Գլխավոր տեղեկություն
Համար
N 71-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2023 թվականի N 71-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետի 1-ին ենթակետը «Երկրորդական ճանապարհի հարում» բառերից հետո լրացնել «2.3.8-2․3․11՝ «Երկրորդական ճանապարհների հարում» բառերով.

2) 11-րդ կետը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Թույլատրվում է տրանսպորտային լուսացույցի ներքևում տեղակայել լուսնասպիտակ (դեղնավուն) գույնի, մարդու և սլաքի ուրվագծով, թարթող տեղեկատու-լուսային սեկցիաներ, որոնք վարորդներին նախազգուշացնում են անցումի վրա հետիոտների գտնվելու մասին:».

3) 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«88. Արգելվում է մուտք գործել խաչմերուկ, 1.26 գծանշմամբ նշված խաչմերուկի հատված, երթևեկելի մասերի կամ խաչմերուկի հատվածների հատում, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել՝ խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:».

4) N 1 ձևի 1-ին գլխի 1.35-րդ կետում «Խաչմերուկի տարածք» բառերը փոխարինել «Խաչմերուկի հատված» բառերով.

5) N 1 ձևի 2-րդ գլուխը 2.3.2-2.3.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.3.8-2.3.11-րդ կետով՝

«2.3.8-2.3.11. «Երկրորդական ճանապարհների հարում». 2.3.8` հարումներ աջից, 2.3.10՝ հարումներ ձախից, 2.3.9՝ հարում աջից, այնուհետև ձախից, 2.3.11՝ հարում ձախից, այնուհետև աջից».

6) N 1 ձևի 5-րդ գլուխը «5.19.1, 5.19.2. «Հետիոտնային անցում» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«5.19.3 և 5.19.4 - «Անկյունագծային հետիոտնային անցում» նշանները տեղակայվում են այն խաչմերուկներում, որտեղ հետիոտների երթևեկությունը կազմակերպված է խաչմերուկի անկյունագծով.».

7) N 1 ձևի 7-րդ գլխի 7.22-7.55 կետերը և 8-րդ նկարի 7.22-7.55 նշաններն ուժը կորցրած ճանաչել.

8) N 1 ձևի 8-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.29-րդ կետով.

«8.29. «Էլեկտրամոբիլների լիցքավորում» կիրառում են 7.4,7.5, 7.7, 7.9-7.11 նշանների հետ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորության մասին տեղեկացնելու համար».

9) N 1 ձևի 2-րդ նկարում 1.35 նշանը փոխարինել հետևյալ պատկերով՝

 

«

Ներմուծեք նկարագրությունը_22604

1.35

Խաչմերուկի հատված

».

 

10) N 1 ձևի 3-րդ նկարը «Երկրորդական ճանապարհների հարում» վերնագրի վերջում լրացնել հետևյալ պատկերներով նոր՝ 2.3.8, 2.3.9, 2.3.10 և 2.3.11 նշաններով՝

 

«

Ներմուծեք նկարագրությունը_22605

Ներմուծեք նկարագրությունը_22607

Ներմուծեք նկարագրությունը_22606

Ներմուծեք նկարագրությունը_22608

2.3.8

2.3.9

2.3.10

2.3.11

Երկրորդական ճանապարհների հարում

».

 

11) N 1 ձևի 6.2-րդ նկարը լրացնել հետևյալ պատկերներով նոր՝ 5.19.3 և 5.19.4 նշաններով՝

 

«

Ներմուծեք նկարագրությունը_22609

Ներմուծեք նկարագրությունը_22610

5.19.3

5.19.4

Անկյունագծային հետիոտնային անցում

».

 

12) N 1 ձևի 7-րդ նկարում «Շրջանցման ուղղություն» 6.18.1-6.18.3 նշանները փոխարինել հետևյալ պատկերներով՝

 

«

Ներմուծեք նկարագրությունը_22611
6.18.1
 

Ներմուծեք նկարագրությունը_22612
6.18.2
 

Ներմուծեք նկարագրությունը_22613
6.18.3
 

Շրջանցման ուղղություն

».

 

13) N 1 ձևի 9-րդ նկարը լրացնել հետևյալ պատկերով նոր՝ 8.29 նշանով՝

 

«

Ներմուծեք նկարագրությունը_22614

8.29

Էլեկտրամոբիլների լիցքավորում

».

 

14) N 2 ձևի 1-ին գլխում նշված բոլոր «1.2.1» թվերը փոխարինել «1.2» թվերով.

15) N 2 ձևի 1-ին գլխի 3-րդ պարբերություննուղղ. ուժը կորցրած ճանաչել.

16) N 2 ձևի 1-ին գլխի 1.17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.17՝ դեղին բեկյալ հոծ գիծ, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, իսկ 5.18՝ «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում՝ տաքսիների կայանման վայրերը.».

17) N 2 ձևի 1-ին գլխի 33-րդ պարբերությունից հանել «1.2.2,» թիվը.

18) N 2 ձևի 10-րդ նկարը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 19-ի N 71-Ն որոշման

 

«Նկար 10

 

1. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄ

 

Ներմուծեք նկարագրությունը_22615

 

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_22616

 

Ներմուծեք նկարագրությունը_22617

 

Ներմուծեք նկարագրությունը_22618»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան