ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թվականի N 154-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներով` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2023թ-ի բյուջեն` համաձայն 1-6 հավելվածների:
1) Եկամուտների գծով ընդամենը - 561474000 /հինգ հարյուր վաթսունմեկ միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար/ ՀՀ դրամ, այդ թվում`
ա. Վարչական բյուջեի մասով - 561474000 /հինգ հարյուր վաթսունմեկ միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար/ ՀՀ դրամ.
բ. ֆոնդային բյուջեի մասով - 69955200 /վաթսունինը միլիոն ինը հարյուր հիսունհինգ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ.
2) Ծախսերի գծով ընդամենը - 633208300 /վեց հարյուր երեսուներեք միլիոն երկու հարյուր ութ հազար երեք հարյուր/ դրամ՝ այդ թվում.
ա. Վարչական բյուջեի մասով - 561474000 /հինգ հարյուր վաթսունմեկ միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար/ ՀՀ դրամ.
բ. ֆոնդային բյուջեի մասով - 141689500 /մեկ հարյուր քառասունմեկ միլիոն վեց հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
3) Տարեսկզբի ազատ մնացորդ – 71734300 /յոթանասունմեկ միլիոն յոթ հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև: Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված ծախսերի 15 %-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -15 ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|