Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 01-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.23-2023.02.05 Պաշտոնական հրապարակման օրը 23.01.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.01.2023
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հունվար 2023 թ.

թիվ 01-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 9-ՆԵՐԴՐՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ), «ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 9-ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի ԹԻՎ 07-Ն ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել՝

1) «Օտարերկրյա ներդրումների մասին» Ձև 9-Ներդրում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի.

2) «Օտարերկրյա ներդրումների մասին» Ձև 9-Ներդրում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի.

3) «Ոչ ֆինանսական կազմակերպությունների արտաքին պարտավորությունների սպասարկման մասին» Ձև 9-Պարտավորություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 3-ի.

4) «Ոչ ֆինանսական կազմակերպությունների արտաքին պարտավորությունների սպասարկման մասին» Ձև 9-Պարտավորություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 4-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի՝ 2013 թվականի օգոստոսի 7-ի ««Օտարերկրյա ներդրումների մասին» Ձև 9-Ներդրում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի հուլիսի 26-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 07-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի փետրվարի 5-ի ««Ոչ ֆինանսական կազմակերպությունների արտաքին պարտավորությունների սպասարկման մասին» Ձև 9-Պարտավորություն (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան


Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի հունվարի 19-ի

թիվ 01-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_22644

 

Բաժին 1. Օտարերկրյա ուղղակի ներդրումներ

հազար դրամ (տասնորդական նիշի ճշտությամբ)

 

Տողի ծածկա-գիրը

Հաշվետու եռամսյակի սկզբում

Փոփոխություններ հաշվետու եռամսյակում

Ընդամենը հաշվետու եռամսյակի վերջում =1+2+3+4+5+6

Հաշվետու եռամսյակում հայտարարված շահաբաժին-ներ և հաշվեգրված տոկոսավճարներ,

Հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ հաշվեգրված, սակայն չստացված և (կամ) չվճարված շահաբաժիններ և տոկոսավճարներ

Գործարքներ

Այլ փոփոխություններ, որից` ի հաշիվ

Ստացում

Մարում

Գների փոփոխու-թյան

Փոխարժեքի փոփոխու-թյան

Այլ փոփոխու-թյունների

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

1. Ուղղակի ներդրումներ հաշվետու կազմակերպությունում =110.1+110.2+110.3

110

                 

Կանոնադրական և էմիսիոն կապիտալում =110.1.1+110.1.2+110.1.3

110.1

                 

Ուղղակի ներդրողի կողմից (կապիտալի 10% և ավելի)

110.1.1

                 

Դուստր կամ կախյալ ընկերության կողմից կազմակերպությունում (հակառակ ներդրում)

110.1.2

                 

Փոխկապակցված (միևնույն ներդրողի վերահսկման կամ էական ազդեցության տակ գտնվող) ընկերությունների կողմից

110.1.3

                 

Ուղղակի ներդրողի մասնաբաժինն կազմակերպութան սեփական կապիտալի այլ տարրերում

110.2

                 

Պարտքային գործիքներում =110.3.1+110.3.2+110.3.3

110.3

                 

Ուղղակի ներդրողի կողմից

110.3.1

                 

Դուստր կամ կախյալ ընկերության կողմից կազմակերպությունում (հակառակ ներդրում)

110.3.2

                 

Փոխկապակցված (միևնուն ներդրողի վերահսկման կամ էական ազդեցության տակ գտնվող) ընկերությունների կողմից

110.3.3

                 

2. Ուղղակի ներդրումներ այլ երկրներում =115.1+115.2+115.3

115

                 

Կանոնադրական և էմիսիոն կապիտալում և ներդրումային հիմնադրամներում =115.1.1+115.1.2+115.1.3

115.1

                 

Դուստր կամ կախյալ ընկերություններում

115.1.1

                 

Սեփական ուղղակի ներդրող կազմակերպությունում (հակառակ ներդրում)

115.1.2

                 

Փոխկապակցված (միևնուն ներդրողի վերահսկման կամ էական ազդեցության տակ գտնվող) ընկերություններում

115.1.3

                 

Դուստր կամ կախյալ ընկերության շահույթի և (կամ) վնասի մեջ կազմակերպության բաժինը

115.2

     

X

X

X

 

X

X

Պարտքային գործիքներում =115.3.1+115.3.2+115.3.3

115.3

                 

Դուստր կամ կախյալ ընկերություններում

115.3.1

                 

Սեփական ուղղակի ներդրող կազմակերպությունում (հակառակ ներդրում)

115.3.2

                 

Փոխկապակցված (միևնուն ներդրողի վերահսկման կամ էական ազդեցության տակ գտնվող) ընկերություններում

115.3.3

                 

Բաժին 1.1. Տվյալներ օտարերկրյա ուղղակի ներդրմամբ կազմակերպութան ներդրողների մասին

Օտարերկրյա ուղղակի ներդրողներ (նշել հիմնական ներդրողների երկրները)

Ուղղակի ներդրողների մասնաբաժինը կանոնադրական կապիտալում, հաշվետու եռամսյակի վերջում (%)

1

2

   
   
   
   

Բաժին 1.2. Տվյալներ օտարերկրյա կազմակերպություններում կատարված ուղղակի ներդրումների մասին

Օտարերկրյա ուղղակի ներդրումների երկրները (նշել ներդրումների հիմնական երկրները)

Ուղղակի ներդրումների իրականացման տնտեսական գործունեության տեսակն ըստ ՏԳՏՀԴ-ի (նշել 2-նիշ ծածկագիրը)

Ուղղակի ներդրողների մասնաբաժինը կանոնադրական կապիտալում, հաշվետու եռամսյակի վերջում (%)

1

2

3

     
     
     
     

Բաժին 2. Oտարերկրյա պորտֆելային և այլ ներդրումներ

հազար դրամ (տասնորդական նիշի ճշտությամբ)

 

Տողի ծածկա-գիրը

Հաշվետու եռամսյա-կի սկզբում

Փոփոխություններ հաշվետու եռամսյակում

Ընդամենը հաշվետու եռամսյակի վերջում =1+2+3+4+5+6

Հաշվետու եռամսյակում հայտա-րարված շահա-բաժինզեր և հաշվեգրված տոկոսա-վճարներ

Հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ հաշվեգրված, սակայն չստացված և (կամ) չվճարված շահա-բաժիններ և տոկոսա-վճարներ

Գործարքներ

Այլ փոփոխություններ, որից` ի հաշիվ

Ստացում

Մարում

Գների փոփոխու-թյան

Փոխարժեքի փոփոխու-թյան

Այլ փոփոխութ-յունների

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

1. Պորտֆելային ներդրումներ. պարտավորություններ =210.1+210.2

210

                 

Բաժնետոմսեր և փայամասնակցություն

210.1

                 

Պարտքային արժեթղթեր = 210.2.1+210.2.2

210.2

                 

Երկարաժամկետ

210.2.1

                 

Կարճաժամկետ

210.2.2

                 

 2. Պորտֆելային ներդրումներ. ակտիվներ=215.1+215.2+215.3

215

                 

Բաժնետոմսեր

215.1

                 

Փայամասնակցություն

215.2

                 

Պարտքային արժեթղթեր = 215.3.1+215.3.2

215.3

                 

Երկարաժամկետ

215.3.1

                 

Կարճաժամկետ

215.3.2

                 

 3. Այլ ներդրումներ. պարտավորություններ =220.1+220.2+220.3

220

     

X

         

Վարկեր և փոխառություններ

220.1

     

X

         

 Երկարաժամկետ

220.1.1

     

X

         

որից` ֆինանսական վարձակալություն (լիզինգ)

220.1.1.1

     

X

         

 Կարճաժամկետ

220.1.2

     

X

         

Ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք գումարներ, ստացված կանխավճարներ =220.2.1+220.2.2

220.2

     

X

     

X

X

 Երկարաժամկետ

220.2.1

     

X

         

 Կարճաժամկետ

220.2.2

     

X

     

X

X

Վճարման ենթակա այլ հաշիվներ =220.3.1+220.3.2

220.3

     

X

         

 Երկարաժամկետ

220.3.1

     

X

         

 Կարճաժամկետ

220.3.2

     

X

         

220.1, 220.2, 220.3, տողերից ժամկետանց պարտավորությոններ

225

     

X

         

 4. Այլ ներդրումներ. ակտիվներ =230.1+230.2+230.3+230.4+230.5+230.6

230

     

X

         

Կանխիկ դրամական միջոցներ

230.1

     

X

         

Ավանդներ և բանկային հաշիվներ =230.2.1+230.2.2

230.2

     

X

         

 Երկարաժամկետ

230.2.1

     

X

         

 Կարճաժամկետ

230.2.2

     

X

         

Վարկեր և փոխառություններ =230.3.1+230.3.2

230.3

     

X

         

 Երկարաժամկետ

230.3.1

     

X

         

որից` ֆինանսական վարձակալություն (լիզինգ)

230.3.1.1

     

X

         

 Կարճաժամկետ

230.3.2

     

X

         

Ապրանքների և ծառայությունների դիմաց տրված կանխավճարներ, ստացվելիք գումարներ =230.4.1+230.4.2

230.4

     

X

         

 Երկարաժամկետ

230.4.1

     

X

         

 Կարճաժամկետ

230.4.2

     

X

         

Ստացման ենթակա այլ հաշիվներ =230.5.1+230.5.2

230.5

     

X

         

 Երկարաժամկետ

230.5.1

     

X

         

 Կարճաժամկետ

230.5.2

     

X

         

 Այլ սեփականություն

230.6

     

X

         

230.2, 230.3, 230.4, 230.5 տողերից ժամկետանց պահանջներ

235

     

X

         

 Հաշվեկշռից դուրս գրված պահանջներ

240

                 

 5. Ֆինանսական ածանցյալ պարտավորություններ

245

       

X

   

X

 

 6. Ֆինանսական ածանցյալ ակտիվներ

250

       

X

   

X

 

Բաժին 2.1. Տվյալներ օտարերկրյա պորտֆելային և այլ ներդրումներով կազմակերպության ներդրողների մասին (պարտավորություններ)

Օտարերկրյա այլ ներդրումներ (նշել հիմնական ներդրողների երկրները)

Արժույթ

Պորտֆելային ներդրումներ, %

Վարկեր և փոխառություններ, %

Ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք գումարներ, ստացված կանխավճարներ, %

Վճարման ենթակա այլ հաշիվներ, %

1

2

3

4

5

6

           
           
           
           

 Բաժին 2.2. Տվյալներ օտարերկրյա կազմակերպություններում իրականացված պորտֆելային և այլ ներդրումների մասին (ակտիվներ)

Օտարերկրյա այլ ներդրումներ (նշել ներդրումների հիմնական երկրները)

Արժույթ

Պորտֆելային ներդրումներ, %

Ավանդներ և բանկային հաշիվներ, %

Վարկեր և փոխառու-թյուններ, %

Ապրանքների և ծառայությունների դիմաց ստացվելիք գումարներ, տրված կանխավճարներ, %

Ստացման ենթակա այլ հաշիվներ, %

Այլ սեփակա-նություն, %

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               

 Բաժին 3. Ընդհանուր տեղեկություններ կազմակերպության գործունեության մասին հազար դրամ (տասնորդական նիշի ճշտությամբ)

 

Տողի ծածկագիրը

Հաշվետու եռամսյակի սկզբում

Ա

Բ

1

Կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց աշխատանքի դիմաց վճարված աշխատավարձ

310

 

Կազմակերպության կողմից` որպես հարկային գործակալ,ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտներից (աշխատավարձ, շահաբաժին, տոկոսավճար և այլ եկամուտ) գանձված եկամտային հարկ

315

 

Կազմակերպության զուտ շահույթը և (կամ) վնասը հաշվետու եռամսյակում

320

 

Կազմակերպության չբաշխված շահույթը և (կամ) չծածկված վնասը հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ

325

 

Կազմակերպության գների և փոխարժեքի հաշվին փոփոխությունների տարբերությունը հաշվետու եռամսյակի ընթացքում

330

 

Կազմակերպության գների և փոխարժեքի փոփոխությունների հաշվին եկամուտները հաշվետու եռամսյակի ընթացքում

335

 

Կազմակերպության գների և փոխարժեքի փոփոխությունների հաշվին ծախսերը հաշվետու եռամսյակի ընթացքում

340

 

Կորուստների գծով պահուստային հատկացումները հաշվետու եռամսյակի ընթացքում

345

 

Կազմակերպության պահուստային կապիտալի մեծությունը եռամսյակի վերջի դրությամբ

350

 

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքի, ծառայությունների իրացումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկի) հաշվետու եռամսյակի ընթացքում

355

 

 Բաժին 3.1. Ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունների ծավալը

Կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունների ծավալը, ընդամենը, որից` նշել հիմնական ծառայության տեսակներն ըստ ՏԳՏՀԴ-ի (համապատասխան վանդակներում նշելով 2-նիշ ծածկագրերը)

Ծառայությունների ծավալը, հազար դրամ (տասնորդական նիշի ճշտությամբ)

1

2

   
   
   

 Բաժին 3.2. Ոչ ռեզիդենտներից ստացված ծառայությունների ծավալը

Կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտներից ստացված ծառայությունների ծավալը, ընդամենը, որից ` նշել հիմնական ծառայության տեսակներն ըստ ՏԳՏՀԴ-ի (համապատասխան վանդակներում նշելով 2-նիշ ծածկագրերը)

Ծառայությունների ծավալը, հազար դրամ (տասնորդական նիշի ճշտությամբ)

1

2

   
   
   

Ղեկավար

_____________________________   ____________________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

_____________________________   ____________________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)


« _______ »____________20_____թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության 

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի հունվարի 19-ի

 թիվ 01-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 9-ՆԵՐԴՐՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորվում է «Օտարերկրյա ներդրումների մասին» Ձև թիվ 9-Ներդրում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են օտարերկրյա ներդրումներ ունեցող և արտերկրում ներդրում իրականացնող իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպություններ), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի» 2-րդ խմբագրության (ՏԳՏՀԴ)) 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի համար: Առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակների համար հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը, իսկ չորրորդ եռամսյակի համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը: Հաշվետվության ներկայացման ժամկետին, որոշ ցուցանիշների գծով ստույգ տվյալների բացակայության դեպքում կարելի է ներկայացնել առավելագույն ճշտությամբ հաշվարկային մոտավոր տվյալներ` հետագայում ճշգրտելու պայմանով: Հնարավորության դեպքում ներկայացվում են նախորդ եռամսյակների ճշտված հաշվետվությունները։

5. Բոլոր տվյալները ներկայացվում են հազար դրամով (տասնորդական նիշի ճշտությամբ), եթե ցուցանիշի վերաբերյալ այլ արժույթ նախատեսված չէ: Արտարժույթի վերահաշվարկը Հայաստանի Հանրապետության դրամի կատարվում է գործարքի իրականացման պահին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով, իսկ պաշարների (կուտակային ցուցանիշների) վերահաշվարկը` եռամսյակի վերջի փոխարժեքով: Հաշվետվության մեջ յուրաքանչյուր գործիքի դիրքն ավելացնող գործարքները գրանցվում են դրական նշանով, իսկ նվազեցնող գործարքները՝ բացասական նշանով:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

7. Օտարերկրյա ներդրումների վերաբերյալ բոլոր տվյալները, որոնք լրացվում են հաշվետվության մեջ, լրացվում են այն ժամանակ, երբ իրականացվում է ֆինանսական ակտիվի նկատմամբ սեփականության տնտեսական իրավունքի փոփոխություն, այսինքն, երբ գործարքը գրանցվում է հաշվապահական փաստաթղթերում:

8. Ֆինանսական գործիքների տարանջատումն երկարաժամկետի և կարճաժամկետի իրականացվում է գործիքի սկզբնական ժամկետայնության հիման վրա: Մեկ տարի և պակաս սկզբնական մարման ժամկետ ունեցող գործիքները դասակարգվում են որպես կարճաժամկետ, մեկ տարուց ավել սկզբնական մարման ժամկետ ունեցող գործիքները` որպես երկարաժամկետ: Երկարաժամկետ պահանջների և պարտավորությունների՝ մինչև մեկ տարի մարվող մասերը ներառվում են համապատասխան հոդվածների երկարաժամկետ ենթահոդվածում, այլ ոչ թե տեղափոխվում են կարճաժամկետ ենթահոդված:

9. Ներդրումների գնահատումն իրականացվում է շուկայական գներով: Շուկայական գներն օգտագործվում են արժեթղթերի` ներառյալ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված և ռեզիդենտ կազմակերպությանը պատկանող բաժնետոմսերի գնահատման համար, ինչպես նաև ռեզիդենտ կազմակերպության կողմից թողարկված և ոչ ռեզիդենտներին պատկանող բաժնետոմսերի գնահատման համար: Այն դեպքում, երբ արժեթղթերը` բացառությամբ բաժնետոմսերի, չեն վաճառվում կազմակերպված շուկայում, գնահատումը կատարվում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերում արտացոլված գներով:

10. Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում կատարված ներդրումների արժեքի գնահատումը շուկայական գներով իրականացնելու համար կարելի է կիրառել հետևյալ ձևերը (նախապատվությունը տալով ներքոհիշյալ հերթականությանը).

1) ըստ հաշվետու ժամանակաշրջանի որոշակի պահի դրությամբ ֆոնդային բորսայում բաժնետոմսերի գնման և վաճառքի միջինացված արժեքի,

2) ըստ վերջին գործարքի արժեքի,

3) ըստ զուտ ակտիվների արժեքի,

4) ըստ կազմակերպության բաժնետերերի ժողովի կողմից սահմանված արժեքի:

11. Զուտ ակտիվների արժեքը հավասար է բոլոր ակտիվների արժեքին (ներառյալ` ոչ նյութական ակտիվները), հանած պարտավորությունների և ձայնի իրավունք չտվող վաճառված բաժնետոմսերի արժեքները: Ակտիվների և պարտավորությունների արժեքը ցույց է տրվում ընթացիկ գնով:

12. Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի 2009 թվականի «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ»-ի ու Եվրոպական հանձնաժողովի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության և Համաշխարհային բանկի 2012 թվականի «Ազգային հաշիվների համակարգի, 2008» մեթոդաբանության, ռեզիդենտության սկզբունքը հիմնվում է երկու հիմնական հասկացությունների վրա՝ տնտեսական տարածք և տնտեսական շահերի կենտրոն: Այսպիսով, տնտեսավարող սուբյեկտը համարվում է տվյալ տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե նրա տնտեսական շահերի հիմնական կենտրոնն այդ երկրի տնտեսական տարածքում է: Ընդ որում, տվյալ երկրում տնտեսական շահեր ունենալը նշանակում է, որ տվյալ երկրի տնտեսական տարածքում գոյություն ունի որոշակի տեղավորման վայր, կացարան, արտադրության կազմակերպման համար նախատեսված շենք, շինություն կամ այլ տարածք, որտեղ կամ որտեղից կազմակերպությունն իրականացնում է և հետագայում էլ մտադրություն ունի իրականացնել որոշակի ծավալի տնտեսական գործունեություն և գործառնություններ այլ սուբյեկտների հետ` անորոշ ժամանակով կամ որոշակի երկար ժամանակահատվածում (սովորաբար 1 տարի կամ ավելի): Մեկ տարին հիմնականում օգտագործվում է պայմանականորեն և նախատեսված է միջազգային համադրելիության ապահովման նպատակով: Սույն հրահանգի իմաստով տնտեսավարող սուբյեկտի երկրի ռեզիդենտությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից` կազմակերպությունների և տնային տնտեսությունների (ֆիզիկական անձանց): Կազմակերպությունը համարվում է այն երկրի ռեզիդենտ, որտեղ նրա տնտեսական շահերի կենտրոնն է, և որի տնտեսական տարածքում իրականացնում է որոշակի ծավալի տնտեսական գործունեություն՝ ապրանքների արտադրություն և ծառայությունների մատուցում և (կամ) հողի, շենքերի, շինությունների սեփականատեր է: Կազմակերպության տնտեսական շահերի կենտրոնն այն երկրում է, որտեղ կազմակերպությունը ունի իրավական գրանցում (ներկայացուցչությունները չեն համարվում ռեզիդենտ): Տնային տնտեսությունը համարվում է որևէ երկրի ռեզիդենտ, եթե վերջինիս տնտեսական տարածքում տնային տնտեսության անդամներն ունեն կամ մտադիր են ունենալ բնակության վայր, որը հանդիսանում է տնային տնտեսությունների անդամների հիմնական բնակության վայրը: Երկրի տարածքում 1 տարի և ավել ներկայությունը կամ դրա մտադրությունը բավարար պայման է բնակության վայրը հիմնական համարելու համար: Ընդ որում միևնույն տնային տնտեսությանը պատկանող բոլոր անդամները համարվում են միևնույն տնտեսության ռեզիդենտներ։ Եթե տնային տնտեսության անդամը աշխատում և բնակվում է այլ տնտեսական տարածքում, այնպես, որ նա ձեռք է բերում տնտեսական շահերի կենտրոն արտերկրում, ապա վերջինս դադարում է այդ տնային տնտեսության անդամը լինելուց: Ուսանողները (եթե մտադրություն չունեն ուսումն ավարտելուց հետո մնալու ուսումնառության երկրում), երկարատև բուժվող հիվանդները, դեսպանատների ու հյուպատոսությունների աշխատակիցները, այլ երկրներում ծառայություն իրականացնող ռազմական ստորաբաժանումների անձնակազմը, համարվում են իրենց «հիմնական բնակության վայր» (տնտեսական ու կենսական շահերի հիմնական կենտրոն) հանդիսացող երկրի ռեզիդենտներ:

13. Սույն հաշվետվության լրացման իմաստով ներդրում է համարվում գործարքը, որի արդյունքում մի երկրի տնտեսավարող սուբյեկտի մոտ առաջանում են ֆինանսական պահանջներ կամ պարտավորություններ (ներառյալ կազմակերպության կապիտալում մասնակցության մասով) այլ երկրի ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ: Ներդրումներ են համարվում ինչպես հաշվետու կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտներում իրականացված ներդրումները, այլ երկրներում անշարժ գույքի ձեռք բերումը, այնպես էլ ոչ ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացված ներդրումները հաշվետու կազմակերպությունում։ Ներդրումների ֆինանսական գործիքներն են՝ բաժնետոմսերը, պարտատոմսերը, փայամասնակցությունը, վարկերը, ավանդները, բանկային հաշիվները, դեբիտորական, կրեդիտորական պարտավորությունները և այլն: Սույն հաշվետվության լրացման իմաստով ներդրումների տեսակներն են․ օտարերկրյա ուղղակի ներդրումները, օտարերկրյա պորտֆելային ներդրումները, այլ ներդրումները և ֆինանսական ածանցյալները։

14. Օտարերկրյա ներդրողը կազմակերպություն կամ ֆիզիկական անձ է, որը շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով ներդրում է կատարել այլ երկրի ռեզիդենտ կազմակերպությունում:

15. Օտարերկրյա ներդրմամբ կազմակերպությունը այն կազմակերպությունն է, որտեղ ներդրում է իրականացրել օտարերկրյա ներդրողը:

16. Օտարերկրյա ուղղակի ներդրում է համարվում մի երկրի ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտի(ների) կողմից այլ երկրի ռեզիդենտ կազմակերպության կապիտալում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռք բերված ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասի 10% և ավելին։ Օտարերկրյա ուղղակի ներդրումային հարաբերություններն առաջանում են հետևյալ դեպքերում.

1) Երբ օտարերկրյա տնտեսավարող սուբյեկտը ներդրումներ է իրականացնում կազմակերպության կապիտալում՝ տնօրինելով կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ փայամասնակցության 10% և ավելին: Այս գործարքից հետո օտարերկրյա ներդրողի նկատմամբ բոլոր պահանջներն ու պարտավորությունները դասակարգվում են որպես օտարերկրյա ուղղակի ներդրում.

2) Երբ տնտեսավարող սուբյեկտը ներդրումներ է իրականացնում ոչ ռեզիդենտ կազմակերպությունում՝ տնօրինելով այդ կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ փայամասնակցության 10% և ավելին: Այս գործարքից հետո օտարերկրյա ներդրմամբ կազմակերպության նկատմամբ բոլոր պահանջներն ու պարտավորությունները դասակարգվում են որպես ուղղակի ներդրում.

3) Երբ կազմակերպությունում ներդրումներ է իրականացնում (կամ կազմակերպությունը ներդրումներ է իրականացնում) ոչ ռեզիդենտ կազմակերպությունը (կամ ոչ ռեզիդենտ կազմակերպությունում), որը փոխկապակցված է կազմակերպության հետ:

17․ Օտարերկրյա ուղղակի ներդրողը որևէ երկրի ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտ է, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռք է բերել ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասի 10% և ավելին այլ երկրի ռեզիդենտ կազմակերպության կապիտալում։

18․ Օտարերկրյա ուղղակի ներդրմամբ կազմակերպությունը որևէ երկրի ռեզիդենտ կազմակերպություն է, որտեղ այլ երկրի ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտը ունի (ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի) ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասի 10% և ավելի։

19. Փոխկապակցված կազմակերպություն(ներ)ը այն կազմակերպություն(ներ) է (են), որը(որոնք) ուղղակիորեն կամ անուղղակիորեն գտնվում է(են) միևնույն ներդրողի վերահսկման կամ նշանակալի մակարդակի ազդեցություն տակ, բայց մեկը մյուսի նկատմամբ չունեն վերահսկման կամ էական ազդեցություն (փոխկապակցված կազմակերպությունները չեն կարող ունենալ մեկը մյուսի ձայնի իրավունք տվող կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի ավելի քան 10%-ը): Օրինակ` նույն մայր կազմակերպության` տարբեր երկրներում գտնվող երկու ուղղակի ներդրումներով կազմակերպությունները միմյանց նկատմամբ, թեև, չունեն անմիջական ուղղակի ներդրումային հարաբերություններ, սակայն միմյանց հետ իրականացված բոլոր գործառնությունները պետք է արտացոլվեն ուղղակի ներդրումների «փոխկապակցված կազմակերպություններին» վերաբերող տողում: Նման հարաբերություններ կարող են առաջանալ նաև երբ հայկական կազմակերպության սեփականատերը ունի նաև դուստր ձեռնարկություն արտերկրում: Օրինակ, երբ կազմակերպությունն ունի ռեզիդենտ սեփականատեր, որն իր հերթին ուղղակի ներդրող է հանդիսանում մեկ այլ ոչ ռեզիդենտ կազմակերպությունում, ապա հաշվետու կազմակերպության և վերոնշյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության միջև ցանկացած ակտիվային կամ պասիվային գործառնություն պետք է նույնպես արտացոլվի ուղղակի ներդրումների «փոխկապակցված կազմակերպություններին» վերաբերող տողում:

20. Օտարերկրյա ուղղակի ներդրումները ներառում եմ հետևյալ ֆինանսական գործիքները, դրանց հետ կապված դիրքերը, գործարքները, դրանցից եկամուտը և այլ փոփոխությունները․

1) կանոնադրական և էմիսիոն կապիտալ, որը ներառում է․

ա. սովորական և արտոնյալ բաժնետոմսեր (բացառությամբ ձայնի իրավունք չտվող արտոնյալ բաժնետոմսերի, որոնք դիտարկվում են որպես պարտքային գործիքներ), բաժնեմասեր, փայեր,

բ. էմիսիոն կապիտալ,

գ. այլ կապիտալ հատկացումներ.

2) կազմակերպության սեփական կապիտալի այլ տարրեր, որոնք ներառում են․

ա. պահուստներ

բ. վերաներդրված շահույթ.

3) պարտքային գործիքներ, որոնք ներառում են շուկայական արժեթղթերը, ինչպիսիք են պարտատոմսերը, մուրհակները, մասնակցության իրավունք չտվող արտոնյալ բաժնետոմսերը և այլ առևտրային արժեթղթերը (բացառությամբ բաժնետոմսերի), ինչպես նաև փոխառությունները, վարկերը, ավանդները, առևտրային վարկերը և այլ կրեդիտորական կամ դեբիտորական պարտքերը, որոնք իրենցից ներկայացնում են պահանջներ և (կամ) պարտավորություններ ուղղակի ներդրողի կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպության նկատմամբ:

21. Օտարերկրյա պորտֆելային ներդրումը օտարերկրյա ներդրումներն են որևէ կազմակերպության կապիտալում՝ մինչև 10% ձայնի իրավունք տվող բաժնետոմսերում և փայամասնակցությունում, ինչպես նաև կազմակերպված կամ այլ ֆինանսական շուկաներում շրջանառելի պարտքային արժեթղթերում (պարտատոմսեր, պարտամուրհակներ, դրամի շուկայի գործիքներ, այլ պարտքային արժեթղթեր): Այն դեպքում, երբ կազմակերպությունն ոչ ռեզիդենտ կազմակերպության կապիտալում ներդրումն իրականացրել է ոչ թե բաժնետոմսերում, այլ արժեթղթի ձև չունեցող փայամասնակցության տեսքով, դրանք չեն ներառվում պորտֆելային ներդրումների բաժնետոմսեր մասում («215» ծածկագրով տողում), այլ ներառվում են փայամասնակցության մասում («215.2» ծածկագրով տողում):

22. Այլ ներդրումները ներառում են ոչ ռեզիդենտների հետ իրականացվող բոլոր տեսակի ֆինանսական գործարքները, որոնք չեն հանդիսանում ուղղակի, պորտֆելային ներդրումներ կամ ֆինանսական ածանցյալ գործիքներ: Այլ ներդրումները ներառում են․

1) կանխիկ դրամական միջոցները՝ կազմակերպության արտարժույթը դրամարկղում կամ դրամական միջոցները ճանապարհին՝ այլ երկրների թղթադրամների և մետաղադրամների տեսքով.

2) ավանդները և բանկային հաշիվներն են կազմակերպության ավանդները և բանկային հաշիվները ոչ ռեզիդենտ (օտարերկրյա) ավանդային կազմակերպություններում (բանկերում և այլ ավանդային կազմակերպություններում) և չեն ներառում ՀՀ բանկերում արտարժութային ավանդները.

3) վարկերը և փոխառությունները ոչ ռեզիդենտներին տրված և ոչ ռեզիդենտներից ստացված այն ֆինանսական գործիքներն են, որոնք վարկատուն տրամադրում է վարկառուին պայմանագրի միջոցով: Այս խմբում ընդգրկվում են վարկերը (ներառյալ` առևտրային գործառնությունների ֆինանսավորման համար ստացված վարկերը և օվերդրաֆտը՝ վարկային գիծ մեխանիզմով տրամադրված միջոցները), հիփոթեքային վարկերը, փոխառությունները, ինչպես նաև ֆինանսական վարձակալության (լիզինգի) վերաբերյալ պայմանագրերը.

4) Ապրանքների և(կամ) ծառայությունների դիմաց վճարվելիք և(կամ) ստացվելիք գումարները (օրինակ՝ հաշվային պլանի 521, 221 հաշիվներում արտացոլված գումարները), ստացված և(կամ) տրված կանխավճարները (օրինակ՝ հաշվային պլանի 523, 224 հաշիվներում արտացոլված գումարները) բոլոր կարճաժամկետ և երկարաժամկետ պահանջներն ու պարտավորություններն են, որոնք առաջացել են մատակարարների կողմից ապրանքների և(կամ) ծառայությունների դիմաց հետագա վճարման պայմանով ուղղակի տրամադրման կամ ապրանքների և(կամ) ծառայությունների ստացման համար գնորդի կողմից կանխավճարների տրամադրման դեպքում: Այստեղ են ներառվում նաև անավարտ աշխատանքների գծով տրված և (կամ ստացված կանխավճարները։ Այն վարկերը, որոնք կապված են առևտրային գործարքների հետ և տրամադրված են երրորդ կողմից, օրինակ` բանկերից, ներառվում են ոչ թե առևտրային վարկերի, այլ` վարկերի մեջ.

5) վճարման և(կամ) ստացման ենթակա այլ հաշիվները հիմնականում ներառում են դեբիտորական և(կամ) կրեդիտորական պարտքերը` կապված հարկերի, արժեթղթերի գնման և վաճառքի, ինչպես նաև աշխատողների աշխատանքի վարձատրության հետ, եթե դրանք առաջացել են ՀՀ ռեզիդենտի և ՀՀ ոչ ռեզիդենտի միջև իրականացված գործառնությունների ժամանակ: Կախված մարման ժամկետներից, առանձնացվում են կարճաժամկետ և երկարաժամկետ ակտիվներ և (կամ) պարտավորություններ: Երկարաժամկետ ակտիվները և (կամ) պարտավորություններն ունեն մեկ տարուց ավել սկզբնական մարման ժամկետ կամ լինում են անժամկետ: Կարճաժամկետ պարտավորություններն ունեն մեկ տարի և պակաս մարման ժամկետ.

6) ժամկետանց պարտավորությունները կամ պահանջները («225» և «235» ծածկագրերով տողերում) ներառում են վարկերի, փոխառությունների և այլ ֆինանսական գործիքների (ինչպես պահանջների, այնպես էլ պարտավորությունների գծով) հիմնական գումարների մարումների և տոկոսների վճարումների գծով առաջացած ժամկետանց պարտավորությունները կամ պահանջները.

7) այլ սեփականություն ներառում է կազմակերպությունների կողմից, որպես սեփականություն, արտերկրում ձեռք բերված անշարժ գույքի (հող, բնակարան, առանձնատուն) շուկայական արժեքը.

8) հաշվեկշռից դուրս գրված պահանջները ներառում են կազմակերպության կողմից հաշվեկշռից դուրս գրված, սակայն արտահաշվեկշռում հաշվառվող (անհուսալի) ակտիվները:

23. Ֆինանսական ածանցյալներ գործիքները ներառում են ոչ ռեզիդենտների հետ ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն, սվոփ և այլ ածանցյալ գործիքների դիրքերը զուտ շուկայական արժեքով, ընդ որում գործարքի բացասական զուտ շուկայական արժեքը լրացվում է «Պարտավորություններ» մասում, իսկ դրական զուտ շուկայական արժեքը` «Ակտիվներ» մասում:

 

3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

24. Հաշվետվության Բաժին 1-ը և 2-ը լրացվում են հետևյալ կերպ.

