Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունվարի 2023 թվականի N 28-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 974-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Էկոս» փակ բաժնետիրական ընկերությանն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 974-Ա որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետը «երկրի ներդրումային գրավչության բարձրացման,» բառերից հետո լրացնել «մշակող արդյունաբերության,» բառերով.

2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը «տեխնիկակիրառական՝» բառից հետո լրացնել «մշակող արդյունաբերության,» բառերով.

3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի.».

4) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1.1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

5) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատվող N 1.1 հավելվածով ընդլայնվող՝ ազատ տնտեսական գոտու տարածքին և դրա սահմանագծին ներկայացվում են որոշման N 1 հավելվածով հաստատված տարածքին և դրա սահմանագծին ներկայացված պահանջները։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 5-ի N 28-Ա որոշման

 

«Հավելված N 1.1

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 30-ի N 974-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_22586

 

Տարածքի ընդհանուր մակերեսը՝ 621,600 քառ. մ»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 5-ի N 28-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 30-ի N 974-Ա որոշման»