ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 56-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում «Ա. Սարգսյան» բառերը փոխարինել «Լ. Բալյան» բառերով և «Վ. Հովհաննիսյան» բառերը փոխարինել «Վ․ Սիրունյան» բառերով:
2․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշման հավելվածում «Ա. Սարգսյան» բառերը փոխարինել «Լ. Բալյան» բառերով և «Ա. Հայրապետյան» բառերը փոխարինել «Վ․ Սիրունյան» բառերով:
3․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «Ա. Սարգսյան» բառերը փոխարինել «Լ. Բալյան» բառերով:
4․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում «Վ. Հովհաննիսյան» բառերը փոխարինել «Ա․ Ավանեսյան» բառերով:
5․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածում «Ա. Հայրապետյան» բառերը փոխարինել «Է․ Հակոբյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|