1) սյունակ 1-ում լրացվում է ներդրումների դիրքի ցուցանիշը (հազար դրամով) հաշվետու ժամանակաշրջանի սկզբին:

2) սյունակ 2-ում լրացվում է հաշվետու եռամսյակում յուրաքանչյուր հոդվածի գծով նոր ներդրումների ստացումը (ներհոսքերը)։ Օր․՝ բաժնետոմսերի ձեռք բերումը կամ փայամասնակցությունը, ներդրումը պարտքային արժեթղթերի մեջ, նոր վարկերի տրամադրումը կամ ստացումը, դեբիտորական կամ կրեդիտորական ակտիվների կամ պարտավորությունների աճը:

3) սյունակ 3-ում լրացվում է հաշվետու եռամսյակում յուրաքանչյուր հոդվածի գծով ներդրումների մարումը (նվազեցումը)՝ կատարված վճարումները կամ ստացումները («-» նշանով)։ Օր․՝ վարկերի, փոխառությունների հիմնական գումարների մարումները, արժեթղթերի հետ գնումը, կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի օտարերկրյա մասնակցի բաժնեմասի մարումը (նվազեցումը), շահաբաժինների վճարումը, ավանդների նվազումը ոչ ռեզիդենտ բանկերում և այլն):

4) սյունակներ 2-ում և 3-ում լրացվում են միայն գործարքների հետևանքով ստացումները և մարումները: Եթե աճն և նվազումը տեղի է ունեցել ոչ թե գործարքների, այլ ուրիշ պատճառներով, օր՝ ունեցվածքի բռնագանձման, ունեցվածքի ոչնչացման, բնական աղետի և այլնի, ապա դրանք լրացվում են սյունակ 6-ում (տե՛ս սույն կետի ենթակետ 7-ը):

5) սյունակ 4-ում լրացվում է հաշվետու եռամսյակում ակտիվների կամ պարտավորությունների վերագնահատումից և վերաչափումից (բացառությամբ արտարժույթի փոխարժեքային տարբերությունից եկամուտների և ծախսերի) զուտ եկամուտները՝ (եկամուտներից նվազեցրած ծախսերը)։ Ընդ որում, եթե համապատասխան զուտ եկամուտների մեծությունը բացասական է, ապա սյունակում այն լրացվում է «-» նշանով։ Այս սյունակում ներառվում են․

ա. ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ և կորուստներ (համապատասխանում է հաշվային պլանի 624 և 724 հաշիվներին) և ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) օգուտներ և կորուստներ (համապատասխանում է հաշվային պլանի 626 և 726 հաշիվներին).

բ. պաշարների վերաչափումից օգուտներ և վնասներ (հաշվային պլանի 218 հաշվի հետ թղթակցող ծախսերն ու եկամուտները).

գ. ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ և ծախսեր (համապատասխանում է հաշվային պլանի 621 և 721 հաշիվներին), ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ և ծախսեր (համապատասխանում է հաշվային պլանի 622 և 722 հաշիվներին), ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ և ծախսեր (համապատասխանում է հաշվային պլանի 632 և 732 հաշիվներին).

դ. այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող եկամուտներն ու ծախսերը (հաշվային պլանի 67 և 77 խմբի բոլոր հաշիվները).

ե. եթե կազմակերպությունն իրականացնում է իր ակտիվների (այդ թվում՝ հիմնական միջոցների) վերագնահատում, որի արդյունքում սեփական կապիտալի արժեթղթերի արժեքը փոխվում է, ապա այս փոփոխությունը նույնպես պետք է ներառվի գների փոփոխության մեջ: Հաշվետու եռամսյակի ընթացքում ուղղակի ներդրմամբ կազմակերպության մոտ վերագնահատումից և վերաչափումից առաջացած զուտ շահույթը և (կամ) վնասը պետք է արտացոլվի «Ուղղակի ներդրողի մասնաբաժինը կազմակերպության սեփական կապիտալի այլ տարրերում» տողի չորրորդ սյան մեջ՝ ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողների մասնաբաժնի համամասնությամբ, (տե՛ս սույն հրահանգի 25-րդ կետը) որը, դրական լինելու դեպքում, պետք է նաև զտել շահութահարկի դրույքաչափով (բացառությամբ այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող զուտ եկամուտների).

6) սյունակ 5-ում լրացվում են հաշվետու եռամսյակում կազմակերպության արտարժույթի փոխարժեքային տարբերությունից զուտ եկամուտը (եկամուտներից նվազեցրած ծախսերը), որը յուրաքանչյուր ֆինանսական գործիքի գծով լրացվում է համապատասխան տողում։ Ընդ որում, եթե համապատասխան զուտ եկամուտների մեծությունը բացասական է, ապա սյունակում այն լրացվում է բացասական նշանով: Այս սյունակում ներառվում են արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտները և կորուստները (համապատասխանում է հաշվային պլանի 625 և 725 հաշիվներին), ինչպես առևտրային գործունեությունից, այնպես էլ արտարժութային ակտիվների և պարտավորությունների պահպանումից: Հաշվետու եռամսյակի ընթացքում ուղղակի ներդրմամբ կազմակերպության մոտ փոխարժեքային տարբերություններից առաջացած զուտ շահույթը և (կամ) վնասը պետք է արտացոլվի «Ուղղակի ներդրողի մասնաբաժինը կազմակերպության սեփական կապիտալի այլ տարրերում» տողի հինգերորդ սյան մեջ՝ ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողների մասնաբաժնի համամասնությամբ (տե՛ս սույն հրահանգի 25-րդ կետը), որը, դրական լինելու դեպքում, պետք է նաև զտել շահութահարկի դրույքաչափով։

7) սյունակ 6-ում լրացվում են այն փոփոխությունները, որոնք կապված չեն գների, փոխարժեքի կամ գործարքների հետ: Մասնավորապես, այս սյունակում լրացվում են պարտքի ներդրումները կամ դուրս գրումները, տարբեր հոդվածների միջև վերադասակարգումները, ինչպես նաև տնտեսական սուբյեկտների ռեզիդենտության փոփոխությունից առաջացած ճշգրտումները: Այստեղ են գրանցվում նաև տարերային աղետների հետևանքով առաջացած փոփոխությունները, կանոնադրական կապիտալի համալրումն ի հաշիվ չբաշխված շահույթի և այլն։ Հաշվետու եռամսյակի ընթացքում ուղղակի ներդրմամբ կազմակերպության մոտ այլ փոփոխություններից առաջացած զուտ շահույթը և (կամ) վնասը պետք է արտացոլվի «Ուղղակի ներդրողի մասնաբաժինը կազմակերպության սեփական կապիտալի այլ տարրերում» տողի վեցերորդ սյան մեջ՝ ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողների մասնաբաժնի համամասնությամբ (տե՛ս սույն հրահանգի 25-րդ կետը), որը, դրական լինելու դեպքում, պետք է նաև զտել շահութահարկի դրույքաչափով։

8) սյունակ 7-ում լրացվում է ներդրումների դիրքի ցուցանիշը (ըստ առանձին գործիքների) հաշվետու եռամսյակի վերջում: Արտարժույթային դիրքերը վերահաշվարկվում են հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ ԿԲ հրապարակած պաշտոնական փոխարժեքով։ Սյունակ 7-ի մեծությունը հավասար է նախորդ 6 սյունակների գումարին:

9) սյունակ 8-ում լրացվում են հաշվետու եռամսյակում հայտարարված շահաբաժինները և հաշվեգրված տոկոսավճարները առանց հարկերի զտման:

10) սյունակ 9-ում լրացվում են հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ հաշվեկշռում առկա հաշվեգրված, սակայն չստացված և (կամ) չվճարված շահաբաժինները և տոկոսավճարները, ընդ որում առանց հարկերի զտման։ Եռամսյակի ընթացքում հաշվեգրված, սակայն չստացված և (կամ) չվճարված շահաբաժինները անհրաժեշտ է արտացոլել կանոնադրական կապիտալին վերաբերող տողերում, այլ ոչ թե «Ուղղակի ներդրողի մասնաբաժինը կազմակերպության սեփական կապիտալի այլ տարրերում» տողում։ Անկախ տոկոսագումարների կապիտալացվելու հանգամանքից, հաշվեգրված, բայց չվճարված տոկոսագումարը անհրաժեշտ է արտացոլել այս սյունակում, այլ ոչ թե գումարել հիմնական գումարին։

25. Ուղղակի ներդրողի մասնաբաժինը կազմակերպության սեփական կապիտալի այլ տարրերում («110» ծածկագրով տող).

1) Հաշվետու եռամսյակի սկզբում (սյունակ 1) և վերջի դրությամբ (սյունակ 7) դիրքերը սկզբի և վերջի դրությամբ հաշվարկվում են հետևյալ կերպ. ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ չբաշխված շահույթի (կորուստների գծով պահուստային հատկացումները (օրինակ՝ հաշվային պլանի 425, 543, 223 հաշիվների հետ թղթակցող ծախսերն ու եկամուտները) սույն հաշվետվության լրացման տեսանկյունից պետք է ճշգրտվեն (կորուստները կամ ծախսերը պետք է գումարվեն, իսկ օգուտները կամ եկամուտները հանվեն) չբաշխված շահույթի հաշվարկի ժամանակ։ Ընդ որում, քանի որ եկամուտների և ծախսերի հաշվառումը ֆինանսական արդյունքի հաշվետվության մեջ կրում է կուտակային բնույթ, ցանկացած հաշվետու ժամանակաշրջանի չբաշխված շահույթի մեծության հաշվարկի ժամանակ (բացի առաջինից) պետք է նվազեցնել նախորդ ժամանակաշրջանների համար կատարված բոլոր ճշգրտումները)՝ նախորդ և ընթացիկ ժամանակաշրջանների և համապատասխանում է հաշվային պլանի 341, 342 հաշիվներին, մեծությանն ավելացվում է պահուստային կապիտալի մեծությունը (համապատասխանում է հաշվային պլանի 351 հաշվին), որից հետո ստացված մեծությունը բազմապատկվում է ուղղակի ներդրողի մասնաբաժնով (տոկոսով (%)):

2) Փոփոխություններ հաշվետու եռամսյակում.

ա. «Ստացում» սյունակում լրացվում է ընթացիկ եռամսյակում գործառնական գործունեությունից զուտ շահույթի (վնասի)՝ ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողների ներդրման մասնաբաժնով կշռված մեծությունը, որի դրական լինելու դեպքում պետք է զտել շահութահարկի դրույքաչափով։ Ստացում սյունակում պետք է լրացնել ստացված դրական(շահույթ) կամ բացասական(վնաս) արդյունքը։ Գործառնական գործունեությունից զուտ շահույթը (վնասը) հաշվարկելու համար անհրաժեշտ է հաշվետու ժամանակաշրջանի շահույթ և (կամ) վնաս մեծությունից (համապատասխանում է հաշվային պլանի 331 հաշվին) կատարել հետևյալ ճշգրտումները (ներքոնշյալ կորուստները կամ ծախսերը պետք է գումարել, իսկ օգուտները կամ եկամուտները հանել)․

1. Կորուստների գծով ցանկացած պահուստային հատկացումները (օրինակ՝ հաշվային պլանի 425, 543, 223 հաշիվների հետ թղթակցող ծախսերն ու եկամուտները),

2. Փոխարժեքի հաշվին փոփոխությունները, այդ թվում՝ արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտները և կորուստները (համապատասխանում է հաշվային պլանի 625 և 725 հաշիվներին), ինչպես առևտրային գործունեությունից, այնպես էլ արտարժութային ակտիվների և պարտավորությունների պահպանումից: Հաշվետու եռամսյակի ընթացքում ուղղակի ներդրմամբ կազմակերպության մոտ փոխարժեքային տարբերություններից առաջացած զուտ շահույթը և (կամ) վնասը պետք է արտացոլվի ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողների մասնաբաժնի համամասնությամբ, որը, դրական լինելու դեպքում, պետք է նաև զտել շահութահարկի դրույքաչափով։

3. Գների հաշվին փոփոխությունները, այդ թվում՝

1) ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ և կորուստներ (համապատասխանում է հաշվային պլանի 624 և 724 հաշիվներին) և ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) օգուտներ և կորուստներ (համապատասխանում է հաշվային պլանի 626 և 726 հաշիվներին),

2) պաշարների վերաչափումից օգուտներ և վնասներ (հաշվային պլանի 218 հաշվի հետ թղթակցող ծախսերն ու եկամուտները),

3) ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ և ծախսեր (համապատասխանում է հաշվային պլանի 621 և 721 հաշիվներին), ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ և ծախսեր (համապատասխանում է հաշվային պլանի 622 և 722 հաշիվներին), ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ և ծախսեր (համապատասխանում է հաշվային պլանի 632 և 732 հաշիվներին),

4) այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող եկամուտներն ու ծախսերը (հաշվային պլանի 67 և 77 խմբի բոլոր հաշիվները):

4. Հաշվետու եռամսյակի ընթացքում ուղղակի ներդրմամբ կազմակերպության մոտ վերագնահատումից և վերաչափումից առաջացած զուտ շահույթը և (կամ) վնասը պետք է արտացոլվի ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողների մասնաբաժնի համամասնությամբ, որը, դրական լինելու դեպքում, պետք է նաև զտել շահութահարկի դրույքաչափով (բացառությամբ այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող զուտ եկամուտների)։

բ. «Մարում» սյունակում լրացվում են ժամանակաշրջանի ընթացքում հայտարարված շահաբաժինների՝ (համապատասխանում է հաշվային պլանի 529 հաշվի հետ թղթակցող հաշիվներին) ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողի մասնաբաժինը: Եռամսյակի ընթացքում հաշվեգրված շահաբաժինները անհրաժեշտ է արտացոլել կանոնադրական կապիտալին վերաբերող տողերում, այլ ոչ թե «Ուղղակի ներդրողի մասնաբաժինը կազմակերպության սեփական կապիտալի այլ տարրերում» տողում։

26. Դուստր կամ կախյալ (ասոցացված) ընկերության շահույթի կամ վնասի մեջ ընկերության բաժինը («115.2» ծածկագրով տող) լրացվում է հաշվետու կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ դուստր կամ կախյալ (ասոցացված) ընկերության շահույթում կամ վնասում ունեցած բաժինը՝ հաշվետու կազմակերպության դուստր կամ կախյալ (ասոցացված) ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած մասնաբաժնի համապատասխան:

27. Բաժին 1.1-ում և Բաժին 1.2-ում լրացվում են օտարերկրյա ուղղակի ներդրմամբ կազմակերպության ներդրողների մասին տեղեկատվությունը, այն է, հաշվետու կազմակերպության ոչ ռեզիդենտ ներդրող(ներ)ի ռեզիդենտության երկրի (միջազգային կազմակերպությունների դեպքում անվանումը) անվանման եռանիշ ծածկագիրը (օրինակ. Լյուքսեմբուրգ՝ LUX, Ռուսաստան՝ RUS) և մասնաբաժինը կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ((տոկոսով (%)), ինչպես նաև հաշվետու կազմակերպության կողմից այլ երկրներում կատարված ուղղակի ներդրումների տնտեսական գործունեության տեսակը (համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի» 2-րդ խմբագրության (ՏԳՏՀԴ)) և ներդրման երկիրը: Ներդրողներն ըստ սյուների նշվում են ամենախոշորից սկսած, այսինքն մեծից փոքր սկզբունքով։

28. Բաժին 2-ում լրացվում են հաշվետու կազմակերպության ստացած կամ կատարած պորտֆելային և այլ ներդրումներն ըստ համապատասխան գործիքների և սկզբնական ժամկետայնության: Ժամկետայնության տարանջատումն իրականացվում է գործիքների սկզբնական (գործիքի ստեղծման պահին), այլ ոչ մնացորդային ժամկետայնության հիման վրա:

29. Բաժին 2.1-ում լրացվում է հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտների կողմից հաշվետու կազմակերպությունում իրականացված պորտֆելային ներդրումների, վարկերի և փոխառությունների, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք գումարների, ստացված կանխավճարների և վճարման ենթակա այլ հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը ըստ ոչ ռեզիդենտ ներդրող(ներ)ի ռեզիդենտության երկրի (միջազգային կազմակերպությունների դեպքում անվանումը) անվանման եռանիշ ծածկագրի (օրինակ. Լյուքսեմբուրգ՝ LUX, Ռուսաստան՝ RUS) և նշված ցուցանիշներում ունեցած մասնաբաժնի ((տոկոսով (%)): Ընդ որում ցուցանիշում մասնաբաժինը հաշվարկվում է պարտավորության հաշվեկշռային մնացորդի հիման վրա (մայր գումար և հաշվեգրված, բայց չվճարված տոկոսագումար)։ Եթե տվյալ ներդրող կազմակերպությունը հաշվետու կազմակերպության համար հանդիսանում է ուղղակի ներդրող, ուղղակի ներդրմամբ ընկերություն կամ նույն խմբի մեջ մտնող սուբյեկտ (մանրամասն սահմանումը տես սույն հրահանգի 14-16-րդ կետերում), ապա համապատասխան անվանումները նշվում են շտրիխներով (LUX՛ կամ RUS՛)։ Օտարերկրյա պորտֆելային ներդրում է համարվում կազմակերպության կապիտալում՝ մինչև 10% ձայնի իրավունք տվող բաժնետոմսերում և փայամասնակցությունում ներդրումը, ինչպես նաև ներդրումները կազմակերպության կողմից թողարկված պարտքային արժեթղթերում (պարտատոմսեր, պարտամուրհակներ, դրամի շուկայի գործիքներ, այլ պարտքային արժեթղթեր): Այս բաժնում լրացվում են ինչպես ուղղակի ներդրողից կամ փոխկապակցված ընկերությունից ստացված պարտավորությունների մասին տեղեկատվությունը («110.3» ծածկագրով տող), այնպես էլ չփոխկապակցված անձանցից ներգրաված պարտավորությունների մասին տեղեկատվությունը («210», «220.1», «220.2», «220.3» ծածկագրերով տողեր)։ Ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք գումարների, ստացված կանխավճարների և ոչ ռեզիդենտների նկատմամբ այլ ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը արտացոլվում է միայն այն դեպքում, երբ նշված ֆինանսական պարտավորության մասով առկա է ստորև թվարկված հատկանիշներից առնվազն մեկը․

1) սահմանված է ապագա մարման գրաֆիկ,

2) ֆինանսական ակտիվի համար սահմանված է տոկոսադրույք:

30. Բաժին 2.2-ում լրացվում է հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպություններում իրականացված պորտֆելային ներդրումների, վարկերի և փոխառությունների, ապրանքների և ծառայությունների դիմաց ստացվելիք գումարների, տրված կանխավճարների, ստացվելիք գումարների, ստացման ենթակա այլ հաշիվների, այլ սեփականության և ավանդների և բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը ըստ ներդրման երկրի ռեզիդենտության (միջազգային կազմակերպությունների դեպքում անվանումը) անվանման եռանիշ ծածկագրի (օրինակ. Լյուքսեմբուրգ՝ LUX, Ռուսաստան՝ RUS) և նշված ցուցանիշներում ունեցած մասնաբաժնի ((տոկոսով (%))։ Ընդ որում ցուցանիշում մասնաբաժինը հաշվարկվում է ակտիվի հաշվեկշռային մնացորդի հիման վրա (մայր գումար և հաշվեգրված, բայց չստացված տոկոսագումարը): Եթե տվյալ ներդրմամբ կազմակերպությունը հաշվետու կազմակերպության համար հանդիսանում է ուղղակի ներդրող, ուղղակի ներդրմամբ ընկերություն կամ նույն խմբի մեջ մտնող սուբյեկտ (մանրամասն սահմանումը տես սույն հրահանգի 14-16-րդ կետերում), ապա համապատասխան անվանումները նշվում են շտրիխներով (LUX՛ կամ RUS՛)։ Օտարերկրյա պորտֆելային ներդրումը ներդրում է որևէ կազմակերպության կապիտալում՝ մինչև 10% ձայնի իրավունք տվող բաժնետոմսերում և փայամասնակցությունում, ինչպես նաև ներդրում է կազմակերպված կամ այլ ֆինանսական շուկաներում շրջանառելի պարտքային արժեթղթերում (պարտատոմսեր, պարտամուրհակներ, դրամի շուկայի գործիքներ, այլ պարտքային արժեթղթեր): Այս աղյուսակում լրացվում են ինչպես ուղղակի ներդրողին կամ փոխկապակցված ընկերությանը տրամադրած միջոցների մասին տեղեկատվությունը («115.3» ծածկագրով տող), այնպես էլ չփոխկապակցված անձանց տրամադրված միջոցների մասին տեղեկատվությունը («215», «230.2», «230.3», «230.4», «230.5», «230.6» ծածկագրերով տողեր)։ Ապրանքների և ծառայությունների դիմաց ստացվելիք գումարների, տրված կանխավճարների և այլ ֆինանսական ակտիվների վերաբերյալ տեղեկատվությունը արտացոլվում է միայն այն դեպքում, երբ նշված ֆինանսական ակտիվի մասով առկա է ստորև թվարկված հատկանիշներից առնվազն մեկը․

1) սահմանված է ապագա մարման գրաֆիկ,

2) ֆինանսական ակտիվի համար սահմանված է տոկոսադրույք:

31. Բաժին 3-ում լրացվում են․

1) կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց աշխատանքի դիմաց վճարված աշխատավարձ («310» ծածկագրով տող),

2) կազմակերպության կողմից` որպես հարկային գործակալ, ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտներից (աշխատավարձ, շահաբաժին, տոկոսավճար և այլ եկամուտ) գանձված եկամտային հարկ («315» ծածկագրով տող),

3) կազմակերպության զուտ շահույթը և (կամ) վնասը հաշվետու եռամսյակում («320» ծածկագրով տող, համապատասխանում է հաշվապահական հաշվառման հաշվային պլանի 343 հաշվին),

4) կազմակերպության չբաշխված շահույթը և (կամ) չծածկված վնասը հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ («325» ծածկագրով տող, համապատասխանում է հաշվապահական հաշվառման հաշվային պլանի, 341, 342 հաշիվների գումարին),

5) կազմակերպության գների և փոխարժեքի հաշվին փոփոխությունների տարբերությունը հաշվետու եռամսյակի ընթացքում («330» ծածկագրով տող, հավասար է հաշվապահական հաշվառման հաշվային պլանի 621, 622, 624, 625, 626, 632 հաշիվների, 67 խմբի ու 218 հաշվի հետ թղթակցող եկամուտների գումարի և 721, 722, 724, 725, 726, 732 հաշիվների, 77 խմբի ու 218 հաշվի հետ թղթակցող ծախսերի գումարի տարբերությանը),

6) կազմակերպության գների և փոխարժեքի փոփոխությունների հաշվին եկամուտները հաշվետու եռամսյակի ընթացքում («335» ծածկագրով տող, հավասար է հաշվապահական հաշվառման հաշվային պլանի 621, 622, 624, 625, 626, 632 հաշիվների, 67 խմբի ու 218 հաշվի հետ թղթակցող եկամուտների գումարին),

7) կազմակերպության գների և փոխարժեքի փոփոխությունների հաշվին ծախսերը հաշվետու եռամսյակի ընթացքում («340» ծածկագրով տող, հավասար է հաշվապահական հաշվառման հաշվային պլանի 721, 722, 724, 725, 726, 732 հաշիվների, 77 խմբի ու 218 հաշվի հետ թղթակցող ծախսերի գումարին),

8) կորուստների գծով պահուստային հատկացումները հաշվետու եռամսյակի ընթացքում («345» ծածկագրով տող, օրինակ՝ համապատասխանում է հաշվային պլանի 425, 543, 223 հաշիվների հետ թղթակցող ծախսերին ու եկամուտներին),

9) կազմակերպության պահուստային կապիտալի մեծությունը եռամսյակի վերջի դրությամբ («350» ծածկագրով տող, համապատասխանում է հաշվապահական հաշվառման հաշվային պլանի 351 հաշվին),

10) Արտադրանքի, ապրանքների, աշխատանքի, ծառայությունների իրացումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկի) հաշվետու եռամսյակի ընթացքում («355» ծածկագրով տող, համապատասխանում է հաշվապահական հաշվառման հաշվային պլանի 611 հաշվին),

32. Բաժին 3.1-ում և Բաժին 3.2-ում լրացվում են կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունների ծավալը և կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտներից ստացված ծառայությունների ծավալը, առանձին նշելով ծառայությունների հիմնական տեսակները: Ոչ ռեզիդենտին ծառայության մատուցումը կամ ծառայության ստացումը ոչ ռեզիդենտից կարող է տեղի ունենալ ինչպես ՀՀ սահմաններում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս կամ առցանց: Ընդ որում, ծառայությունների հիմնական տեսակները դասակարգելիս անհրաժեշտ է կիրառել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն որոշմամբ հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգիչը» (ՏԳՏՀԴ):

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի հունվարի 19-ի

թիվ 01-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_22645

 

Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ

 

Պարտատեր

Գործիքի տեսակը

Գործիքի պայմանագրային գումարը

Հաշվետու ժամանա-կաշրջանի վերջի դրությամբ փաստացի ստացված տրանշները

Գործիքի ժամկետայնությունը

Երկիրը

Պարտատիրոջ հետ փոխհարա-բերությունը

Սեկտորի պատկա-նելիությունը

Գումարը պայմա-նագրային արժույթով

Արժույթ

ներգրավման ամսաթիվ օր/ամիս/տարի

մարման ամսաթիվ օր/ամիս/տարի

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

 

ուղղակի ներդրող

ֆինանսական կազմակերպություն

պարտքային արժեթուղթը

         

2

 

ուղղակի ներդրմամբ ընկերություն

ապահովագրական ընկերություններ և կենսաթոշակային ֆոնդեր

վարկ/
փոխառություն

         

3

 

փոխկապակցված ընկերություն

միջազգային ֆինանսական կազմակերպություն

առևտրային վարկ

         

4

 

չփոխկապակցված ընկերություններ

պետական կառավարման մարմիններ

այլ պարտավորություն

         

5

   

ոչ ֆինանսական առևտրային կազմակերպություն

           

6

   

ֆիզիկական անձ

           

7

   

տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություն

           

Սպասարկման պայմանները

Տոկոսադրույքի տեսակը

Գործիքի տարեկան տոկոսադրույքը, «լողացողի» դեպքում նշել հիմքը և մարժան

Տոկոսավճարի վճարման պարբերա-կանություն

Նշել տարվա այն բոլոր ամիսները, երբ պետք է կատարվի վճարումը

Տոկոսավճարի առաջին վճարման ամսաթիվ

Հիմնական գումարի մարման եղանակը

Նշել տարվա այն բոլոր ամիսները, երբ պետք է կատարվի մարումը

Հիմնական գումարի առաջին վճարման ամսաթիվ

11

12

13

14

15

16

17

18

պարբերական մարումներ

   

մայր գումարի հավասարաչափ մարումներ

   

լողացող

 

միանվագ՝ մարման պահին

   

պարտավորության հավասարաչափ մարում (անուիտետ)

   

ֆիքսված

 

ըստ պարտատիրոջ պահանջի

   

միանվագ՝ մարման պահին

   

անտոկոս

 

ոչ պարբերական մարումներ

   

ըստ պարտատիրոջ պահանջի

       
     

ոչ պարբերական մարումներ

       
               
               

Ներգրավված միջոցների հաշվեկշռային մնացորդը հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբին

Մուտքեր հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված մարումներ և պարտքի դիմաց հաշվեգրված/վճարված տոկոսավճարներ

Ներգրավված միջոցների հաշվեկշռային մնացորդը հաշվետու ժամանա-կաշրջանի վերջին

Հաշվետու ժամանակարշջանի վերջի դրությամբ պարտքի դիմաց հաշվեգրված, բայց դեռևս չվճարված տոկոսավճար

Պարտավորության ժամկետանց մասը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

Այլ նշումներ

հիմնական գումարի մարում

հաշվեգրված տոկոսավճար

փաստացի վճարված տոկոսավճար

Այլ ճշտումներ

հիմնական գումար

տոկոսա-վճար

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

                     
                     
                     
                     
                     
                     
                     

Բաժին 2. Լրացուցիչ ցուցանիշներ (Պարտավորության վճարման ապագա գրաֆիկի մարման պարբերականություն)

 

Ապագա վճարման ամսաթիվ, օր, ամիս, տարի

Պարտավորության հերթական համարը հիմնական էջում

Մայր գումարի մարում

Տոկոսավճարի մարում

1

2

3

4

       
       
       
       
       
       

Ղեկավար

_____________________________   ____________________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

_____________________________   ____________________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)


« _______ »____________20_____թ.

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության 

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի հունվարի 19-ի

 թիվ 01-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 9-ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորվում է «Ոչ ֆինանսական կազմակերպությունների արտաքին պարտավորությունների սպասարկման մասին» Ձև թիվ 9-Պարտավորություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են արտաքին պարտավորություն ունեցող իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպություններ), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ սահմանված կարգով:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի» 2-րդ խմբագրության (ՏԳՏՀԴ)) 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը, իսկ չորրորդ եռամսյակի համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը: Ընդ որում, Հաշվետվությունը լրացվում է նաև տվյալ ժամանակաշրջանի ընթացքում պարտավորությունների գումարների կամ պայմանների փոփոխություններ չլինելու դեպքում: Հաշվետվության ներկայացման ժամկետին, որոշ ցուցանիշների գծով ստույգ տվյալների բացակայության դեպքում կարելի է ներկայացնել առավելագույն ճշտությամբ հաշվարկային մոտավոր տվյալներ` հետագայում ճշգրտելու պայմանով: Էական փոփոխությունների դեպքում ներկայացվում են նախորդ եռամսյակների ճշտված հաշվետվությունները։

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետվությունը լրացվում է այն դեպքում, երբ «Օտարերկրյա ներդրումների մասին» Ձև 9-Ներդրում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության Բաժին 1-ի «110.3» ծածկագրով տողում («Պարտքային գործիքներ»-ում), Բաժին 2-ի «210.2» ծածկագրով տողում («Պորտֆելային ներդրումների պարտավորությունների» պարտքային արժեթղթերում) և «220.1», «220.2», «220.3» ծածկագրերով տողերում («Այլ ներդրումների» պարտավորություններում) առկա են լրացված տվյալներ: Ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք գումարների, ստացված կանխավճարների (օրինակ, ներմուծված սարքավորումների դիմաց համաձայնեցված ուշ վճարումներ) և այլ պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է հաշվետվության մեջ միայն այն դեպքում, երբ նշված պարտավորության մասով առկա է ստորև թվարկված հատկանիշներից առնվազն մեկը․

1) սահմանված է ապագա մարման գրաֆիկ,

2) պարտավորության համար սահմանված է տոկոսադրույք,

3) յուրաքանչյուր պարտատիրոջ նկատմամբ պարտավորության գումարը գերազանցում է 500 մլն. դրամը:

7. Ներգրավված վարկերի և փոխառությունների, լիզինգային պայմանագրերի, պարտքային արժեթղթերի, ինչպես նաև վարկային գծերի, օվերդրաֆտների վերաբերյալ տվյալները լրացվում են ցանկացած պարագայում: Այն դեպքում, երբ միասնական պարտքային պայմանագրով նախատեսված է պարտավորությունների ներգրավում առանձին մասնաբաժիններով (տրանշներով) և դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված պայմանները կամ տոկոսադրույքը տարբերվում են, ապա յուրաքանչյուր մասնաբաժնի համար տվյալները լրացվում են առանձին տողերով: Պարտավորությունները լրացվում են մայր արժույթով։

8. Սյունակ 1-ում լրացվում է պարտավորության հերթական համարը:

9. Սյունակ 2-ում լրացվում է ոչ ռեզիդենտ պարտատիրոջ գրանցման երկրի անվանումը ըստ Ստանդարտների միջազգային կազմակերպության: Անհրաժեշտ է նշել երկրի եռանիշ ծածկագիրը, օրինակ. Լյուքսեմբուրգ՝ LUX, Ռուսաստան՝ RUS: Այն դեպքում, երբ պարտքը տրամադրված է միջազգային ֆինանսական կազմակերպության կողմից, սյան մեջ նշվում է կազմակերպության անունը (օրինակ, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ կամ European Bank for Reconstruction and Development (EBRD)) (Միջազգային կազմակերպությունների բնորոշումը տրված է Աղյուսակ 3-ում՝ «Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկ»):

10. Սյունակ 3-ում լրացվում է հաշվետու կազմակերպության և ոչ ռեզիդենտ պարտատիրոջ հետ փոխհարաբերությունների տեսակը, այսինքն՝ պարտատերը հանդիսանում է կազմակերպության ուղղակի ներդրող, ուղղակի ներդրմամբ կազմակերպություն, իրար մեջ փոխկապակցված ընկերություններ, կամ որևէ ձևով չփոխկապակցված ընկերություններ: Փոխհարաբերությունների տեսակների սահմանումները համապատասխանում են սույն որոշման Հավելված 2-ով հաստատված «Օտարերկրյա ներդրումների մասին» Ձև 9-Ներդրում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի 13-15-րդ կետերի սահմանումներին:

11. Սյունակ 4-ում լրացվում է ոչ ռեզիդենտ պարտատիրոջ հատվածային պատկանելությունը` ըստ հետևյալ տարանջատման.

