Գլխավոր տեղեկություն
Համար
N 54-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
18.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 54-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 271,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հույսի ճրագ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 54-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ»

 

1.

Ծրագրի նպատակը

Նյութական և ֆինանսական օգնություն՝ հասարակության սոցիալապես անապահով շերտերին և «Վաղարշապատի» բժշկական կենտրոնին

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ Կալիֆորնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝

3․1․ Սեդա -Յունիս Ղազարեան Յունիսի (անձնագրի N AU0448316, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից).

3․2․ Զուհրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AU0448317, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից):

4.

Ծրագիրը կատարողը

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ. 043 500 503, թեժ գիծ՝ 20-

80, հարկ վճարողի հաշվառման համար՝ 01557357

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

$271000 (երկու հարյուր յոթանասունմեկ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

7․1․ Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև հիմնադրամի շահառու ընտանիքներ, ովքեր դիմում են գրասենյակ այցելությամբ՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր.

7․2․ փախստական ընտանիքներ.

7․3․ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի շահառու ընտանիքներ (անաշխատունակ, բազմազավակ) անհատույց տրվող ֆինանսական միջոցների անհատույց տրամադրում.

7․4․ «Վաղարշապատի» բժշկական կենտրոն.

7․5․ Երևան քաղաքի սոցիալապես անապահով, կարիքավոր ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

9․1․ բեռով բեռնված կոնտեյների ներմուծում օտարերկրյա պետությունից՝ $189000 (հարյուր ութսունինը հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, այդ թվում ՝ 9․1․1․ նյութական օգնության տրամադրում (հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պիտույքներ, անկողնային պարագաներ, հիգիենայի և կենցաղային պարագաներ, էլեկտրական և պարզ անվասայլակ, քայլակ, հենակ և այլն): Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց և հիմնադրամի շահառու ընտանիքներին $132000 (հարյուր երեսուներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

9․1․2․ 10000 (տասը հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամը իրենից ներկայացնում է բեռով բեռնված կոնտեյների բեռնափոխադրման ծախսը.

9․1․3․ նյութական օգնության (հագուստ, կոշիկ, կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն) տրամադրում փախստական ընտանիքներին $12000 (տասներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

9․1․4. «Վաղարշապատի» բժշկական կենտրոնին նյութական օգնություն (բժշկական պարագաներ) $18000 (տասնութ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

9․1․5. հիմնադրամի գրասենյակին տրամադրվող (շահառուների կենցաղակերպը բարելավելու նպատակով) ապրանքներ $17000 (տասնյոթ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

9․2․ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի շահառու ընտանիքներ (բազմազավակ, անաշխատունակ) անհատույց տրվող ֆինանսական միջոցների տրամադրում $28000 (քսանութ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

9․3․ կազմակերպչական ծախսերի հանրագումարը կազմում է $54000 (հիսունչորս հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝

9․3․1․ ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ $5000 (hինգ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

9․3․2․ գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ $40000 (քառասուն հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը.

9․3․3․ աուդիտի իրականացում՝ $2000 (երկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

9․3․4․ գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ ՀՀ տարածքում $7000 (յոթ հազար ) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

Նշված միջոցառումներն իրականացվելու են 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ՝

10․1․ բեռով բեռնված կոնտեյների ներմուծում օտարերկրյա պետությունից ՝ $189000 (հարյուր ութսունինը հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, այդ թվում՝ 10․1․1 հագուստի, կենցաղային իրերի, անկողնային պարագաների, բժշկական պարագաների, խոհանոցային պարագաների, կոշիկների, հիգիենայի պարագաների, էլեկտրական և պարզ անվասայլակ, քայլակ, հենակ և այլ ապրանքների ներմուծում՝ $179000 (հարյուր յոթանասունինը հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

10․1․2․ օտարերկրյա պետությունից ներմուծվող կոնտեյների բեռնափոխադրման ծախս՝ $10000 (տասը հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

10․2․ ավտոմեքենայի շահագործման ծախսեր (բենզին, գազ, պահեստամասեր և այլն) $5000 (հինգ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

10․3․ աուդիտի իրականացում ՝ $2000 (երկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

10․4․ գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում $7000 (յոթ հազար ) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերի հանրագումարը կազմում է $54000 (հիսունչորս հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝

11․1․ ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ $5000 (hինգ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

11․2․ գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ $40000 (քառասուն հազար) Ամերիկայի

Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը.

11․3․ աուդիտի իրականացում՝ $2000 (երկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

11․4․ գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $7000 (յոթ հազար) Ամերիկայի

Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և

այլ կազմակերպությունների հետ

12․1․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

12․2․ միասնական սոցիալական ծառայություն.

12․3․ տեղական ինքնակառավարման մարմիններ.

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

13․1․ ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացում.

13․2․ հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին.

13․3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում՝ լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