ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2023 թվականի N 2-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 31-Ն որոշման NN 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1-6 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -11
Ռ. ԱՎԴԱԼՅԱՆ Է. ԱՐՇԱԿՅԱՆ Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ Հ. ՄԱՐԴՈՅԱՆ Ս. ՄԱՐԴՈՅԱՆ Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Է. ԱՐՇԱԿՅԱՆ |
2023 հունվարի 20 ք. Տաշիր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|