1) ֆինանսական կազմակերպություններ են հանդիսանում կենտրոնական բանկը, այլ ավանդային կազմակերպությունները, բացի կենտրոնական բանկից (բանկեր, ոչ բանկ ավանդային կազմակերպություններ), օժանդակ ֆինանսական կազմակերպություններ, այլ ֆինանսական միջնորդներ, բացի ապահովագրական կազմակերպություններից և կենսաթոշակային ֆոնդերից,

2) ապահովագրական կազմակերպություններ և կենսաթոշակային ֆոնդեր,

3) միջազգային ֆինանսական կազմակերպություններն ընդգրկում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկը (տես՝ Աղյուսակ 3),

4) պետական կառավարման մարմիններ ընդգրկում է կենտրոնական, տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման պետական մարմինների բոլոր միավորները,

5) ոչ ֆինանսական առևտրային կազմակերպություններն ընդգրկում են այն սուբյեկտները, որոնց հիմնական գործունեությունը շուկայական ապրանքների արտադրությունը և ոչ ֆինանսական ծառայությունների մատուցումն է,

6) ֆիզիկական անձինք,

7) տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունները ընդգրկում են ոչ շուկայական ոչ առևտրային կազմակերպություններից, որոնք չեն վերահսկվում պետական կառավարման մարմինների կողմից:

12. Սյունակ 5-ում լրացվում է յուրաքանչյուր պարտքային գործիքի տեսակը, այսինքն` պարտքային արժեթուղթ, առևտրային վարկ, վարկ (փոխառություն) կամ այլ պարտավորություն:

13. Սյունակ 6-ում լրացվում է այն գումարը, որը ըստ պայմանագրի փոխատուն պարտավորվել է տրամադրել փոխառուին, անկախ գումարն ամբողջությամբ ստացված լինելու հանգամանքից։ Սյունակ 7-ում լրացվում է պարտքի գումարի արժույթը՝ արժույթի եռանիշ կոդով` համաձայն Ստանդարտացման միջազգային կազմակերպության դասակարգչի ծածկագրերի: Օրինակ, ամերիկյան դոլարի դեպքում՝ USD, ռուսական ռուբլու դեպքում՝ RUB և այլն։

14. Սյունակ 8-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ պարտքի գծով արդեն ստացված տրանշների (մասնաբաժինների) ընդհանուր գումարը՝ անկախ դրանց գծով իրականացված մարումներից:

15. Սյունակ 9-ում լրացվում է պարտքային պայմանագրում նշված պարտքի ներգրավման, իսկ սյունակ 10-ում՝ դրանում նշված պարտքի վերջնական մարման ժամկետները (օրը, ամիսը, տարեթիվը): Օրինակ, պարտավորությունը ներգրավվել է 2020 թվականի հունվարի մեկին և պետք է մարվի 2025 թվականի հունիսի երեսունին, ապա սյունակ 9-ում և սյունակ 10-ում համապատասխանաբար լրացվում է 01.01.2020 և 30.06.2025:

16. Սյունակ 10-ը չի լրացվում, եթե պարտավորությունը ցպահանջ է, կազմակերպությունը հստակ չգիտի մարման ժամկետը, կամ պարտքի մարումը կախված է այլ հանգամանքներից (օրինակ, շինարարության դեպքում՝ շենքի ավարտման ժամկետներից, կամ պարտատիրոջ պահանջի դեպքում, կամ փոխադարձ համաձայնության գալու պարագայում և այլն): Եթե սյունակ 10-ը չի լրացվում, ապա դրա վերաբերյալ տեղեկատվության բացակայության բացատրությունը անհրաժեշտ է լրացնել «Այլ նշումներ» սյունակ 29-ում:

17. Սյունակ 11-ում լրացվում է տոկոսավճարի վճարման պարբերականությունը՝ սյունակի ընկնող տողից ընտրելով առաջարկված տարբերակներից որևէ մեկը` պարբերական մարումներ, ոչ պարբերական մարումներ, միանվագ՝ մարման պահին, ըստ պարտատիրոջ պահանջի։ «Պարբերական մարումներ» տարբերակը ընտրվում է այն դեպքում, երբ տոկոսավճարի մարումները պետք է կատարվեն որոշակի պարբերականությամբ (ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան)։ «Միանվագ՝ մարման պահին» տարբերակը ընտրվում է այն դեպքում, երբ համաձայն պայմանագրի, պարտավորության տոկոսավճարները պետք է մարվեն մեկ վճարումով՝ պայմանագրի ավարտին։ «Ըստ պարտատիրոջ պահանջի» տարբերակը ընտրվում է այն ժամանակ, երբ համաձայն պայմանագրի պարտապանը պարտավորվում է տոկոսագումար վճարել պարտատիրոջը միայն վերջինիս կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու դեպքում։ «Ոչ պարբերական մարումներ» տարբերակը ընտրվում է այն դեպքում, երբ տոկոսագումարի վճարման պարբերականությունը չի համապատասխանում «պարբերական մարումներ», «միանվագ՝ մարման պահին», «ըստ պարտատիրոջ պահանջի» տարբերակներից որևէ մեկին։ Օրինակ՝ տոկոսագումարները կապիտալացվում են մայր գումարին կամ տոկոսագումարների վճարումները որոշակի ժամկետով, փոխադարձ համաձայնությամբ սառեցվել են և այլն։ Սյունակ 11-ում «ոչ պարբերական մարումներ» տարբերակը ընտրելու դեպքում սյունակ 12-ը չի լրացվում, սակայն պարտավորության տոկոսագումարի վճարման մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է լրացնել Բաժին 2-ում (ըստ համապատասխան վարկերի համարների, վճարման ամսաթվերի և վճարման ենթակա գումարների):

18. Սյունակ 12-ում լրացվում են այն ամիսների համարները, երբ ըստ պայմանագրի պետք է կատարել տոկոսագումարի մարում։ Օրինակ, եթե սյունակ 11-ում ընտրվել է «պարբերական մարումներ» տարբերակը և տոկոսագումարի մարումները պետք է կատարվեն մարտ, հունիս, սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին, ապա սյունակ 12-ում անհրաժեշտ է նշել 3,6,9,12։ Եթե սյունակ 11-ում ընտրվել է «ըստ պարտատիրոջ պահանջի» կամ «միանվագ՝ մարման պահին» տարբերակներից որևէ մեկը, ապա սյունակ 12-ը չի լրացվում, իսկ սյունակ 11-ում «ոչ պարբերական մարումներ» տարբերակը ընտրելու դեպքում սյունակ 12-ը չի լրացվում, սակայն պարտավորության տոկոսագումարի վճարման մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է լրացնել Բաժին 2-ում (տես՝ Աղյուսակ 1):

19․ Սյունակ 13-ում անհրաժեշտ է նշել տոկոսագումարի վճարման առաջին ամսաթիվը համաձայն պայմանագրի՝ օրը, ամիսը, տարին։ Օրինակ՝ ըստ պայմանագրի պարտավորության տոկոսագումարի վճարման առաջին ամսաթիվ 2018 թվականի հունիսի 5-ն է, ապա սյունակ 13-ում անհրաժեշտ է լրացնել 05.06.2018։ Եթե սյունակ 11-ում ընտրվել է «պարբերական մարումներ» տարբերակը, ապա սյունակ 13-ում լրացվում է վարկի տոկոսագումարի վճարման առաջին ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին, եթե ընտրվել է «ըստ պարտատիրոջ պահանջի» տարբերակը, ապա սյունակ 13-ը չի լրացվում, եթե ընտրվել է «միանվագ՝ մարման պահին» տարբերակը լրացվում է պարտավորության մարման ամսաթիվը (սյունակ 10-ը՝ նույնությամբ), եթե սյունակ 11-ում ընտրվել է «ոչ պարբերական մարումներ» տարբերակը սյունակ 13-ը չի լրացվում և տվյալ պարտավորության տոկոսագումարի մարման վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է Բաժին 2-ում (ըստ համապատասխան վարկերի համարների, վճարման ամսաթվերի և վճարման չափերի) (տես՝ Աղյուսակ 1):

20․ Սյունակ 14-ում լրացվում է պարտավորության մայր գումարի մարման եղանակը՝ ընտրելով մայր գումարի հավասարաչափ մարում, պարտավորության հավասարաչափ մարում (անուիտետ), միանվագ՝ մարման պահին, ըստ պարտատիրոջ պահանջի, ոչ պարբերական մարումներ տարբերակներից որևէ մեկը։ «Մայր գումարի հավասարաչափ մարում» տարբերակը ընտրվում է այն դեպքում, երբ յուրաքանչյուր ժամանակաշրջանում մայր գումարը ենթակա է վճարման նույն գումարի չափով։ «Պարտավորության հավասարաչափ մարում (անուիտետ)» տարբերակը ընտրվում է այն դեպքում, երբ յուրաքանչյուր ժամանակաշրջանում պարտավորությունը (մայր գումար + տոկոսագումար) պետք է մարվի հավասարաչափ։ «Միանվագ՝ մարման պահին» տարբերակը անհրաժեշտ է ընտրել այն դեպքում, երբ համաձայն պայմանագրի պարտավորության մայր գումարը պետք է մարվի մեկ վճարումով՝ պայմանագրի ավարտին։ «Ըստ պարտատիրոջ պահանջի» տարբերակը ընտրվում է այն ժամանակ, երբ համաձայն պայմանագրի պարտապանը պարտավորվում է մայր գումար վճարել պարտատիրոջը միայն վերջինիս կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու դեպքում։ «Ոչ պարբերական մարումներ» տարբերակը ընտրվում է այն դեպքում, երբ հիմնական գումարի վճարման պարբերականությունը չի համապատասխանում «մայր գումարի հավասարաչափ մարում», «պարտավորության հավասարաչափ մարում (անուիտետ)», «միանվագ՝ մարման պահին», «ըստ պարտատիրոջ պահանջի» տարբերակներից որևէ մեկին։ Օրինակ՝ մայր գումարի մարումները փոխադարձ համաձայնությամբ որոշակի ժամանակով սառեցվել են, տարբեր ժամանակաշրջաններում մայր գումարը տարբեր չափով է մարվելու (բացառությամբ անուիտետի), մայր գումարի մարում իրականացվելու է երկարաժամկետ պարտավորությունների և կապիտալի հարաբերակցության որոշակի մակարդակից ցածր լինելու դեպքում և այլն։ Սյունակ 14-ում «ոչ պարբերական մարումներ» տարբերակը ընտրելու դեպքում սյունակ 15-ը չի լրացվում, սակայն պարտավորության տոկոսագումարի վճարման մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է լրացնել Բաժին 2-ում (ըստ համապատասխան վարկերի համարների, վճարման ամսաթվերի և վճարման ենթական գումարների):

21․ Սյունակ 15-ում անհրաժեշտ է լրացնել այն ամիսները՝ թվային արտահայտությամբ, երբ ըստ պայմանագրի պետք է կատարվի մայր գումարի մարում։ Օրինակ՝ սյունակ 14-ում ընտրվել է «մայր գումարի հավասարաչափ մարում» տարբերակը և պարտավորության մայր գումարը տարվա ընթացքում պետք է մարվի փետրվար և օգոստոս ամիսներին, ապա սյունակ 15-ում պետք է լրացնել 2,8։ Եթե սյունակ 14-ում ընտրվել է «ըստ պարտատիրոջ պահանջի», կամ «միանվագ՝ մարման պահին» տարբերակներից որևէ մեկը, ապա սյունակ 15-ը չի լրացվում: «Ոչ պարբերական մարումներ» տարբերակը ընտրելու դեպքում սյունակ 15-ը չի լրացվում, սակայն պարտավորության մայր գումարի վճարման մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է լրացնել Բաժին 2-ում (Պարտավորության վճարման ապագա գրաֆիկի մարման պարբերականություն (ըստ համապատասխան վարկերի համարների, վճարման ամսաթվերի և վճարման ենթակա գումարների) (տես՝ Աղյուսակ 2):

22․ Սյունակ 16-ում լրացվում է հիմնական գումարի վճարման առաջին ամսաթիվը համաձայն պայմանագրի՝ օրը, ամիսը, տարին։ Օրինակ՝ ըստ պայմանագրի հիմնական գումարի վճարման առաջին ամսաթիվը 2019 թվականի մայիսի 27-ն է, ապա սյունակ 16-ում լրացվում է 27.05.2019։ Եթե սյունակ 14-ում ընտրվել է «մայր գումարի հավասարաչափ մարում» կամ «պարտավորության հավասարաչափ մարում (անուիտետ)» տարբերակներից որևէ մեկը, ապա սյունակ 16-ում լրացվում է հիմնական գումարի վճարման առաջին ամսաթիվը համաձայն պայմանագրի՝ օրը, ամիսը, տարին, եթե ընտրվել է «ըստ պարտատիրոջ պահանջի» տարբերակը, ապա սյունակ 16-ը չի լրացվում, եթե ընտրվել է «միանվագ՝ մարման պահին» տարբերակը սյունակ 16-ում լրացվում է պարտավորության մարման ամսաթիվը, եթե ընտրվել է «ոչ պարբերական մարումներ» տարբերակը սյունակ 16-ը չի լրացվում, և տվյալ պարտավորության հիմնական գումարի մարման վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է Բաժին 2-ում (ըստ համապատասխան վարկերի համարների, վճարման ամսաթվերի և վճարման չափերի) (տես՝ Աղյուսակ 2):

