ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 89-Ա
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի հունվարի 30-31-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը, Արման Ղազարյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Անի Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մնացական Սաֆարյանինը և Վահագն Աֆյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
3) Հակոբ Վարդանյանի, Արմեն Սիմոնյանի, Քրիստինե Ղալեչյանի և Հովհաննես Հարությունյանի գործուղման ճանապարհածախսն ու օրապահիկը, իսկ Նարեկ Տերյանի և Գայանե Գաբրիելյանի գործուղման բոլոր ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի, Արմեն Սիմոնյանի, Քրիստինե Ղալեչյանի և Հովհաննես Հարությունյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին, իսկ Արսեն Գրիգորյանի գործուղման ծախսերը՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 89-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ |
Մ. Սաֆարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Հ. Վարդանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ա. Սիմոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ք. Ղալեչյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Հ. Հարությունյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ն. Տերյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Գ. Գաբրիելյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ |
Վ. Աֆյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ |
Ա. Ղազարյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու |
Ա. Բաբայան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական |
Ա. Գրիգորյան | - «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (29.01.2023 թ.-31.01.2023 թ.) (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |