցից գնված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումներ կատարելու համար։ Գրավադրումը դադարում է Երաշխավորված մատակարարի կողմից նախորդ ամսվա վերջի դրությամբ գրավառուների նկատմամբ առկա դրամական պարտավորությունների ամբողջական կատարումից հետո։ Նշված գործառույթի իրականացումից հետո միայն Երաշխավորված մատակարարը կարող է տնօրինել Հատուկ հաշվում (հաշիվներում) առկա գումարներն ու փոխանցել միայն իր ընթացիկ հաշիվներին։
(214-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
215. Հատուկ հաշվին (հաշիվներին) կարող են մուտքագրվել միայն սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված կամ բացառապես Երաշխավորված մատակարարի ընթացիկ հաշիվներից փոխանցված գումարները, իսկ Հատուկ հաշվից (հաշիվներից) դրամական միջոցները կարող են ելքագրվել միայն ԵՐՊ, ՕԱՇ և ՀԱՇ հատվածներում ու ԿՈՒՊ բաղադրիչում էլեկտրական էներգիա վաճառողների և մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար, կամ ԷՄՇ կանոնների 214-րդ կետով սահմանված գրավադրման դադարեցման դեպքում՝ բացառապես Երաշխավորված մատակարարի ընթացիկ հաշիվներին։
216. ԷՄՇ կանոնների 215-րդ կետում նշված դրույթներն ամրագրվում են Հատուկ հաշվի (հաշիվների) սպասարկման պայմանագրում (պայմանագրերում)։
217. Երաշխավորված մատակարարը յուրաքանչյուր ամիս Հանձնաժողովի սահմանած ձևերին համապատասխան, Հատուկ հաշվի (հաշիվների) գումարների շարժի մասին հաշվետվություն է ներկայացնում Հանձնաժողով։
ԳԼՈՒԽ 31.1. ՀԾՄ-Ի ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(գլուխը լրաց. 28.12.22 N 561-Ն)
217.1. ՀԾՄ-ն հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության մատուցման համար ՀԷԱ կայանին (ՀԷԱ կայաններին) վճարումների երաշխավորումն ապահովելու նպատակով բացում է Հատուկ հաշիվ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկում։
217.2. Հատուկ հաշվի սպասարկման պայմանագիրը և դրանում կատարվող փոփոխությունները նախապես համաձայնեցվում են Հանձնաժողովի հետ։
217.3. Մատուցված հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության դիմաց ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ մասնակիցները վճարումները կատարում են ԷՄՇ կանոնների 38-րդ գլխով սահմանված կարգավորումների համաձայն։
217.4. Մատուցված հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության դիմաց ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ մասնակիցները դրամական միջոցները փոխանցում են միայն մատուցված ծառայությունների համար հաշվարկային փաստաթղթում ներկայացված բանկային հաշվեհամարին, իսկ ՀԾՄ-ն ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ մասնակիցների նշված ծառայության հաշվարկային փաստաթղթերում, որպես բանկային հաշվեհամար, ամրագրում է միայն Հատուկ հաշիվը։
217.5. Հատուկ հաշվին կարող են մուտքագրվել միայն մատուցված հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության դիմաց ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ մասնակիցներից հավաքագրված դրամական միջոցները, իսկ Հատուկ հաշվից դրամական միջոցները կարող են ելքագրվել միայն նշված ծառայության մատուցման համար ՀԷԱ կայանից (ՀԷԱ կայաններից) ձեռքբերված հզորության դիմաց վճարումներ կատարելու համար։
217.6. ԷՄՇ կանոնների 217.5-րդ կետում նշված դրույթներն ամրագրվում են Հատուկ հաշվի սպասարկման պայմանագրում։
ԲԱԺԻՆ 9
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 32 ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
218. Սույն բաժնով կանոնակարգվում են ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի հաշվառման հետ կապված հարաբերությունները։
219. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի Առևտրային հաշվառումը, Հաղորդման ցանցում փաստացի ռեժիմներով պայմանավորված էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկումը և Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի փաստացի կորուստների հաշվառումն իրականացնում է Շուկայի օպերատորը։
220. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի Առևտրային հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է ԷՄՇ մասնակիցների՝ Հաղորդման և Բաշխման ցանցերի հետ ունեցած Սահմանազատման կետերի համար` այդ կետերում տեղակայված Հաշվառման համալիրներից ստացված տվյալների հիման վրա։ Ընդ որում, առևտրային հաշվառքի սարքերի խափանման դեպքում Շուկայի օպերատորն էլեկտրական էներգիայի Առևտրային հաշվառումը կատարում է ԷՄՇ պայմանագրում ամրագրված վերստուգիչ հաշվառման համալիրներից ստացված տվյալների հիման վրա։
(220-րդ կետը խմբ. 05.01.22 N 1-Ն)
221. Շուկայի օպերատորը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տվյալների հավաստիության համար։
ԳԼՈՒԽ 33 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
222. Հաշվառքի կետերից տվյալների հավաքագրումն իրականացնում է Շուկայի օպերատորը` ԷՀԱՀ-ի համակարգի միջոցով։ Հաշվառման տվյալների նվազագույն չափման միավորը 1 կՎտժ-ն է, դրանից փոքր միավորները ենթարկվում են մաթեմատիկական կլորացման։
223. Հաշվառման տվյալների հավաքագրման նպատակով Շուկայի օպերատորն ապահովում է՝
1) ԷՀԱՀ-ի և օժանդակ ենթակառուցվածքների աշխատունակ վիճակը,
2) տվյալների հավաքագրումն Հաշվառման համալիրներից դեպի համակարգային սերվեր,
3) Հաշվառման տվյալների ՇԿԾ-ում իրական ժամանակում արտացոլումն Առևտրային օրվա բոլոր ժամանակահատվածների համար։
(223-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
224. ԷՄՇ մասնակիցներն ապահովում են ԷՀԱՀ-ում գրանցված Հաշվառման համալիրների հասանելիությունը և տվյալների անխոչընդոտ հավաքագրման հնարավորությունը Շուկայի օպերատորի կողմից, ինչպես նաև ապահովում են հաշվառման տվյալների հեռահաղորդակցության համար ծառայող սարքերի և սարքվածքների աշխատունակությունը։
(224-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
ԳԼՈՒԽ 34 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՄՈՏ
225. Արտադրողի առաքած էլեկտրական էներգիան հաշվառվում է յուրաքանչյուր կայանի համար առանձին։ Առևտրային Հաշվառման համալիրը պետք է տեղադրվի համաձայն ԷՀՑ կանոնների պահանջների։
226. Շուկայի օպերատորը պարտավոր է Արտադրողի առաքած կամ սպառած էլեկտրական էներգիան հաշվառել՝
1) Արտադրող-Հաղորդող Սահմանազատման կետում,
2) Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետում,
3) Արտադրող-սպառող Սահմանազատման կետում։
227. ԷՄՇ-ում ՊԷԱ կայանի Պայմանագրային հզորության Առևտրային հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է համաձայն ՊԷԱ կայանի և Երաշխավորված մատակարարի միջև կնքված պայմանագրի։ Պայմանագրային հզորությունները ենթակա են վճարման ՊԷԱ կայանի համար երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի դրույքի և հզորության ամսական վճարի սահմանման դեպքում։ Եթե հաշվարկային ամսվա համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված ՊԷԱ կայանի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա որպես վճարման ենթակա հզորություն հաշվառվում է դրանց միջին կշռույթային մեծությունը։
(227-րդ կետը փոփ. 27.04.22 N 166-Ն)
228. ՊԷԱ կայանի Տնօրինելի հզորության սահմանափակումները համարվում են Պայմանագրային հզորության խախտում և համապատասխան չափով ենթակա չեն վճարման։
ԳԼՈՒԽ 35 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՀԱՂՈՐԴՈՂԻ ԵՎ ԲԱՇԽՈՂԻ ՄՈՏ
229. Հաղորդողի հաղորդած էլեկտրական էներգիայի Հաշվառումը կատարվում է ինչպես Արտադրող-Հաղորդող, Հաղորդող-Որակավորված սպառող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում, այնպես էլ Ներկրման և Արտահանման կետերում, իսկ Բաշխողինը՝ Բաշխող-ԷՄՇ առևտրի մասնակից Սահմանազատման կետերում։
230. Շուկայի օպերատորը Հաղորդողի և Բաշխողի մոտ պարտավոր է հաշվառել.
1) Ներկրման կետում ԷՄՇ մասնակիցների կողմից ներկրված էլեկտրական էներգիան,
2) Արտահանման կետում ԷՄՇ մասնակիցներին հանձնված էլեկտրական էներգիան,
3) Հաղորդող-Բաշխող Սահմանազատման կետում Բաշխողին հանձնված էլեկտրական էներգիան,
4) Բաշխող-ԷՄՇ առևտրի մասնակից Սահմանազատման կետերում վերջինիս հանձնված էլեկտրական էներգիան։
ԳԼՈՒԽ 36 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԴԵՊՔԵՐԸ
231. Շուկայի օպերատորը Հաշվառման համալիրներից ստացված տվյալների հավաստիության ստուգման նպատակով, ԷՀՑ կանոնների համաձայն, պարտավոր է կազմել ԷՄՇ առևտրի մասնակիցների ԷՀԱՀ-ում ներառված Հաշվառման համալիրներով ձևավորված հաշվեկշռային խմբի (կամ խմբերի) էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը։
(231-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
232. Եթե կազմված փաստացի հաշվեկշիռը գերազանցում է վերջին մեկ տարվա միջին վիճակագրական տվյալների սահմանային արժեքներն առավել ևս անհաշվեկշռության թույլատրելի սահմանային արժեքները, ապա՝
1) Շուկայի օպերատորը պարտավոր է Գործարքի կողմերին տեղեկացնել փաստացի անհաշվեկշռույթի կտրուկ փոփոխության մասին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել փաստացի անհաշվեկշռույթի մեծության կտրուկ փոփոխության պատճառները պարզելու համար.
2) Գործարքի կողմերը Շուկայի օպերատորի մասնակցությամբ կատարում են ԷՀԱՀ-ում ներառված Հաշվառման համալիրներով ձևավորված հաշվեկշռային խմբի (կամ խմբերի) համար Հաշվառման համալիրների տեղազննություն՝ խափանումներ հայտնաբերելու դեպքում կազմելով համապատասխան ակտ.
3) Առևտրային Հաշվառման համալիրների խափանման ակտի առկայության դեպքում Շուկայի օպերատորը կատարում է վերահաշվարկ.
4) Առևտրային Հաշվառման համալիրի և դրանց միացման շղթաներում խափանում չհայտնաբերելու դեպքում փաստացի անհաշվեկշռույթի մեծության շեղումը միջին վիճակագրական տվյալներից (եթե փաստացի անհաշվեկշռույթի մեծությունը չի գերազանցում տվյալ Հաշվառման համալիրի հաշվեկշռային խմբի անհաշվեկշռության թույլատրելի սահմանային արժեքը) համարվում է ընդունելի՝ պայմանավորված ռեժիմների փոփոխություններով և վերահաշվարկ չի կատարվում.
5) Այն դեպքում, երբ փաստացի անհաշվեկշռույթի մեծությունը գերազանցում է անհաշվեկշռության թույլատրելի սահմանային արժեքը, սակայն տեղազննության արդյունքում Հաշվառման համալիրի և դրանց միացման շղթաների խափանում չի հայտնաբերվում, ապա Հաշվառման համալիրներ տնօրինողը պետք է իրականացնի Առևտրային հաշվիչների, հոսանքի և լարման տրանսֆորմատորների արտահերթ ստուգաչափումներ՝ կազմելով համապատասխան արձանագրություններ, անհրաժեշտության դեպքում փոխարինելով Հաշվառման համալիրները։ Նշված արձանագրությունները հիմք են հանդիսանում վերահաշվարկի ակտի կազմման համար.
6) Վերահաշվարկն իրականացվում է վերստուգիչ հաշվիչներից ստացված տվյալների հիման վրա։ Վերահաշվարկի արդյունքները ներառվում են խափանումը հայտնաբերելու ամսվան հաջորդող ամսվա վճարման փաստաթղթերում։
233. Անհաշվեկշռության թույլատրելի սահմանը որոշվում է Շուկայի օպերատորի կողմից՝ համաձայն հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 19-ի N 60 որոշմամբ հաստատված «110կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի»։
(233-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
ԳԼՈՒԽ 37 ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
234. Շուկայի օպերատորը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը պարտավոր է Հաղորդողին գրավոր տեղեկատվություն ներկայացնել Հաղորդման ցանցում նախորդ ամսվա համար հաշվառված էլեկտրական էներգիայի փաստացի կորուստների վերաբերյալ, ինչպես նաև այդ տեղեկատվությունը հրապարակել ՇԿԾ-ում։
235. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Շուկայի օպերատորը, մինչև հաջորդ ամսվա 15-ը, հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 19-ի N 60 որոշմամբ հաստատված «110կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի» համաձայն, պարտավոր է հաշվարկել Հաղորդման ցանցում փաստացի ռեժիմներով պայմանավորված էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը, ներկայացնել Հաղորդողին և հրապարակել ՇԿԾ-ում։
(235-րդ կետը փոփ. 05.01.22 N 1-Ն)
ԳԼՈՒԽ 38 ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
236. Յուրաքանչյուր ամսի առաջին հինգ աշխատանքային օրերի ընթացքում Շուկայի օպերատորը՝ հիմք ընդունելով ԷՄՇ առևտրի մասնակիցների էլեկտրոնային հաշիվներում ԷՄՇ կանոնների 15-րդ գլխով սահմանված տեղեկատվությունը, ՇԿԾ-ի միջոցով կազմում է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտերը և ներկայացնում ԷՄՇ մասնակիցների հաստատմանը։
(236-րդ կետը փոփ. 27.04.22 N 166-Ն)
237. Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի գումարը և մատուցված ծառայությունների արժեքը հաշվարկվում են ՀՀ դրամով մեկ հարյուրերորդական միավորի ճշտությամբ՝ մաթեմատիկական կլորացմամբ։
238. ԷՄՇ մասնակիցները վճարման ենթակա էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտի մասով առարկություն չունենալու դեպքում ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ՇԿԾ-ի միջոցով հաստատում են Շուկայի օպերատորի կողմից ներկայացրած վճարման ենթակա էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտը։
239. ԷՄՇ մասնակիցները վճարման ենթակա էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտը հաստատելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և մյուս կողմերին են ներկայացնում առաքված կամ գնված էլեկտրական էներգիայի կամ մատուցված ծառայությունների համար հաշվարկային փաստաթուղթ։
240. Հաշվարկային փաստաթուղթն ստացած ԷՄՇ մասնակիցն այն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է իրեն առաքված կամ իր կողմից գնված էլեկտրական էներգիայի, ինչպես նաև իր կողմից մատուցված կամ իրեն մատուցած ծառայությունների համար կազմված հաշվարկային փաստաթուղթը և երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում համապատասխան վճարումները, բացառությամբ Երաշխավորված մատակարարի, հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության մատուցման նպատակով ՀԷԱ կայանից (ՀԷԱ կայաններից) ձեռքբերված հզորության մասով ՀԾՄ-ի։ Երաշխավորված մատակարարը, հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության մատուցման նպատակով ՀԷԱ կայանից (ՀԷԱ կայաններից) ձեռքբերված հզորության դիմաց ՀԾՄ-ն վճարումներն իրականացնում են մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը։
(240-րդ կետը լրաց., փոփ. 28.12.22 N 561-Ն)
240.1. ԷՄՇ կանոնների 240-րդ կետով նախատեսված ժամկետում և կարգով ԷՄՇ մասնակցի կողմից վճարում չկատարելու դեպքում Շուկայի օպերատորը դիմում է Բաշխողին՝ ԷՄՇ տվյալ մասնակցի (վերջինիս Հաշվառման կետերի) էլեկտրամատակարարման դադարեցման պահանջով՝ այդ մասին ծանուցելով վերջինիս։
(240.1-ին կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
240.2. ԷՄՇ մասնակցի կողմից ԷՄՇ կանոնների 240-րդ կետով նախատեսված պարտավորությունների կատարման մասին ծանուցումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՇԿԾ-ի միջոցով հաստատում է դրանց կատարման փաստը։
(240.2-րդ կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
ԲԱԺԻՆ 10
ԷՄՇ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
ԳԼՈՒԽ 39 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ
241. Շուկայի օպերատորը և Համակարգի օպերատորը պատասխանատու են սույն բաժնով նախատեսված տվյալների հավաքագրման և իրենց պաշտոնական կայքերում հրապարակման համար՝ ապահովելով դրանց մշտական հասանելիությունը։
242. Համակարգի օպերատորը հավաքագրում և հրապարակում է՝
1) Առևտրային ժամանակահատվածում էլեկտրաէներգետիկական համակարգի բեռի մասին տեղեկատվություն, որը հրապարակվում է Շուկայի օպերատորից ստացված տվյալների հիման վրա․
2) էլեկտրաէներգետիկական համակարգի բեռի կանխատեսում՝ ըստ Առևտրային ժամանակահատվածների, որը հրապարակվում է ՕԱՇ-ի մուտքը փակվելուց առնվազն 14 ժամ առաջ և հետագայում անընդհատ թարմացվում է 2 ժամը մեկ անգամ․
3) էլեկտրաէներգետիկական համակարգի բեռի շաբաթ, ամիս, տարի-առաջ գումարային կանխատեսում, որը հրապարակվում է կանխատեսվող տվյալների հիման վրա։ Տարի-առաջ էլեկտրաէներգետիկական համակարգի բեռի կանխատեսումը հրապարակվում է յուրաքանչյուր շաբաթ․
4) Հաղորդման ցանցի անպատրաստականության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է պատրաստականության փոփոխության պահից ոչ ուշ, քան մեկ ժամ հետո․
5) առկայության դեպքում գերբեռնվածության կառավարման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն․
6) ընդհանուր արտադրության ծավալի կանխատեսում՝ ըստ Առևտրային ժամանակահատվածների․
7) արտադրող ագրեգատների անպատրաստականության վերաբերյալ տեղեկատվություն,
8) վերականգնվող էներգիայի աղբյուրների կանխատեսում՝ ըստ Առևտրային օրվա Առևտրային ժամանակահատվածների։ Այդպիսի կանխատեսումները պետք է հրապարակվեն Առևտրային օրվա յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար ՕՐԱՆ մինչև ժամը 08։59-ը ներառյալ։
243. Շուկայի օպերատորը հավաքագրում և հրապարակում է փաստացի առաքումն, ըստ Առևտրային ժամանակահատվածների (ըստ արտադրության տեխնոլոգիաների, եթե այդպիսի տվյալներ առկա են)։
ԳԼՈՒԽ 40 ՕԱՇ-Ի ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
244. ՕԱՇ-ում Շուկայի օպերատորը հավաքագրում և հրապարակում է՝
1) էլեկտրաէներգետիկական համակարգի բեռի մասին տեղեկատվությունը՝ ըստ Առևտրային ժամանակահատվածների,
2) Էլեկտրական էներգիայի առևտրի ծավալը՝ ՕԱՇ-ում,
3) ՕԱՇ-ի Քլիրինգային գինը՝ ըստ Առևտրային օրվա Առևտրային ժամանակահատվածների,
4) Անհաշվեկշռույթի կարգավորման համար ԷՄՇ կանոնների 26-րդ գլխի համաձայն որոշված գները՝ ըստ Հաշվարկային ժամանակահատվածների,
5) Անհաշվեկշռույթների ընդհանուր ծավալը՝ ըստ Հաշվարկային ժամանակահատվածների։
ԲԱԺԻՆ 11
(բաժինը խմբ. 01.09.21 N 321-Ն, 05.01.22 N 1-Ն)
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
245. Մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը.
1) ԷՄՇ կանոնների 54-րդ կետի համաձայն Երաշխավորված մատակարարի Հաշվեկշռման խմբում պարտադիր ընդգրկվում են նաև ԿԷԱ կայանները և Օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետը լրացած, ինչպես նաև գնման երաշխիք չունեցող կայանները՝ ստանալով պարտադիր ՀՊԿՄ կարգավիճակ։ Երաշխավորված մատակարարը պատասխանատվություն է ստանձնում նաև իր Հաշվեկշռման խմբում ընդգրկված ԿԷԱ կայանների և Օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետը լրացած, ինչպես նաև գնման երաշխիք չունեցող կայանների առաջացրած անհաշվեկշռույթների համար,
2) ԷՄՇ կանոնների 113-րդ կետի համաձայն՝ ԵՐՊ բաղադրիչում առևտրին մասնակցում են նաև ԿԷԱ կայանները, ինչպես նաև 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ այն ջերմային էլեկտրակայանները, որոնց համար Հանձնաժողովը սահմանել է հզորության վճար՝ հաշվի առնելով անցումային փուլում Համակարգի օպերատորի ներկայացրած՝ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման անհրաժեշտությունը։ Երաշխավորված մատակարարը նշված կայաններից իր սպառողների համար պատվիրված էլեկտրական էներգիան (հզորությունը) գնում է Հանձնաժողովի սահմանած սակագներով։ Սույն ենթակետով նախատեսված դեպքում 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանների նկատմամբ՝
ա. Երաշխավորված մատակարարի սպառողների համար չպատվիրված հզորության մասով կիրառվում են ՄԷԱ կայանների համար սահմանված կարգավորումները՝ համաձայն ԷՄՇ կանոնների, որպես ՄԷԱ կայան կնքած գործարքների առաջնահերթության պայմանով․
բ. Երաշխավորված մատակարարի սպառողների համար պատվիրված հզորության մասով կիրառվում են ՊԷԱ կայանների համար սահմանված կարգավորումները՝ միաժամանակ ԷՄՇ կանոնների 227-րդ կետի համաձայն Երաշխավորված մատակարարի կողմից վճարման ենթակա հզորությունը նվազեցնելով հետևյալ բանաձևով հաշվարկվող մեծության չափով՝
որտեղ՝
∆PՋԷԿ-ը Երաշխավորված մատակարարի կողմից 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանին վճարման ենթակա հզորությունից նվազեցվող հզորությունն է (ՄՎտ),
PԿ-ն Երաշխավորված մատակարարի սպառողների համար 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանից պատվիրված հզորությունն է (ՄՎտ),
PՉԿi-ն i-րդ ժամում 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանի կողմից չկարգավորվող գներով էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման համար օգտագործվող հզորությունն է (ՄՎտ),
PՋԷԿ-ը 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանի` Երաշխավորված մատակարարի սպառողների համար պատվիրված և չկարգավորվող գներով էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման համար ներգրավվող ագրեգատների (բլոկների) դրվածքային գումարային հզորությունն է (ՄՎտ),
T-ն հաշվարկային ամսվա ժամերի թիվն է,
3) ԷՄՇ կանոնների 20-րդ գլխով սահմանված ԿՈՒՊ բաղադրիչը չի գործում,
4) ԷՄՇ կանոնների 113-րդ կետի համաձայն ԵՐՊ բաղադրիչում առևտրին մասնակցում են նաև Օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետը լրացած, ինչպես նաև գնման երաշխիք չունեցող կայանները։ Երաշխավորված մատակարարը նշված կայաններից էլեկտրական էներգիան գնում է Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի համար սահմանած նվազագույն գնով։ Սույն կետը չի սահմանափակում Օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետը լրացած, ինչպես նաև գնման երաշխիք չունեցող կայանների իրավունքը մասնակցելու ԷՄՇ-ում առևտրին որպես ՄԷԱ կայան՝ կորցնելով ԵՐՊ բաղադրիչում Երաշխավորված մատակարարին էլեկտրական էներգիա վաճառելու իրավունքը և դուրս գալով Երաշխավորված մատակարարի Հաշվեկշռման խմբից,
5) ԷՄՇ կանոնների 136-րդ կետի համաձայն ԿԷԱ կայանները ՕԱՇ-ում առևտրին չեն մասնակցում։
(245-րդ կետը լրաց., խմբ. 09.02.22 N 49-Ն)
246. Շուկայի օպերատորը՝
1) մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ն ապահովում է Հաղորդման ցանցին կամ Հաղորդման ցանցին միացած Արտադրողին միացած և ԷՄՇ-ում գրանցված սպառողներին Բաշխողի մատուցած բաշխման ծառայության համար ԷՄՇ կանոնների 30-րդ գլխով սահմանված բանկային երաշխիքների ինքնաշխատ հաշվարկը և 38-րդ գլխով սահմանված ծառայությունների ակտերի ինքնաշխատ դուրսգրումը ՇԿԾ-ի միջոցով,
2) մինչև սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցառման իրականացումը Հաղորդման ցանցին կամ Հաղորդման ցանցին միացած Արտադրողին միացած և ԷՄՇ-ում գրանցված սպառողների դեպքում Բաշխողի մատուցած բաշխման ծառայության համար ԷՄՇ կանոնների 30-րդ գլխով սահմանված բանկային երաշխիք չի պահանջվում, իսկ դրա ծառայությունների ակտերը Շուկայի օպերատորի կողմից ՇԿԾ-ի միջոցով դուրս են գրվում ոչ ինքնաշխատ եղանակով։
(246-րդ կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
247. 2023 թվականի ընթացքում ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցները (բացառությամբ Երաշխավորված մատակարարի) կարող են դիմել Շուկայի օպերատորին իրենց պրոֆիլում ամրագրված յուրաքանչյուր առանձին սպառման համակարգերի՝ ԷՄՇ կանոնների 176.3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ակտիվ հզորությունների մեծությունները փոփոխելու համար, որի պարագայում Շուկայի օպերատորը՝
1) դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Երաշխավորված մատակարարին,
2) փոփոխում է տվյալ ԷՄՇ մասնակիցների պրոֆիլներում ամրագրված՝ սույն կետում նշված հզորությունների մեծությունները և այդ հզորությունների փոփոխությունների հանրագումարի չափով հակառակ նշանով ԷՄՇ կանոնների 176.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ Երաշխավորված մատակարարի սպառման համակարգի ակտիվ հզորության մեծությունը, հետևյալ ժամկետներում՝
ա. 2023 թվականի մայիսի 1-ին, եթե ԷՄՇ առևտրի մասնակիցը սույն կետում նշված դիմումը ներկայացրել է մինչև այդ տարվա ապրիլի 25-ը,
բ. 2023 թվականի օգոստոսի 1-ին, եթե ԷՄՇ առևտրի մասնակիցը սույն կետում նշված դիմումը ներկայացրել է այդ տարվա ապրիլի 26-ից մինչև հուլիսի 25-ը,
գ. 2023 թվականի նոյեմբերի 1-ին, եթե ԷՄՇ առևտրի մասնակիցը սույն կետում նշված դիմումը ներկայացրել է այդ տարվա հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 25-ը։
(247-րդ կետը լրաց. 28.12.22 N 561-Ն)
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 516-Ն որոշմամբ հաստատված կանոնների |
(Բանկի ձևաթղթի վրա)
__.__.20__թ․
ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ N __________
Սույն երաշխիքով (այսուհետ՝ Երաշխիք) _______________________ (այսուհետ՝ Երաշխիք տվող անձ) __________________-ի (այսուհետ՝ Պրինցիպալ) խնդրանքով անվերապահորեն պարտավորվում է Պրինցիպալի և __________________-ի (այսուհետ՝ Բենեֆիցիար) միջև __.__.20__թ. կնքված ______________ պայմանագրից (այսուհետ՝ Պայմանագիր) բխող Պրինցիպալի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Բենեֆիցիարի կողմից ներկայացված գրավոր պահանջով (այսուհետ՝ Պահանջ) վերջինիս վճարել դրամական գումար՝ մինչև _________________ (_______________________) ______ (այսուհետ՝ Երաշխիքի գումար) հետևյալ պայմաններին համապատասխան։
1. Երաշխիքը հանդիսանում է Պայմանագրից բխող Պրինցիպալի վճարային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովում:
2. Երաշխիքը գործում է __.__.20__թ.-ից մինչև __.__.20__թ. ներառյալ:
3. Պահանջին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
●
___________________● ___________________
4. Երաշխիք տվող անձը պարտավորվում է Պահանջը և կից փաստաթղթերն ստանալուց հետո առավելագույնը _____ աշխատանքային օրվա ընթացքում քննարկել Պահանջը և կից փաստաթղթերը՝ Երաշխիքի պայմաններին դրանց համապատասխանությունը պարզելու համար:
5. Երաշխիքի գումարը կնվազեցվի Պահանջի արդյունքում Երաշխիք տվող անձի կողմից իրականացված յուրաքանչյուր վճարման գումարի չափով։
6. Երաշխիքից բխող Բենեֆիցիարի` Երաշխիքի գումարի վճարումը պահանջելու իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի՝ Երաշխիք տվող անձի գրավոր համաձայնության դեպքում:
7. Երաշխիքի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
Լիազորված անձ/ ստորագրություն
(հավելվածը խմբ. 23.12.20 N 460-Ն, 01.09.21 N 321-Ն, խմբ., լրաց., փոփ. 05.01.22 N 1-Ն, լրաց., խմբ. 09.02.22 N 49-Ն, խմբ., փոփ., լրաց. 27.04.22 N 166-Ն, լրաց., փոփ., խմբ. 28.12.22 N 561-Ն)