23. Սյունակ 17-ում լրացվում է պարտքի տոկոսադրույքի տեսակը՝ լողացող, ֆիքսված կամ անտոկոս:

24. Սյունակ 18-ում լրացվում է տոկոսադրույքի չափը: Եթե նախորդ սյան մեջ ընտրվել է «լողացող» տարբերակը, ապա այստեղ նշվում է տոկոսադրույքի հիմքը և համապատասխան մարժան, օրինակ՝ («Libor+5%)»:

25. Սյունակներ 19-ից մինչև 28-ը լրացվում են սյունակ 7-ում նշված վարկի մայր արժույթով: Հաշվեկշռային տվյալները լրացվում են անվանական գումարներով (մայր գումարներով), իսկ տոկոսավճարները անվանական արժեքով:

26. Սյունակ 19-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի սկզբի դրությամբ ոչ ռեզիդենտներից ներգրավված պարտքի մայր գումարների մնացորդները:

27. Սյունակ 20-ում լրացվում են հաշվետու ժամանակահատվածի ընթացքում տվյալ պարտքային պայմանագրի շրջանակներում ստացված մուտքերը (ստացված տրանշերը):

28. Սյունակ 21-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի պարտքի մայր գումարի մարմանն ուղղված վճարումները:

29. Սյունակներ 22-ում և 23-ում լրացվում են համապատասխանաբար հաշվետու ժամանակահատվածի ընթացքում պարտքի դիմաց հաշվեգրված և փաստացի վճարված տոկոսավճարները: Ընդ որում, տոկոսավճարներն արտացոլվում են համախառն հիմքով՝ առանց շահութահարկի զտման: Այն դեպքում, երբ ընթացիկ եռամսյակի ընթացքում տոկոսները փաստացի չեն վճարվել, այլ ավելացվել են պարտքի մայր գումարին (կապիտալացվել են), անհրաժեշտ է դրա վերաբերյալ նշում անել սյունակ 29-ում՝ «Այլ նշումներ»: Անկախ այն հանգամանքից տոկոսագումարները վճարվում են թե կապիտալացվում, տոկոսագումարի և մայր գումարի հաշվառումը անհրաժեշտ է տանել առանձին։

30. Սյունակ 24-ում լրացվում են պարտքի գծով հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կատարված այլ ճշտումներ, օրինակ, դուրսգրումները, միակողմանի ներումները, վերադասակարգումները և այլն:

31. Սյունակ 25-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտներից ներգրավված պարտքի մայր գումարների մնացորդները:

32. Սյունակ 26-ում լրացվում են հաշվեգրված, սակայն հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ չվճարված տոկոսավճարները՝ հաշվարկված պարտքի ստացման պահից:

33. Սյունակ 27-ում լրացվում է պարտքի մայր գումարի ժամկետանց մասը՝ հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ:

34. Սյունակ 28-ում լրացվում է տոկոսագումարի ժամկետանց մասը՝ հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ:

35. Սյունակ 29-ում կարող են իրականացվել նշումներ, եթե արտացոլված տվյալներն ունեն բացատրության կարիք (օրինակ, «տոկոսադրույքը ձևավորվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ի եռամսյա (Libor)-ի հիման վրա» կամ «վարկի մարումն իրականացվելու է երկարաժամկետ պարտավորությունների և կապիտալի հարաբերակցության 50%-ից ցածր լինելու դեպքում», կամ «աուդիտի արդյունքների հիման վրա իրականցվել է պարտավորության մասնակի դուրսգրում», կան հաշվեգրված տոկոսագումարը կապիտալացվում է ամսական կտրվածքով, ինչպես նաև այլ նշումներ, որոնք կազմակերպությունն էական կհամարի): Սյունակ 29-ում անհրաժեշտ է նաև իրականացնել նշումներ որևէ սյունակի չլրացված լինելու պատճառների վերաբերյալ։

 36. Հաշվետվության Բաժին 2-ն անհրաժեշտ է լրացնել Բաժին 1-ի սյունակներ 11-ից կամ 14-ից որևէ մեկում «ոչ պարբերական մարումներ» տարբերակը ընտրելու դեպքում և անհրաժեշտ է արտացոլել պարտավորության մարման գրաֆիկի վերաբերյալ տեղեկատվությունը։ Բաժին 2-ի սյունակ 1-ում լրացվում են այն ամսաթվերը, երբ պետք է կատարվի պարտավորության մարում՝ օրը, ամիսը, տարին, սյունակ 2-ում լրացվում է Բաժին 1-ին համապատասխան պարտավորության հերթական համարը, սյունակ 3-ում լրացվում են մայր գումարի մարումները, սյունակ 4-ում լրացվում են տոկոսագումարի մարումները։ Մայր գումարի և տոկոսագումարի մարումները անհրաժեշտ է լրացնել մայր արժույթով։

 

11-13 սյունակների լրացման ձևը

Աղյուսակ 1

Տոկոսավճարի վճարման պարբերականությունը (սյունակ 11)

Նշել տարվա բոլոր ամիսները, երբ պետք է կատարվի վճարումը (սյունակ 12)

Տոկոսավճարի վճարման առաջին ամսաթիվը
(սյունակ 13)

Պարբերական մարումներ

Լրացվում է համապատասխան ամիսների համարները

Լրացվում է այն ամսաթիվը, երբ պետք է կատարվի առաջին վճարումը՝ օրը, ամիսը, տարին

Միանվագ մարման պահին

Չի լրացվում

Լրացվում է վարկի մարման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին

Ըստ պարտատիրոջ պահանջի

Չի լրացվում

ՉԻ լրացվում

Ոչ պարբերական մարումներ

Տվյալ սյունակը չի լրացվում, սակայն լրացվում է Բաժին 2-ը

Տվյալ սյունակը չի լրացվում, սակայն լրացվում է Բաժին 2-ը

 

14-16 սյունակների լրացման ձևը

Աղյուսակ 2

Հիմնական գումարի մարման եղանակը
(սյունակ 14)

Նշել տարվա բոլոր ամիսները, երբ պետք է կատարվի վճարումը (սյունակ 15)

Հիմնական գումարի վճարման առաջին ամսաթիվը
(սյունակ 16)

Մայր գումարի հավասարաչափ մարում

Լրացվում է համապատասխան ամիսների համարները

Լրացվում է այն ամսաթիվը, երբ պետք է կատարվի առաջին վճարումը՝ օրը, ամիսը, տարին

Պարտավորության հավասարաչափ մարում (անուիտետ)

Լրացվում է համապատասխան ամիսների համարները

Լրացվում է այն ամսաթիվը, երբ պետք է կատարվի առաջին վճարումը՝ օրը, ամիսը, տարին

Միանվագ՝ մարման պահին

Չի լրացվում

Լրացվում է վարկի մարման ամսաթիվը

Ըստ պարտատիրոջ պահանջի

Չի լրացվում

Չի լրացվում

Ոչ պարբերական մարումներ

Տվյալ սյունակը չի լրացվում, սակայն լրացվում է Բաժին 2-ը

Տվյալ սյունակը չի լրացվում, սակայն լրացվում է Բաժին 2-ը

 

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկ

Աղյուսակ 3

ԷՅ ԷՖ ԴԻ ԲԻ (AFDB)

Աֆրիկյան զարգացման բանկ (African Development Bank)

 ԷՅ ԴԻ ԲԻ (ADB)

Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)

ԲԻ ԱՅ ԷՍ (BIS)

Միջազգային հաշվարկների բանկ (Bank of International Settlements)

ԲԻ ԷՍ ԹԻ ԴԻ ԲԻ (BSTDB)

Սևծովյան առևտրի և զարգացման բանկ (Black Sea Trade and Development Bank)

ՍԻ ԴԻ ԲԻ (CDB)

Կարիբյան զարգացման բանկ (Caribbean Development Bank)

ՍԻ ԷՅ ԲԻ Ի ԱՅ (CABEI)

Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրացիայի բանկ (Central American Bank of Economic Integration)

ՍԻ ԷՅ ԷՖ (CAF)

Լատինական Ամերիկայի զարգացման բանկ (Corporation Andina de Fomento)

Ի ԷՅ ԴԻ ԲԻ (EADB)

Արևելյան Աֆրիկայի զարգացման բանկ (East African Development Bank)

Ի ԷՅ ԲԻ ԱՐ (EABR)

Եվրասիական զարգացման բանկ (Eurasian Development Bank)

Ի ԲԻ ԱՐ ԴԻ (EBRD)

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)

Ի ՍԻ (EC)

Եվրոպական հանձնաժողով (European Commission)

Ի ԱՅ ԲԻ (EIB)

Եվրոպական ներդրումային բանկ (European Investment Bank)

Ինթ ԷՅ էմ ԴԻ ԲԻ (IntAmDB)

Միջամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)

ԱՅ ԷՖ ԷՅ ԴԻ (IFAD)

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (International Fund for Agricultural Development)

ԱՅ ԷՄ ԷՖ (IMF)

Արժույթի միջազգային հիմնադրամ (International Monetary Fund)

ԱՅ ՕՈՒ ԷՄ (IOM)

Միգրացիայի Միջազգային կազմակերպություն (International Organization for Migration)

ԱՅ ԴԻ ԲԻ (IDB)

Իսլամական զարգացման բանկ (Islamic Development Bank)

ԷՆ ԴԻ ԷՖ (NDF)

Սկանդինավյան զարգացման հիմնադրամ (Nordic Development Fund)

ԷՆ ԱՅ ԲԻ (NIB)

Սկանդինավյան ներդրումային բանկ (Nordic Investment Bank)

ՕՈՒ ՓԻ Ի ՍԻ ՖԱՆԴ (OPEC Fund)

Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամ (OPEC Fund for International Development)

ՕՈՒ Ի ՍԻ ԴԻ (OECD)

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (Organization for Economic Co-operation and Development)

ՕՈՒ ՓԻ Ի ՍԻ (OPEC)

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն (Organization of Petroleum-Exporting Countries)

ԲԻ ՕՈՒ ԷՅ ԴԻ (BOAD)

Արևմտյան Աֆրիկայի զարգացման բանկ (West African Development Bank)

ԴԱԲԼ ՅՈՒ ԲԻ (WB)

Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)

ԱՅ ԲԻ ԱՐ ԴԻ (IBRD)

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Development)

ԱՅ ԴԻ ԷՅ (IDA)

Միջազգային զարգացման ասոցիացիա (International Development Association)

ԱՅ ԷՖ ՍԻ (IFC)

Միջազգային ֆինանսական կորպորացիա (International Finance Corporation)

ԷՄ ԱՅ ՋԻ ԷՅ (MIGA)

Բազմազգ ներդրումների երաշխավորման գործակալություն (Multinational Investment Guarantee Agency)

ԱՅ ՍԻ ԷՍ ԱՅ ԴԻ (ICSID)

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes)

ԱՅ ԲԻ (IB)

Միջպետական բանկ (Interstate Bank)

 

Այլ (նշել)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2023 թվական: