ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունվարի 2023 թվականի N 9-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում շիրմաքարերի և դրանց լրակազմերի գնման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «ԼԻԲՐԱ-Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի նոյեմբերի 18-ի կնքված N ՀՄԱԱՊՁԲ-21-10/8-1 պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման ժամկետները երկարաձգել մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը` «ԼԻԲՐԱ-Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ չկիրառելով պայմանագրով նախատեսված տույժերն ու տուգանքները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |