Գլխավոր տեղեկություն
Համար
N 1085-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.02.2023-16.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.15/55(1068) Հոդ.917
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2014 թվականի N 1085-Ն

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 21.12.17 N 1676-Ն, 09.02.23 N 150-Ն)

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 21.12.17 N 1676-Ն)

1. Սահմանել՝

1) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների դրամական ապահովության չափերը` համաձայն N 2 հավելվածի.

3) ոստիկանական ուսումնական հաստատությունում սովորողների դրամական ապահովության չափերը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 21.12.17 N 1676-Ն, 09.02.23 N 150-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 6
Երևան

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 21.12.17 N 1676-Ն
, 09.02.23 N 150-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 21.12.17 N 1676-Ն, 09.02.23 N 150-Ն)

2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորողներին տրվում է դրամական ապահովություն, որը սահմանվում է՝

1) շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) համար` ըստ շնորհված զինվորական կոչումների.

2) Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար` ըստ շնորհված զինվորական կոչումների, ուսումնառության կուրսերի և առաջադիմության.

3) օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար` ըստ ուսումնառության երկրների և առաջադիմության.

4) ոստիկանական ուսումնական հաստատությունների սովորողների համար` ըստ շնորհված զինվորական կոչումների:

(2-րդ կետը փոփ., լրաց. 21.12.17 N 1676-Ն, 30.07.20 N 1252-Ն, փոփ. 09.02.23 N 150-Ն)

3. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովությունը հաշվարկվում է զորակոչվելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու, իսկ ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովությունը` ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատությունում՝ սահմանված կարգով որպես կուրսանտ կամ սովորող գրանցվելու օրվանից մինչև սահմանված կարգով զորամասի (հաստատության) անձնակազմի ցուցակներից հանելու օրը:

3.1. (կետն ուժը կորցրել է 09.02.23 N 150-Ն)

4. Նախորդ զինվորական կոչման նկատմամբ սահմանված կարգով ավելի բարձր կամ ցածր զինվորական կոչում ստացած զինծառայողի համար հաշվարկվում է նոր զինվորական կոչմանը համապատասխանող դրամական ապահովություն:

5. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների համար դրամական ապահովություն չի հաշվարկվում զորամասի հրամանատարի (հաստատության պետի) հրամանով` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված դեպքերում:

(5-րդ կետը փոփ. 09.02.23 N 150-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 21.12.17 N 1676-Ն, 30.07.20 N 1252-Ն, փոփ. 09.02.23 N 150-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը փոփ. 21.12.17 N 1676-Ն,
09.02.23 N 150-Ն)

1. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովությունը, ըստ շնորհված զինվորական կոչումների, սահմանվում է.

 

NN
ը/կ

Զինվորական կոչումը

Ամսական չափը

հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար

այլ զորամասեր

1.

Ավագ

7 300

6 300

2.

Ավագ սերժանտ

7 000

6 000

3.

Սերժանտ

6 500

5 500

4.

Կրտսեր սերժանտ

6 000

5 000

5.

Եֆրեյտոր

5 600

4 600

6.

Շարքային

5 400

4 400

(1-ին կետը խմբ. 08.08.19 N 1017-Ն)

 

2. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավագ ենթասպայական կազմի պաշտոնների նշանակված շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովության չափերը չեն փոփոխվում: Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սպայական կազմի պաշտոնների նշանակված շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) համար սահմանվում է դրամական ապահովություն` 9800 դրամի չափով:

2.1. (կետն ուժը կորցրել է 09.02.23 N 150-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ շնորհված զինվորական կոչումների, ուսումնառության տարիների և առաջադիմության, սահմանվում է`

 

 

(դրամ)

NN
ը/կ

Ամսական չափերը

ըստ կուրսանտին շնորհված զինվորական կոչման

ըստ ուսումնառության տարիների

ըստ առաջադիմության (5-րդ կետի պայմանն ապահովելու դեպքում)

1-ին տարի

2-րդ տարի

3-րդ տարի

4-րդ տարի

5-րդ տարի

1.

ավագ

27 100

28 300

29 500

30 700

31 900

10 000

2.

ավագ սերժանտ

23 200

24 400

25 600

26 800

28 000

10 000

3.

սերժանտ

19 400

20 600

21 800

23 000

24 200

10 000

4.

կրտսեր սերժանտ

15 500

16 700

17 900

19 100

20 300

10 000

5.

եֆրեյտոր

11 600

12 800

14 000

15 200

16 400

10 000

6.

շարքային

5 300

7 100

9 500

11 300

13 100

10 000

(3-րդ կետը խմբ. 30.07.20 N 1252-Ն)

 

4. Օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ ուսումնառության երկրների և առաջադիմության, սահմանվում է՝

 

 

(դրամ)

Ամսական չափերը

ըստ ուսումնառության երկրների

ըստ առաջադիմության
(5-րդ կետի պայմանն ապահովելու դեպքում)

Ռուսաստանի Դաշնություն

այլ օտարերկրյա պետություններ

10 000

100 000

10 000

(4-րդ կետը փոփ. 29.01.16 N 67-Ն, խմբ. 30.07.20 N 1252-Ն)

 

5. Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է կիսամյակային և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու գնահատման արդյունքներով՝ կուրսանտի միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ռազմաուսումնական հաստատությունում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը կազմելու դեպքում: Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է գնահատված կիսամյակին և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու քննություններին հաջորդող կիսամյակի ընթացքում:

(5-րդ կետը լրաց. 30.07.20 N 1252-Ն)

(հավելվածը փոփ. 29.01.16 N 67-Ն, փոփ., լրաց. 21.12.17 N 1676-Ն, խմբ. 08.08.19 N 1017-Ն, խմբ., լրաց. 30.07.20 N 1252-Ն, փոփ. 09.02.23 N 150-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

 

1. Ոստիկանական ուսումնական հաստատությունում սովորողների դրամական ապահովության չափերը, ըստ շնորհված ոստիկանության կոչումների, սահմանվում են. 

(դրամ)

NN
ը/կ

Ոստիկանության կոչումը

Ամսական
չափերը

1.

Կրտսեր սերժանտ

2819

2.

Սերժանտ

3250

3.

Ավագ սերժանտ

3667

4.

Ավագ

3903

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան